← Older posts Newer posts →

Տեղեկատվական նամակ Հուլիս 2022

August 19, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ն հրավիրված էր Ղազարյանների անվան Պտղունքի մանկապարտեզի՝ երեխաների ավարտական ներկայացմանը։ Հիմնադրամն երեխաներին նվերներ տրամադրեց և մաղթեց պայծառ ապագա:
  • Բազմաթիվ հյուրեր այցելեցին ԱԼԲՀ: Նրանք շրջեցին կենտրոնով  և ծանոթացան ընթացիկ ծրագրերին։ Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին դրամական, սննդի և հագուստի նվիրատվություն կատարելու համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ն շարունակում է պանրի ամսական նվիրատվությունը ԱԼԲՀ-ի բնակիչների համար։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Մասնակցելով դասերին մայրերը դառնում են ավելի ինքնավստահ և ինքնուրույն։
  • Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին ՝  տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:

Տեղեկատվական նամակ Հունիս 2022

July 25, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հունիսի 1-ին ԱԼԲՀ-ում տոնեցին Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը խորհրդանշում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է կրթության, դաստիարակության և լավագույնին: ԱԼԲՀ-ն հիանալի օր էր պատրաստել կենտրոնի փոքրիկ բնակիչների համար՝ հյուրընկալելով ծաղրածուին, որից հետո երեխաները համտեսեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը:
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները նշեցին Միլենայի և Արմանի ծննդյան տարեդարձը։ Մաղթեցին նրանց ամենայն բարիք և հիանալի ժամանակ անցկացրին:
  • 2022 թվականի երկրորդ կոնտեյները նույնպես հաջողությամբ հասավ Հայաստան։ Կոնտեյների ժամանումից հետո սկսեցինք ավելի մեծ մասշտաբով օգնել կարիքավորներին։
  • Հայկական Մեսրոպյան Դպրոցի աշակերտուհի Կեթրին Սարգսյանը կամավորությամբ ԱԼԲՀ-ում էր։ Նա հիանալի ժամանակ անցկացրեց Խնամքի կենտրոնի երեխաների հետ՝ նրանց հայկական տարբեր պարեր սովորեցնելով։ Շնորհակալ ենք նրան իր մեծ ոգևորության և գործադրած ջանքերի համար:
  • ԱԼԲՀ-ն ստացավ մանկական սննդի նվիրատվություն «Նատալի Ֆարմ»- ից: Մեր շնորհակալությունն ենք հայտնում իրենց շարունակական աջակցության և նվիրատվության համար։

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Երկու կոնտեյներների ժամանումից հետո կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար։

Տեղեկատվական նամակ Մայիս 2022

June 14, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 2022 թվականի առաջին կոնտեյներն արդեն Հայաստանում է: Կոնտեյների ժամանումից հետո ավելի մեծ մասշտաբով սկսեցինք օգնել կարիքավորներին: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին,ովքեր օգնում են այս ամենը իրականություն դարձնելու գործում:   
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք զվարճացրին և անմոռանալի օր պարգևեցին փոքրիկ բնակիչներին։
  • ԱԼԲՀ-ն մեծ քանակությամբ բժշկական պարագաներ նվիրաբերեց «Էջմիածին ԲԿ»-ին: Շնորհակալ ենք  բժիշկ Տիգրանյանին Մոնթեբելլոյից։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնագիտական վերապատրաստումները՝ մասնակցելով անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը ՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:

Տեղեկատվական նամակ Ապրիլ 2022

May 23, 2022

Նորություններ և իրադարձություններ

  • ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները գնացին եկեղեցի և մասնակցեցին Ծաղկազարդի տոնին, որն ավետում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
  • Խնամքի կենտրոնում ծննդյան տոնակատարություն էր: ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները շնորհավորեցին Գևորգին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ և անմոռանալի ժամանակ անցկացրին ծաղրածուի հետ:
  • Խնամքի կենտրոնի փոքրիկ բնակիչները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել՝ նվիրված մայրությանն և Սուրբ Զատիկին։ Նրանք երգեցին, պարեցին և հիանալի ժամանակ անցկացրին։ Նաև տոնեցինք Հրաչի ծննդյան տարեդարձը:
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Բնակիչները հաճելի ժամանակ անցկացրեցին, խաղացին և երգեցին։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Նրանք մասնակեցեցին սուրբ պատարագին,այնուհետև փոքրիկները խաղացին ձվիկների որս և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ ուտելիքները:

Մայրատուն

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնագիտական վերապատրաստման՝ մասնակցելով անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:

Օգնություն համայքներին

  • Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը ՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  •  «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  

Տեղեկատվական նամակ Մարտ 2022

April 8, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Կանանց միջազգային օրը: Նրանք վայելեցին համեղ աղանդերը և նվերներ ստացան հիմնադրամի կողմից։
  • ԱԼԲՀ-ի  փոքրիկ բնակիչները նշեցին Նունեի ծննդյան տարեդարձը՝  մաղթելով գունեղ ու երջանիկ մանկություն։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Բնակիչները հաճելի ժամանակ անցկացրեցին, խաղացին, երգեցին և կարդացին Սուրբ Գիրքը։
  • Շնորհակալ ենք «Ամքոր Հայաստան»  ԲՀ-ին՝ 2022 թվականին պանրի նվիրատվությունը վերսկսելու համար։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացներ անցկացնել բնակիչների հետ:
  • Մենք երախտապարտ ենք այն կամավորներին, ովքեր օգնեցին մարտ ամսվա կոնտեյների բեռնման հարցում: Շնորհակալություն ենք հայտնում CSUN-ի ուսանողներին և Սևան Մարտիրոսյանին, Նարեկ Գուրդիկյանին , Ալիկ Բերբերյանին, Ռոբերտ Գոստանյանին, Նանոր և Նաիրա Գուրդիկյաններին և մյուսներին:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչներին մասնակեցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, այժմ նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի տեղահանված ընտանիքներին։ Տրամադրում ենք հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին բանկային փոխանցումների միջոցով:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են կերակրել մեր բնակիչներին։
  • CSUN-ի կամավոր երիտասարդներին մարտի կոնտեյների :բեռնման համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  

Տեղեկատվական նամակ Փետրվար 2022

March 14, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի մաքրագործման տոնը՝ Տրնդեզը: Նրանք ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստած համեղ աղանդերը։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք քրիստոնեական երգեր երգեցին, խաղեր խաղացին և քաղցրավենիք ստացան։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացներ անցկացնել բնակիչների հետ:
  • Ուրախ ենք տեղեկացնել, որ Դավիթ Հայրապետյանը միացել է ԱԼԲՀ-ի հենասյուն դարձած նվիրատուներին:
  • Շնորհակալություն ենք հայտնում Tamar Gugasian-ին, ով առանցքային դեր է խաղացել Twelve Twelve Collective-ից  Anooshka Zakarian-ի  և ԱԼԲՀ-ի համագործակցության հարցում: Անուշկայի առատաձեռն նվիրատվությունը, անշուշտ, կօգնի մեր բնակիչներին կար ու ձևի  դասընթացների ընթացքում: Թամարի և Անուշկայի նման մարդկանց շնորհիվ է, որ ԱԼԲՀ-ն կարողանում է նման փոփոխություն կատարել մարդկանց կյանքում:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչներին տրված է եզակի հնարավորություն մասնակեցելու անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների և ստանալու բազային գիտելիքեներ։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն  տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին բանկային փոխանցումների միջոցով:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են կերակրել մեր բնակիչներին։
  • AYF-ի Արցախի մասնաճյուղին 5000 ԱՄՆ դոլարի նվիրատվության համար՝ լավաշ պատրաստելու սենյակը վերանորոգելու և անհրաժեշտ բոլոր սարքավորումները ձեռք բերելու նպատակով:

Տեղեկատվական նամակ Հունվար 2022

February 28, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ում Ամանորյա եռուզեռ էր: Հիմնադրամում մեծ խնջույք էր կազմակերպվել բնակիչների համար։ Նրանք նվերներ ստացան Ձմեռ պապից, պարեցին և զվարճացան։
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին և  նվերներ բաժանեցին։
  • Անչափ շնորհակալ ենք OC Hye Moms-ին, OC Daughters of Vartan-ին և, հատկապես, Սոսի Հաչիկյանին ու նրա ողջ ընտանիքին իրենց աջակցության համար: Շնորհակալություն տիկին Սոսիին այս գործին նպաստելու համար: Այս կանայք անմիջապես գործի անցան և  օգնեցին  հավաքել և դասակարգել ապրանքներով լի մեծաքանակ արկղեր կացարանի բնակիչների համար։
  • Մենք երախտապարտ ենք,որ ունենք Աստծո օրհնությունը ստանալու հնարավորություն: Ամեն տարի տեղի քահանան գալիս և օրհնում է ամբողջ կենտրոնը։
  • ԱԼԲՀ-ն մանկական սննդի նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ»-ից։

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ում շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները,ինչպես օրինակ անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման։
  • Երևանի Դրամատիկական Թատրոնն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը անվճար տոմսեր տրամադրեցին ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչների համար։ Նրանք վայելեցին ներկայացումներն ու նվերներ ստացան Ձմեռ Պապից։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Շարունակվում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի կարիքավոր ընտանիքներին,  Արցախից,Սիրիայից և Լիբանանից տեղահանվածներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • CSUN Armenian Ethical Organization-ին և CSUN Hidden Road Initiative-ին ՝  դեպի Հայաստան փոխադրվող ապրանքները փաթեթավորելու հարցում օգնելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրատվության համար։
  • OC Hye Moms-ին, OC Daughters of Vartan-ին և Սոսի Հաչիկյանին ու նրա ողջ ընտանիքին oճառի, տակդիրների, անձեռոցիկների, ատամի մածուկի, ատամի խոզանակի, հոտազերծիչի, շամպունի, կոնդիցիոների նվիրատվության համար։
  • Պարունակ Չելիքեան-ին New Jean-ի նվիրատվության համար։
  • Յուտայից Հովհաննես Մկրտչյանին մեծաքանակ ծածկոցներ տրամադրելու համար։
  • Իտալական SAGA ընկերությանը նոր հագուստների նվիրատվության համար։

Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2021

January 13, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ն դրամաշնորհ ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից: Հիմնադրամն ապաստանին նվիրաբերեց հարմարավետ և գեղեցիկ կահույք։ Մենք երախտապարտ ենք «Ամքոր Հայաստան»-ի ղեկավարությանը իրենց շարունակական աջակցության համար:
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին,երգեցին և խաղացին նրանց հետ:
  • ԱԼԲՀ-ն հիանալի հնարավորություն ունեցավ հյուրընկալելու տաղանդավոր մոդելավորող Գևորգ Շադոյանին, ով ևս մեկ շատ հետաքրքիր դաս անցկացրեց ապաստանի բոլոր բնակիչների համար:
  • Ամանորի նախօրեին ԱԼԲՀ-ն այցելեց տեր և տիկին Ղազարյանների անվան Պտղունքի մանկապարտեզ և Մուսալեռի մանկապարտեզ։ Երեխաները պատրաստել էին ամանորյա գեղեցիկ ներկայացում,որի ավարտին նվերներ ստացան հիմնադրամից։
 Մեր բնակչի  ծննդյան տարեդարձը
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
Էսթետիկայի դաս 
Երեխաները  ծաղրածուի հետ

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի և մատնահարդարման դասընթացներ անցկացնել ապաստանի բնակիչների համար՝ նրանց գիտելիքներ տրամադրելու և ապագան դյուրին դարձնելու նպատակով:
  • Ապաստանը շարունակում է  նորեկներ ընդունել՝  հետևելով  համաճարակային  բոլոր կանոններին:
  • ԱԼԲՀ-ն ծաղրածու էր հրավիրել կենտրոն՝  փոքրիկ բնակիչներին զվարճացնելու համար: Նրանք միասին խաղացին, երգեցին և պարեցին։
Անգլերենի դաս 
Կարի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Շարունակվում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր և տեղահանված  ընտանիքներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին:
Մարդասիրական օգնություն
 «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը           

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Էդիտ Ղարախանյանին համակարգչի նվիրատվության համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ կահույքի նվիրատվության համար։
  • Բոլորին, ովքեր մատաղ են նվիրաբերում։
  • Նվիրատուներին, ովքեր դրամական նվիրատվություն են կատարում ապաստանի սննդային կարիքները հոգալու համար։
Խաղալիք երեխային
Աստվածաշնչի սերտողության դաս
Նվերներ մանկապարտեզի սաներին
Անվասայլակի նվիրատվություն

Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2021

December 10, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներն աշնանային գեղեցիկ ներկայացում էին պատրաստել Խնամքի կենտրոնում:Երգելով, բանաստեղծություններ արտասանելով և պարելով փոքրիկները ջերմ մթնոլորտ ստեղծեցին և տոնեցին կենտրոնի 3- ամյակը։
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին և խաղացին նրանց հետ:
  • Հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանը ԱԼԲՀ-ի մայրերի և երեխաների համար գեղագիտության և գունաճանաչման դաս անցկացրեց ։ Նա նաև ներկայացրեց նորաձևության դաս կենտրոնում գործող կարի սենյակում:
  • Այս տարի ԱԼԲՀ-ն տոնում է «Մայրատուն» ծրագրի 10 ամյակը, որի առիթով հիմնադիր տնօրեն Սեթա Ղազարյանը հրապարակել է հեղինակային «Ապաստանը» գիրքը(գիրքը շուտով կարող եք պատվիրել մեր էջում): Հիմնադիրներն ու անձնակազմը հիանալի երեկույթ էին կազմակերպել և լավ ժամանակ անցկացրին:
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը մանկական սնունդի և հիգիենայի պարագաների հսկայական նվիրատվություն կատարեց ԱԼԲՀ-ի փոքրի բնակիչների համար:
Խնամքի կենտրոնի 3-ամյակը տոնելիս
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
Էսթետիկայի դաս
Մայրատուն ծրագրի 10- ամյակը տոնելիս

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Նոյեմբերի 30-ին ԱԼԲՀ-ի «Մայրատուն» և «Post Shelter» ծրագրի մայրերն ու երեխաները նշեցին «Thanksgiving»-ի տոնը: Մենք շնորհակալություն հայտնեցինք Տիրոջը իր շնորհների և օրհնությունների համար:
  • Հիմնադրամն ամեն ուրբաթ շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասերը բոլոր բնակիչների համար:
  • Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները։ Բնակիչները մասնակցում են մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների, անգլերենի, համակարգչային և կարի դասընթացների։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է ապաստան տրամադրել բռնության զոհ դարձած կանանց:
Փաթեթներ Post Shelter-ի աղջիկների համար
 Կարի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և Սիրիայի, Արցախի և Լիբանանի փախստականներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն և սնունդ տրամադրել անապահով ընտանիքներին:
  • ԱԼԲՀ-ն փաթեթներ պատրաստեց սահմանամերձ Բագարան գյուղում ապրող 27 անապահով ընտանիքների համար՝ տրամադրելով հագուստ, կոշիկներ, ծածկոցներ, պայուսակներ և խաղալիքներ:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը        
Փաթեթներ Բագարանի գյուղացիներ համար 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:     
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի առատաձեռն նվիրատվության համար:
Կաթնախառնուրդի նվիրատվություն 
Նվիրատվություն «Նատալի Ֆարմից »
Մարդասիրական օգնություն
Աստվածաշնչի սերտողության դաս

Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2021

November 12, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի անձնակազմն այցելեց Հայաստանի Թեղենիկ ու Գոշ գյուղերը և մարդասիրական օգնություն բաշխեց շուրջ 120 անապահով ընտանիքների՝ տրամադրելով հագուստ, կոշիկ, խաղալիքներ, վերմակներ, պայուսակներ, քայլակներ և զուգարանակոնքեր։ Կենտրոնը խաղալիքներ նվիրեց նաև տեղի  գյուղերի մանկապարտեզներին։
  • Ամեն ամիս «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն պանրի նվիրատվություն է կատարում ԱԼԲՀ-ի բնակիչների համար:
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին, խաղացին նրանց հետ և քաղցրավենիք բաժանեցին։
  • ԱԼԲՀ-ի հիմնադիրները բնակիչների և անձնակազմի համար պատրաստեցին հոթ-դոգներ։ Բոլորը շատ ոգևորված էին պատրաստման գործընթացով և մեծ հաճույքով վայելում էին։
Փաթեթներ  գյուղացիների համար
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
Հիմնադիրները հոթ դոգ պատրաստելիս
 Աստվածաշնչի սերտողության դաս

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Աստվածաշնչի սերտողության դասերը ԱԼԲՀ-ում շարունակվում են: Քահանան և մեր հիմնադիրն ամեն անգամ նոր թեմաներ են ներկայացնում և մեկնաբանում թեմաների կիրառման ձևերը մերօրյա աշխարհում:
  • Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները։ Բնակիչները մասնակցում են մատնահարդարման,վարսահարդարման,անգլերենի,համակարգչի,ինչպես նաև կար ու ձևի դասընթացների։
Անգլերենի դաս
Մատնահարդարման դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում դրամական  և սննդի օգնություն է  տրամադրվում անապահով ընտանիքներին:
  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ և խոհանոցային պարագաներ:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը
Օգնություն հաշմանդամներին 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:     
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
Դեղորայքի նվիրատվություն
Մարդասիրական օգնություն
Մեր փոքրիկ բնակչի ծնունդը
Փոքրիկ բնակիչները բակում խաղալիս
← Older posts Newer posts →