Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանն ու Արցախը դժվար ժամանակաշրջան ապրեցին: Պատերազմի պատճառով ընտանիքներ տեղահանվեցին:ԱԼԲՀ-ն կանգնեց նրանց կողքին և աջակցեց հնարավոր բոլոր եղանակներով: Հիմնադրամն օգնեց Արցախահայությանը տարբեր ձևերով.
- Պատերազմի հետևանքով տեղահանված 50 անձինք հյուրընկալվեցին ԱԼԲՀ-ում: Հիմնադրամը նրանց ապահովեց սննդով և աջակցեց այն ամենով, ինչի կարիքը նրանք ունեին: Երեխաներին և նրանց մայրերին ավելի ուրախացնելու նպատակով հիմնադրամում կազմակերպվեց միջոցառումներ և Աստվածաշնչի Սերտողության դաս:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին կենտրոն։ԱԼԲՀ-ի բնակիչներն ու Արցախցի ընտանիքներն երգեցին քրիստոնեական երգեր, խաղացին տարբեր հետաքրքիր խաղեր։ Բնակիչները միշտ սպասում են նրանց այցին։
- Արցախցիներին օգնելու և սատարելու նպատակով ԱԼԲՀ-ն համագործակցեց բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Հիմնադրամը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարան,ՀԿ-ներ,ՀՀ Պաշտպանության Նախարարություն ուղարկեց հագուստ, ծածկոցներ,քնապարկեր,սնունդ և հիգիենայի պարագաներ,որպեսզի համակարգվեն և ուղարկվեն առաջնագիծ։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/123544804_361664208494214_4219222633179290046_n.jpg)
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/125266844_842167929875854_4727551630659372626_n.jpg)
Պանրի նվիրատվություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/124815511_401555040972834_2925033100208623820_n-1.jpg)
Աստվածաշնչի սերտողության դաս
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/126171861_487614458880235_5420402408453723221_n-743x1024.jpg)
Արցախի երեխաների ժամանցը
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Պատերազմի պատճառով Post Shelter ծրագրի բնակիչներին տեղափոխեցինք ապաստան և այդ տները տրամադրեցինք Արցախցի ընտանիքներին։ Դա ուրախություն պատճառեց Post Shelter-ի բնակիչներին,քանի որ այլևս չեն վճարում սննդի և կոմունալ ծառայությունների համար,սակայն այդ ամենն ավելացել է ԱԼԲՀ-ի ծախսերին։
- ԱԼԲՀ-ն շարունակում է կազմակերպել կարի, համակարգչի, անգլերենի և մատնահարդարման դասընթացներ։ Բնակիչներն անչափ ոգևորված են անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերմամբ։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/118828660_1649144191919978_6682544433811847824_n.jpg)
Մատնահարդարման դաս
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/Ավետարանչական-12.10.2020.jpg)
Դեղորայքի նվիրատվություն
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում՝ տրամադրելով հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և այլն։
- Հիմնադրամը շարունակում է «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը,Ձեր կողմից նվիրաբերված գումարները տրամադրելով պատերազական և համաճարակային պայմաններում գտնվող ընտանիքներին։
- ԱԼԲՀ-ն վերսկսել է նորածնային փաթեթների բաշխումը հիվանդանոցներին։Մայրիկները շատ ուրախ են՝ ստանալու այս նվեր փաթեթներն իրենց երեխաների համար:
- Մենք նաև օգնություն ցուցաբերեցինք հիմնադրամից դուրս բնակվող Արցախցի ընտանիքներին։ ԱԼԲՀ-ն տրամադրեց տաք հագուստ,ձմեռային և սպորտային կոշիկներ և անհրաժեշտ պարագաներ։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/122856167_1685157808311824_3653013012460134550_n.jpg)
Տակդիրի նվիրատվություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/120953140_1250089442023830_7832145650901542823_n.jpg)
Օգնություն փախստականներին
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/125397114_1412095998995852_4498298255860872333_n.jpg)
Արցախցի երեխաները
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/124950581_386121455829184_2926399676520104553_n.jpg)
Մարդասիրական օգնություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/122663487_347984139626775_6391547343819303618_n.jpg)
Նվիրատվություն առաջնագծի համար
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/11/121023920_2666820040237221_4594344019860588864_n.jpg)
Մարդասիրական օգնություն Արցախի ընտանիքներին
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար։
- Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային նվիրատվություններ են կատարում Արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
- Տեր Հորը Աստվածաշնչի սերտողության դաս անցկացնելու և անհրաժեշտության դեպքում Հոգեհանգստի ծես կատարելու համար ։
- Գառան և խոզի մսի մատաղ նվիրաբերողներին,ովքեր օգնում են կերակրել բոլորին։
Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդեն աշուն է: Հայաստանը պատերազմում է երկու ճակատով.մի կողմից անտեսանելի թշնամի COVID-19,մյուս կողմից պատերազմ՝ Արցախի միասնության և խաղաղության համար: Այս դժվարին իրավիճակում ԱԼԲՀ-ն անում է հնարավորին ամեն բան և՛ հիմնադրամի բնակիչների, և՛ զինվորների համար,ովքեր պայքարում են մեր բարվոք կեցության համար:
- Սեպտեմբերին ստացանք պանրի նվիրատվություն «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից:
- Բնակիչներից մեկը լույս աշխարհ բերեց իր փոքրիկ աղջկան: Բնակիչներն անչափ հուզված էին:Սենյակը զարդարել էին վառ ու գունեղ փուչիկներով:Շահառուները մեծ ուրախությամբ ողջունեցին նորածնին և իր մայրիկին:
- Սեպտեմբերին բացվեցին դպրոցները:Հիմնադրամի առաջին դասարանցիները պատրաստվեցին ուսումնական տարվան մեծ ուրախությամբ և ոգևորությամբ: Նրանք գնացին դպրոց գեղեցիկ ծաղիկներով և փուչիկներով:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/118732816_848488275686087_7225605181435603779_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119483180_325433628777649_54388053758372708_n.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Չնայած Հայաստանը դեռևս ապրում է սահմանափակումների մեջ,սակայն ԱԼԲՀ-ն բնակիչների օրը դարձնում է արդյունավետ և լուսավոր:
- ԱԼԲՀ-ն շարունակում է մասնագիտական վերապատրաստումները: Բնակիչները մասնակցում են անգլերենի,համակարգչի և մատնահարդարման դասընթացների: Դասերի շնորհիվ՝ բնակիչները վայելում են իրենց ժամանակը և ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ:
- Սեպտեմբեր ամսին շատ զանգեր ենք ստացել բռնության ենթարկված կանանցից: ԱԼԲՀ-ն ընդունեց նորեկների՝ տրամադրելով ապաստան:Համավարակով պայմանավորված՝ նորեկները 14 օր մնացին մեկուսացման մեջ,այնուհետև տեղափոխվեցին հիմնական մասնաշենք:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119962932_3312557182113682_8417785187959611673_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119994622_356845835754096_5103015418813657757_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119486473_3413008845432998_1625718128049336119_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119515931_772257143553260_1595393141968950058_n.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն տրամադրում է մարդասիրական օգնություն «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում: Հիմնադրամը տրամադրում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և այլն:
- Հիմնադրամը շարունակում է «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը: Գումարային աջակցությունը հոգում է ընտանիքների մինիմալ կարիքները:
- ԱԼԲՀ-ն վերսկսել է նորածնային փաթեթների բաշխումը հիվանդանոցներին:
- Հիմնադրամը օգնություն ցուցաբերեց Արցախին. տրամադրեցինք ծածկոցներ, շշալցված ջուր, պահածոյացված սնունդ և հիգիենայի պարագաներ:
- Մենք նաև ապաստան տրամադրեցինք անմիջապես պատերազմից տուժած կանանց և երեխաներին: ԱԼԲՀ-ն իր դռները բացեց նրանց համար: Խնդրանքով դիմեցինք հիմնադրամի աջակիցներին՝ օգնելու,որպեսզի ձեռք բերենք սնունդ Արցախից եկած ընտանիքների համար և ունեցանք մեծ դրական արձագանք Հայկական համայնքից: Մենք շնորհակալ ենք Աստծուց՝ այս ամենի համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119551686_2671677363147350_5067431074672355857_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/119980756_618592492144121_5061694875704504760_n.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Kevork & Sevan Kalenderian- ին Չինաստանից ուղարկված կոնտեյների համար: Կոնտեյներն իր մեջ ներառում էր մեծ խաղահրապարակ ապաստանի համար, սպորտային կոշիկներ, ծածկոցներ և փափուկ խաղալիքներ:Ծածկոցներն ուղարկվում են Արցախ՝ առաջնագծում մեր Հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորներին: Հիմնադրամը ծածկոցները տրամադրում է Արցախից եկած ընտանիքներին,որոնք բնակություն են հաստատել ամբողջ Հայաստանում:
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար։
- Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային նվիրատվություններ են կատարում Արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post-shelter-ի տներում:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120475552_1420561711466573_7768543442865436124_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120541851_802423570515557_2805674724200064474_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120393330_385024602501896_1994207498772303432_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/10/120943831_1557857374393966_2618116013185469106_n.jpg)
Տեղեկատվական նամակ Օգոստոս 2020
Նորություններ և իրադարձություններ
ԱԼԲՀ-ի բնակիչները վայելեցին ամռան վերջին ամիսը։ Չնայած սահմանափակումներին՝ հիմնադրամում շատ տարբեր և հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան:
- Արդյունավետ և խոհամիտ քննարկումներից հետո,հիմնադրամը դրամաշնորհ շահեց «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից, և արդեն օգոստոսին ԱԼԲՀ-ն ստացավ կահույք խնամքի կենտրոնի փոքրիկ բնակիչների համար։ Բազմագույն կահույքը փոքրիկ բնակիչների առօրյան ավելի լուսավոր է դարձնում ։
- Ինչպես ամեն ամիս,օգոստոսին ևս պանրի նվիրատվություն ստացանք «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։
- «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը նվիրաբերեց դեղին սպորտային կոշիկներ։Բնակիչները մեծ սիրով կրում են դրանք։ Նաև բաշխում ենք երիտասարդ բոլոր կանանց,ովքեր գալիս են հիմնադրամ օգնություն ստանալու։ Նրանք հավանում են այն և ընդունում են այն ուրախությամբ։
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Նրանք աղոթեցին եկեղեցում և վայելեցին օրհնված խաղողը։
- Նվիրատվություն ստացանք «Նատալի Ֆարմ»-ից։ Ընկերությունը ԱԼԲՀ-ի բնակիչներին նվիրաբերեց մանկական սնունդ,կաթ,մրգային մածուն և այլ անհրաժեշտ պարագաներ:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/116786130_291943198688986_2943357052803290595_n.jpg)
Պանրի նվիրատվություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/86453953_128413371806212_4732626894413889536_n-1024x768.jpg)
Նվիրաբերություն «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ից
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/117316949_1521775281341066_6773680925312198643_n.jpg)
Սպորտային կոշիկներ «ԱՌԴԱ» ԲՀ-ից
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/2.jpg)
«Ամքոր Հայաստան ԲՀ» -ի կողմից նվիրաբերված կահույքը
Մայրատուն
Մայրատան բնակիչների համար ամիսը լի էր նոր գիտելիքներով և շարժառիթներով։
Մենք առանձնացրել ենք երկու տուն՝ նորեկներին մեկուսացնելու համար։Նրանք այնտեղ մնում են 14 օր, այդ ընթացքում նրանց տրամադրում ենք սնունդ և հոգում բոլոր կարիքները։ Ժամանակահատվածը հիանալի է, քանի որ նրանք առիթ են ունենում մտածելու և հանգստանալու։
Մյուս կողմից․
- Բնակիչները շարունակում են հաճախել կարի, անգլերենի և համակարգչային դասընթացներին։ Նրանք բարելավում են իրենց լեզվական հմտությունները և կարի գիտելիքները։ Դասընթացների շնորհիվ նրանք ավելի հանգիստ են,ուժեղ և վստահ։
- Ե՛վ մայրիկները,և՛ երեխաները շարունակում են մարզասրահ հաճախել։ Նրանք վարժություններ են կատարում,պարում են՝ մնալով ուժեղ ու առողջ։ Մարզասրահը նրանց առողջ է դարձնում և՛ ֆիզիկապես,և՛ հոգեպես։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/118156300_3255657664522619_2882478626570396272_n.jpg)
Անգլերենի դաս
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/117770662_647216552885885_7160875584340522978_n.jpg)
«Խաղողօրհնեք»
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/118809105_820928965110528_7934275532366116747_n-1.jpg)
Բնակիչները վայելում են իրենց ժամանցը
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/117947417_342919203755129_5469700996152008709_n.jpg)
Համակարգչի դաս
Օգնություն համայքներին
- «Հույսի Շող» ծրագիրը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝տրամադրելով հագուստ,ծածկոցներ,տակդիրներ,հիգիենայի պարագաներ, կոշիկներ,խոհանոցային իրեր և այլն։ Ծրագիրը իրականացվում է պահպանելով հիգիենայի բոլոր կանոններն ու պահանջները։
- ԱԼԲՀ-ն շարունակեց բաշխել դրամական օգնություն «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։ Գումարի բաշխումը ընտանքիներին օգնեց լինել գոհ և ապահով։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/117614458_4195835240490771_2255337596239651245_n.jpg)
Մարդասիրական օգնություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/116806491_235939930783138_1141166152160195702_n.jpg)
Տակդիրի նվիրատվություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/118026578_613646286211067_1487951638643532721_n.jpg)
Փոքրիկ բնակիչները մարզասրահում
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/09/117993792_2365061377136235_4336022056245973007_n.jpg)
Անվասայլակի նվիրատվություն
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի նվիրատվության համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ խնամքի կենտրոնը կահույքով ապահովելու նպատակով մեզ ընձեռած դրամաշնորհի համար։
- Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեզ հետ են Հայաստանում և նվիրաբերում են մատաղ, խմորեղեն,մրգեր և բանջարեղեն բնակիչների համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
- «Նատալի Ֆարմ»-ին՝ ԱԼԲՀ-ի բնակիչներին մանկական սնունդ,կաթ,մրգային մածուն և հիգիենայի պարագաներ նվիրաբերելու համար։
Տեղեկատվական նամակ Հուլիս 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանը դեռ պայքարում է անտեսանելի թշնամու՝ Covid 19-ի դեմ։Մենք փորձում ենք վերադառնալ մեր առօրյա կյանքին՝ համավարակի և պատերազմի բոլոր խոչընդոտների հետ միասին։
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Օրը լի էր ուրախությամբ և երջանկությամբ։ Բնակիչները ջուր ցողեցին միմյանց վրա,ճաշակեցին թարմ մրգեր,պոպկորն և քաղցրավենիք։
- Հուլիսին փոքրիկ բնակիչներից երկուսը տոնեցին իրենց տարեդարձը։Նրանք խաղացին և պարեցին իրենց ընկերների հետ,ճաշակեցին ծննդյան տորթը,մրգեր, քաղցրավենիք և հյութ։ ԱԼԲՀ-ն արեց հնարավոր ամեն բան նրանց օրը պայծառ և անմոռանալի դարձնելու համար։
- Պանրի նիրատվություն ստացանք «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Ապրելով այսպիսի պայմաններում՝ փորձում ենք մեր բնակիչների օրերը դարձնել զբաղված,արդյունավետ և կրթական։
- ԱԼԲՀ-ում մասնագիտական վերապատրաստումները շարունակական են։ Բնակիչները շարունակում են կարի դասերը,անգլերենի և համակարգչային դասընթացները։ Նրանք դասերին հաճախում են մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ, որպեսզի ստանան որքան հնարավոր է շատ գիտելիք։ Դասընթացները նրանց օգնում են լինել ավելի վստահ,ուժեղ և ունակ գտնելու աշխատանք՝ հասարակության մեջ ինտեգրվելու համար։
- Հուլիսին մենք հյուրընկալեցինք Հասմիկ Էդիլյանին, որը անցկացրեց սեմինար «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով։ Սեմինարի ընթացքում նրանք խոսեցին թրաֆիքինգի որոշ դեմքերի մասին,տեղի ունեցավ «հարց-պատասխան» քննարկում։ Սեմինարն անցկացրինք՝ պահելով պարետի պահանջները, կրելով դիմակներ և պահպանելով սոցիալական հեռավորությունը։
- Այս ամիս ևս բացառություն չէր, քանի որ ստացանք շատ զանգեր բռնության ենթարկված կանանցից։ Հիմնադրամն ընդունեց նորեկների։Նրանք ինքնամեկուսացման մեջ մնացին 14 օր, ապա տեղափոխվեցին հիմնական շենք և միացան մյուսներին։
թարմ մրգեր և թխվածքներ
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/08/116074756_1215590388775244_8419198267360489778_n.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակեց «Հույսի Շող» ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում հիմնադրամը բաշխեց անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին՝ հագուստ,ծածկոցներ, տակդիրներ, հիգիենայի պարագաներ, կոշիկ, խոհանոցային ապրանքներ և այլն։ Օգնությունը բաշխվեց՝ պահպանելով պարետատան պահանջները։
- Հիմնադրամը շարունակում է «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը։ Դրամական օգնությունն այժմ ավելի քան անհրաժեշտ է։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- Բոլոր ընկերություններին, որոնք նվիրաբերում են հագուստ, ծածկոցներ և տնային պարագաներ «Հույսի Շող» ծրագիրն իրագործելու համար։
- «Լույսի Շող» ծրագրի նվիրատուներին։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի նվիրատվության համար։
- Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեզ հետ են Հայաստանում և նվիրաբերում են մատաղ, խմորեղեն,մրգեր և բանջարեղեն բնակիչների համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
Տեղեկատվական նամակ Հունիս 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
COVID-19 համավարակը դեռևս շարունակում է լինել ամբողջ աշխարհի կիզակետում։ Մարդիկ պայքարում են և՛ իրենց ապրուստի, և՛ առողջության համար։ Այսպիսի պայմաններում մենք, որպես բարեգործական հիմնադրամ, անում ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ,որպեսզի օգնենք կարիքավորներին հաղթահարել բոլոր դժվարությունները հիմնադրամի զանազան ծրագրերի և նվիրատուների միջոցով։ Այս ընթացքում ԱԼԲՀ-ում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ․
- Հունիսի 1-ին տոնեցինք Երեխաների Միջազգային օրը։ Ծաղրածուն զվարճացրեց երեխաներին։Փոքրիկ բնակիչները պարեցին, համտեսեցին քաղցրավենիք, տորթ և մրգեր։
- Նվիրատվություն ստացանք «Ամքոր Հայաստան» հիմնադրամից։ Նրանք,ինչպես ամեն ամիս, պանրի նվիրատվություն կատարեցին։ Ի հավելումն այս ամենի՝ դրամաշնորհ շահեցինք մեր ապաստանի փոքրիկ բնակիչների համար։Դրամաշնորհը հնարավորություն կընձեռնի փոքրիկների ննջասենյակը ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնել։
- Հունիսին Կալիֆորնիայից Ձեր նվիրատվությունների շնորհիվ ստացնաք ուղեբեռ Հայաստանում ապրող կաիրքավորների համար։Այդ ժամանակվանից ի վեր ապրանքը բաշխվում է կարիքավորներին և մեծահասակներին։ Բժշկական ապրանքներ տրամադրեցինք «Էջիածին» ԲԿ -ին։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/07/101554545_575929170027212_1330604722549161984_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/07/102824642_1941236376011286_7848279201240055808_n.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հայաստանը շարունակում է գտնվել սահմանափակումների մեջ։Այս օրերին փորձեցինք անել ամեն ինչ մեր բնակիչների առօրյան ավելի հետաքրքիր և բազմազբաղ դարձնելու համար։
- Շարունակվում է մասնագիտական հմտությունների ուսուցումը, ինչպես նաև Անգլերենի և համակարգչի դասընթացները։ Դեռ ավելին բնակիչները հաճախում են մարզասրահ,մարզվում են փորձելով առողջ և ամրակազմ մնալ այս պայմաններում։
- Այս օրերին շատ զանգեր ենք ստացել ընկճված և բռնության ենթարկված կանանցից։ Մայրատունն ընդունեց նորեկների և դա արեց պահպանելով պարետատան բոլոր կանոնները ՝ խուափելու համար բոլոր տեսակի վարակներից։
Հիմնադրամը ոչ մի ջանք չի խնայում բնակիչներին օգնելու համար, և այդ ամենն արվում է նվիրատուների շնորհիվ։ Աջակցությունները և նվիրատվություններն ապաստանը բաց պահելու հիմքն են։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/07/90750343_604275036792840_7625964100496916480_n-1024x768.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Հիմնադրամը սպասում էր ուղեբեռին։Հունիսին այն ուղեբեռը տեղ հասավ՝ լի շատ անհրաժեշտ ապրանքներով։ Շարունակում ենք օգնել կարիքավոր մարդկանց «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Տրամադրում ենք անվասայլակներ,հագուստ,ծածկոցներ, տակդիրներ,հիգիենայի պարագաներ, կոշիկներ,խոհանոցային ապրանքներ և այլն։ Եվ այդ ամենն արվում է պահպանելով պարետի և անվտանգության բոլոր կանոնները և իհարկե՝ սոցիալական հեռավորությունը։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/07/104847763_2760120997646085_8505590656150519682_n.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- «Դան Դեսերտ» ընկերությանը ՝ Հունիսի 1–ին տորթերի նվիրատվության համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի նվիրատվության համար։
- Mary and Bedig Fermanian-ին՝ տարիներ առաջ տակդիրի առատ նվիրատվության համար,որոնց բաշխումը դեռ շարունակվում է։ Բնակիչները նույնպես օգտագործում են տակդիրներն երեխաների համար։
- Kevork & Sevan Kalenderian-ին Չինաստանից սպասվող ուղեբեռի համար։ Օգոստոսին սպասվում է ուղեբեռ՝ լի անհրաժեշտ ապրանքներով Հայաստանի կարիքավոր ընտանիքների համար,նաև մեծ խաղահրապարակային համալիր ապաստանի համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/07/104205750_1125873187812478_6509788611638599532_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/07/107006331_385764375732229_5826256205359114451_n.jpg)
Տեղեկատվական նամակ Մայիս 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, շարունակում է պայքարել առողջության և անվտանգության միջև համապատասխան հավասարակշռություն գտնելու համար։ Շարունակում ենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ և քանի որ չէինք կարող անտարբեր մնալ աղքատության և մեկուսացման պայմաններում ապրող ամենախոցելի ընտանիքների կյանքի նկատմամբ, հիմնադրամն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը։
- Քանի որ ոչ բոլորն ունեն դիմակներ գնելու հնարավորություն, որոշեցինք պատրաստել դիմակներ և տրամադրել դրանք կարիքավորներին։
- ԱԼԲՀ կենտրոնում տոնեցինք Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Բնակիչները հագել էին հայկական ավանդական տարազներ և պատրաստել գեղեցիկ միջոցառում։
Համբարձման տոնը ԱԼԲՀ-ում
Դիմակներ կարելիս
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Ընտանեկան բռնության դեպքերի թիվն աճել է կորոնավիուսի մեկուսացման օրերի ընթացքում։ Համավարակի այս օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ապաստանի կարիք ունեցող բռնության ենթարկված կանանցից։Ապաստանի մայրերի և երեխաների անվտանգությունից ելնելով՝ որոշեցինք նորեկներին 14 օրով մեկուսանցնել Post-Shelter-ի տներում, այնուհետև տեղախոփել նրանց հիմնական մասնաշենք։ Մենք չէինք կարող նրանց անապաստան թողնել։
Post-Shelter ծրագրի մասնակիցները վերադարձան իրենց տներ այն պահից,երբ թուլյատրվեց աշխատելը, բայց նրանք դեռ աջակցության կարիք ունեն, որպեսզի վերադառնան իրենց բնականոն կյանքին։
Փոքրիկ բնակիչները
Անգլերենի դասի ընթացքում
Ապաստանի նորեկները
Համակարգչային դաս
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
«Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում խիստ կարիքի մեջ գտնվող ընտանիքներին՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները։ Այժմ, առավել քան երբևէ, շատ ընտանքիներ մեր օգնության կարիքն ունեն։
«Հովանավորի՛ր ընտանիք» ծրագիրը շարունակվում է։ Ձեր առատաձեռն նվիրատվությունները ծրագրի մասնակիցներին ավելի երախտագետ են դարձնում։
Մարդասիրական օգնություն կարիքավորինԴրամական օգնություն տրամադրելիս
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին՝ հետաքրքիր տիկնիկային բեմադրություններն առցանց ներկայացնելու համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
- Հրաչ Ղազարյանին՝ 2020 թվականին հիմնադրամին աջակցող հենասյուն դառնալու համար։
- Պալո Ալտոյից Հենդրիկ և Մարի Daհlcamp-ներից 2020 թվականի հենասյուն աջակիցների խմբին միանալու համար։
- Հակոբ և Լուսի Դիքրանյաններին, Հայկ և Ազնիվ Գուրդիկյաններին՝ ապաստանի բնակիչների ճաշը հովանավորելու համար։
- «Նատալի Ֆարմ»-ին՝ կաթի, թեյի և յոգուրտի նվիրաբերության համար։
- Բոլոր մարդկանց, որոնք շարունակում են աջակցել հիմնադրամին իրենց նվիրատվություններով։
Նվիրաբերություն «Նատալի Ֆարմ»-ից
Առցանց տիկնիկային բեմադրություն բնակիչների համար
Մանկական կաթնախառնուրդ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության կողմից
Ճաշկերույթ բնակիչների համար
Տեղեկատվական նամակ Ապրիլ 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
COVID-19-ը շարունակում է համաշխարհային վտանգ հանդիսանալ երկրագնդի համար։
Այս լարված իրավիճակում փորձում ենք ապաստանը բաց պահելու ուղիներ գտնել։ Հիմնադրամի մի քանի ծրագրեր դեռևս կասեցված են։
- ԱԼԲՀ կենտրոնում տոնեցինք Սուրբ Հարությունը։ Քանի որ հասարակական միջոցառումներն արգելված են COVID-19-ը կանխելու նպատակով, բնակիչները չկարողացան մասնակցել պատարագին, նրանք աղոթեցին հիմնադրամի մատուռ-եկեղեցում, երեխաները խաղացին ձվիկների որս, որից հետո նրանց սպասում էր զատկական համեղ ուտելիքներով լի սեղանը:
- Ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ՝ հայոց պատմության ամենաողբերգական դրվագը: Այդ օրը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բնակիչները պատրաստել էին խորհրդանշական ֆլեշմոբ ՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրով:
Աղոթք ՝ ի գոհունակություն Աստծո
«Հիշում եմ և պահանջում» խորագրով ֆլեշմոբը
Զատիկը ԱԼԲՀ-ում
Տոնում ենք Անահիտի ծննդյան տարեդարձը
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
«Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում շարունակում ենք դրամական օգնություն տրամադրել խիստ կարիքի մեջ գտնվող ընտանիքներն։ Այժմ, առավել քան երբևէ, այս ընտանիքները Ձեր առատաձեռն նվիրատվության կարիքն ունեն։
Դրամական օգնություն տրամադրելիս
Մնա տանը, փրկիր կյանքեր
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի որ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման պաշտոնապես գրանցված դեպքերի թիվն աճել է, շարունակում ենք մնալ մեկուսացման մեջ: Միայն սահմանափակ թվով աշխատողներ թույլատվություն կստանան աշխատելու: «Post Shelter»-ի բնակիչներից շատերը չեն աշխատում, և նրանք, ովքեր կարող էին աշխատել, մնացել են տանը` ապաստանի մյուս բնակիչների առողջության և անվտանգության համար:
Ամսվա սկզբին որոշեցինք սնունդ գնել «Post Shelter» ծրագրի ընտանիքների համար, քանի որ տանը մնալու պատճառով նրանց գումարը սպառվել էր։ Այնուհետև որոշեցինք բոլորին տեղափոխել հիմնադրամի գլխավոր մասնաշենք՝ կրճատելու հ կոմունալ ծախսերը, որոնք ստիպված էինք վճարել:
Ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի ապաստանը շարունակի իր գործունեությունը և հոգ տանի ապաստանի բնակիչների մասին։
Սննդային օգնություն «Post Shelter»-ի բնակիչներին
Համակարգչային դաս
Ջերմոցի առաջին բերքը
Բնակիչները մարզասրահում
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Բոլոր մարդկանց, ովքեր մեր կողքին են այս դժվարին օրերին և շարունակում են իրենց նվիրատվություններով աջակցել հիմնադրամին։
- «Նատալի Ֆարմ»-ին կաթի, յոգուրտի, հյութի, թեյի և սննդային այլ շարունակական նվիրաբերության համար։
- «Daily Care» կազմակերպությանը և Արփիին, «Home Health Care Service» կազմակերպությանը 11 էլեկտրական սայլակների նվիրաբերության համար, որոնք կտեղափոխվեն Հայաստան։
- Նոր Զելանդիայի հայ կանանց միությանը՝ դրամական նվիրատվության համար։
- Բժիշկ Հակոբ և Լուսի Դիքրանյաններին, Աննա Տեր-Բարսեղյանին, Համբար և Սիմա Կարագյոզյաններին, Րաֆֆի և Թալինե Գուրդիկյաններին և Սեթա Նահասին՝ 2020 թվականին հիմնադրամին աջակցող հենասյուներ դառնալու համար։
- Սամ Կանավատիին` SAGA իտալական արտադրության հագուստի առատաձեռն նվիրատվության համար։
Նվիրաբերություն «Նատալի Ֆարմ»-ից
Փոքրիկ բնակիչները
Տեղեկատվական նամակ Մարտ 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկար և ցրտաշունչ ձմռանից հետո գարունը նոր սկիզբ բերեց։
Ամիսը լի էր հույսերով, սակայն անկանխատեսելի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը։
Բնակիչների և աշխատակազմի առողջությունն ու ապահովությունը պահպանելու նպատակով հիմնադրամի մի շարք ծրագրեր ժամանակավորապես կասեցվեցին։
- Ամսվա սկզբին տոնեցինք Կանանց միջազգային օրը։ Մեծահասակներն իրենց օրը վայելեցին կենտրոնում։ ԱԼԲՀ-ից ստացան նվերներ, երգեցին, պարեցին, այնուհետև մասնակեցին տոնական հյուրասիրությանը։ Տոնը հրաշալի էր նաև ապաստանի բնակիչների համար։ Նրանց համար նույնպես նվերներ էինք պատրաստել։
Նվեր մեծահասակին Ուրախ բնակիչները տոնական սեղանի շուրջ
ՄԱՅՐԱՏՈՒՆ
COVID-19-ի պատճառով, բնակիչների ապահովության համար ապաստանը մեկուսացման մեջ է, և դա խիստ մտահոգության առիթ է դարձել հիմնադրամի, ինչպես նաև Post Shelter-ում բնակվող կանանց համար, որոնք անվարձահատույց բնակվում են հիմնադրամի տարածքում գտնվող նորակառույց հարմարավետ տներում և աշխատում էին իրենց երեխաներին կերակրելու ու կոմունալ վճարումները կատարելու համար։ Մեկուսացման պատճառով այս շահառուները կորցրել են իրենց աշխատանքը և չունեն գումար, որպեսզի կերակրեն իրենց երեխաներին և կատարեն կոմունալ վճարումները։ Խնդրում ենք աջակցություն ցուցաբերել այստեղ ապաստանած կանանց։ Նրանք արդեն բավական ինքնուրույն էին և ի վիճակի էին հոգալու իրենց ծախսերը, սակայն այժմ hուսահատված են, կրկին օգնության կարիք ունեն։
Կարող եք Ձեր աջակցությունը ցուցաբերել ԱԼԲՀ-ին՝ «Անհապաղ օգնություն Post Shelter-ին» անվան ներքո։
Կանխավ շնորհակալություն։
Հ․Գ․ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր վերջին շրջանում նվիրատվություն են կատարել՝ աջակցելով ԱԼԲՀ-ին։ Մենք գնահատում ենք Ձեր մեծահոգությունը։
Բնակիչները հնարավորինս օգտագործում են կարանտինում անցկացրած իրենց ժամանակը և հավատում, որ միասին կհաղթահարենք COVID-19-ը։
- Քանի որ արդեն գարուն է, նրանք նախապատրաստում են ջերմոցը՝ բանջարեղեն և այլ մշակաբույսեր տնկելու համար, նաև սկսել են զբաղվել այգեգործությամբ։
- Օգտվելով իրավիճակի ստեղծած հնարավորությունից՝ բնակիչներն ամրապնդում են իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Մեծ հաճույքով մասնակցում են համակարգչի, անգլերենի, կարուձևի, խոհարարական, ինչպես նաև վարսահարդարման և մատնահարդարման դասերին՝ խորացնելով իրենց նախընտրած հմտության ուսուցումը։
Նախապատրաստում ենք ջերմոցը
Համակարգչային դաս
Անգլերենի դաս
Մատնահարդարման դասի ընթացքում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով միայն ամսվա սկզբին կարողացանք մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին։
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագիրը շարունակվում է Ձեր կողմից տրամադրված առատաձեռն նվիրատվության շնորհիվ։ Ծրագրի մասնակիցները մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ստացան ամենամսյա դրամական օգնությունը։
Մարդասիրական օգնություն մեծահասակին
Դրամական օգնություն ստանալիս
Հագուստ և կոշիկ հղի կնոջը
Տակդիրներ հաշմանդամի համար
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի աջակիցներին։ Ձեր նվիրատվություները մի ամբողջ աշխարհ արժեն կարիքավոր ընտանիքների համար։
- «Նատալի Ֆարմ» ընկերությանը մեծ քանակությամբ կաթի, յուգուրտի, հյութի, թեյի և այլ սննդային նվիրաբերության համար։
Նվիրաբերություն «Նատալի Ֆարմ»-ից
Փոքրիկ բնակիչներիցներից երկուսը
Տեղեկատվական նամակ Փետրվար 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ի տնօրեն Գոհար Գրիգորյանը և ծրագրի համակարգող Անահիտ Գասպարյանն այցելեցին ԱԼԲՀ, ծանոթացան հիմնադրամի գործունեությանն ու իրականացվող ծրագրերին։ Շնորհակալ ենք նրանց՝ շարունակական աջակցության համար։
- Հյուրընկալեցինք Ոստիկանական Ակադեմիայի մի քանի ուսանողների, որոնք քաղցրավենիք և թխվածքաբլիթ էին բերել փոքրիկ բնակիչների համար։ Նրանք հուզված հեռացան կենտրոնից՝ խոստանալով հաճախ այցելել։
Գոհար Գրիգորյանը և Անահիտ Գասպարյանը ԱԼԲՀ-ի աշխատակազմի հետ
Ոստիկանական Ակադեմիայի ուսանողները փոքրիկ բնակիչների հետ
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մայրատանը տիրում է սիրո ու համերաշխության մթնոլորտ։
Անում ենք հնարավորինս՝ բնակիչների օրն ավելի հաճելի դարձնելու համար։
- Կենտրոնում տոնեցինք ավանդական Տեառնընդառաջը։ Քահանայի առաջնորդությամբ կատարվեց ժամերգություն, այնուհետև բնակիչները, ավանդույթի համաձայն, ցատկեցին կրակի վրայով։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին կենտրոն։ Երգեցին ավետարանական երգեր, բնակիչների հետ խաղացին զանազան հետաքրքիր խաղեր և նվիրեցին քաղցրավենիքի փաթեթներ։ Փոքրիկ բնակիչները միշտ անհամբերությամբ են սպասում նրանց գալուն։
Բնակիչներն Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե եկեղեցում Տեառնընդառաջը ԱԼԲՀ-ում
Նոր ավետարանական երգ սովորելիս Շյուղագործության դասի ընթացքում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Հիվանդանոցներ այցելելն արդեն ավանդույթ է դարձել։ «Աստղիկ» ԲԿ-ի նորածինների մայրերն ուրախ էին ԱԼԲՀ-ի աշխատակազմի կողմից իրենց նորածիններին տրամադրված նվերների համար։
- «Հույսի Ճրագ» ծրագիրը շարունակվում է։ Շնորհակալ ենք Աստծուն և մեր աջակիցներին, որ հնարավորություն ունենք մարդասիրական օգնություն ցուցաբերել բոլորին, ովքեր դիմում են մեզ օգնություն ստանալու ակնկալիքով։ Բարեգործությունից անմասն չեն մնում նաև Սիրայի փախստականները։
Տակդիրներ հաշմանդամի համար Նվեր նորածնին
Մարդասիրական օգնություն կարիքավորին Սիրիացի ընտանիքը հագուստ և խոհանոցային պարագաներ ստանալիս
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ «Պնակ մը Կերակուր» և «Մայրատուն» ծրագրերի մասնակիցներին հիգիենայի պարագաներ նվիրաբերելու համար և «Ամքոր Հայաստան» ԲՀ-ի տնօրեն Գոհար Գրիգորյանին և ծրագրի համակարգող Անահիտ Գասպարյանին՝ այցելության համար։
- «Նատալի Ֆարմ» ընկերությանը մեծ քանակությամբ կաթի, յուգուրտի, հյութի, թեյի և այլ սննդային նվիրաբերության համար։
- Բոլոր նրանց, ովքեր մատաղ են նվիրաբերում «Պնակ մը Կերակուր» և «Մայրատուն» ծրագրերի մասնակիցների համար, ինչպես նաև հովանավորներին, ովքեր ամեն ամիս նվիրատվություն են կատարում «Պնակ մը Կերակուր» ծրագրի իրագործման համար։
- Բոլոր հովանավորներին Կալիֆորնիայից՝ նոր և խնամքով օգտագործված հագուստի նվիրաբերության համար։
- Սամ Կանավատիին` SAGA իտալական արտադրության հարյուրավոր նոր հագուստներ նվիրաբերելու համար։
- Կարո Օբզանեանին՝ 12 էլեկտրական սայլակի նվիրաբերության համար, որոնք մայիսին կփոխադրվեն Հայաստան։
- Սեբու և Մարալ Չատոեաններին՝ Ալտադենտայի «24/7 հարմարավետ հագուստ» ապրանքանիշից նոր հագուստով լի բազմաթիվ տուփեր նվիրաբերելու համար։
Նվիրաբերություն «Նատալի Ֆարմ»-ից Հիգիենայի պարագաների նվիրաբերություն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704 հասցեով և Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
Տեղեկատվական նամակ Հունվար 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բնակիչներն այցելեցին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն և վայելեցին ամանորյա ներկայացումը։ Տոմսերը նվիրել էր թատրոնի տնօրինությունը։ Շուրջ երկու տարի է բնակիչների համար ներկայացման ավճար տոմսեր են տրամադրվում։
• Սուրբ Ծննդյան տոնին՝ երեկոյան, բնակիչները գնացին Փարաքարի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մասնակցեցին Սուրբ Պատարագին, այնուհետև վերադարձան կենտրոն և վայելեցին տոնական ընթրիքը։
• Ամեն տարի՝ հայկական Սուրբ Ծննդյան տոնից հետո, տեղի քահանան գալիս է օրհնելու կենտրոնը։ Այս տարի նույնպես քահանան օրհնեց կենտրոնը, ինչպես նաև հացը, աղն ու ջուրը և բաժանեց ապաստանի բնակիչներին ու աշխատակազմին։
• Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին կենտրոն։ Փոքրիկ բնակիչներին նվիրեցին խորհրդանշական գեղեցիկ գլխարկներ և փուչիկներ, նաև պատրաստել էին ներկայացում՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Ներկայացման ավարտին փոքրիկ բնակիչները ստացան քաղցրավենիքի փաթեթներ։
Բնակիչները Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դիմաց Տոնական սեղանի շուրջ
Տեր Պարթևը օրհնում է հացը, աղն ու ջուրը Ուրախ փոքրիկները
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Ապաստանում օրերը հագեցած են և հետաքրքիր։
- Բնակիչները մասնակցում են տարբեր դասերի և մասնագիտական դասընթացների, ինչպես նաև պարբերաբար մարզվում մարզասրահում։ Անում ենք ամեն ինչ՝ բարելավելու համար բնակիչների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան վիճակը։
- Խմբային թերապիան բնակիչներին օգնում է հաղթահարել իրենց առջև ծագած յուրաքանչյուր խնդիր: Տրամադրում ենք ապահով տարածք լիցենզավորված հոգեբանի և բնակիչների հաղորդակցման համար։
Բնակիչները մարզասրահում Վարսահարդարման դասընթաց
Հոգեբանական թերապիա բնակիչների հետ Համակարգչի դասի ընթացքում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Շարունակում ենք այցելել հիվանդանոցներ և նվերների տեսքով անակնկալ մատուցել մայրերին և նորածիններին։ Այս ամիս «Աստղիկ», «Էջմիածին» և «Բեգլարյան» ԲԿ-ների նորածինները նվերներ ստացան ԱԼԲՀ-ի աշխատակազմից։
- «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում բազմաթիվ անապահով ընտանիքներ ստանում են մարդասիրական օգնություն։ Հնարավորություն ունենք տրամադրելու հագուստ, կոշիկ, տակդիր, անվասայլակ և այլ անհրաժեշտ իրեր, որոնք նվիրաբերվել են հիմնադրամի՝ Կալիֆորնիայի աջակիցների կողմից։
Սիրիայից ներգաղթյալը օգնություն ստանալիս Նվեր նորածնին
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին՝ ամանորյա ներկայացման անվճար տոմսեր տրամադրելու համար։
- Տեր Պարթև Աշուրյանին, որի առաջնորդությամբ ամեն ուրբաթ անցկացվում է Սուրբ Գրքի սերտողություն։
- Բժիշկ Սամսոն և Արմենուհի Մարտիրոսյաններին, ինչպես նաև Հարություն Հարությունյանին՝ մատաղ նվիրաբերելու համար։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին՝ ամեն ամիս ապաստան այցելելու համար։
Սուրբ Գրքի սերտողություն ԱԼԲՀ-ում Մատաղ «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցների համար
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704 հասցեով և Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝