Տեղեկատվական նամակ Հունվար 2019
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունվարի սկզբին ԱԼԲՀ-ում դեռ տիրում էր ամանորյա մթնոլորտը:
- Թատրոնները մեզ տրամադրել էին ամանորյա ներկայացումների տոմսեր, ինչը մեծ ուրախություն պարգևեց բնակիչներին: Մասնակցությունն այդպիսի մշակութային իրադարձություններին նրանց կյանքը դարձնում է առավել հետաքրքիր և գունեղ:
- Սուրբ Ծննդյան երեկոյան բնակիչները գնացին Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մասնակցեցին Ճրագալույցի արարողությանը և Սուրբ Պատարագին: Վերադարձին կենտրոնում նրանց սպասում էր Սուրբ Ծննդյան ընթրիքի՝ ավանդական ուտեստներով լի սեղանը:
- Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի ունենանք դրական ազդեցություն մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցությոն վրա: Նաև մշտապես սովորեցնում ենք գնահատել Աստծո կողմից տրված պարգևը՝ մայրությունը:
- Մեր բնակիչները Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում
- Հանրապետության հրապարակում
- Անգլերենի դասին
- Կար ու ձևի սենյակում
- Սուրբ Ծննդյան տոնից հետո ԱԼԲՀ-ում կատարվեց Տնօրհնեքի արարողություն՝ առաջնորդությամբ Տեր Պարթև Աշուրյանի: Օրհնվեցին աղն ու հացը և բաժանվեցին ծրագրերի մասնակիցներին:
- Միսիոներականներն այցելեցին հիմադրամ և փոքրիկ բնակիչներին ներգրավեցին մի շարք պարզ, բայց արդյունավետ խաղերի մեջ՝ ավելի ուրախ և լիարժեք դարձնելով նրանց օրը:
- Տեր Պարթևը օրհնում է աղն ու հացը
- Միսսիոներականները ԱԼԲՀ-ում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Մենք շարունակում ենք մարդասիրական օգնություն ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին և Սիրիայից ներգաղթյալներին, ովքեր դիմում են մեզ՝ օգնություն ստանալու ակնկալիքով: Նրանց տրամադրում ենք տաք հագուստներ, ծածկոցներ, ինչպես նաև տակդիրներ:
- Ինչպես միշտ,այս ամիս ևս մեր կենտրոն են դիմել խիստ կարիքի մեջ գտնվող շատ մարդիկ:
- Օգնություն կարիքավոր ընտանիքին
- Մանկական պարագաների նվիրատվություն
- Ձմեռային տաք հագուստ կարիքի մեջ գտնվող տղամարդու համար
- Մեծահասակի տակդիր ստանալիս
- Քայլակ՝ հիվանդ մեծահասակի համար
- Սիրիայի ներգաղթյալը՝ իր երեխաների համար տակդիրներ ստանալիս
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերությանը՝ մեր փոքրիկ բնակիչներին «Humana» մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար:
- Լուսինե Ազոյանին՝ մեր բնակիչներին դեղորայք տրամադրելու համար:
- Այն մարդկանց, ովքեր սատարում են մեր առաքելությունը՝ բնակիչներին տրամադրելով սնունդ, հագուստ և դրամական նվիրատվություն:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2018
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապաստանը լի է բնակիչներով։
- Քանի որ տոները մոտ էին, մենք զբաղված էինք միջոցառումներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում ծրագրերի բոլոր մասնակիցներին։ Ապաստանի բնակիչները՝ որպես անակնկալ, Նոր տարվա հիանալի ներկայացում էին պատրաստել։ Երեխաներն արտասանում էին և երգում։
- Դեկտեմբերի 28-ին, ինչպես ամեն ուրբաթ, օրը սկսեցինք «Աստվածաշնչի սերտողությամբ», այնուհետև տոնական հյուրասիրություն մատուցվեց մեծահասակներին։ Նրանց համար անակնկալ էր սպասվում դահլիճում․ Նոր տարվա նվերներ էինք պատրաստել։ Տոնական տրամադրությանը գումարվեց տոնական երաժշտությունը։
- Ապաստանի բնակիչները ներկայացման ժամանակ
- Մեծահասակները՝ Ամանորյա նվերներ ստանալիս
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- «Zvartnots Handling»-ի աշխատակազմի անդամներին՝ Քրիստինայի գլխավորությամբ՝ «Մայրատան» շահառուներին քաղցրավենիք հատկացնելու համար։
- Թաիրովի միջնակարգ դպրոցի տնօրենը և աշխատակազմի անդամներն այցելեցին ԱԼԲՀ։ Նրանք անակնկալ նվերներ մատուցեցին փոքրիկ բնակիչներին:
- «Zvartnots Handling»-ի աշխատակազմի անդամներն ԱԼԲՀ-ում
- Թաիրովի միջն․ դպրոցի ներկայացուցիչներն ու աշակերտները մեր հիմնադրամում
- Էջմիածնի «Ալինա» սուպերմարկետի սեփականատեր Արամ Օհանջանյանին՝ ապաստանի բնակիչներին սնունդ տրամադրելու համար։
- Էջմիածնի № 1 սուպերմարկետի սեփականատեր Ժորժ Նավասարդյանին, ով տրամադրեց սնունդ, որպեսզի ապաստանի բնակիչներն ունենան ամանորյա համեղ սեղան։
- Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեններին՝ ամանորյա ներկայացումների անվճար տոմսեր նվիրելու համար։
- Մեր բնակիչները Տիկնիկային թատրոնում
- Այցելություն ռուսական դրամատիկական թատրոն
- «Շեն Տուն» սուպերմարկետից պարոն Հրանտին, ով ներկայացման ընթացքում անակնկալ մատուցեց մեր բնակիչներին՝ նրանց տրամադրելով քաղցրավենիքով լի փաթեթներ։
- «Zvartnots Handling»-ի աշխատակազմի անդամներին՝ Քրիստինայի գլխավորությամբ՝ «Մայրատան» շահառուներին քաղցրավենիք հատկացնելու համար։
- «Շեն Տուն» սուպերմարկետի անակնկալը բնակիչներին
- Ամանորյա տոնախմբությունը ապաստանում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Մեր աշխատակազմն այցելեց Արմավիրի մարզի Առատաշեն և Արարատի մարզի Այգեպատ համայնքներ և 80 անապահով ընտանիքի տրամադրեց ձմեռային տաք հագուստներ ու խաղալիքներ։
- Նորածնային փաթեթներ տրամադրեցինք Էջմիածնի բժշկական կենտրոնի նորածիններին։
- ԱԼԲՀ-ի աշխատատակազմը հրավիրված էր Մուսալեռի մանկապարտեզի ամանորյա հանդեսին։ Հանդեսի վերջում բոլոր երեխաները նվերներ ստացան։
- Օգնության բաշխման գործընթացը Առատաշեն և Այգեպատ գյուղերում
- ԱԼԲՀ-ի նորածնային փաթեթը փոքրիկին
- Նվերների տրամադրում Մուսալեռի մանկապարտեզի սաներին
- Մեր աշխատակազմը մանկապարտեզում
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2018
ՀՅՈՒՐԵՐ
- Արմավիրի մարզի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելեց Պտղունք գյուղում գտնվող մեր հաստատություն։ Մեր տնօրենը նրա հետ շրջայց կատարեց հաստատության տարածքով և ներկայացրեց, թե ինչ գործունեություն ենք ծավալում։ Նրա համար շատ հետաքրքիր էր իմանալ, որ կա այսպիսի հաստատություն, և այն գտնվում է Արմավիրի մարզում։
Մենք շնորհակալ ենք պրն․Մաթևոսյանին ժամանակ հատկացնելու և մեզ այցելելու համար։
- Արմավիրի մարզպետը ԱԼԲՀ-ում
- Միմի Զարուխյանը և Հիլդա Գրիգորյանը այցելեցին մեր հաստատություն և նվիրաբերեցին հարսանյաց զգեստներ մեր հարսի սենյակի համար։ Մենք երախտապարտ ենք նրանց՝ իրենց կատարած նվիրատվությունների համար։
- Շնորհակալ ենք Հայաստանում «Tree Project» ծրագրին՝ մեր հաստատության նորակառույց հատվածի համար մշտադալար տնկիներ տրամադրելու համար։ Շահառուները տնկեցին դրանք: Անհամբեր սպասում ենք գարնանը, որպեսզի տեսնենք դրանց ծաղկելը։
- Մշտադալար ծառերի ծառատունկը
- Կամավոր դաշնակահարուհին բնակիչների հետ
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մեր շահառուները շարունակում են իրենց մասնագիտական դասընթացները: Կենտրոնում տրիում է Սուրբ Ծննդյան մթնոլորտ։ Նոյեբերի վերջին տիկին Արաքսին, մեր շահառուների օգնությամբ, զարդարեց ամբողջ հաստատությունը։
- Մատնահարդարման դասընթաց
- Անգլերենի դաս բնակիչների հետ
- Դեձակ Նելլին՝ գեղեցիկ պայուսակներ պատրաստելիս
- Տիկին Արաքսին պատրաստում է ամանորյա զարդարանքներ
- Ամանորյա զարդարանքներ ԱԼԲՀ-ում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Մեր աշխատակազմը այցելեց «Աստղիկ» բժշկական կենտրոն և անակնկալ մատուցեց 37 մայրերի՝ տրամադրելով նրանց նորածնային փաթեթներ։
- Տրամադրեցինք մարդասիրական օգնություն Արարատի մարզի Արգավանդ գյուղի 70 անապահով ընտանիքի։ Նրանց նվիրաբերեցինք պայուսակներ, որոնք լի էին հագուստով, կոշիկներով, խաղալիքներով և այլ անհրաժեշտ պարագաներով։
- Մենք շարունակում ենք օգնել Սիրիայից եկած ներգաղթյալներին՝ տրամադրելով նրանց ձմեռային տաք հագուստներ և խոհանոցային պարագաներ։
- «Աստղիկ» բժշկական կենտրոնում
- ԱԼԲՀ-ի աշխատակազմը Արգավանդ գյուղում
- Սիրիայից ներգաղթյալները ստանում են հագուստ և խոհանոցային պարագաներ
- Մարդասիրական օգնություն հաշմադամներին և կարիքի մեջ գտնվող մարդկանց
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2018
ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը այցելեց մեր կենտրոն, ծանոթացավ հիմնադիրների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա ծրագրեր:
- Լուսինե Անտոնյանը /Հայաստանի Մանուկների հիմնադրամի առողջապահական ենթածրագրի ղեկավարը / ԵՊԲՀ-ի մի քանի օրդինատորների հետ այցելեցին մեր կենտրոն: Նրանք զննեցին «Մայրատան» բնակիչներին և «Պնակ մը կերակուր» ծրագրի մեծահասակներին:
Մենք երախտապարտ ենք բժշկուհի Սուսաննա Օնանյանին այս համագործակցություննիրականացնելու համար:
- Փոխմարզպետը տեր և տիկին Ղազարյանների հետ
- Բժիշկների թիմը ԱԼԲՀ-ում
- Մեր կոնտեյները հասավ Հայաստան: Բնակիչները և աշխատակազմը օգնեցին բեռնաթափելու կոնտեյները:Շնորհակալ ենք ԱՄՆ-ում գտնվող նվիրատուներին՝ իրենց առատ նվիրատվությունների համար:
- Բժշկուհի Ժանին Սրուրյանը այցելեց մեր հաստատություն: Նա Հայաստանի լավագույն ակնաբույժներից է, ով նախորդ տարի կատարեց Մարինեի, իսկ այս տարի՝ Պապիկի աչքի վիրահատությունները: Պապիկը վերջին 7 տարիների ընթացքում հանդիսանում է «Պնակ մը կերակուր» ծրագրի շահառու:
- Կոնտեյները ԱԼԲՀ-ի պահեստում
- Ժանին Սրուրյանը, տիկին Սեթան և Պապիկը
ՄԱՅՐԱՏՈՒՆ
ԱԼԲՀ-ն ընդլայնում է իր գործունեությունը.
- Բացվեց վարսահարդարման և մատնահարդարման սրահը,որը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ուսանել են այդ մասնագիտությամբ և այժմ պրակտիկորեն հմտանալով՝ իրենց անվարձահատույց ծառայություններն են մատուցում :
- Երեխաների խնամքի կենտրոնի նպատակն է՝ մայրերի աշխատանքային ժամերին վերջիններիս պահել ապահով և ուրախ միջավայրում:
- Վարսահարդարները ԱԼԲՀ-ի սրահում
- Տիկին Ղազարյանը մեր փոքրիկ բնակիչների հետ
- Մեր բնակիչները այցելեցին Երևանի կենդանաբանական այգի: Շնորհակալ ենք Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը՝ անվճար տոմսեր հատկացնելու համար:
- Շնորհակալ ենք բժշկուհի Սուսաննա Օնանյանին, ով AHABA-ի ( հայկական առողջապահական ասոցիացիա)միջոցով կազմակերպեց բժշկական սենյակների դողորայքի ապահովումը ,որը բժշկուհին կամավոր բժշկական ծառայություններ մատուցելով ՝ տրամադրեց բնակիչներին և մեծահասակներին:
- Երևանի կենդանաբանական այգում
- AHABA -ի նվիրաբերած դեղորայքը
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ի անձնակազմը նվերներով այցելեց Հանրապետական հիվանդանոց և անակնկալ մատուցեց 64 նոր ծննդաբերած մայրերի:
- ԱԼԲՀ-ն նաև աջակցություն է ցուցաբերում Սիրիայից եկած ներգաղթյալներին, ովքեր կորցրել են իրենց տունը և բնակություն հաստատել Հայաստանում:
- Հանրապետական հիվանդանոցում
- Սիրիացի ներգաղթյալները օգնություն ստանալիս
- Մեծահասակի տակդիր ստանալիս
- Օգնություն կարիքավոր հաշմանդամներին
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
ԱԼԲՀ-ի միջոցառումը դեկտեմբերի 2-ին
Please donate:
https://www.paypal.me/Armenianlighthouse
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanantz 1
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
ՕԳՆԵ՛Ք ՏԱԼՈՒ ԼՈՒՅՍ ՄԵՐ 84-ԱՄՅԱ ՄԻԱՅՆԱԿ ՊԱՊԻԿԻՆ
Մենք ունենք աջակցության կարիք. մեծահասակներից մեկն ունի վիրահատության անհրաժեշտություն,ով 7 տարի շաբաթական երկու անգամ հաճախում է մեր կենտրոն: Նա կորցնում է իր տեսողությունը դիմեց մեզ ասելով. «Օգնե՛ք, խնդրում եմ, չեմ կարողանում տեսնել»: Մենք այցելեցինք ակնաբույժի, որից հետո պարզ դարձավ, որ վիրահատության արժե 1000 ԱՄՆ դոլար:
Մի աչքը կարիք ունի ներարկման, քանի որ արյունատար անոթը վնասված է, իսկ մյուսը՝ կատարակտ վիրահատություն:
Խնդրում ենք, հնարավորինս շուտ օգնեք մեզ, հավաքելու միջոցներ վիրահատություն կատարելու համար:
Ուղղարկե՛ք, Ձեր նվիրատվությունները ստորև նշված հասցեներով՝ նվիրատվության հատվածում գրելով` «Պապիկի աչքերը» :
Մեկ անգամ ևս շնորհակալ ենք!
Հարգանքով Ձեր
Սեթա Ղազարյան
Հիմնադիր/գործադիր տնօրեն
Խնդրում եմ, ուղարկեք Ձեր նվիրատվությունները ԱԼԲՀ
P.O.BOX 3595
Seal Beach,CA 90740
կամ առցանց այցելելով՝
paypal.me/Armenianlighthouse
Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ուրախ ենք հյուրընկալել մեր հիմնադիրներ տեր և տիկին Ղազարյաններին, նրանց ներկայությունը ուրախություն պարգևեց ոչ միայն աշխատակազմին և բնակիչներին, այլ նաև մեր մեծահասակներին: Դիմավորեցինք նրանց երգ ու պարով :
- Հիմնադիրներին դիմավորեցինք երգ ու պարով
- բնակիչները պրն. Ղազարյանի հետ
<<Պնակ մը կերակուր>>ծրագրի մասնակիցները և մեր բնակիչները ուղևորություն կատարեցին դեպի Աշտարակ:Շատ լավ ժամանակ անցկացրեցին, երաժշտության ու պարերի ներքո՝ համտեսելով համեղ ուտեստներ: Ուղղևորությունը հովանավորել էր Սերժ Հովհաննիսյանը և իր ընտանիքը:
- 75 հոգի բնակիչներ և մեծահասակներ Աշտարակում
- Մեր խոհարարը Աշտարակում մեծահասակների համար ուտելիք պատրաստելիս
Ընթացիկ տարում տեղի ունեցավ երկրորդ մկրտության առարողությունը կազմակերպված հիմնադիրների կողմից ԱԼԲՀ-ի մատուռում : Եկեղեցական արարողությունից հետո նոր մկրտված քրիստոնյաները և հյուրերը լավ ժամանակ անցկացրին առատ սեղանների շուրջ: Լավագույն մաղթանքները նոր մկրտվածներին հավատի նոր ուղում:
- Տեր Հայրը մկրտության ժամանակ
- Օրվա կնքահայրը
ՀՅՈՒՐԵՐ
ԱԼԲՀ-ը լի է հյուրերով: Հայկական տարբեր ընտանիքներ ամբողջ աշխարհից այցելեցին մեր հիմնադրամը և շրջայց կատարեցին: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կատարեցին նվիրատվություն և ուշադրության արժանացրեցին մեր հիմնադրամը:
- Օդեթ Բեզեշկյանը իր քույրերի հետ
- Խաչիկ և Արմինե Խաչադուրյանները, Թոմաս և Նվեր Թոմասյանները ԱԼԲՀ-ում
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Բնակիչներից մեկը լույս աշխարը բերեց տղա երեխա: Մենք ջերմորեն ընդունեցինք մորը ու նորածին Գևորգին:Ցանկանալով նրանց երկար տարիների առողջություն, սեր և երջանկություն:
- Տիկին Սեթան նորածին Գևորգի հետ
- Փոքրիկ բնակիչները գնում են դպրոց ԱԼԲՀ-ից
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ը շարունակում է իր <<Հույսի Ճրագ>>ծրագիրը:Մեր աշխատակազմը այցելեց Արմավիրի մարզի Արագած և Շահումյան գյուղեր և տրամադրեց մարդասիրական օգնություն 80 ընտանիքի:Մենք նաև այցելեցինք Արագած գյուղի մանկապարտեզ և նվիրաբերեցինք երեխաներին հագուստ և խաղալիքներ:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 70 ընտանիքի տրամադրվեց մարդասիրական օգնություն: Խաղալիքներ ու հագուստ տրամադրվեց նաև Բյուրական գյուղի մանկապարտեզին:
- Բաշխման գործընթաց Բյուրական և Շահումյան գյուղերում
- Արագածի մանկապարտեզի երեխաները մեր նվերներով
Տեղեկատվական նամակ Օգոստոս 2018
ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մեր հաստատություն այցելեցին Թերզյանները, Դուբայից ժամանած, իրենց զարմիկ Սամիր Սերոբի հետ։
- Սերժ Հովհաննիսյանի ընտանիքը այցելեց մեր հիմնադրամ և շրջայց կատարեց։ Շնորհիվ նրանց առատաձեռնության, մենք կարողացանք կազմակերպել ճամփորդություն դեպի Աշտարակ տարեցների և ապաստանի բնակիչների համար։
- Սերժ Հովհաննիսյանն իր ընտանիքի հետ
- Արաքսի և Նուբար Թերզյաններն իրենց զարմիկ Սամիր Սերոբի հետ
- Մեր հիմնադիրները տարատեսակ ապրանքներով լի կոնտեյներ բեռնեցին, և այն այժմ ուղևորվում է դեպի Երևան։ Մենք շնորհակալ ենք բոլորից իրենց առատաձեռնության համար։
- Ղազարյանները և Մանիա Պերսեկյանը՝ կոնտեյներ բեռնելիս
- Ֆերմանյանների նվիրաբերած տակդիրները
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիս լույս աշխարհ եկավ մեր նորածին աղջնակը՝ Նարեն։ Նա ծնվեց օգոստոսի 18-ին և երջանկությամբ լցրեց աշխատակիցների ու հիմնադրամի բնակիչների սրտերը։
Մենք ուրախությամբ նշեցինք մեր փոքրիկ բնակիչների ծննդյան տարեդարձը։ Երեխաները երաժշտությամբ և պարերով լի զվարճալի օր անցկացրին։ Հոբելյառները նվերներ ստացան հիմնադրամի անձնակազմից, որի համար շատ ուրախ էին։
- Սիրանն իր նորածին աղջկա հետ
- Մեր երեխաները ծննդյան արարողության ժամանակ
ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ․
- Սամիր Սերոբին Դուբայից, ով գումար նվիրաբերեց խմոր հունցող մեքենա գնելու համար և սկսել է հովանավորել «Պնակ մը կերակուր» ծրագիրը՝ ամիսը մեկ անգամ։
- «Լյուքս Մեդ» ստոմատոլոգիական կենտրոնին և ատամնաբույժ Արմինե Քամալյանին՝ մեր բնակիչներին անվճար ատամնաբուժական ծառայություններ մատուցելու համար։
- Հովիկ Մկրտչյանին Յուտայից, ով կարողացավ մեզ նվիրաբերել հինգ հարյուր հիսուն վերմակ։
- Անի Սիմոնյանին, ով Գլենդելի Phoenicia ռեստորանում կազմակերպել և հովանավորել էր միջոցառում, որը հիմնադրամին բերեց ավելի քան $5000 գումար։
- Պարոն Զոհրաբը վերմակները բեռնելիս
- Բժշկուհի Արմինե Քամալյանը բուժման ընթացքում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Այս անգամ մենք այցելեցինք երևանյան երկու ծննդատուն և անակնկալ փաթեթներ նվիրաբերեցինք նորածիններին՝ հագուստ և տակդիր։ Մենք ուրախ, որ ունենք հնարավորություն պարգևելու ժպիտ 138 մայրերի և ապագա մայրերի։
Նաև այցելեցինք Երևանի №1 տուն-ինտերնատ և հագուստ նվիրաբերեցինք 80 ծերերի։ Օրհնված ենք, որ ունենք հնարավորություն օգնելու այդ հրաշալի մարդկանց։
Շարունակում ենք օգնություն տրամադրել սիրիահայ ներգաղթյալներին և կարիքավոր ընտանիքներին։
- Աստղիկ բժշկական կենտրոնում
- Երևանի №1 տուն-ինտերնատում
- Գյուղի կարիքավորներից մեկը՝ օգնություն ստանալիս
- Սիրիահայ փախստականներից մեկը՝ օգնություն ստանալիս
|
Տեղեկատվական նամակ Հուլիս 2018
ՀՅՈՒՐԵՐԸ ԱԼԲՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԱԼԲՀ-ն լի էր հյուրերով
- Հաճյանները, Շիկլանյանները, Պերսեկյանները և Թութունջյանները իրենց ընտանիքների անդամների հետ այցելեցին մեր հաստատություն: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում երգիչ Գևորգ Հաճյանին, ով ելույթ ունեցավ մեր տարեցների և բնակիչների համար: Նաև շնորհակալություն ենք հայտնում Զեփյուռ Հովհաննեսյանին՝ ում շնորհիվ բոլոր հյուրերը հավաքվել էին մեր կենտրոնում:
- 18 հոգուց բաղկացած խումբն այցելեց ԱԼԲՀ և շրջեց հաստատությունում: Հետո նրանք միացան մեզ, և մենք միասին գնացինք Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղ, որտեղ օգնություն բաժանեցինք 99 ընտանիքի:
- Մեր կենտրոն այցելեցին Լևոն և Մարինե Բաղդասարյանները: Նրանք «Պնակ մը կերակուր» ծրագրի հովանավորներն էին: Նրանց երեխաները ուտելիք մատուցեցին մեր տարեցներին: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում նրանց` մեր խոհանոցի սառույցի սարքը գնելու համար:
Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մեր հիմնադրամի միջոցով արտահայտում են իրենց սերն ու աջակցությունը կարիքավոր մարդկանց նկատմամբ: Դա բարեգործության հիանալի օրինակ է` հատկապես երեխաների դեպքում:
- ԱԼԲՀ-ն լի է հյուրերով
- Օրիորդ Զեփյուռը հյուրերի հետ
- Մեր հյուրերը շրջում են ԱԼԲՀ-ում
- Գևորգ Հաճյանի հրաշալի կատարումը ԱԼԲՀ-ում
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հիմնադիրները՝ պարոն և տիկին Ղազարյանները, Սուրբ Մյուռոնաթափ Աղավնի նվիրեցին Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուն: Յուրաքանչյուր կիրակի, ավելի քան յոթ տարի, մեր բնակիչներն ու երեխաները՝ մի մեծ ընտանիքի նման, մասնակցում են այդ եկեղեցու Սուրբ Պատարագին: Այս ամբողջ տարիների ընթացքում Տեր Պարթև Աշուրյանը հավատարմորեն ծառայում է մեր կենտրոնի բնակիչներին և տարեցներին յուրաքանչյուր ուրբաթ անցկացնելով Աստվածաշնչի սերտողության դասընթացներ։ Շրջակա գյուղերի բնակիչներն էլ են այցելում մեր կենտրոն՝ Աստծո Խոսքը լսելու և ամրապնդելու իրենց հավատքը:
Բոլորիս խորին երախտագիտությունն ենք հայտնում Տեր Պարթևին՝ իր անձնվեր ծառայության համար:
- Տեր Պարթևը ստանում է սուրբ մյուռոնաթափ աղավնին
- Տեր և տկն․ Բաղգասարյանները ԱԼԲՀ-ում
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեծ խանդավառությամր նշեցինք ամռան ամենասիրված տոնը՝ Վարդավառը:Մեզ մոտ ապաստան գտած բոլոր բնակիչները հավաքվեցին և խոշոր «ջրամարտ» սկսվեց:Նրանք բոլորն իսկապես վայելում էին այդ տոնական օրը:
Մեր ապաստանի բնակիչ Սոֆին մի ամբողջ տարի մասնակցեց վարսահարդարման դասընթացների և ստացավ գերազանցության վկայագիր: Այժմ նա օգտագործում է իր հմտությունները և գեղեցկացնում մեր բնակիչներին և ծերերին:
Մեր բնակիչները, ԱՄՆ-ից ժամանած կամավոր Զեփյուռ Օհաննեսյանի ղեկավարությամբ, կարի սենյակում ստեղծեցին արտահայտիչ և գեղեցիկ ձեռագործ իրեր:
- Մեր բնակիչները տոնում են Վարդավառը
- Սոֆին օգտագործում է վարսահարդարման իր հմտությունները տարեցներին գեղեցկացնելու համար
- Երեխաները վայելում են բակային ճամբարային խաղերը
- Օրիորդ Զեփյուռ Օհաննեսյանը մեր կարի սենյակում
Հուլիսի 29-ին մեր հիմնադիրները երախտիքի ճաշ մատուցեցին իրենց առանձնատանը` մեր աջակիցների պատվին:
Մեր հիմնադիր / գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը շնորհակալություն հայտնեց մեր բոլոր կամավորներին և նվիրատուներին իրենց առատաձեռն օգնության համար, որն օգնում է առողջ, լավ և գործուն պահել մեր համայնքը: Ներկա էր ավելի քան 120 մարդ: Մեր Հայաստանյան հաստատություն այցելած հյուրերից շատերը իրենց տպավորությունները կիսեցին մյուսների հետ: Մասնակիցները վայելում էին հատուկ իրենց համար պատրաստված ուտեստներ և աղանդեր: Հյուրերին հատկացված վիճակախաղի տոմսերով մեր բնակիչների ձեռքի աշխատանքները գտան իրենց նոր տերերին: Վիճակախաղի ժամանակ հաջողակ հաղթողները ստացան մեր կանանց ձեռքով պատրաստված երկու մեծ պայուսակ և երկու մեծ նկար Հայաստանից: Հյուրերը նաև դիտեցին ԱԼԲՀ-ի գործունեության մասին պատմող նոր տեսանյութեր:
ԵՐԱԽՏԻՔԻ ՃԱՇԸ մեր շնորհակալության դրսևորումն է այն անհատներին, ովքեր իսկապես համագործակցության,
- Երեխաները վայելում են բակային ճամբարային խաղերը
- Մեր հիմնադիր / գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը ճաշի ժամանակ
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Հունիս 2018
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԵՐ
Մենք շնորհակալ ենք Անիին և Ջոնին այս ամենը իրականություն դարձնելու համար:
- Փոքրիկ բնակիչը մուլտհերոսի հետ
- Ըմբոշխնում ենք համեղ համբուրգերները
- Պրն․ Զոհրաբը վայելում է իր ժամանակը փոքրիկ բնակիչների հետ
- Մեր երեխաները վայելում են հունիսի 1-ը
Հյուրընկալեցինք Անի Սիմոնյանին Գլենդել,Կալիֆորնիայից։ Նա <<Պնակ մը կերակուր>> ծրագրի հովանավորն էր։ Շրջեցինք հաստատությունով, ծանոթացավ ծերերի և երեխաների հետ։ Այնուհետև շատ դեղորայք նվիրաբերեց մեր բժշկական սենյակներին ծերերի և բնակիչների համար։ Երախտապարտ ենք Անի Սիմոնյանին դեղորայքը նվիրաբերլու և HI-AM բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Նշան Աճեմյանին դրանք տրամադրելու համար:
Fuller center-ի անդամները Լեո և Սոնա Մանուելյանների գլխավորությամբ այցելեցին մեր հաստատություն։ Շրջեցին կենտրոնով և շատ հարցեր առաջադրեցին։ Նրանք բոլորը շատ տպավորված էին մեր գործունեությամբ։
Տեր Գարեգին Բեդուրյանը իր ընտանիքի հետ այցելեց մեզ։ Նրանք շատ էին հուզվել այն աշխատանքից, որ մենք կատարում ենք անապահով մարդկանց համար։ Նրանց միացել էին իրենց ծնողները Քեսաբից։
Շնորհակալ ենք Սարո-ի ընկերությանը և Վարդուկ Կազանչյանին՝ մեր հիմնադրամին իրենց սրտաբուխ նվիրատվությունների համար։
- /Անի Սիմոնյանը ԱԼԲՀ-ում
- Fuller center -ը մեր կենտրոնում
- Տեր Գարեգին Պեդուրյանը այցելեց մեր կենտրոն
- Սեթա Ղազարյանը, Զեփյուռ Օհաննեսեանը, Վարդուկ/Ռոզա Կազանչյանը Burbank CA-ում
ԱԼԲՀ-ն նվիրաբերեց մարդասիրական օգնություն Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի 70 անապահով ընտանիքի։ Տրամադրեցինք պայուսակներ՝ լի հագուստով, կոշիկով, խաղալիքներով և այլ անհրաժեշտ պարագաներով։ ԱԼԲՀ-ն շարունակում է իր բարեգործական գործունեությունը։ Մեկ ուրիշ անգամ աշխատակազմը մեկնեց Արարատի մարզի Նոր Կյանք գյուղ։ 80 անապահով ընտանիք մարդասիրական օգնություն ստացավ։
- Նոր Կյանք գյուղում
- Գյուղացիները ստանում են իրենց օգնությունը
- Տատիկը ստանում է քայլակ իր թոռնիկի համար
- Սիրիայից ներգաղթյալները ստանում են օգնություն
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/