Տեղեկատվական նամակ Հունիս 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հունիսի 1-ին ԱԼԲՀ-ում տոնեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը խորհրդանշում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է կրթության, դաստիարակության և լավագույնին: ԱԼԲՀ-ն հիանալի օր էր պատրաստել կենտրոնի փոքրիկ բնակիչների համար՝ հյուրընկալելով ծաղրածուին, որից հետո երեխաները համտեսեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը:
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները նշեցին Միլենայի և Արմանի ծննդյան տարեդարձը։ Մաղթեցին նրանց ամենայն բարիք և հիանալի ժամանակ անցկացրին:
- 2022 թվականի երկրորդ կոնտեյները նույնպես հաջողությամբ հասավ Հայաստան։ Կոնտեյների ժամանումից հետո սկսեցինք ավելի մեծ մասշտաբով օգնել կարիքավորներին։
- Հայկական Մեսրոպյան Դպրոցի աշակերտուհի Կեթրին Սարգսյանը կամավորությամբ ԱԼԲՀ-ում էր։ Նա հիանալի ժամանակ անցկացրեց Խնամքի կենտրոնի երեխաների հետ՝ նրանց հայկական տարբեր պարեր սովորեցնելով։ Շնորհակալ ենք նրան իր մեծ ոգևորության և գործադրած ջանքերի համար:
- ԱԼԲՀ-ն ստացավ մանկական սննդի նվիրատվություն «Նատալի Ֆարմ»- ից: Մեր շնորհակալությունն ենք հայտնում իրենց շարունակական աջակցության և նվիրատվության համար։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Երկու կոնտեյներների ժամանումից հետո կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար։
Տեղեկատվական նամակ Մայիս 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 2022 թվականի առաջին կոնտեյներն արդեն Հայաստանում է: Կոնտեյների ժամանումից հետո ավելի մեծ մասշտաբով սկսեցինք օգնել կարիքավորներին: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին,ովքեր օգնում են այս ամենը իրականություն դարձնելու գործում:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք զվարճացրին և անմոռանալի օր պարգևեցին փոքրիկ բնակիչներին։
- ԱԼԲՀ-ն մեծ քանակությամբ բժշկական պարագաներ նվիրաբերեց «Էջմիածին ԲԿ»-ին: Շնորհակալ ենք բժիշկ Տիգրանյանին Մոնթեբելլոյից։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնագիտական վերապատրաստումները՝ մասնակցելով անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը ՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:
Տեղեկատվական նամակ Ապրիլ 2022
Նորություններ և իրադարձություններ
- ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները գնացին եկեղեցի և մասնակցեցին Ծաղկազարդի տոնին, որն ավետում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
- Խնամքի կենտրոնում ծննդյան տոնակատարություն էր: ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները շնորհավորեցին Գևորգին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ և անմոռանալի ժամանակ անցկացրին ծաղրածուի հետ:
- Խնամքի կենտրոնի փոքրիկ բնակիչները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել՝ նվիրված մայրությանն և Սուրբ Զատիկին։ Նրանք երգեցին, պարեցին և հիանալի ժամանակ անցկացրին։ Նաև տոնեցինք Հրաչի ծննդյան տարեդարձը:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Բնակիչները հաճելի ժամանակ անցկացրեցին, խաղացին և երգեցին։
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Նրանք մասնակեցեցին սուրբ պատարագին,այնուհետև փոքրիկները խաղացին ձվիկների որս և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ ուտելիքները:
Մայրատուն
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնագիտական վերապատրաստման՝ մասնակցելով անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:
Օգնություն համայքներին
- Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը ՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
Տեղեկատվական նամակ Մարտ 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Կանանց միջազգային օրը: Նրանք վայելեցին համեղ աղանդերը և նվերներ ստացան հիմնադրամի կողմից։
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները նշեցին Նունեի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով գունեղ ու երջանիկ մանկություն։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Բնակիչները հաճելի ժամանակ անցկացրեցին, խաղացին, երգեցին և կարդացին Սուրբ Գիրքը։
- Շնորհակալ ենք «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ 2022 թվականին պանրի նվիրատվությունը վերսկսելու համար։
- ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացներ անցկացնել բնակիչների հետ:
- Մենք երախտապարտ ենք այն կամավորներին, ովքեր օգնեցին մարտ ամսվա կոնտեյների բեռնման հարցում: Շնորհակալություն ենք հայտնում CSUN-ի ուսանողներին և Սևան Մարտիրոսյանին, Նարեկ Գուրդիկյանին , Ալիկ Բերբերյանին, Ռոբերտ Գոստանյանին, Նանոր և Նաիրա Գուրդիկյաններին և մյուսներին:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչներին մասնակեցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, այժմ նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի տեղահանված ընտանիքներին։ Տրամադրում ենք հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին բանկային փոխանցումների միջոցով:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են կերակրել մեր բնակիչներին։
- CSUN-ի կամավոր երիտասարդներին մարտի կոնտեյների :բեռնման համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
Տեղեկատվական նամակ Փետրվար 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի մաքրագործման տոնը՝ Տրնդեզը: Նրանք ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստած համեղ աղանդերը։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք քրիստոնեական երգեր երգեցին, խաղեր խաղացին և քաղցրավենիք ստացան։
- ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացներ անցկացնել բնակիչների հետ:
- Ուրախ ենք տեղեկացնել, որ Դավիթ Հայրապետյանը միացել է ԱԼԲՀ-ի հենասյուն դարձած նվիրատուներին:
- Շնորհակալություն ենք հայտնում Tamar Gugasian-ին, ով առանցքային դեր է խաղացել Twelve Twelve Collective-ից Anooshka Zakarian-ի և ԱԼԲՀ-ի համագործակցության հարցում: Անուշկայի առատաձեռն նվիրատվությունը, անշուշտ, կօգնի մեր բնակիչներին կար ու ձևի դասընթացների ընթացքում: Թամարի և Անուշկայի նման մարդկանց շնորհիվ է, որ ԱԼԲՀ-ն կարողանում է նման փոփոխություն կատարել մարդկանց կյանքում:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչներին տրված է եզակի հնարավորություն մասնակեցելու անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների և ստանալու բազային գիտելիքեներ։
- ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին բանկային փոխանցումների միջոցով:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են կերակրել մեր բնակիչներին։
- AYF-ի Արցախի մասնաճյուղին 5000 ԱՄՆ դոլարի նվիրատվության համար՝ լավաշ պատրաստելու սենյակը վերանորոգելու և անհրաժեշտ բոլոր սարքավորումները ձեռք բերելու նպատակով:
Տեղեկատվական նամակ Հունվար 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ում Ամանորյա եռուզեռ էր: Հիմնադրամում մեծ խնջույք էր կազմակերպվել բնակիչների համար։ Նրանք նվերներ ստացան Ձմեռ պապից, պարեցին և զվարճացան։
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին և նվերներ բաժանեցին։
- Անչափ շնորհակալ ենք OC Hye Moms-ին, OC Daughters of Vartan-ին և, հատկապես, Սոսի Հաչիկյանին ու նրա ողջ ընտանիքին իրենց աջակցության համար: Շնորհակալություն տիկին Սոսիին այս գործին նպաստելու համար: Այս կանայք անմիջապես գործի անցան և օգնեցին հավաքել և դասակարգել ապրանքներով լի մեծաքանակ արկղեր կացարանի բնակիչների համար։
- Մենք երախտապարտ ենք,որ ունենք Աստծո օրհնությունը ստանալու հնարավորություն: Ամեն տարի տեղի քահանան գալիս և օրհնում է ամբողջ կենտրոնը։
- ԱԼԲՀ-ն մանկական սննդի նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ»-ից։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ում շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները,ինչպես օրինակ անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման։
- Երևանի Դրամատիկական Թատրոնն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը անվճար տոմսեր տրամադրեցին ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչների համար։ Նրանք վայելեցին ներկայացումներն ու նվերներ ստացան Ձմեռ Պապից։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Շարունակվում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախից,Սիրիայից և Լիբանանից տեղահանվածներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- CSUN Armenian Ethical Organization-ին և CSUN Hidden Road Initiative-ին ՝ դեպի Հայաստան փոխադրվող ապրանքները փաթեթավորելու հարցում օգնելու համար։
- «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրատվության համար։
- OC Hye Moms-ին, OC Daughters of Vartan-ին և Սոսի Հաչիկյանին ու նրա ողջ ընտանիքին oճառի, տակդիրների, անձեռոցիկների, ատամի մածուկի, ատամի խոզանակի, հոտազերծիչի, շամպունի, կոնդիցիոների նվիրատվության համար։
- Պարունակ Չելիքեան-ին New Jean-ի նվիրատվության համար։
- Յուտայից Հովհաննես Մկրտչյանին մեծաքանակ ծածկոցներ տրամադրելու համար։
- Իտալական SAGA ընկերությանը նոր հագուստների նվիրատվության համար։
Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ն դրամաշնորհ ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից: Հիմնադրամն ապաստանին նվիրաբերեց հարմարավետ և գեղեցիկ կահույք։ Մենք երախտապարտ ենք «Ամքոր Հայաստան»-ի ղեկավարությանը իրենց շարունակական աջակցության համար:
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին,երգեցին և խաղացին նրանց հետ:
- ԱԼԲՀ-ն հիանալի հնարավորություն ունեցավ հյուրընկալելու տաղանդավոր մոդելավորող Գևորգ Շադոյանին, ով ևս մեկ շատ հետաքրքիր դաս անցկացրեց ապաստանի բոլոր բնակիչների համար:
- Ամանորի նախօրեին ԱԼԲՀ-ն այցելեց տեր և տիկին Ղազարյանների անվան Պտղունքի մանկապարտեզ և Մուսալեռի մանկապարտեզ։ Երեխաները պատրաստել էին ամանորյա գեղեցիկ ներկայացում,որի ավարտին նվերներ ստացան հիմնադրամից։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի և մատնահարդարման դասընթացներ անցկացնել ապաստանի բնակիչների համար՝ նրանց գիտելիքներ տրամադրելու և ապագան դյուրին դարձնելու նպատակով:
- Ապաստանը շարունակում է նորեկներ ընդունել՝ հետևելով համաճարակային բոլոր կանոններին:
- ԱԼԲՀ-ն ծաղրածու էր հրավիրել կենտրոն՝ փոքրիկ բնակիչներին զվարճացնելու համար: Նրանք միասին խաղացին, երգեցին և պարեցին։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Շարունակվում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր և տեղահանված ընտանիքներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Էդիտ Ղարախանյանին համակարգչի նվիրատվության համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ կահույքի նվիրատվության համար։
- Բոլորին, ովքեր մատաղ են նվիրաբերում։
- Նվիրատուներին, ովքեր դրամական նվիրատվություն են կատարում ապաստանի սննդային կարիքները հոգալու համար։
Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներն աշնանային գեղեցիկ ներկայացում էին պատրաստել Խնամքի կենտրոնում:Երգելով, բանաստեղծություններ արտասանելով և պարելով փոքրիկները ջերմ մթնոլորտ ստեղծեցին և տոնեցին կենտրոնի 3- ամյակը։
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին և խաղացին նրանց հետ:
- Հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանը ԱԼԲՀ-ի մայրերի և երեխաների համար գեղագիտության և գունաճանաչման դաս անցկացրեց ։ Նա նաև ներկայացրեց նորաձևության դաս կենտրոնում գործող կարի սենյակում:
- Այս տարի ԱԼԲՀ-ն տոնում է «Մայրատուն» ծրագրի 10 ամյակը, որի առիթով հիմնադիր տնօրեն Սեթա Ղազարյանը հրապարակել է հեղինակային «Ապաստանը» գիրքը(գիրքը շուտով կարող եք պատվիրել մեր էջում): Հիմնադիրներն ու անձնակազմը հիանալի երեկույթ էին կազմակերպել և լավ ժամանակ անցկացրին:
- «Նատալի Ֆարմ» ընկերությունը մանկական սնունդի և հիգիենայի պարագաների հսկայական նվիրատվություն կատարեց ԱԼԲՀ-ի փոքրի բնակիչների համար:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Նոյեմբերի 30-ին ԱԼԲՀ-ի «Մայրատուն» և «Post Shelter» ծրագրի մայրերն ու երեխաները նշեցին «Thanksgiving»-ի տոնը: Մենք շնորհակալություն հայտնեցինք Տիրոջը իր շնորհների և օրհնությունների համար:
- Հիմնադրամն ամեն ուրբաթ շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասերը բոլոր բնակիչների համար:
- Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները։ Բնակիչները մասնակցում են մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների, անգլերենի, համակարգչային և կարի դասընթացների։
- ԱԼԲՀ-ն շարունակում է ապաստան տրամադրել բռնության զոհ դարձած կանանց:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և Սիրիայի, Արցախի և Լիբանանի փախստականներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
- Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն և սնունդ տրամադրել անապահով ընտանիքներին:
- ԱԼԲՀ-ն փաթեթներ պատրաստեց սահմանամերձ Բագարան գյուղում ապրող 27 անապահով ընտանիքների համար՝ տրամադրելով հագուստ, կոշիկներ, ծածկոցներ, պայուսակներ և խաղալիքներ:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
- «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի առատաձեռն նվիրատվության համար:
Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի անձնակազմն այցելեց Հայաստանի Թեղենիկ ու Գոշ գյուղերը և մարդասիրական օգնություն բաշխեց շուրջ 120 անապահով ընտանիքների՝ տրամադրելով հագուստ, կոշիկ, խաղալիքներ, վերմակներ, պայուսակներ, քայլակներ և զուգարանակոնքեր։ Կենտրոնը խաղալիքներ նվիրեց նաև տեղի գյուղերի մանկապարտեզներին։
- Ամեն ամիս «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն պանրի նվիրատվություն է կատարում ԱԼԲՀ-ի բնակիչների համար:
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին, խաղացին նրանց հետ և քաղցրավենիք բաժանեցին։
- ԱԼԲՀ-ի հիմնադիրները բնակիչների և անձնակազմի համար պատրաստեցին հոթ-դոգներ։ Բոլորը շատ ոգևորված էին պատրաստման գործընթացով և մեծ հաճույքով վայելում էին։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Աստվածաշնչի սերտողության դասերը ԱԼԲՀ-ում շարունակվում են: Քահանան և մեր հիմնադիրն ամեն անգամ նոր թեմաներ են ներկայացնում և մեկնաբանում թեմաների կիրառման ձևերը մերօրյա աշխարհում:
- Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները։ Բնակիչները մասնակցում են մատնահարդարման,վարսահարդարման,անգլերենի,համակարգչի,ինչպես նաև կար ու ձևի դասընթացների։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում դրամական և սննդի օգնություն է տրամադրվում անապահով ընտանիքներին:
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ և խոհանոցային պարագաներ:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ- ի հիմնադիրներն, անձնակազմն և բնակիչները գնացին Աշտարակի Ձոր պիկնիկի և անմոռանալի ժամանակ անցկացրին մաքուր օդում: Պատրաստեցին խորոված ,պարեցին և հանգստացան:
- Ամեն ամիս «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն պանրի նվիրատվություն է կատարում ԱԼԲՀ- ի բնակիչների համար:
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին երիտասարդ բնակիչներին, կարդացին բարոյախրատական պատմություններ և երգեցին:
- ԱԼԲՀ-ն խաղալիքներ նվիրեց Պտղունքի տեր և տիկին Ղազարյանների անվան մանկապարտեզին: Հիմնադրամն անում է ամեն ինչ, որպեսզի բոլոր երեխաների կյանքը լցվի ուրախությամբ և երջանկությամբ:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացները բոլոր բնակիչների համար: Աստվածաշնչյան յուրաքանչյուր պատմություն ինչ –որ նոր բան է սովորեցնում և ստիպում մտածել սեփական կյանքի մասին:
- Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները: Բնակիչները հնարավորություն ունեցան մասնակցելու յոգայի դասի: Նրանք փորձեցին դրական էներգիա ստանալ և բացասական հույզերը հանել իրենց կյանքից:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն և սնունդ տրամադրել անապահով ընտանիքներին:
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ և խոհանոցային պարագաներ:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Միհրան Մամուզյանին սննդի նվիրատվության համար:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։