Տեղեկատվական նամակ Մայիս 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԵՐ
Այս ամիս մենք ծերերի և հիմնադրամի բնակիչների հետ՝ թվով 75 հոգի, ավտոբուսով և հիմնադրամի մեքենայով գնացել էինք Գառնի-Գեղարդ։ Հիմնադրամի խոհարարը՝ Արմինեն, հոգեբանը՝ Լիանան, փոխտնօրենը՝ Նելլին և հիմնադիրը՝ Սեթա Ղազարյանը կազմակերպել էին այս ուղևորությունը։
Տարեցների և հիմնադրամի բնակիչներից շատերի համար սա առաջին այցն էր։ Նրանք բավականություն ստացան ուղևորությունից, գեղատեսիլ տեսարաններից և ըմբոշխնեցին կերակուրը․ պարեցին և երգեցին՝ օրհնելով Տիրոջը, մեզ և ուղևորության հովանավոր՝ Սեթա Քուրդահիին։
Երախտապարտ ենք Քուրդահի ընտանիքին արդեն երկրորդ անգամ նմանատիպ փոքրիկ ճամփորդությունը հովանավորելու համար։
- Մոնթեբելլոյի Մեսրոպյան դպրոցի աշակերտները իրենց տնօրենի և ծնողների հետ, Զեփյուր Օհաննեսյանի գլխավորությամբ այցելեցին մեր կենտրոն։
Նրանք հովանավորեցին “Պնակ մը կերակուր” ծրագրի ճաշը: Մատուցեցին ծերերին ճաշասենյակում և օգնեցին խոհանոցում։ Այնուհետև շրջեցին հիմնադրամի տարածքով, խաղացին մեր երեխաների հետ և ըմբոշխնեցին տաք, համեղ կերակուրը, որը պատրաստվել էր նրանց համար։
Աշակերտները այստեղ մնացին առավել քան 3 ժամ, հաղորդակցվելով բնակիչների երեխաների հետ, և գնացին հիմնադրամից հուզված՝ խոստանալով, որ կվերադառնան կենտրոն կամավոր աշխատանք կատարելու համար։ - Կոնտեյները, որ Ամերիկայից ուղարկվել էր հիմնադիրների կողմից հասավ մեր պահեստ: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին և հովանավորներին դա իրականություն դարձնելու համար
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Մենք այցելեցինք Երևանի #1 տուն-ինտերնատ, որտեղ մեծամասամբ անկողնային հիվանդ ծերեր էին։ Անահիտ Անանյանը միացավ մեր անձնակազմին հագուստները բաշխելուց, որոնց կարիքը այնտեղ շատ կար։ 80 հոգի օգնությունը ստացան մեծ սիրով և ժպիտներով․ նրանք արհամարված և միայնակ տարեցներ են։
- 80 կարիքավոր ընտանիք Եղեգնաձորից ստացավ մարդասիրական օգնություն։
Այս անգամ մենք գյուղապետարան չէինք գնացել, քանի որ հրավեր էինք ստացել Անտուան Թերջանյանից և վերջինս կազմակերպել էր բաշխումը իր սեփական ավտոտնակում։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Տեր և Տիկին Թերջանյաններին և միասին անցկացրած հաճելի ժամանակի համար։ - Շարունակում ենք տրամադրել նվերների փաթեթներ ծննդատներին: Այցելեցինք երկու հիվանդանոց՝ Հանրապետական ծննդատուն և Աստղիկ ԲԿ: Նվիրաբերեցինք նորածնային հագուստ և տակդիր 111 նորածնի և հղի կանանց:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Ապրիլ 2018
Իրենց ներկայությամբ մեզ պատվել էին կոնսոուլ Բոլա Դիվայնը, Glendale-ի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, քարտուղար Արտաշես Քասախյանը։
Շնորհակալ ենք բոլոր ներկաներին, որ ընտրել են ԱԼԲՀ-ն որպես այն կազմակերպություններից մեկը, որին աջակցում են։
Հայաստանում, Պտղունք գյուղի Տեր և Տկն. Ղազարյանների անվան մանկապարտեզում գարնանային հանդեսի մասնակցեցինք: Հանդեսը առաջին անգամ էր նոր տնօրենի ղեկավարմամբ, երեխաները շատ հուզված էին: Տկն. Սեթան հրավիրված էր հանդեսին: ԱԼԲՀ-ի պահեստից նա շատ նվիրաբերված խաղալիքներ տրամադրեց մանկապարտեզի խաղասենյակին, որը կառուցել է պրն. Զոհրաբը:
Նրանք տկն. Սեթային ծաղիկներ նվիրեցին:
Շնորհակալ ենք նաև Մարիամ Մանուկյանին դրամական միջոցները բժ. Սուսաննա Օնանյանին հասցնելու համար:
Երեխաները շատ հուզված էին, հիմնադիրները մեծ բավականություն ստացան հանդեսի դիտումից:
17 հոգի մկրտվեցին մեր մատուռ եկեղեցում։
Նրանցից մեկը “Պնակ մը Կերակուր” ծրագրի շահառուներից էր։ Կրոնական արարողությունից հետո, մենք պատրաստել էինք սեղան լի քաղցրեղենով, հյութերով, փոփ-քորնով, մրգերով, և նրանք երաժշտության ներքո պարեցին։
Մենք նվերներ տրամադրեցինք երեխաներին և նրանց մայրիկներին։
Թող այս օրը անվերջանալի խաղաղություն և ուրախություն բերի մեր ապաստանի բնակիչներին և նրանց երեխաներին։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն վերսկսել է ծրագիրը. նվերների տրամադրում նորածիններին: Բաշխում ենք փաթեթներ Հայաստանի տարբեր ծննդատներ:
Էջմիածնի հիվանդանոց էինք այցելել և անակնկալ մատուցել մայրերին՝ տրամադրելով նորածնի հագուստ և տակդիր։ Մեկ այլ օր գնացինք Աստղիկ ԲԿ և Հանրապետական հիվանդանոց: Մոտավորապես 250 նորածին ստացավ փաթեթներ:
Արցախի՝ Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը և Անգլիայից ժամանած բժ. Սեդա Պողոսյանը այցելեցին մեր կենտրոն: Բժ. Պողոսյանը մեր ապաստանի բնակիչներին և ծերերին մշտապես բժշկական օգնություն է ցուցաբերում: Նվիրաբերեցինք բժշկական և ուրոլոգիական պարագաներ վերականգնողական կենտրոնին. դրանք կօգտագործվեն վիրավոր զինվորների համար:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում բժ. Հակոբ Դիքրանյանին Montebello CA-ից, ով նվիրաբերել էր բոլոր այդ ուրոլոգիական պարագաները, որոնց կարիքը շատ կար Ստեփանակերտում:
Այս ամիս այցելեցինք Արագածոտնի մարզ՝ բաշխելու մարդասիրական օգնություն 100 կարիքավոր ընտանիքի։ Մեկ այլ երկարատև ճանապարհ կտրեցինք, որպեսզի հասնենք Շիրակի մարզ, գյուղ Շիրակ, որտեղ 120 կարիքավոր անապահով ընտանիք ստացավ օգնություն։ 4 ժամ տևեց, որպեսզի այնտեղ հասնենք։
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Մարտ 2018
- Տոնեցինք մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը կենտրոնում: Օրը հիանալի դարձրեցինք և՛ ապաստանի բնակիչների, և՛ «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցների համար: Անձնակազմի անդամների հետ ծերերը պարեցին և վայելեցին իրենց օրը: Տրամադրեցինք նվերներ բոլորին:
Շնորհակալ ենք Լույս հեռուստաընկերությանը և Ժամ լրատվականին տոնակատարությունը ամբողջությամբ լուսաբանելու համար:
https://www.youtube.com/
http://www.hzham.am/articles/%
- Armenia Tree Project-ին մշտադալար ծառեր նվիրաբերելու համար, որոնք մենք տնկեցինք մեր պարտեզում:
- Մեր հիմնադիրները ԱՄՆ-ում փաթեթավորում և պատրաստում են ապրանքներ՝ բեռնելով կոնտեյները այն ժամանակ, երբ անձրևում էր, այնուհետև ուղարկեցին նավամատույց, և նավը ուղևորվեց Երևան: Հիմնադիրները և կամավորները փառք տվեցին Տիրոջը այն հիանալի զգացողության համար, որը վերապրեցին կոնտեյները Հայաստան ուղարկելիս: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրաբերեցին նոր ջինսեր և հագուստ, անվասայլակներ, խոհանոցային պարագաներ և այն ինչ հնարավոր է, որպեսզի տեղափոխումը իրականություն դարձնեն:
Բնակիչները սկսել են աշխատել ջերմոցում և շուտով կունենանք շատ լոլիկներ, պղպեղներ և վարունգներ: Քաջալերում ենք աշխատանքները ջերմոցում: Բնակիչներից շատերին սովորեցնում ենք ինչպես մշակել և պահպանել մշակաբույսեր:
Տոնեցինք նաև Զատիկը: Բնակիչները գնացին եկեղեցի, խաղացին ձվիկների որս, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ, որը լի էր զատկական ուտելիքներով:
Շարունակում ենք օգնել անապահով ընտանիքներին: Մարդասիրական օգնություն տրամադրեցինք Արարատի մարզի Կանաչուտ գյուղին, մեկ այլ բարեգործական գործունեություն ծավալեցինք Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում, գրեթե 160 ընտանիք օգնություն ստացան հագուստ, կոշիկ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ փետրվար 2018
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հետևելով մեր առաքելությանը՝ ևս մեկ երեխա դուրս բերեցինք մանկատնից և վերամիավորեցինք իր մայրիկի հետ։ Աննան ի սկզբանե եղել էր մեր ապաստանում: Իր առաջնեկին ունենալուց մի քանի ամիս անց դուրս էր եկել: Նա կրկին եկավ մեր ապաստան 2017թ․-ի նոյեմբերին անմիջապես հիվանդանոցից իր եկրորդ երեխայի հետ: Լույս աշխարհ էր եկել տղա երեխա: Նա թողել էր իր ավագ որդուն՝ Դանիելին, մանկատանը ծայրահեղ վատ ֆինանսական պայմաններից ելնելով: Նա ամբողջ ընթացքում տխուր էր և հուսալքված,քանի որ կարոտում էր իր առաջնեկին,ում չէր տեսել առավել քան 8 ամիս: Մենք դիմեցինք Արմավիրի մարզպետարան, որպեսզի օգնեն մեզ երեխային բերեն մեր կենտրոն: Նրանք պատրաստեցին համապատասխան բոլոր փաստաթղթերը:
Մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում Ասթինե Ապիտոնյանին դեպքին արագ արձագանք տալու և պահանջվող փաստաթղթերը տրամադրելու համար։
Հիմա Աննան և իր երկու տղաները միասին բնակվում են ապաստանում ինչպես լիարժեք ընտանիք:
- Հովհաննես Մկրտչյանին Յութայից 53 տուփ նոր վերմակ նվիրաբերելու և Ալբերտ Շահինյանին Յութայից՝ Federal express-ի միջոցով դեպի Կալիֆորնիա փոխադրաման ծախսերը հոգալու համար:
- Շնորհակալ ենք Յութայում Hearts Tied կազմակերպությանը 700 վերմակ նվիրաբերելու համար
- Armenian Eye Care Project-ին մեր ապաստանի փոքրիկ բնակիչներից մեկի աչքի բուժումը կազմակերպելու համար։ 7-ամյա Մհերը ուներ խնդիր իր աչքերից մեկի հետ, և նրանք մեր խնդրանքին անմիջապես արձագանքեցին, և այժմ Մհերը ուրախ է, որ այդ աչքով լավ է տեսում: AECP-ը կազմակերպեց բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և ակնոց նվիրաբերեց:
- Շնորհակալ ենք Թամար Բարսամյանին, Արա Թաբիբին և Թորգոմ Սահակյանին շարունակաբար Signal Hill,CA-ի պահեստում կամավոր փաթեթավորում կատարելու համար:
- Արամ Համբարձումյանին Orange County-ից, ով Հայաստանի համար նվիրաբերել է երկրաշարժի ժամանակ գոյատևելու առաջին անհրաժեշտության պարագաներ:
- «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ի հաշվառողների 4-րդ հերթափոխի կազմին դեղորայք և քաղցրավենիք նվիրաբերելու համար։
- Տկն․Արմինեին շաբաթական երկու անգամ մեր փոքրիկ բնակիչներին բազմաժանր երգեր սովորեցնելու համար։ Նա երկար ժամանակ աշխատել է Պտղունքի մանկապարտեզում որպես դաշնակահարուհի և երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունի։
- Մանկական զարգացման կենտրոնին Վաչագան Թամազյանի գլխավորությամբ։
Նրանք կազմակերպել էին հրաշալի տիկնիկային թատրոն և ներկայացում մեր երեխաների համար։ Փոքրիկ բնակիչները բավականություն ստացան իրենց ժամանակից, իսկ վերջում բազմաթիվ ինտելեկտուալ և ստեղծարար խաղեր խաղացին աշխատակիցների հետ։ - Շնորհակալ ենք ԱՄՆ-ում գտնվող բոլոր նվիրատուներին հագուստ, խաղալիքներ,տակդիրներ, խոհանոցային պարագաներ, վերմակներ և այլ իրեր Հայաստանի անապահով մարդկանց նվիրաբերելու համար: Կոնտեյները հասավ ԱԼԲՀ-ի պահեստ Պտղունք գյուղ:
- Ասթինե Ապիտոնյանին 7 արկղ սնունդ նվիրաբերելու համար: Կօգտագործենք այդ սնունդը Մայրատան բնակիչների համար:
Խնդրում ենք ազատ պահել Ապրիլի 8-ը Glendale-ում կայանալիք միջոցառման համար: Եթե Դուք չեք կարող ներկա գտնվել, հուսանք որ այնուամենայնիվ կարող եք կատարել նվիրատվություն:
Մեր հիմնադրամի շարունակական հաջողությունը և այն աշխատանքը, որ արվում է Հայաստանում կախված է Ձեզ պես մեծահոգի նվիրատուներից:
|
|
Տեղեկատվական նամակ Հունվար 2018
«Աստվածաշնչի սերտողության» դասերը շարունակվում են առաքելական եկեղեցու քահանայի առաջնորդությամբ: Հունվարին Տեր Պարթևը կատարեց Սուրբ Ծննդյան տոնակատարություն (Ջրօրհնեք) և օրհնեց ամբողջ կենտրոնը: Բոլոր բնակիչները և հարևան գյուղերի մարդիկ ներկա էին արարողությանը: Օրհնեց նաև սնունդը, այնուհետև տոնեցինք Քրիստոսի ծնունդը և մկրտությունը:
Մեր փոքրիկ բնակիչներից երկուսը ամեն կիրակի շարունակ լացում էին, որպեսզի մասնակցություն ունենային Սուրբ Պատարագին. Քանի որ մկրտված չէին, նրանց չէր թույլատրվում մասնակցել: Հատուկ նրանց համար մեր քահանայի հետ կազմակերպեցինք մկտրություն: Նրանք երկուսն էլ մկրտվեցին սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Այժմ նրանք տեր Պարթևի հետ խորանում մասնակցում են պատարագին և ծառայում են մեր եկեղեցուն որպես իրական քրիստոնյաներ: Մեր կենտրոնի ճաշասենյակում գեղեցիկ սեղանը մրգերով և անուշեղենով սպասում էր նրանց՝ տոնելու այդ իրադարձությունը: Թող Աստծու սերն ու ողորմածությունը միշտ մեր երեխաներին ուղեկից լինի։
- Արևածագ երեխաների աջակցության կենտրոնին բռնության ենթարկված երեխաների հետ անվճար հոգեբանական թերապիաներ անցկացնելու համար:
- Թերապևտ Սուսաննա Օնանյանին իր շարունակական կամավոր հոգատարությունը ցուցաբերելու ծերերին և բնակիչներին, ինչպես նաև ներգրավվելու նվիրատուների դեղորայք ձեռք բերելու համար:
- Ատամնաբույժ Արմինեին Lux- Med ատամնաբուժական կլինիկայից, ով շարունակում է իր բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ ատամնաբուժական ծառայություն մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
- “Yes Republic” ինտելեկտուալ ակումբի տնօրինությանը և անձնակազմին մի ամբողջ օր մեր երեխաների հետ անցկացնելու և ինտելեկտուալ և ստեղծարար խաղեր խաղալու համար:
- Մանկական զարգացման կենտրոնին Վաչագան Թամազյանի գլխավորությամբ երեխաների համար մեր կենտրոնում հիանալի տիկնիկային ներկայացում կազմակերպելու համար: Փոքրիկ բնակիչները վայելեցին իրենց ժամանակը, իսկ վերջում ինտելեկտուալ և ստեղծարար խաղեր խաղացին իրենց անձնակազմի հետ:
|
|
Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2017
Քանր որ տոները մոտենում էին, մենք զբաղված էինք երեկույթներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում ծրագրերի բոլոր մասնակիցներին, Պտղունքի և Մուսալեռր մանկապարտեզներին, վերջիններս կազմակերպել էին Ամանորյա հանդես և հրավիրել էին մեզ:
Ապաստանի փոքրիկ բնակիչները Նոր Տարվա հիանալի անակնկալ ներկայացում էին պատրաստել: Երեխաները արտասանում էին և երգում: Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում Արմինեին,ով կամավոր գալիս և դաշնամուր էր նվագում մեր երեխաների համար:
Դեկտեմբերի վերջին, ինչպես ամեն ուրբաթ, օրը սկսեցինք «Աստվածաշնչի սերտողությամբ», այնուհետև տոնական հյուրասիրություն էր սպասվում մեր ծերերին: Նրանց անակնկալ էր սպասվում դահլիճում. Նոր Տարվա նվերներ էինք պատրաստել: Տոնական տրամադրությունը հասավ իր գագաթնակետին տոնական երաժշտության ներքո՝ անձնակազմը և ծերերը բավականություն ստացան իրենց ժամանակից:
- Մեր երախտագիտությունն ենք հայտնում Շվեդիայում Հայաստանի դեսպան՝ Արտակ Ապիտոնյանին, ԱԼԲՀ-ն Ստոկհոլմում Ամանորյա բարեգործական ճաշկերույթին ներկայացնելու համար։
Խնդրում ենք կարդացե՛ք հոդվածները Ամանորյա բարեգործական ճաշկերույթի մասին.
- https://armenpress.am/arm/news/916021/stokholmum-kayacel-e-hayastanin-nvirvats-sb-tsnndyan-baregortsakan.html#.WjIx0F9-7Dk.facebook
- http://www.mfa.am/en/press-releases/item/2017/12/12/sweden_charity_lunch/
- Շնորհակալ ենք Հայաստանի Մանկական Ասոցացիային Մայրատան բնակիչներին սնունդ նվիրաբերելու համար:
- Կարո Օբջանյանին Sherman Oaks Med. Supplies–ից Հայաստան ուղարկելու համար 4 էլեկտրական սայլակ նվիրաբերելու համար:
- Ժիրայր Արթինյանին Top Choice Home Healthcare-ից 4 էլեկտրական սայլակ,անվասայլակ,քայլակ և հենակ նվիրաբերելու համար:
- Զվարթնոց Հենդլինգին (հաշվառողների 4-րդ հերթափոխ), Մայրատան բնակիչներին սնունդ և քաղցրավենիք տրամադրելու համար:
- ժորժ Նավասարդյանին Էջմիածնի №1 սուպերմարկետից, բնակիչներին սնունդ տրամադրելու համար:
- Մանկական զարգացման կենտրոնին մեր բնակիչների համար Ամանորյա հիանալի ներկայացում կազմակերպելու համար:
- Ավետիք Իսահակյան թանգարանի տնօրինությանը անվճար տոմսեր տրամադրելու համար: Բնակիչները սիրով այցելեցին և լսեցին զբոսավարի մեկնաբանությունները Իսահակյանի կյանքի մասին, ինչպես նաև նրանց ներկայացվեց վերջինիս աշխատանքների մեծ ազդեցությունը հասարակության և ընդհանուր առմամբ գրականության վրա:
- Շնորհակալ ենք Natali Pharm-ին մեր երեխաներին բավականաչափ օրգանիկ Hipp մանկական սնունդ տրամադրելու և հավելյալ` կարիքավորներին նվիրաբերելու համար:
- Pan Armenian Media TV-ին Բարի Նոր Տարի արշավը սկսելու և մեր բնակիչների ձեռքի աշխատանքները՝ տարվա խորհրդանիշ շունը, աշխատակիցներին նվիրելու համար:
- Այս տարի մեր բնակիչների ձեռքի աշխատանքները ցուցադրված էին Հյուսիսային պողոտայի բուտիկում և ողջ հասույթը ուղղվելու է անապահով մարդկանց օգնելու նպատակով, հատուկ շնորհակալություն ենք հայտնում բարեգործական բուտիկի կազմակերպիչներն:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2017
Եկող ՝ 2018 թվականը շան տարի է, մեր կարի սենյակը աշխատում է օր ու գիշեր՝ կարելու շնիկ խաղալիքներ, որպեսզի նվիրաբերենք Ucom-ի և Panarmenian TV –ի աշխատակիցներին: Շուտով որոշ նմուշներ կուղարկենք Հյուսիսային պողոտայի բուտիկ: Այս նմուշները կվաճառվեն բարեգործական նպատակներով ավելի շատ կարիքավոր ընտանիքներ օգնելու համար:
Ամանորյա մթնոլորտ է տիրում գրասենյակում, նոյեմբերին անձնակազմը և բնակիչները զարդարեցին ամբողջ շենքը, այժմ վայելում ենք գալիք Նոր տարվա զարդարանքերը:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիայի ներգաղթյալներին և նրանց խնդիրներին, անում ենք լավագույնս օգնության ձեռք մեկնելու բոլոր Սիրիացիներին:
|
|
Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2017
Հոկտեմբերի 8-ին Երևանում միջոցառում կազմակերպեցինք Կասկադի Շոկոլատերիայում: Կազմակերպչական աշխատանքները իրականացվեցին շնորհիվ ռեստորանի սեփականատերերի, ովքեր անվճար հատկացրել էին այն և բժ. Օնանյանի, ով դարձավ մեր հրեշտակը այն իրագործելու համար: Տնօրենի տեղակալ՝ Նելլի Մեսրոպյանը, հյուրերին ովքեր հրավիրվել էին տարբեր ոլորտներից և կազմակերպություններից ներկայացրեց մեր բոլոր ծրագրերը: Նա խոսեց ԱԼԲՀ-ի գործունեություններից, ցուցադրվեց շնորհարդես և տեսաֆիլմ: Մայրատան ղեկավարը խոսեց տարբեր տեսակի բռնությունների և դրանց չարաշահման մասին, որոնք շահառուներին բերել էին ապաստան: Նա ներկայացրեց բնակիչներին, ովքեր ցանկանում էին պատմել այն բռնության մասին, որ հանդուրժել էին տարիներով՝ ապրելով իրենց բռնարար ամուսինների հետ։ Անկյուններից մեկում ցուցադրված էին բնակիչների գեղագիտական ձեռքի աշխատանքները : Հյուրերը հուզվել էին այն աշխատանքից, որ կատարվում է անապահով մարդկանց և Մայրատան բնակիչների համար, նրանք միմյանց հետ կիսվեցին կենտրոնի մասին իրենց տպավորություններով: Քննարկում ունեցանք, որին հաջորդեց հարց ու պատասխանները : Շատերը դուրս եկան արցունքն աչքերին։ Միջոցառման վերջում վայելեցին մեր խոհարարի կողմից պատրաստված աղանդները:
Տեսանյութը երևանյան միջոցառման մասին.
https://www.youtube.com/watch?v=jVvgY4jDC4M&feature=youtu.be
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Չափազանց զբաղված ամիս էր: Քանի որ ցրտում է, շատ անհատներ գալիս են կենտրոն տաք հագուստ, ժակետ և ծածկոց ստանալու: Շարունակում ենք օգնել նաև սիրիահայերին: Անցնում ենք հարյուրավոր կիլոմետրեր հասնելու հեռավոր գյուղեր և տրամադրելու օգնություն նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են: Այս ամսվա ընթացքում այցելել ենք Լոռու մարզի 4 գյուղեր, այնուհետև շարունակեցինք մեր ուղին դեպի Տավուշի մարզ և նվիրաբերեցինք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ Գոշի և Խաչարձանի գյուղացիներին:
ԱԼԲՀ-ի շենքում տրամադրեցինք ձմեռային տաք հագուստ «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցներին, սեղան էր դրվել, որը լի էր հագուստով և կոշիկով, և նրանք ընտրում էին այն, ինչի կարիքը ունեին:
Հոկտեմբերի վերջին զանգ ստացանք Արմավիրի մարզպետարանից: Տեղեկացրեցին, որ բնակելի շենքի տներից 11-ում կրակ է բռնկվել և այրվել: Բնակիչները մնացել էին անտուն և անօթևան: Արագ արձագանքեցինք ( հաջորդ օրը) նրանց խնդրանքին: Տրամադրեցինք ձմեռային տաք հագուստ, ժակետներ, ծածկոցներ, ատամի խոզանակներ, ատամի մածուկներ, կոշիկ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Բնակիչները շարունակում են իրենց մասնագիտական հմտությունները: Իրենց ազատ ժամերին հավաքվում են իրենց դասասենյակում և սկսում են մանդալա ներկել, որից հետո մեր հոգեբանի հետ ունենում են խմբային հոգեբանական թերապիա, ամեն անգամ քննարկելու համար ընտրում են տարբեր թեմաներ:
Տկն. Արաքսի Թերզյանը միացել է մեր թիմին և բնակիչներին սովորեցնում է գեղագիտություն:
Խնդրում ենք ներառե՛ք մեզ Ձեր տարեվերջյան նվիրատվությունների մեջ:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն: |
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/?ref=bookmarks
Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2017
- Fuller Center-ի խմբի 10 անդամներ զբոսավար՝ Գոհարի գլխավորությամբ այցելեցին մեր կենտրոն: Նրանք շրջեցին կենտրոնով և շատ հարցեր ուղղեցին: Նրանց շշմեցրել էր մեր գործունեությունը և հուզվել էին մեր բնակիչներին տեսնելով: Նրանց համար պատրաստել էինք քաղցրավենիքի և մրգի սեղան:
- Մեզ այցելեցին նաև Հրաչ Ջաբուրյանը, Սեթա և Վարուժան-Համայակ Մեսրոպյանները, Վահագ և Սեթա Մեսրոպյանները։
Վերջին անգամ նրանք այցելել էին մեր կենտրոն տարիներ առաջ։ Նրանց բոլոր զգացմունքներն ու հույզերը հաճելիորեն բազմապատկվեցին՝ տեսնելով, թե ինչքան շատ ծրագրեր են ավելացել և ինչքան շատ երևույթներ են դրականորեն փոխվել։
Յուրաքանչյուր հյուրի այցելություն մեզ դրական լիցքեր է պարգևում և յուրաքանչյուր նվիրատվություն, շատ կարևոր է մեր հիմնադրամի համար․ Ձեր օգնությամբ մենք կարողանում ենք աջակցել ավելի ու ավելի շատ մարդկանց։ - Լա Կանյադայի և Պասադենայի ավագ դպրոցի աշակերտները և նրանց մայրիկները Ալտա Դենայում համալրեցին իրենց ուժերը և փաթեթավորեցին 140 տուփ։
Շնորհակալ ենք Չաթոյաններին տարածաշրջանում տարածք տրամադրելու, հավաքման և փաթեթավորման համար։
ԱԼԲՀ-ն իր «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում շարունակում է այցելել Հայաստանի տարբեր գյուղեր: Այս անգամ հերթը հասավ Լոռու մարզի երկու գյուղերին: Անցանք երկուսուկես ժամ այնտեղ հասնելու համար: Ծաղկաբերի և Կաթնաջուրի գյուղացիները սպասում էին մեզ: Յուրաքանչյուր գյուղում 110 ընտանիք օգնություն ստացավ (միասին 220 ընտանիք):
Նրանք, ովքեր այժմ աշխատում են, կարող են ինքնուրույն ապրել, բայց դեռ ունեն մեր վերահսկողության կարիքը, պատրաստվում են տեղափոխվել Post Shelter-ի մասնաշենքեր, որպեսզի տեղ ազատեն նորեկների համար:
Շարունակում ենք տոնել ծննդյան տարեդարձներ:
Նախքան խնջույքը փոքրիկ բնակիչները զվարճանում են՝ ներկելով իրենց երեսները մուլտֆիլմի հերոսների տեսքով :
Սեմինար անցկացրեցինք «Կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-ում» թեմայով:
Սեմինարը անցկացրեց Արևաշատի գյուղապետ Սուսաննա Գևորգյանը և իր անձնակազմը:
Մեր բնակիչները և անձնակազմը նույնպես մասնակցեցին՝ ակտիվորեն հարցուփորձ անելով այն հիմախնդիրների մասին, որոնք նրանց առավել շատ էին հետաքրքրում:
Տեր Պարթևը պատարագ մատուցեց մեր սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Բոլոր բնակիչները, «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցները և հարևան համայնքների բնակիչները ներկա էին: Պատարագի մասնակիցները հաղորդություն ստացան:
|
|
Տեղեկատվական նամակ Օգոստոս 2017
ունեցանք անմոռանալի ճանապարհորդություն դեպի Սևան:
Սեթա Ղազարյանի գլխավորությամբ անձնակազմը,
Կազմակերպեցինք մկրտության արարողություն մեր մատուռ-եկեղեցում: Մարդիկ հարևան գյուղերից նույնպես ներկա էին: 13 հոգի մկրտվեցին, որոնցինց 7-ը մեր ապաստանից էին: Փարաքարի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տեր հայրը կատարեց արարողությունը:
Ամեն անգամ, նախքան մեր անձնակազմը օգնություն կտանի համայնք, պահեստապետը համաձայն համայնքների կողմից ուղարկված ցուցակների պատրաստում է անվանական հագուստի ծանրոց: Բաշխման օրը գյուղապետը բեռնատար է ուղարկում, տեղավորում ենք բոլոր ծանրոցները այնտեղ, հետևում ենք մեքենային և ինքներս կազմակերպում բաշխման ողջ ընթացքը: Յուրաքանչյուր այցի ավելի քան 400 հոգի ստանում է մարդասիրական օգնություն:
Անձնակազմը զբաղված է տարբեր մարզերի գյուղեր այցելելով: Կոտայքում Ալափարսի
Մեր վերջին տեղեկատվական նամակում գրել էինք Լուսինեի և իր աղջիկների մասին․ 8 տարի անց կազմակերպել էինք նրանց հանդիպումը։
Ինչպես և խոստացել էինք գյուղապետին, գնացինք օգնելու կարիքավոր գյուղացիներին և մեկ անգամ ևս Լուսինեն հնարավորություն ունեցավ տեսնել իր աղջիկներին։
Նվիրաբերեցինք մարդասիրական օգնություն Արարատի մարզի Աբովյան գյուղի 105 կարիքավոր ընտանիքներին։ Գյուղացիները սպասում էին գյուղապետարանի դիմաց։ Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Բաշխումից հետո Լուսինեն ԱԼԲՀ-ի կողմից տրամադրված նվերներ տվեց իր աղջիկներին, ինչպես նաև գումար, որը նա վաստակել էր` աշխատելով ջերմոցում, և պահել էր այս հատուկ առիթի համար։
Լուսինեն և աղջիկները շատ ուրախ էին և հուսանք, որ սա կլինի նրանց հարաբերությունների կարգավորման սկիզբը և այսօրվանից նրանք ավելի հաճախ կհանդիպեն առանց մեր միջամտությամբ
ՄԱՅՐԱՏՈՒՆ
|
|