Տեղեկատվական նամակ Օգոստոս 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ում տոնեցին փոքրիկ Անահիտի և Էլսայի ծննդյան տարեդարձները։ Հիմնադրամը ծաղրածու էր հրավիրել , ով զվարճացրեց փոքրիկներին՝ մաղթելով գունեղ մանկություն:
  • Խնամքի կենտրոնի փոքրիկներն ավարտական հանդես էին պատրաստել։ Նրանք ավարտեցին մանկապարտեզը և պատրաստ են դպրոց մուտք գործելուն։ Մեր հիմնադիրներ Տեր և Տիկին Ղազարյանները նույնպես մասնակցեցին միջոցառմանը և երեխաներին մաղթեցին ամենայն բարիք դպրոցական կյանքում։
  • Սբ․ Քառասնից Մանկանց Հայց․ Առաքելական Եկեղեցու քահանա Գարեգին Քհնյ. Պետուրեանը 10 համակարգիչներ նվիրեց մեր դպրոցականներին։Նրանք շատ ուրախ էին նվերները ստանալու առիթով և ցանկանում են ստանալ որքան հնարավոր է շատ գիտելիքներ։  Մենք շատ շնորհակալ ենք նրան նվիրատվության համար։
  • Մեր հովանավորներ  Սերժ և Հելեն Ղարախանյանները Գլենդելից այցելեցին ԱԼԲՀ  և նվերներ տրամադրեցին  կենտրոնի բոլոր փոքրիկ բնակիչներին ։ Մենք գնահատում ենք այն ժամանակը, որը դուք անցկացրիք կենտրոնում:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են  մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Մասնակցելով դասերին մայրերը ձեռք են բերում նոր հմտություններ և  ինքնավստահություն  իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար։
  • Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը անապահով ընտանիքներին՝  տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • Նվիրատուներին՝ ախտահանիչ միջոցներ, պահածոյացված սնունդ և Նուտելլա նվիրաբերելու համար։
  • Global Expert Shipping կազմակերպությանը իրենց աջակցության համար, Հայաստանում մեր ժողովրդին օգնելու համար։