← Older posts Newer posts →

Տեղեկատվական նամակ Օգոստոս 2021

September 21, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հիմնադիրներ Տեր և Տիկին Զոհրաբ և Սեթա Ղազարյանները ժամանեցին Հայաստան: ԱԼԲՀ-ի անձնակազմն ու բնակիչները շատ ուրախ են նրանց վերադարձի առթիվ:Այժմ հիմնադրամում   տիրում է  ակտիվություն և ոգևորություն.հյուրեր են այցելում կենտրոն, իսկ ծրագրերն ավելի աշխույժ թափ են ստացել :
  • ԱԼԲՀ-ում կազմակերպվեց մկրտության արարողություն ՝ կենտրոնի 14 մայրերի և երեխաների համար: Մատուռում մկրտվելուց հետո , շահառուները վայելեցին իրենց համար    պատրաստված   համեղ մատաղը և աղանդերը, որը հովանավորել էր Նվեր Սահակյանը:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն շարունակում է ամեն ամիս պանրի նվիրատվություն տրամադրել  կենտրոնի բնակիչներին:
  • 2021 թվականի երրորդ կոնտեյները հասավ Հայաստան: Հիմնադրամը շարունակում է կարիքավոր ընտանիքներին և հիվանդանոցներին տրամադրել հագուստ, կոշիկներ,  տակդիրներ,խոհանոցային իրեր և բժշկական պարագաներ: Երախտապարտ ենք բոլոր նվիրատուներին,ովքեր օգնում են այս ամենը իրականություն դարձնել:
Պանրի նվիրատվություն 
Աստվածաշնչի սերտողության դաս  
2021 թ.-ի երրորդ կոնտեյները
Սուրբ մկրտություն

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Կենտրոնի երեք մայրեր լույս աշխարհ բերեցին երեք փոքրիկ աղջիկների: Բնակիչները շատ ոգևորված էին. նորածինների սենյակները զարդարեցին երփներանգ փուչիկներով՝ դիմավորելով նրանց մեծ ուրախությամբ:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները այցելեցին Կոմիտասի Թանգարան- Ինստիտուտ և մասնակցեցին հիանալի համերգի:
  • Ամեն ուրբաթ մեր հիմնադիրը և Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանան շարունակում են անցկացնել Աստվածաշնչի սերտողության դասեր:
Կաթսաներ Վիգեն Սուլահյանից
Բնակիչները  համերգի գնալիս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
  • ԱԼԲՀ- ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի կարիքավոր ընտանիքներին,Լիբանանից, Սիրիայից և Արցախից տարհանված ընտանիքներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ,ծածկոցներ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը  
Մարդասիրական oգնություն կարիքավորներին

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:     
  • Միհրան Մամուզյանին սննդի նվիրատվության համար:
  • Գևորգ և Սևան Քալենդերյաններին փոքրիկ բնակիչներին գունագեղ խաղահրապարակի նվիրատվության համար:
  • Վիգեն Սուլահյանին (Aramco ՍՊԸ)  կաթսաներ նվիրաբերելու համար:
Օգնություն հաշմանդամներին
Տակդիրի նվիրատվություն
Նոր խաղահրապարակ  երեխաների համար
Հիմնադիրները հյուրերի հետ  

Տեղեկատվական նամակ Հուլիս 2021

August 5, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հուլիսի 24 -ին ԱՄՆ-ում Հրաչ և Արազ Ղազարյանների առանձնատանը տեղի ունեցավ միջոցառում: Ներկայացվեց  մոդելավորող պարոն Գևորգ Շադոյանի հավաքածուն (Հայաստան). ցուցադրության ընթացքում. ընտանիքի աղջիկները ներկայացան որպես մոդելներ:Հավաքածուն ներառում էր երեկոյան զգեստներ և մի շարք աքսեսուարներ: Հյուրերը վայելեցին նորաձևության ցուցադրությունը, համտեսեցին համեղ ուտեստներ  և ըմպելիքներ: Ցուցադրության ընթացքում նաև ներկայացվեցին և վաճառվեցին հայ արտիստների աշխատանքները:
  • Հիմնադրամի փոքրիկ բնակիչների օրերը լի են ուրախությամբ և ժպիտներով ` իրենց ընկերների  ծննդյան տարեդարձների տոնակատարությունների առիթով: Կենտրոնը հյուրընկալեց ծաղրածուին, ով երգեց և տարբեր հետաքրքիր խաղեր անցկացրեց բնակիչների հետ:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն շարունակում է ամեն ամիս պանրի նվիրատվություն տրամադրել  կենտրոնի բնակիչներին:
  • ԱԼԲՀ-ն հյուրնըկալվել էր Պտղունք գյուղի Տեր և Տիկին Ղազարյանների անվան մանկապարտեզ: Երեխաները հետաքրքիր ներկայացում էին պատրաստել, երգեցին և արտասանեցին,իսկ միջոցառման ավարտին  նվերներ ստացան հիմնադրամից:
Մեր բնակչի ծնունդը ծաղրածուի հետ
Նվերներ մանկապարտեզի երեխաների համար
Պանրի նվիրատվություն
Աստվածաշնչի սերտողության դաս

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները:ԱԼԲՀ- ի բնակիչները մասնակցում են դասերին  ներդաշնակ և ինքնուրույն դառնալու համար:
  • Ամեն ուրբաթ ԱԼԲՀ- ի բոլոր բնակիչները մասնակցում են Աստվածաշնչի սերտողության դասերին. նրանք ընթերցում են Աստվածաշունչը, աղոթում և օրհնություն ստանում:
  • Յուրաքանչյուր կիրակի ԱԼԲՀ-ի բնակիչներն այցելում են եկեղեցի օրհնություն ստանալու նպատակով:
Կարի դաս
Անգլերենի դաս    

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
  • ԱԼԲՀ- ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոցներ,կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • Հիմնադրամը շարունակում է այցելել հիվանդանոցներ և նորածնային փաթեթներ բաշխել մայրերին:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը                    
Մարդասիրական oգնություն կարիքավորներին

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:     
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
Երեխան ուրախությամբ  խաղալիք ստանալիս
Օգնություն հաշմանդամներին
Օգնություն փախստականներին
Տակդիրի նվիրատվություն

Տեղեկատվական նամակ Հունիս 2021

July 13, 2021

Նորություններ և իրադարձություններ

  • Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: ԱԼԲՀ-ում տոնական մթնոլորտ էր: Խնամքի կենտրոնի երեխաները հիանալի միջոցառում էին պատրաստել. նրանք երգեցին և թեմատիկ բանաստեղծություններ ձոնեցին: Միջոցառումից հետո բոլոր փոքրիները պարեցին ,խաղացին, գունագեղ կավիճներով նկարեցին,այնուհետև վայելեցին իրենց համար պատրաստված խաղցրավենիքները: Կենտրոնը նաև հյուրընկալել էր ծաղրածուի,ով զվարճացրեց փոքրիկ բնակիչներին և նվերներ բաժանեց:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից ԱԼԲՀ-ի բնակիչներին  պանրի նվիրատվություն կատարելու համար:
  • «Fuller Center»-ի անդամները Լեո և Սոնա Մանուելյանների գլխավորությամբ հյուրընկալվեցին ԱԼԲՀ-ում: Նրանք շրջեցին կենտրոնում և նվիրաբերություններ կատարեցին: Շնորհակալ ենք նրանց հատկացված ժամանակի և այցելության համար:
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին,երգեցին երգեր և գրքեր նվիրեցին:
Հունիսի 1-ը ԱԼԲՀ-ում
Fuller Center-ի այցը
Պանրի նվիրատվություն                              
Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի   անդամների այցը

Մայրատուն

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել Անգլերենի,համակարգչի,կար ու ձևի և մատնահարդարման դասընթացների: Այս դասընթացներն այն եզակի հնարավորություններն են,որոնք կօգնեն բնակիչներին հետագայում:
  • Աստվածաշնչի սերտողության դասերը  նույնպես շարունակվում են: Ամեն ուրբաթ ապաստանի բոլոր բնակիչները մասնակցում են սերտողությանն,աղոթում և մեկնաբանում Աստվածաշունչը:
  • Ամեն կիրակի ԱԼԲՀ-ի բնակիչներն այցելում են եկեղեցի՝ պատարագի մասնակցելու  և օրհնություն ստանում համար:
Կարի դաս                                           
Համակարգչի դաս

Օգնություն համայքներին

  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է Ձեր կողմից նվիրաբերված դրամական օգնություն հովանավորվող ընտանիքներին:
  • Հիմնադրամը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանից, Սիրիայից,Իրաքից և Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին ՝ բաշխելով հագուստ, ծածկոցներ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:    
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը  
Մարդասիրական oգնություն կարիքավորներին

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  •  «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար:       
  • Միհրան Մամուզյանին Newport Beach-ից՝  մի ծրագիր մշակելու համար,որի շնորհիվ Արցախից տեղահնված ընտանիքներից պարենամթերք գնելով ապահովում ենք ապաստանի բնակիչների սննդառությունը:
  • 24/7- ի Սեբու և Մարալ Չաթոյաններին նոր հագուստների և կարի պարագաների  մեծաքանակ նվիրատվության համար:
  • Kids Blankets by Zoe-ին մանկական նոր հագուստի առատաձեռն նվիրատվության համար:
  • Միրզայան քույրերին 10 շարժական պետքարաններ նվիրաբերելու համար:
  • Նշան և Շաքե Օհանյաններին պլաստմասե փաթեթավորման նյութեր նվիրաբերելու համար,որոնք օգտագործվում են ամբողջ տարվա ընթացքում:
  • Gabriel container co-ից Լուսիկ Գաբրիելին՝ մեզ ցանկացած չափի տուփեր մատակարարելու համար,որոնք օգտագործվում են ապրանքները բեռնափոխադրելու նպատակով:
  • Կարո Օբժանյան-ին 12 էլեկտրական սայլակներ և պարզ սայլակներ նվիրաբերելու համար:
Աստվածաշնչի սերտողության դաս
Օգնություն հաշմանդամներին
Օգնություն փախստականներին 
Մեր փոքրիկ բնակչի ծնունդը

Տեղեկատվական նամակ Մայիս 2021

June 10, 2021

Նորություններ և իրադարձություններ

  • 2021 թվականի նախատեսված առաջին և երկրորդ կոնտեյներներն արդեն Հայաստանում են: Հիմնադրամը սկսել է ապրանքները բաշխել կարիքավոր ընտանիքներին` տրամադրելով էլեկտրական և պարզ անվասայլակներ,հագուստ,կոշիկներ,ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, տակդիրներ, խոհանոցային իրեր և այլն:Այժմ սպասվում է նաև երրորդ կոնտեյները,որպեսզի բաշխվի Հայաստանում բնակվող կարիքավորներին:
  • Էջմիածնի քաղաքապետարանը սննդի մեծաքանակ նվիրատվություն կատարեց մեր բանկիչների համար:
  • ԱԼԲՀ-ն պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից կենտրոնի բնակիչների համար:
  • ԱԼԲՀ-ն խաղալիքներ նվիրեց Արմավիրի մարզի Լենուղի համայնքի մանկապարտեզին: Հիմնադրամն անում է հնարավոր  ամեն բան բոլոր երեխաների կյանքը ավելի գունավոր  և երջանիկ դարձնելու համար:
  • Մայիսի 13-ին նշվում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը՝ «Ջանգյուլումը»: ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Համբարձումը, երգեցին ավանդական երգեր,խաղացին և վայելեցին համեղ քաղցրավենիքներ:
Համբարձման տոնը                                                                                                          

Պանրի նվիրատվություն

Խաղալիքներ  Լենուղու մանկապարտեզի համար

Աստվածաշնչի սերտողության դաս                                                                                                                                                                                                                

Մայրատուն

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակական են: Անգլերենի,համակարգչի,կարի և մատնահարդարման դասընթացների նպատակն է բանկիչներին ավելի ինքնուրույն դարձնել:
  • Շարունակվում են աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ:
  • Ամեն կիրակի բնակիչներն այցելում են եկեղեցի և օրհնություն ստանում:
  • Հիմնադրամը շարունակում է ապաստանում ընդունել նորեկների: Նախքան հիմնական շենք տեղափոխվելը,նրանք մեկուսացվում են 14 օր:

Մատնահարդարման  դաս

Վարսահարդարման  դաս

Օգնություն համայքներին

  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է Ձեր կողմից նվիրաբերված դրամական օգնություն հովանավորվող ընտանիքներին:
  • Հիմնադրամը շարունակում է այցելել տարբեր  ծննդատներ և բաշխել նորածնային փաթեթներ:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը 

Մարդասիրական oգնություն կարիքավորներին

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  •  «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար:       
  • Էջմիածնի քաղաքապետարանին սննդի առատ նվիրատվության համար:
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
  • Միհրան Մամուզյանին,որը սնունդ է գնում նոր կյանք կառուցող  արցախցիներից և ուղարկում դրանք կենտրոն (զանգահարեք մեզ,եթե ցանկանում եք օգնել):

Կաթնախարնուրդի նվիրատվություն                                                     

Օգնություն հաշմանդամներին

Օգնություն փախստականներին  

Նվիրատվություն  Էջմիածնի քաղաքապետարանից

Տեղեկատվական նամակ Ապրիլ 2021

May 6, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ապրիլի 4-ին  ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Նրանք մասնակեցեցին սուրբ պատարագին,այնուհետև փոքրիկները խաղացին ձվիկների որս և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ ուտելիքները:
  • Բժիշկ-գինեկոլոգ Դավիթ Մանուկյանը սեմինար-քննարկում ունեցավ բնակիչների հետ, հարց ու պատասխանի միջոցով, խոսեցին բոլոր այն հարցերի ու խնդիրների մասին ,որոնք առանձնահատուկ հետաքրքրություն էին առաջացրել բնակիչների շրջանում:
  • Խնամքի կենտրոնի փոքրիկ բնակիչները պատրաստել էին հիանալի ներկայացում՝ նվիրված գարնան տոներին: Նրանք բանաստեղծություններ արտասանեցին,երգեցին և պարեցին: Բոլորը բավականություն ստացան այդ ջերմ մթնոլորտից:
  • Հիմնադրամը մանկական սննդի նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ» –ից:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ն պանրի նվիրատվություն կատարեց կենտրոնի բնակիչների համար:

Սուրբ Զատիկ

Պանրի նվիրատվություն

Հանդես խնամքի կենտրոնում 

Քննարկում բժշկի հետ

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մասնագիտական վերապատրաստումները՝ կազմակերպելով  Անգլերենի,համակարգչի,կարի և մատնահարդարման դասընթացներ բնակիչների համար:
  • Հիմնադրամը շարունակում է աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ բնակիչների համար:
  • Ամեն կիրակի բնակիչներն այցելում են եկեղեցի և մասնակցում պատարագի:
  • Հիմնադրամը շարունակում է ապաստան ընդունել նորեկների՝ հետևելով Covid-19-ի բոլոր կանոններին:

Կարի դաս   

Համակարգչի  դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել և՛ հայաստանաբնակ ,և՛ արցախցի կարիքավոր ընտանիքներին:Հիմնադրամը բաշխում է հագուստ,ծածկոցներ, հիգիենայի  պարագաներ և խոհանոցային իրեր:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
  • Հիմնադրամը շարունակում է այցելել հիվանդանոցներ և բաշխել նորածնային փաթեթներ: ԱԼԲՀ-ն նորածնային փաթեթներ տրամադրեց Էջմիածնի,Աստղիկ ԲԿ-ի և Մարգարյան ծննդատան մայրերին,ովքեր շատ երջանիկ էին իրենց բալիկների նվերները ստանալու առթիվ: 

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը

Մարդասիրական oգնություն կարիքավորներին

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի առատաձեռն նվիրատվության համար:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ամենամսյա նվիրատվության համար:      

Ծննդյան տոնակատարություն   

Աստվածաշնչի սերտողության դաս

Մանկական փաթեթների բաշխում 

Նվիրավտություն «Նատալի Ֆարմ»-ից

Տեղեկատվական նամակ Մարտ 2021

April 22, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մարտի 8-ին ապաստանում տիրում էր ուրախ մթնոլորտ.ԱԼԲՀ-ի բնակիչները տոնում էին «Կանանց միջազգային օրը»: Բնակիչները հիանալի ներկայացում էին պատրաստել,շնորհավորեցին մեկը մյուսին ,այնուհետև վայելեցին իրենց համար պատրաստված աղանդերը:
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի անդամները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել փոքրիկ բնակիչների համար.միասին երգեցին,պարեցին և լավ ժամանակ անցկացրին:
  • ԱԼԲՀ-ն սննդի նվիրատվություն ստացավ Արմավիրի մարզպետարանից:
  • Հիմնադրամը մանկական սննդի հսկայական նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ» –ից:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ն պանրի մեծաքանակ նվիրատվություն կատարեց կենտրոնի բնակիչների համար:

Մարտի 8-ը ԱԼԲՀ-ում 

Պանրի նվիրատվություն

Նվիրավտություն «Նատալի Ֆարմ»-ից

Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է բնակիչների համար կազմակերպել Անգլերենի,համակարգչի,կարի և մատնահարդարման դասընթացներ:
  • Հիմնադրամը շարունակում է աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ բնակիչների համար:
  • Ամեն կիրակի բնակիչներն այցելում են Փարաքարում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և մասնակցում պատարագի:
  • Հիմնադրամը շարունակում է ապաստանում ընդունել նորեկների՝ հետևելով Covid-19-ի բոլոր կանոններին:

Կարի դաս  

Անգլերենի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին: Հիմնադրամը  բաշխում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
  • Պտղունքի մանկապարտեզը հիմնադրամին հրավիրել էր հանդեսի  «Կանանց միջազգային օրվա» առթիվ: Երեխաներն երգեցին և արտասանեցին: Միջոցառման ավարտին երեխաները նվերներ ստացան ԱԼԲՀ-ի կողմից:       

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը     

Մարդասիրական oգնություն կարիքավորներին

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Արմավիրի մարզպետարանին սննդի  նվիրատվության տրամադրելու համար :
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու և նրանց կարիքները հոգալու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի առատաձեռն նվիրատվության համար:

Կաթնախարնուրդի նվիրատվություն  

Աստվածաշնչի սերտողության դաս

Մանկական փաթեթների բաշխում 

Հանդես Պտղունքի մակապարտեզում

Տեղեկատվական նամակ Փետրվար 2021

March 24, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հիմնադրամ այցելեցին  Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի անդամները:Նրանք ներկայացում ցուցադրեցին փոքրիկ բնակիչների համար,սովորեցրին երգեր և բանաստեղծություններ,այնուհետև փոքրիկ բնակիչներին բաժանեցին քաղցրավենիքներ:
  • ԱԼԲՀ-ն սնունդի նվիրատվություն ստացավ Էջմիածնի քաղաքապետարանից կենտրոնում բնակվող արցախցիների համար:
  • ԱՄՆ-ում նախապատրաստեցին  2021 թվականի  2-րդ կոնտեյների՝ փոխադրումը դեպի Հայաստան: Հագուստով,կոշիկներով և այլ ապրանքներով լի կոնտեյներն արդեն ճանապարհին է , որպեսզի հասնելուն պես   բաշխվի Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքներին: 
  • Փետրվարի 14-ին ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Տիրոջ Պայծառակերպության տոնը՝ Տեարնընդառաջը: Բնակիչները ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը:

Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի անդամների ա
յցը

Նվիրատվություն Էջմիածնի քաղաքապետարանից 

Երկրորդ կոնտեյների պատրաստումը

«Տեարնընդառաջ»

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները բնակիչների համար:
  • ԱԼԲՀ-ն շարունակում է աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ բնակիչների և հիմնադրամում ապաստանած արցախցիների համար:
  • Ամեն կիրակի բնակիչներն այցելում են Փարաքարում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի,մասնակցում պատարագի և օրհնություն ստանում:

 Կարի դաս

Համակարգչի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին: Հիմնադրամը  բաշխում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:  ԱԼԲՀ-ն նաև օժանդակում  է Հայաստանում Արցախից տեղահանված ընտանիքներին:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում տրամադրվում է դրամական օգնություն:   

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը 

Մեր փոքրիկ բնակչի ծննդյան տարեդարձը

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Էջմիածնի քաղաքապետարանին՝ կենտրոնում ապաստանած արցախցիներին սննդի  նվիրատվության տրամադրելու համար :
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար:

Մանկական փաթեթների բաշխում    

Աստվածաշնչի սերտողության դաս

Նվիրավտություն «Նատալի Ֆարմ»-ից  

Բնակիչներն եկեղեցում

Տեղեկատվական նամակ Հունվար 2021

February 24, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ամեն տարի  Սուրբ Ծննդին  քահանան այցելում է ապաստան և տնօրհնեքի կարգ կատարում:Այս տարի նույնպես քահանան օրհնեց կենտրոնը,հացը,ջուրն ու աղը, այն բաժանեց ապաստանի բնակիչներին և անձնակազմին:
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի անդամներն այցելեցին կենտրոն: Նրանք պատրաստել էին սուրբծննդյան ներկայացում,երգեցին  և խաղացին փոքրիկ բնակիչների հետ: Ներկայացումից հետո բնակիչներին բաժանեցին քաղցրավենիքներով լի փաթեթներ:       
  • ԱԼԲՀ-ն Էջմիածնի քաղաքապետարանից սննդի նվիրատվություն ստացավ կենտրոնում բնակվող արցախցիների տրամադրելու համար:
  • Հիմնադրամը պատարաստվում է ԱՄՆ-ից երկրորդ կոնտեյների փոխադրմանը: Առաջին կոնտեյները՝ լի հագուստով,կոշիկներով և այլ ապրանքներով արդեն ճանապարհին է  Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքներին  բաշխելու համար:
Կենտրոնի օրհնություն
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
Նվիրատվություն Էջմիածնի քաղաքապետարանից  
Մեր առաջին կոնտեյների  պատրաստումը,որն ուղարկվեց Հունվարի 20-ին

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է կազմակերպել մասնագիտական պարապմունքներ բնակիչների համար՝ անգլերեն,համակարգչային հմտություններ,կար ու ձև,խոհարարություն և մատնահարդարում: Նրանք բարելավում են իրենց մասնագիտական  հմտություններն ու դառնում ավելի ինքնավստահ:
  • ԱԼԲՀ-ն ամեն ուրբաթ վերսկսել է աստվածաշնչի սերտողության դասերը բնակիչների և մոտակայքում բնակվող գյուղացիների համար:
  • Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոներից հետո հիմնադրամն իր  դռները բացեց ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար: Համավարակի պատճառով նրանք մեկուսացվում են 14 օր, ապա միանում հիմնական շենքում բնակվողներին:
Կարի դաս 
Անգլերենի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է «Հույսի Ճրագ» ծրագիրը՝ տրամադրելով   հագուստի, ծածկոցների, հիգիենայի պարագաների, խոհանոցային իրերի մարդասիրական օգնության բաշխում կարիքավորներին:  Հիմնադրամն աջակցում է  նաև  Արցախից տեղահանված ընտանիքներին:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում  ԱԼԲՀ-ն տրամադրում է դրամական օգնություն:    
 «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը
Մարդասիրական oգնություն կարիքավորներին

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • Էջմիածնի քաղաքապետարանին՝ սննդի  նվիրատվության համար :
  • Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և դրամային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սննդով ապահովելու համար, ովքեր բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ  նվիրաբերելու համար։
Կաթնախարնուրդի նվիրատվություն 
Աստվածաշնչի սերտողության դաս
Մեր ուրախ փոքրիկ բնակիչները                     
Օգնություն փախստականներին

Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2020

January 22, 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի անձնակազմն ամանորյա և Սուրբ ծննդյան տոնակատարությունների մթնոլորտ էր ստեղծել: Կենտրոնը ձևավորեցինք շատ զարդարանքներով և տոնածառով:Երեխաները նամակներ գրեցին Ձմեռ Պապիկին:Հիմնադրամը գույնզգույն նվերներ պատրաստեց ԱԼԲՀ-ի մայրերի և երեխաների համար:
  • ԱԼԲՀ-ն մեծ նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ» –ից.ստացանք մանկական սնունդ,կաթ,յոգուրտ և հիգիենայի պարագաներ ԱԼԲՀ-ի բնակիչների համար:
  • Դեկտեմբերին ԱԼԲՀ-ն պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից:
  • “Dan Dessert” ընկերությունը տորթեր նվիրաբերեց ամանորի և Սուրբ ծննդյան տոների համար:
  • Հիմնադրամում բնակվող արցախցիների համար նվիրատվություններ ստացանք Էջմիածնի քաղաքապետարանի և Պտղունքի գյուղապետարանի կողմից: Նրանք նվիրաբերեցին սնունդ,մրգեր,չրեր և հիգիենայի պարագաներ:

Նվիրատվություն Էջմիածնի քաղաքապետարանից   

Մեր փոքրիկ բնակչի ծնունդը

ԱԼԲՀ-ի բնակիչները Ձմեռ Պապիկի հետ

Սուրբ Ծնունդ

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակական էին ԱԼԲՀ-ի բնակիչների համար: Նրանք մասնակցեցին տարբեր դասընթացների,ինչպես Անգլերենի և համակարգչի դասերի,այնպես էլ կարի և մատնահարդարման դասընթացների:Նրանց տրված է եզակի հնարավո-րություն հարստացնելու իրենց գիտելիքները այս ոլորտներում:
  • ԱԼԲՀ-ն անցկացրեց Աստվածաշնչի սերտողության դաս բնակիչների համար:Նրանք հիանալի ժամանակ անցկացրին:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեծ խանդավառությամբ: Նրանք ստացան հիմնադրամի կողմից պատրաստված  նվերները,պարեցին և երգեցին: Հիմնադրամի փոքրիկ բնակիչները երգեցին և արտասանեցին  Ձմեռ Պապիկի համար և ստացան իրենց նվերները: Մթնոլորտը ջերմ էր և ուրախությամբ լի:

Անգլերենի դաս  

Ուրախ բնակիչները Խնամքի կենտրոնում

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Հիմնադրամը բաշխում է տաք հագուստ,ծածկոցներ, կոշիկներ, սպորտային կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։ Ծրագիրը նաև ուղղված է Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին:
  • Հիմնադրամը շարունակում է դրամական օգնության տրամադրումը «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է այցելել հիվանդանոցներ և նորածնային փաթեթներ բաշխել մայրիկներին։

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը          

Օգնություն նորածիններ

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար։
  • Էջմիածնի քաղաքապետարանին և Պտղունքի գյուղապետարանին սննդի,մրգերի և հիգիենայի պարագաների նվիրատվության համար:
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։

Նվիրատվություն «Նատալի Ֆարմ»-ից  

Նվիրատվություն Պտղունքի  գյուղապետարանից

Կարի դաս      

Աստվածաշնչի սերտողության դաս

Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2020

December 16, 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Պատերազմը վերջապես ավարտվեց , և Հայերը բավականին սթրեսային ամիս անցկացրին։ ԱԼԲՀ-ն շարունակեց արցախցիներին օգնել և միևնույն ժամանակ տրամադրել անհրաժեշտ ամեն  ինչ ապստանի բնակիչների համար։

  • Հիմնադրամը հյուրընկալել է 50 արցախցու և դեռ շարունակում է նրանց օգնել։ Հիմնադրամը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ․ տաք հագուստ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և սնունդ։ Քանի որ արդեն ձմեռ է , մենք նաև հոգում ենք նրանց գազի,էլեկտրականության և ջրի կոմունալ ծախսերը։ ԱԼԲՀ-ն միշտ կանգնած է նրանց կողքին։
  • Նոյեմբերին հիմնադրամը պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։ Մենք շնորհակալ ենք նվիրատվություն համար  հատկապես հիմա, երբ հիմնադրամը պետք է սնունդով ապահովի ոչ միայն ԱԼԲՀ-ի բնակիչներին,այլ նաև արցախցիներին։

Օգնություն Արցախին

Պանրի նվիրատվություն

Արցախցի  երեխաները      

Տակդիրի նվիրատվություն

   ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Հիմնադրամը  Post Shelter ծրագրի բնակիչներին տեղափոխել է հիմնական շենք, որպեսզի նրանց տները տրամադրվեն արցախցի ընտանիքներին։ Այժմ նրանք նորից ապաստանի բնակիչներ են։ Նրանք իրենց գումարը խնայում են,քանի որ ստիպված չեն վճարել սննդի ու կոմունալների համար և միառժամանակ բարելավում են իրենց հմտություններն ու գիտելիքները։ Բնակիչները մասնակցում են Անգլերենի , համակարգչի ,կարի  և մատնահարդարման դասընթացներին։
  • Նոյեմբեր ամսվա ընթացում շատ զանգեր ստացանք ընտանեկան բռնության ենթարկված կանանցից։ ԱԼԲՀ-ն ընդունեց նորեկների։ Համավարակի պատճառով նրանք 14 օր մեկուսացման մեջ մնացին , այնուհետև միացան հիմնական շենքում գտնվող մայրիկներին։

 Բնակիչների ժամանցը      

Անգլերենի դաս

Փոքրիկ ուրախ բնակիչները Խնամքի Կենտրոնում       

Համակարգչի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Հիմնադրամը բաշխում է տաք հագուստ,ծածկոցներ, կոշիկներ, սպորտային կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։ Ծրագիրը նաև ուղղված է Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին:
  • Հիմնադրամը շարունակում է դրամական օգնության տրամադրումը «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է այցելել հիվանդանոցներ և նորածնային փաթեթներ բաշխել մայրիկներին։

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը

Մարդասիրական օգնություն կարիքավոր ընտանիքներին   

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ամենամսյա պանրի նվիրատվության համար։
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։

Օգնություն փախստականներին  

Կարի դաս
← Older posts Newer posts →