Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԼԲՀ կենտրոնում ամանորյա մթնոլորտ է։
Դեկտեմբերը լի էր տոնական իրադարձություններով և տոնակատարություններով։
- Գլենդելի «Phoenicia» ռեստորանում տեղի ունեցավ ԱԼԲՀ-ի միջոցառումը։ Հաջող և հետաքրքիր միջոցառում էր։ Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին։
- Բրիգադային մոտովարորդների ակումբի անդամներն «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի համար կազմակերպել էին խաղալիքների հավաք։ Խաղալիքները ուղարկվեցին ԱԼԲՀ-ի պահեստ, այնուհետև նրանք գնացին Ղազարյանների՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատուն՝ հանդիպելու հիմնադիրներին։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն անակնկալ էին պատրաստել փոքրիկ բնակիչների համար։ Երգեր երգելուց և զանազան հետաքրքիր խաղեր խաղալուց հետո փոքրիկ բնակիչներին նվիրեցին քաղցրավենիքի փաթեթներ։
- «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցները վայելեցին ԱԼԲՀ-ի ամանորյա տոնախմբությունը։ Ստացան նվերներ Ձմեռ պապիկից, այնուհետև մասնակցեցին տոնական ճաշկերույթին։
Գնահատանքի միջոցառում Գլենդելում Բրիգադային մոտովարորդների ակումբի անդամները Ղազարյանների առանձնատանը
Ամանորյա խաղեր խաղալիս Ձմեռ պապը «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցների հետ
· ԱԼԲՀ-ի աշխատակազմը հրավիրված էր Մուսալեռի և Պտղունքի մանկապարտեզների ամանորյա հանդեսներին։ Հանդեսների ավարտին աշխատակազմը նվերներ տրամադրեց սաներին։ Երեխաները շատ ուրախ էին ԱԼԲՀ-ից նվերներ ստանալու առթիվ:
Մուսալեռի մանկապարտեզի սաներն իրենց նվերներով Սիրիայի ներգաղթյալը օգնություն ստանալիս
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենը ամանորյա ներկայացման անվճար տոմսեր էր տրամադրել ապաստանի բնակիչներին։ Հրաշալի ներկայացում էր։
- Պտղունք համայնքի համայնքապետը նվիրել էր տոնական համերգի տոմսեր։ Բնակիչները վայելեցին համերգը, այնուհետև զբոսնեցին Երևանի տոնական փողոցներով։
- Փոքրիկ բնակիչները տիկին Թամարայի և Ռուզաննայի օգնությամբ պատրաստել էին Ամանորին նվիրված հիանալի հանդես: Հանդեսի ավարտին բոլորը Ձմեռ պապիկի կողմից ստացան նվերներ:
- Մեծ ոգևորությամբ տոնեցինք Ամանորը։ Բնակիչները պատրաստել էին փոքրիկ միջոցառում, որի ընթացքում երգեցին երգեր, պարեցին, այնուհետև ներս եկավ Ձմեռ պապը և նվերներ բաժանեց բոլորին։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմացՀանդեսի ժամանակ
Բնակիչները տոնական սեղանի շուրջ Բնակիչները Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Պրն․ Արթուրին «Շեն տուն» սուպերմարկետից՝ սննդի նվիրաբերության համար։
- Էջմիածնի № 1 սուպերմարկետի սեփականատեր Ժորժ Նավասարդյանին, որը տրամադրեց սնունդ և հյութեր, որպեսզի բնակիչներն ունենան ամանորյա համեղ սեղան։
- Լուսինե Ազոյանին՝ ապաստանի բնակիչներին դեղորայք տրամադրելու համար։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին՝ ապաստան ամենամսյա այցելությունների համար։
- «Նատալի Ֆարմ» ընկերությանը՝ Հիփփ մանկական սնունդ, յոգուրտ, հյութ, կաթ և լոգանքի գել նվիրաբերելու համար:
- Բոլոր աջակիցներին, ովքեր ողջ տարի մեր կողքին են եղել՝ նվիրաբերելով սնունդ, մատաղ, հագուստ և կոշիկներ։
Հիփփ մանկական սնունդ, յոգուրտ, հյութ, կաթ և լոգանքի գել «Նատալի Ֆարմ»-ից Նվիրաբերություն Էջմիածնի №1սուպերմարկետից
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704 հասցեով և Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2019
ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հյուրընկալեցինք Թաիրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Մ․Բաղումյանի գլխավորությամբ։ Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվա կապակցությամբ աշակերտները քաղցրավենիքի, երգ ու պարի տեսքով անակնկալ էին պատրաստել ապաստանի փոքրիկ բնակիչների համար։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամները գրեթե ամեն ամիս այցելում են կենտրոն։ Այս ամիս երեխաներին ներգրավել էին աշնանը վերաբերող մի շարք պարզ, բայց արդյունավետ խաղերի մեջ՝ նրանց օրն ավելի երջանիկ և լիարժեք դարձնելով:
- ԱԼԲՀ-ում ամանորյա մթնոլորտ է։ Նոյեմբերի վերջին աշխատակազմը և բնակիչները մեծ ոգևորությամբ զարդարեցին ողջ կենտրոնը։
Թաիրովի միջն․ դպրոցի աշակերտները կենտրոնի դիմաց Ստեղծարարական խաղեր խաղալիս
Փոքրիկ բնակիչները տոնածառի շուրջ Ամանորյա զարդարանքներ ԱԼԲՀ-ում
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Այս ամիս ապաստանը համալրվել է նոր բնակիչներով։ ԱԼԲՀ-ն օգնության ձեռք է մեկնում բռնության ենթարկված յուրաքանչյուր կնոջը և նրա երեխային։ Այստեղ նրանք պաշտպանված են և ապահով։ Այս կանանց տրվում է հույս և հավատ, որ իրենց կյանքը կբարելավվի։
- Մասնագիտական դասընթացները շարունակվում են։ Բնակիչները մասնակցում են կարուձևի, մատնահարդարման, ոտնահարդարման, վարսահարդարման, խոհարարական դասերի, ինչպես նաև անգլերենի և համակարգչային դասընթացների։ Այս դասերի հիմնական նպատակն է օգնել բնակիչներին դառնալ ավելի ինքնուրույն, սթրեսակայուն, որպեսզի կարողանան առաջ շարժվել։
Գեղեցիկ բարձեր պատրաստելիս Խոհարարական դասի ընթացքում
Բնակիչները մարզասրահում Մատնահարդարման դաս
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Շարունակում ենք մարդասիրական օգնության ցուցաբերումը կարիքավոր ընտանիքներին և Սիրիայի ներգաղթյալներին, ովքեր մեզ են դիմում օգնություն ստանալու խնդրանքով։ Տրամադրում ենք տաք հագուստ, ծածկոցներ, տակդիրներ և այլն։
- ԱԼԲՀ-ի աշխատակազմն այցելեց Էջմիածին և Բեգլարյան բժշկական կենտրոններ և անակնկալ մատուցեց նորաթուխ մայրիկներին՝ նվերներ տրամադրելով նորածիններին։
- Տրամադրեցինք ձմեռային տաք հագուստ «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցներին։
- Աշխատակազմն այցելեց Մալաթիայի մանկապարտեզ և շապիկներ տրամադրեց 62 սաների։
Մալաթիայի մանկապարտեզի սաներն իրենց նվերներով Հագուստ «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցներին
Տաք հագուստ մեծահասակին Նվերներ Բեգլարյան և Էջմիածին ԲԿ-ների նորածիններին
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին՝ այցելության և բնակիչների օրերն ավելի երջանիկ դարձնելու համար։
- Թաիրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Մ․Բաղումյանի գլխավորությամբ՝ փոքրիկ բնակիչներին պատրաստած անակնկալի համար։
- Նվիրատուներին՝ «Պնակ մը Կերակուր» ծրագիրը հովանավորելու համար։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ մեծահասակներն այլևս քաղցած չեն և իրենց սիրված ու պաշտպանված են զգում։
- Տեր և տիկին Կալենդերիաններին, ովքեր Հայաստանում 100 մոմ նվիրաբերեցին՝ դեկտեմբերի 15-ի միջոցառմանը վաճառելու համար։
- Աջակիցներին՝ հրավերն ընդունելու և դեկտեմբերի 15-ի միջոցառմանը ներկա գտնվելու մեր կողքին համար։
Կարիք ունենք հովանավորների, ովքեր հենասյուն կդառնան հետագայում հիմնադրամն ամուր պահելու գործում։ Խնդրում ենք հովանավորներին տարեկան 5000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարել, եթե միանվագ փոխանցումը հնարավոր չէ, խնդրում ենք նվիրատվություն կատարել մասնակի փոխանցումներով Ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ աջակցելու հիմնադրամին այս աստվածահաճո աշխատանքը շարունակելու համար։ Որպես նվիրատու՝ Ձեր անունը պատվով կցուցադրվի աջակիցների ցուցատախտակին՝ ապաստանի նախասրահում, և մեզ այցելող յուրաքանչյուր հյուր կտեսնի և կտեղեկացվի, թե ով է հիմնադրամն ամուր և զորեղ պահողը: Խնդրում ենք նկատի ունենալ այս կարևոր աշխատանքի մի մասնիկը դառնալու հնարավորությունը։ |
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704 հասցեով և Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին: Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն: Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում: Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1 Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503 www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝ https://www.paypal.me/Armenianlighthouse Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝ https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/ |
Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2019
|
Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2019
ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պատիվ ունեցանք հյուրընկալել Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին: Տիկին Գասպարյանը շրջեց հիմնադրամում, ծանոթացավ գործունեությանը և ապաստանի բնակիչներին:
- Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը մարզում ընթացող ասֆալտապատման աշխատանքների շրջանակներում ասֆալտապատել է նաև դեպի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ տանող ճանապարհը:
- Ապաստանի բնակիչները և «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Աշտարակի Ձոր՝ պիկնիկի։ Ժամանակ անցկացրին՝ լի պարով և երաժշտությամբ։
- «The Knights and Daughters of Vardan» կազմակերպության անդամ Լուիզա Բաղդասարյանը և «Հայհեղինակ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանն այցելեցին ԱԼԲՀ կենտրոն։ Շրջեցին հիմնադրամի տարածքով, շատ տպավորված էին հիմնադրամի գործունեությամբ։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Հիմնադրամում գործում է մարզասարքերով հագեցած մարզասրահ՝ նախատեսված ապաստանի բնակիչների համար։ Մարզասրահը ապաստանի բնակիչների առողջության վրա բարերար ազդեցություն է թողնում, ինչպես նաև միջոց է հանդիսանում վատ տրամադրությունն ու ընկճվածությունը հաղթահարելու համար։ Մարզասրահին անհրաժեշտ է վազքուղի՝ նոր կամ լավ վիճակում։ Խնդրում են կատարեք նվիրատվություն։
- Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի դրական ազդեցություն ունենանք բնակիչների և նրանց երեխաների կյանքի ու բարեկեցության վրա` նախապատրաստելով նրանց դեպի ապագան:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Արագածոտնի մարզպետարանը կազմակերպեց բաշխման գործընթացը։ Մարզի 80 անապահով ընտանիքներ ստացան մարդասիրական օգնություն։
- Այցելեցինք Էջմիածնի բժշկական կենտրոն և անակնկալ մատուցեցինք մայրերին՝ տրամադրելով նվերներ նորածիններին։
- Մուսալեռի դպրոցի անապահով աշակերտներն ԱԼԲՀ կենտրոնից ստացան դպրոցական պարագաներ։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, ով մարզում ընթացող ասֆալտապատման աշխատանքների շրջանակներում ներառեց նաև դեպի ԱԼԲՀ տանող ճանապարհը։
- Սեթա և Ֆեդի Քուդահիներին՝ ուղևորությունը դեպի Աշտարակի Ձոր հովանավորելու համար։
- Տեր և տիկին Կալենդերիաններին՝ Տեր Արամ Դեկմերջիանի նվիրաբերած Աստվածաշունչը ԱԼԲՀ կենտրոնին փոխանցելու համար։
- Այն մարդկանց, ովքեր սատարում են մեր առաքելությանը՝ բնակիչներին տրամադրելով սնունդ, հագուստ և դրամական նվիրատվություն:
Կարիք ունենք հովանավորների, ովքեր հենասյուն կդառնան հետագայում հիմնադրամն ամուր պահելու գործում։
Խնդրում ենք հովանավորներին տարեկան 5000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարել, եթե միանվագ փոխանցումը հնարավոր չէ, խնդրում ենք նվիրատվություն կատարել մասնակի փոխանցումներով Ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ աջակցելու հիմնադրամին այս աստվածահաճո աշխատանքը շարունակելու համար։
Որպես նվիրատու՝ Ձեր անունը պատվով կցուցադրվի աջակիցների ցուցատախտակին՝ ապաստանի նախասրահում, և մեզ այցելող յուրաքանչյուր հյուր կտեսնի և կտեղեկացվի, թե ով է հիմնադրամն ամուր և զորեղ պահողը:
Խնդրում ենք նկատի ունենալ այս կարևոր աշխատանքի մի մասնիկը դառնալու հնարավորությունը։
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Օգոստոս 2019
ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչներն այցելեցին մեր կենտրոն: Շրջեցին կենտրոնով և ծանոթացան իրականացվող ծրագրերին։
- Հովիկ և Հուրի Մկրտիչյանները հովանավորեցին «Պնակ մը Կերակուր» ծրագրի մի քանի ճաշկերույթ և հյուրասիրեցին մեծահասակներին։
- Շարժայից (Արաբական Միացյալ Էմիրություններ) Տեր Արամն այցելեց ԱԼԲՀ և շրջեց տարածքով: Նա տպավորված էր հիմնադրամի տարածքում գտնվող մատուռ-եկեղեցով և նվիրեց Աստվածաշունչ՝ մատուռ-եկեղեցու խորանի համար:
- Հիմնադիրները կազմակերպեցին 2019 թվականի մկրտության երկրորդ արարողությունը։ Մկրտվեց 4 մայր և 12 երեխա։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Տեր և տկն. Ղազարյանները կազմակերպեցին «համբուրգեր փարթի» ապաստանի բնակիչների և աշխատակազմի համար։ Պատրաստեցին համեղ համբուրգերներ, ֆրի և հյուրասիրեցին բնակիչներին։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամները բակային ճամբար կազմակերպեցին ապաստանի փոքրիկ բնակիչների համար: Շնորհակալ ենք բնակիչների օրն Աստծո սիրով լցնելու և նրան փառաբանող երգեր սովորեցնելու համար։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Հրաչ և Շանթ Ղազարյանների ընտանիքները մասնակցեցին Արարատի մարզի Աբովյան համայնքի 80 անապահով ընտանիքներին մարդասիրական օգնության բաշխման գործընթացին: Ընտանիքները ստացան պայուսակներ՝ լի հագուստով, կոշիկներով և խաղալիքներով:
- Հայաստանում Սիրիայից ներգաղթյալները բնակություն էին հաստատել՝ առանց տան որևէ կահավորանքի: Տրամադրեցինք երկու մահճակալ՝ ներքնակներով, սեղան, աթոռներ, մանկասայլակ, պահարան, օրորոց և հագուստ:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Էմմա Ավետիք Ղազարյանին՝ կենտրոն այցելելու և բնակիչների հետ դեմքի խնամքի վերաբերյալ սեմինար անցկացնելու համար։
- Անահիտ Անանյանին՝ բնակիչների հետ ապրելակերպը բարելավող սեմինարներ անցկացնելու համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ կենտրոնին հիգիենիկ պարագաներ և սրբիչներ նվիրաբերելու համար։
- Սամսոն և Արմենուհի Մարտիրոսյաններին՝ մատաղ նվիրաբերելու համար։
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Հունիս 2019
ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հունիսը սկսվեց Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարությամբ և 2019 թվականի մկրտության առաջին արարողությամբ, որը կազմակերպել էին հիմնադիրները: Արարողությունից հետո բոլոր մասնակիցները և հյուրերը ճաշակեցին տոնական ուտեստները և վայելեցին երաժշտություն:
- Ավստրալիայից Էդի և Թալին Բլղուրջյանները, Բաբլանյանները և Ֆաթուհյաններն այցելեցին մեր կենտրոն, հովանավորեցին «Պնակ մը Կերակուր» ծրագիրը և հյուրասիրեցին մեծահասակներին։ Տեր և տիկին Բլղուրջյանները շատ հուզված հանդիպեցին նաև իրենց հովանավորյալ ընտանիքներին։
- Հաճելի էր Orange County-ից Տեր Գարեգին Պետուրյանի և իր ընտանիքի այցը մեր կենտրոն:
- Մկրտության արարողություն
- Թալին Բլղուրջյանն իր հովանավորյալ ընտանիքների հետ
- «Fuller center»-ը Լեո և Սոնա Մանվելյանների գլխավորությամբ այցելեց հիմնադրամ։ Նրանք շրջեցին կենտրոնով, ճաշակեցին այգու մրգերը և համախմբված նվիրատվություն կատարեցին ։
- Մոնթեբելլոյի Մեսրոպյան դպրոցն այցելեց հիմնադրամ՝ գլխավորությամբ տնօրեն Դավիթ Ղուկասյանի և ուսուցչուհի Արփի Համբարյանի։ Շրջեցին հաստատությունով, խաղացին փոքրիկ բնակիչների հետ և ծանոթացան ծրագրերին։ Նաև հովանավորեցին «Պնակ մը Կերակուր» ծրագրի հյուրասիրությունը և կատարեցին բազմաբնույթ ներդրումներ։ Պրն․ Ղուկասյանն ապաստանի բնակիչների հետ անցկացրեց սեմինար՝ նրանց սովորեցնելով շնչառական հնարքներ լարվածությունը նվազեցնելու համար։
- «Fuller center»–ը հիմնադրամում
- Մեսրոպյան դպրոցի աշակերտները ճաշկերույթի ընթացքում
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Բնակիչներն այցելեցին Տիկնիկային թատրոն։ Անում ենք ամեն ինչ նրանց օրերը հետաքրքիր և լիարժեք դարձնելու համար։
- Ապաստանի փոքրիկ բնակիչների համար գնեցինք լողավազան՝ տաք ամառային օրերին լողալու համար։
- Տիկնիկային թատրոնի առջև
- Փոքրիկ բնակիչները լողում են լողավազանում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Այգեվան և Մեծամոր համայնքների անապահով ընտանիքները ստացան հագուստ, կոշիկներ և խաղալիքներ։
- «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում հաշմանդամներին տրամադրեցինք էլեկտրական և պարզ սայլակներ։
- Բաշխման գործընթացը Մեծամոր համայնքում
- Տկն․ Սեթան էլեկտրական սայլակ տրամադրելիս
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- «Dan Dessert»-ին՝ հունիսի մեկին երեխաներին տորթեր նվիրաբերելու համար։
- Բժիշկ Անդրոնիս Ղարիբյանին՝ բնակիչների հետ սեռական առողջության վերաբերյալ սեմինար անցկացնելու համար։
- Համլետ Բաբախանյանին և Ադրինե Դավթյանին՝ ապաստանին սնունդ նվիրաբերելու համար։
- «Նուրի Բենդ»-ի մենակատար Գայանեին, որը զվարճացրեց փոքրիկ բնակիչներին՝ երեխաների պաշտպանության տոնին կիթար նվագելով ։
- Մեսրոպյան դպրոցի տնօրեն Դավիթ Ղուկասյանին՝ ապաստանի բնակիչների հետ սեմինար անցկացնելու համար։
- Dan Dessert-ի նվիրաբերած տորթերը տոնական սեղանին
- Բժիշկ Անդրոնիսը և բնակիչները սեմինարի ընթացքում
- Տեր Գարեգին Պետուրյանի ընտանիքը ԱԼԲՀ-ում
- Գայանեն և բնակիչները երեխաների պաշտպանության տոնին
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Մայիս 2019
ՀՅՈՒՐԵՐ և ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիմնադիրները Հայաստանում են։ Այս ամիսներին ԱԼԲՀ-ն հյուրեր է ընդունում ամբողջ աշխարհից։
- Հեռուստահաղորդավար Արմեն Թադևոսյանն այցելեց ԱԼԲՀ՝ ժպիտներ ու երջանկություն պարգևելով բնակիչներին։
- Մեր հյուրերն էին Մարալ Օհանյանը, Անետ Կոսկերը, Հիլդա Ասլանյան Գուրդիկյանը և Թամարա Առաքելյանը։ Նրանք շրջեցին հաստատությունով, ծանոթացան հիմնադրամի գործունեությանը և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու մեզ ապագայում։
- Արմեն Թադևոսյանը բնակիչների հետ
- Մեր հյուրերը մատուռի դիմաց
- Ֆիզիոթերապիստ Տիգրան Գրիգորյանն այցելեց հիմնադրամ և բնակիչների հետ անցկացրեց սեմինար առողջ ապրելակերպի և սննդի վերաբերյալ։
- Այս ամիս միսիոներականները տիկնիկային ներկայացումով անակնկալ մատուցեցին փոքրիկ բնակիչներին։
- Կոնտեյները հասավ ԱԼԲՀ-ի պահեստ, և բաշխման նոր շրջափուլ սկսվեց հիմադրամի գործունեության համար։
- Ֆիզիոթերապիստ Տիգրան Գրիգորյանը հիմնադիրների հետ
- Վարդան Քեբաբջյանը և Լուսինե Ազոյանը տկն․ Սեթայի հետ
- Տիկնիկային ներկայացում փոքրիկ բնակիչների համար
- Դատարկում ենք կոնտեյները
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է իր «Հույսի ճրագ» ծրագիրը։
Կոնտեյների տեղ հասնելու պահից ի վեր կարիքի մեջ գտնվող շատ մարդիկ գալիս են հիմնադրամ՝ օգնություն ստանալու ակնկալիքով:
- Էլեկտրական սայլակներ հաշմանդամների համար
- Կենցաղային պարագաներ և հագուստ ներգաղթյալին
- Մեր անձնակազմն այցելեց Արմավիրի մարզի Ամբերդ համայնք և մարդասիրական օգնություն ցուցաբերեց 70 կարիքավոր ընտանիքի։ Տրամադրեցինք պայուսակներ` լի հագուստով, կոշիկով, խաղալիքներով և այլ անհրաժեշտ պարագաներով ։
- Այցելեցինք Աստղիկ և Էջմիածին ԲԿ-ներ և անակնկալ մատուցեցինք 34 մայրերի՝ տրամադրելով նորածնային փաթեթներ։
- Բաշխման գործընթացը Ամբերդ համայնքում
- Աստղիկ ԲԿ-ում
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին՝ ԱԼԲՀ-ի հավանոցին 30 հավ նվիրաբերելու համար։
- Գլենդելից Անի Սիմոնյանին՝ Արփի Մայիլյանի ֆեյսբուքյան լուսաբանումը հովանավորելու համար։
- Հեռուստահաղորդավարուհի Արփի Մայիլյանին՝ ԱԼԲՀ-ի գործունեությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերով լուսաբանելու համար։
- Նատալի Ֆարմին՝ Հիփփ մանկական սնունդ, յոգուրտ և կաթ տրամադրելու համար։
- Վարդան Քեբաբջյանին հիմնադրամի գրասենյակին համակարգիչ նվիրաբերելու համար։
- Արմավիրից Մարգարիտ Խաչատրյանին՝ բնակիչներին շյուղագործության հմտություններ սովորեցնելու համար։
- Դասընթացներ բնակիչների հետ
- Հավեր հավանոցի համար
Տեղեկատվական նամակ Ապրիլ 2019
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ում տոնեցին Սուրբ Հարությունը: Բնակիչները մասնակցեցին պատարագին, որից հետո կենտրոնում նրանց էր սպասում զատկական համեղ ուտելիքներով լի սեղանը: Այս օրերին մենք Հայաստանում վայելում ենք հիմնադիրների ներկայությունը, ուստի նրանք ևս միացան տոնական ճաշկերույթին:
- Փոքրիկ բնակիչներն իրենց պատրաստած հանդեսով անակնկալ մատուցեցին բոլորին. երգեցին երգեր, պարեցին և բանաստեղծություններ արտասանեցին:
- Տիկին Սեթան ձվով խաղ է խաղում բնակիչների հետ
- Պար հանդեսի ժամանակ
- Կալիֆոռնիայից Սոնյա Ղազանչյանը այցելեց մեր հիմնադրամ և հանդիպեց հիմնադիրների հետ:
- Ջո Գրիգորյանը և Վահան Գաբուջյանը Կալիֆոռնիայի «Code 3 Angels»-ից սեմինար անցկացրին առաջին բուժօգնության և սիրտ-թոքային վերակենդանացման վերաբերյալ: Բոլոր բնակիչները վերապատրաստվեցին, սովորեցին ձեռք բերած գիտելիքները կիրառել նաև գործնականում: Սեմինարի վերջում մասնակիցները ստացան վկայագրեր:
- Տիկին Սեթան Սոնյա Ղազանչյանի հետ
- «Code 3 Angels»-ի անձնակազմը հիմնադիրների հետ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն «Հույսի ճրագ» ծրագրի շրջանակներում շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին և Սիրիայի ներգաղթյալներին՝ սեր և գթառատություն ներդնելով նվիրաբերված յուրաքանչյուր իրի մեջ:
- Սիրիայի ներգաղթյալները օգնություն ստանալիս
- Պայուսակների տրամադրում «Հովանավորիր ընտանիք» ծրագրի մասնակիցներին
- Կենցաղային պարագաներ ներգաղթյալի համար
- Քայլակ մեծահասակի համար
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Գինեկոլոգ Սոֆա Թևոսյանին՝ ապաստանի բնակիչների հետ բուժզննում և խորհրդատվության անցկացնելու համար:
- “AHABA” կազմակերպությանն ու բժիշկ Ելենա Սագայանին, ով միջոցներ է տրամադրել դեղորայքի ձեռքբերման համար, և Սուսաննա Օնանյանին ՝ դեղորայքը գնելու և դրանք «Մայրատուն» ու «Պնակ մը Կերակուր» ծրագրերի մասնակիցներին տրամադրելու համար:
- Վաչագան Թամազյանին՝ սննդի շարունական նվիրաբերության համար:
- Նարինե Մայիլյանին և Հենրիկ Փանոսյանին` նոր խաղալիքներ նվիրաբերելու համար, որոնք ուրախություն և երջանկություն բերեցին փոքրիկ բնակիչներին:
- Խորհրդատվություն գինեկոլոգի հետ
- AHABA-ի դեղորայքի նվիրաբերություն
- Պրն. Թամազյանը սնունդ է նվիրաբերում
- Տիկնիկներ փոքրիկ բնակիչների համար
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704 հասցեով և Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/Armenianlighthouse
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/
Տեղեկատվական նամակ Մարտ 2019
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գարունը սիրով, ջերմությամբ և նոր հույսերով է լցրել մեր բնակիչների սրտերը:
Ամիսը լի էր ուրախալի միջոցառումներով և տոնակատարություններով :
- Տոնեցինք Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը: ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները հանդես էին պատրաստել «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցների համար: Մեծահասակները նվերներ ստացան և վայելեցին իրենց օրը երաժշտության ներքո:
- Հանդեսի ընթացքում
- Մեծահասակները նվերներով
- Հյուրընկալեցինք Տիրան Աբելյանին և Մարտին Բրթին: Նրանք շրջեցին հիմնադրամով: Շատ տպավորված էին հիմնադրամի ծավալած գործունեությամբ:
- Միսիոներականներն այցելեցին ԱԼԲՀ: Փոքրիկ բնակիչներին ներգրավեցին տրամաբանական խաղերի մեջ՝ հիշողությունը և տրամաբանությունը զարգացնելու նպատակով:
- Ամեն տարի մեր ջերմոցում աճեցնում ենք տարբեր բանջարեղեն: Այս տարի արդեն սկսել ենք ջերմոցի աշխատանքները: Շուտով կունենանք շատ լոլիկ, վարունգ և պղպեղ:
- Փոքրիկ բնակիչները խնամքի կենտրոնում
- Ջերմոցի աշխատանքներ
- Տիրան Աբելյանը և Մարտին Բրթը ԱԼԲՀ -ում
- Տրամաբանական խաղեր երեխաների հետ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Աշխատակազմն այցելեց Բեգլարյան ԲԿ և անակնկալ մատուցեց մայրերին՝ իրենց նորածիններին նվեր-փաթեթներ տրամադրելով:
- ԱԼԲՀ-ն միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել կարիքավորներին:Էջմիածնում բնակվող մի ընտանիք մեզ էր դիմել օգնություն ստանալու խնդրանքով. նրանց տունն այրվել էր: Աշխատակազմն այցելեց դեպքի վայր՝ պարզելու՝ ինչի կարիք կա, քանի որ տանից ոչինչ չէր մնացել: Նրանց տրամադրեցինք հագուստ, վերմակներ, բարձեր և խոհանոցային պարագաներ:
- Շարունակում ենք աջակցել հայերին, որոնք ներգաղթել են Սիրիայից և ցանկանում են նոր կյանք ստեղծել այստեղ՝ Հայաստանում:
- Նվեր նորածնին
- Առաջին անհրաժեշտութան պարագաներ ստանալիս
- Կենցաղային պարագաներ Սիրիայի ներգաղթյալին
- Մանկական տակդիրներ երկվորյակներին
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Էջմիածնի «Ալինա» սուպերմարկետի սեփականատեր Արամ Օհանջանյանին՝ ապաստանի բնակիչներին սնունդ տրամադրելու համար:
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին` ԱԼԲՀ-ին «Պանիր» ծրագրի մեջ ներառելու համար: Այսուհետ, մինչ տարեվերջ ,ամեն ամիս 37 պանիր կստանանք:
- 37 կգ պանրի նվիրատվություն
- Բնակիչները վայելում են «Ալինա» սուպերմարկետի կողմից նվիրաբերված քաղցրավենիքը
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/
Տեղեկատվական նամակ Փետրվար 2019
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրեթե ամեն ամիս ԱԼԲՀ-ն լի է բազմազան և աշխույժ իրադարձություններով, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում բնակիչների կյանքը:
- Հյուրընկալեցինք «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Բնապահպանական կրթության բաժնի աշխատակիցներին: Նրանք շրջայց կատարեցին հաստատությունով, ծանոթացան հիմնադրամի գործունեությանը: Այնուհետև անցկացրին սեմինար՝ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ։
- «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցների համար պատրաստել էինք հայկական ավանդական խաշ:
- «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի սեմինարը ԱԼԲՀ-ում
- Խաշի ճաշկերույթի ընթացքում
- Տիկին Անահիտ Անանյանը դասընթաց անցկացրեց բնակիչների հետ, խորհուրդներ տվեց նոր կյանք սկսելու համար:
- Ամեն ամիս բժշկուհի Սուսաննա Օնանյանը այցելում և անվճար բուժօգնություն է ցուցաբերում «Մայրատուն» և «Պնակ մը կերակուր» ծրագրերի մասնակիցներին:
- Անահիտ Անանյանը մեր բնակիչների հետ
- Բժշկուհի Սուսաննա Օնանյանը դեղորայք է տրամադրում մեծահասակներից մեկին
«ԼՈՒՅՍԻ ՇՈՂ» ԾՐԱԳԻՐ
Եգավյան, Շանթ Գուրդիկյան, Թուջյան և Գրիգորյան (Չալյան) ընտանիքները երկու տարի առաջ սկիզբ դրեցին «Լույսի Շող» ծրագրին. միջոցներ են տրամադրում խիստ կարիքավոր մարդկանց, ովքեր դիմում են օգնություն ստանալու ակնկալիքով՝ անելանելի իրավիճակից դուրս գալու համար: Այս ամիս «Լույսի Շող» ծրագիրը ապրելակերպը բարելավող ծառայություններ մատուցեց՝
- Մարիետա Գաբոյանին, որը դժվարին իրավիճակում կապ հաստատեց հիմնադրամի հետ և գումար խնդրեց՝ հիվանդանոցային ծախսերի, երթևեկի, ինչպես նաև 13-ամյա թոռնիկի սննդի ծախսերը հոգալու համար իր՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում:
- Դիանային և իր դստերը, ովքեր ԱԼԲՀ-ի նախկին բնակիչներն են: Այժմ նրանք ապրում են այսպես կոչված «տնակում», որը չունի մշտական ջուր և ջեռուցում: Ձմռան ցուրտ օրերին նա իր դստերը կերակրելու ոչինչ չունի: Դստերը կերակրում է օրը ընդամենը մեկ խնձորով: Եկավ ԱԼԲՀ-ի գրասենյակ և օգնություն խնդրեց: Տրամադրեցինք մի ամբողջ ամսվա սնունդ:
- Մարիետա Գաբոյանը նվիրատվություն է ստանում
- Տրամադրում ենք սնունդ Դիանային
- Րաֆֆիին, որը իր ընտանիքի հետ ներգաղթել է Սիրիայից: Տրամադրեցինք սնունդ, որոշակի գումար և ձմեռային տաք հագուստ: Նա չի կարողանում գտնել հարմար աշխատանք և չունի գումար ջեռուցման վարձը վճարելու համար: Ձմռան ամիսների ընթացքում ԱԼԲՀ-ն օգնեց նրան վճարել ջեռուցման վարձը:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Սերգեյ Հովհաննիսյանին՝ Պապիկի առաջին աչքի վիրահատությունը հովանավորելու համար:
- Անի և Սեդա Միրզայաններին, ովքեր հովանավորեցին Պապիկի երկրորդ աչքի վիրահատությունը: Պապիկը «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակից է:
- Նաև մեր մյուս հովանավորներին, ովքեր իրենց նվիրատվությամբ հնարավորություն են ընձեռում Պապիկին դեղորայք գնելու և նրա առողջությունը պահպանելու համար:
- Սիրիայի ներգաղթյալ Րաֆֆին
- Պապիկը՝ վիրահատությունից հետո
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Անահիտ Անանյանը միացավ ԱԼԲՀ-ի աշխատակազմին, որպեսզի օգնի անակնկալ մատուցել Մարգարյան ծննդատան մայրերին. նրանց նվիրեցինք նորածնային փաթեթներ:
- ԱԼԲՀ-ն շարունակում է իր մարդասիրական գործունեությունը: Հիմնադրամը միշտ լի է մարդկանցով, ովքեր գալիս են տարբեր մարզերից՝ հագուստ, կոշիկներ և այլ անհրաժեշտ ապրանքներ ստանալու խնդրանքով:
- Մարգարյան ծննդատանը
- Սիրիայի ներգաթյալը օգնություն ստանալիս
- Օգնություն հաշմանդամին
- Տակդիր և մանկական սնունդ կարիքավորին
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/