Post Shelter
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում Արմենիան Լայթհաուս բարեգործական հիմնադարամը կառուցում է կացարաններ, որտեղ առանց վարձի կարող են ժամանակավորապես ապրել իրենց շահառու այն մայրերը, որոնք ունեն աշխատանք և կարող են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Բռնության ենթարկված անօթևան մայրերին ապաստարան ու հոգեբանական աջակցություն ցուցաբերած կառույցը փորձում է նոր ծրագրի միջոցով վերականգնել կանանց ինքնուրույնությունը և օգնել հաստատուն քայլերով կրկին առաջ շարժվել: Արմենիան Լայթհաուս բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանի խոսքերով, կացարանում ապրելու են այն կանայք, ովքեր իրենց վերագտել են ու կարող են աշխատել, հոգալ կարիքները:
Արմինե Պողոսյանն իր 1.4 ամսական երեխայի հետ արդեն երեք ամիս ապրում է առանձին կացարանում: Գյուղում փորձում է հիմնել սեփական բանջարանոցն ու այգին: Արմինե Պողոսյանը Արմենիան լայթհաուսում է ապրում հղիության 5-րդ ամսից սկսած: Ամուսնու կալանավորումից հետո հարազատների հետ ունեցած անհաշտության և գժտությունների պատճառով ապրել է վարձով, աշխատել է ու մարել բնակարանի վարձը: Ծանր հղիության հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմինեին բնակարանի վարձն ուշացնելու համար՝ տանտերը հրաժարվել է բնակարանը վարձակալությամբ տրամադրելուց: Հղիության պատճառ է դարձել նաև աշխատանքից զրկվելուն: Գործատուն ավելորդ ծախսերից խուսափել է ու աշխատանքից հեռացրել հղի կնոջը:
Read more: https://goo.gl/IbOE2G