Տեղեկատվական նամակ Մայիս 2013
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԿՈՒՐ. Ծրագիրն արդեն գործում է շուրջ երեք տարի և այս տարիների ընթացքում մեր ծերերը, որ գալիս են 4 շրջակա գյուղերից և Էջմիածին քաղաքից, չեն դադարում իրենց օրհնությունն ու բարի մաղթանքները հղել բարերարներին, $100 և դուք դառնում եք հովանավոր. նրանք կարողանում են ճաշակել տաք կերակուր, ստանալ ուշադրություն, որոնց կարիքը ունեն, ինչպես նաև նոր ծանոթություններ, շփում: Շատ հաճախ դիտում են ֆիլմեր, ստանում բժշկական ծառայություններ և նրանց մոտ կա որոշակի արտաքին և ֆիզիկական փոփոխություն, որն ակնհայտ է: Ծրագրի շրաջանակներում ծերերը շատ հաճախ ստանում են նվերներ, կազմակերպում ենք նաև նրանց անվճար փոխադրումը:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ. Ուսումնասիրության և մի տնից մյուս տուն այցելության արդյունքում 30 ընտանիքներից 7-ը, որոնք առավել կարիքավոր էին ներգրավվեցին «Հովանավորիր ընտանիք» ծրագրում ի շնորհիվ ԱՄՆ-ից բարերարների: Այս գումարը նրանցից շատերին օգնում է սնունդ հայթհայթել, մյուսներին առողջանալ և կենսական կարևոր խնդիրներ լուծել: Մայիսին ԱԼԲՀ-ն օգնություն տրամադրեց Արագածոտն մարզի Ոսկեվազ համայնքի 300 ընտանիքների, 100 ռուս մանկավարժների, ովքեր գտնվում էին սոցիալական ծանր պայմաններում: Համայնքների անապահով ընտանիքները ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր: Օգնություն են ստանում ամբողջ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այն մարդիկ,ովքեր դիմում-խնդրանքներ են հղում մեզ: Ոչ ոք չի մերժվում:
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ` ՀՈՒՆԻՍԻ 1 «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ նվերներ էր պատրաստել Արմավիրի մարզի 3 մանկապարտեզների սաներին.
- «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հովանավորության ներքո գտնվող Պտղունքի մանկապարտեզ 65 սաներ
- Մուսալեռի մանկապարտեզ 65 սաներ,
- Նոր Արմավիր համայնքի մանկապարտեզ 50 սաներ
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մայրատան ապաստարանում մնալու համար գնալով շատանում են թեժ գծի անվճար հեռախոսահամարի 20-80-ի զանգերը: Մայիս ամսին ապաստարանից գնացին երկու աղջիկ և միառժամանակ ապստան գտանը էլի երկուսը: Շատ ուրախալի է, որ երկու աղջիկն էլ ապաստարանը լքեցին ու միացան իրենց ընտանիքներին: Նրանցից մեկը վերադարձավ հայրական տուն, իսկ մյուսը միացավ իր ամուսնուն: ԱԼԲՀ-ն հնարավորություն է տալիս սնրանց սկսել իրենց կյանքը նոր էջից: Շարունակվում են հիմնադրամում նաև մանիկյուռի, պեդիկյուռի,խոհարարության, կար ու ձևի և համակարգչային դասընթացները:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: |
մեր հասցեն`USA phone# 562-598-8025 Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
|
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740 հեռ. ՀՀ– ում: 091-327834: 098-570181 Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com
|
Տեղեկատվական նամակ Ապրիլ 2013
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ամիս մեր հիմնադիրները և հոգաբարձուների անդամները կազմակերպել էին 5 հաջողված հավաքներ ԱՄՆ-ում: Հայաստանյան գրասենյակի տնօրենը նույնպես եկել էր մասնակցելու հավաքներին, ինչպես նաև խոսելու ԱԼԲՀ-ի կողմից աղքատներին տրամադրվող օգնության մասին և այն մասին, թե ինչպես ենք մենք պահում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց որոշ ժամանակ մեզ մոտ:
Հավաքների նպատակը ոչ միայն բավարար միջոցներ հավաքելն էր մեր ապաստարանի գործունեության և մյուս մարդասիրական ծրագրերը ամբողջ Հայաստանով իրականացնելու համար, այլև հանրության ուշադրությունը սևեռել հասարակության անապահով խավի վրա, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքին հիմնադրամում ապրող բռնության զոհ կանանց և իրենց երեխաների մասին, ովքեր նրանց աջակցության կարիքն ունեն: Ներքևում իրադարձությունների ցուցակն է և մի քանի նկարներ մեր հովանավորների և հյուրերի հետ:
- Ապրիլի 20-ին, 2013թ. Ֆրեդերիկ և Օլգա Գրիգորյանների բնակավայրում /Լաս Վեգաս, Նևադա/
- Ապրիլի 27-ին, 2013 թ. Ասպետ և Արաքս Դավիդյանների բնակավայրում /Գլենդել, Կալիֆորնիա/
- Ապրիլի 28-ին, 2013 թ. Ղազարյանների սրահում /Կալիֆորնիա/
- Մայիսի 2-ին ,2013թ. Գևորգ Անտոնյան սրահում / Գլենդել/
- Մայիսի 5-ին ,2013թ. եկեղեցում տեղի ունեցավ համերգ /Գլենդել, Կալիֆորնիա/
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Այս ամիս ԱԼԲՀ-ն կարողացավ օգնել «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ի 13 երեխաների և Արագածոտն մարզի առավել կարիքավոր 22 երեխաներին:Ինչպես նաև օգնություն տրամադրվեց «Զապել» ԲՀԿ-ի կողմից ներկայացված 100 սոցիալապես անապահով ընտանիքների: Նրանք ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր:
Մենք հպարտ ենք շարունակելու մեր «Պնակ մը Կերակուր» ծրագիրը և «Աստվածաշնչի ուսումնասիրության» դասընթացները, որոնք շատ հայտնի են դարձել: Այս և բոլոր ծրագրերը իրականացվում են հովանավորների նվիրատվությունների շնորհիվ և նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը կարողանում է շարունակել իր աշխատանքը: Հիմնադրամում շարունակվում են համակարգչային ծրագրերի, խոհարարության, կար ու ձևի, մանիկյուռ և պեդիկյուռի դասընթացները:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մայրատանն այս ամիս ապաստարան են գտել 12 մայրեր և 18 երեխաներ: Այժմ մեր ապաստարանի մի քանի մայրեր արդեն աշխատում են և կարողանում գումարը հավաքել, որպեսզի ապաստարանը լքելուց հետո որոշ ժամանակ գումարային խնդիրներ չունենան: Բոլոր աշխատանքները տարվում են նրան, որ կարողանում ենք ոչ միայն նրանց կենցաղն ապահովել, այլև պատրաստում ենք նրանց հետագա կյանքը դասավորելուն:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
Օր օրի հիմնադրամի աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է և գնալով շատանում են այն կամավորների քանակը, ովքեր աջակցում են մեր հիմնադրամին: Այսպիսով իրենց գործունեությունն են շարունակում մեր կամավոր բժիշկ-գինեկոլոգն ու ատամնաբույժը` հսկողության տակ պահելով և անհրաժեշտ բուժում նշանակելով մեր շահառուներին: Վերջերս նաև մեզ այցելում է մեկ այլ կամավոր հոգեբան:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում “Natali Pharm” ընկերությանը “HIPP” մանկական կեր տրամադրելու համար: Մանկական կերը տրամադրվում է ոչ միայն մեր ապաստարանի երեխաներին այլև հարևան գյուղի բնակիչներին: Այս անգամ նվիրատվությունը կատարվեց հենց իրենց` “HIPP”-ի անձնակազմի կողմից:
Հատկանշական է, որ մեր հիմնադրամ USAID-ի այցելությունից հետո տեղի է ունեցել քարտեզագրում, որտեղ մեր հիմնադրամը իր ուրույն տեղն է զբաղեցրել և միակն է, որ տրամադրում է ոչ միայն ապաստարան, այլև մարդասիրական օգնություն ապաստարանաբնակներին և համայնքի բնակիչներին:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: | www.armenianlighthouse.org
մեր հասցեն`USA phone# 562-598-8025 Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
|
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740
հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181 Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com
|
Տեղեկատվական նամակ Մարտ 2013
Ամիսը լի էր իրադարձություններով: Ամսվա առաջին օրը մեր հիմնադիրը` Սեթա Ղազարյանն արդեն Հայաստանում էր և հիմնադրամիաշխատանքըավելի հագեցած դարձավ:
- Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և նրանց անմիջական հսկողությամբ մենք սկսեցինք աշխատել մեր նոր բուկլետի, քարտերի և ձևաթղթերի վրա:Այնուհետևհեռուստատեսությամբ նոր ծրագիր նկարահանվեց մեր մասին և մեծ արձագանք գտավ ամբողջ Հայաստանում
- Մերշնորհակալություննենք հայտնում Ալին Անտոնյանին, ով մեր կենտրոն էր եկել ԱՄՆ-ից և իր ուրույն ներդրումն ունեցավ հիմնադրամում կատարվող աշխատանքներում: Նրա հետ միասին հեռուստատեսային ծրագիրը թարգմանեցինք անգլերեն
- Մկրտեցինք մեր նորբնակիչներին (7 երեխա և 2 մայր) այնուհետև նշեցինք Սուրբ Զատիկը
- Tree Project-ի նվիրատվության շնորհիվ կազմակերպեցինք ծառատունկ`մեր ապաստարանի աղջիկների մասնակցությամբ:
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Այս ամիս կարողացանք օգնել ոչ միայն գյուղերին և անհատներին, ովքեր դիմում խնդրանքներ էին ուղղել մեզ, այլև հրդեհից փրկված մի ընտանիքի: Նրանց տրվեց մահճակալներ, հագուստ, կոշիկ, սպասքի պարագաներ, վերմակներ: Մեր հիմնադիրի և ԱՄՆ-ից ժամանած հյուրի հետ այցելեցինք Արագածոտն մարզի Նոր Եդեսիա համայնքի 100 ընտանիքի: Համայնքների անապահով ընտանիքները ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր: Ինչպես նաև «Աստվածաշնչի ուսումնասիրության» և«Պնակ մը կերակուր» ծրագրի բոլոր մասնակիցներին տրվեցին ակնոցներ: Մեր հիմնադիրը և հյուրը նաև այցելեցին Պտղունքի մանկապարտեզ, որը գտնվում ԱԼԲՀ-ի կողմից տրամադրված սննդի հովանավորության ներքո և 65 սաների նվերներ տվեցին:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիս երեք կին ապաստարան գտան Մյարատանը: Բարեկամներից ոչ ոք չէր ցանկացել օգնել և հետևաբար նրանք հայտնվել էին փողոցում իրենց երեխաների հետ: Այժմ նրանք ապահով են և շրջապատված սիրով: Մեր նոր ծրագիրը արդեն գործի է դրվել: Մայրատունը լքելուց հետո մենք շարունակում ենք նրանց օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, մինչ որ գտնեն իրենց տեղը հասարակությունում: Այսօր արդեն մայրատնից դեպի ինքնուրույն կյանքենք ճանապարհել երկու ընտանիք, որ համապատասխանում էին մեր ծրագրին և երրորդը շուտով նույնպես մեր անմիջական միջամտությամբ և հսկողությամբ կմտնի նոր կյանք:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մեր համակարգչային, կար ու ձևի ,մանիկյուռ, պետիկյուռի և խոհարարության դասընթացներին ավելացավ նաև անգլերենի դասընթացը հայ կամավորների միության օգնությամբ:Այս ամիս ունեցանք երկու սեմինար.
- Կինը և նրա իրավունքները թեմայով սեմինար-դասընթացը անցկացվեց կանանց իրավաշտպանի կողմից
- Առողջ ընտանիք թեմայի շրջանակներում ելույթ ունեցավ գինեկոլոգը:
Երկու սեմինարներն էլ կազմակերպվել էր մադու իրավունքների գրասենյակի աշխատակազմի կողմից, որի համար շնորհակալ ենք և հույս ենք հայտնում,որ մեր համագործակցությունը կլինի շարունակական:Կամավոր ատամնաբույժներն և գինեկոլոգը շարունակում են իրենց աշխատանքը:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: | www.armenianlighthouse.org
մեր հասցեն`USA phone# 562-598-8025 Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
|
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740
հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181 Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com
|
Տեղեկատվական նամակ Փետրվար 2013
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Շարունակվում է կյանքը մեր կանանց ապաստարանում` Մայրատանը: Այս ամիս բռնության երեք զոհ իրենց անմեղ երեխաների հետ տեղ գտան մեր ապաստարանում: Մեր աղջիկներից մեկը իր հղիության վերջին 6 ամիսները անց կացրեց հանգիստ, խաղաղ մթնոլորտում և պատահական չէր նրա զավակի առողջ լույս աշխարհ գալը: Նա Մայրատան վեցերորդ բնակիչն էր, ով երեխա ունեցավ մեր հիմնադրամում:Մայրատան ծրագրի կարևորագույն խնդիրն է ցույց տալ մեր բնակիչներին, որ երեխաներն իրավունք ունեն ապրելու ,մայրությունը Աստծու տված պարգև է և մենք այստեղ ենք ,որպեսզի օգնենք նրանց մեծացնել երջանիկ և առողջ երեխաներ ու տալ այս երիտասարդ կանանց բոլոր հմտությունները լավ կյանք ունենալու համար: Մենք ունենք լավ թիմ! Նրանք լի են սիրով, հավատով ու հույսով և այս անմնացորդ նվիրվածությունը ուժ է տալիս հասնել մեր նպատակին: Փետրվարին մեր բնակիչները և հարևան գյուղի բնակիչները մեր մատուռ եկեղեցում մասնակցեցին «Տրնդեզ» կոչվող եկեղեցական արարողությանը: Ներքևում նկարն է ` քահանայի մասնակցությամբ:
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Մենք շարունակում ենք օգնություն տալ այն անհատներին, ովքեր Հայաստանի բոլոր մարզերից ներառյալ Արցախից դիմում-խնդրանքներ են ուղարկում մեզ: Հիմնադրամը շարունակում է վերմակներ, հագուստ և կոշիկ տալ յուրաքանչյուր սիրիահայ ընտանքի ովքեր դիմում են մեզ: Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ այս ամիս նույնպես տրամադրել ենք հարսանեկան հագուստներ տարբեր գյուղերի բնակիչներին:
Մեր քարտեզի վրա ավելացան ևս երեք համայնքներ. մենք օգնեցինք Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներից մեկի` Դաստակերտի 94 ընտանիքի, ինչպես նաև Տավուշի մարզի Աղավնավանք և Դիտավան համայնքների առավել քան 180 ընտանիքի:
Համայնքների անապահով ընտանիքները ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մենք շարունակում ենք դասընթացները մեր շահառուների համար: Սրանք ներառում են համակարգչային դասընթացներ, մանիկյուռ, պետիկյուռ և կար ու ձև: Մենք հույս ունենք, որ նրանք այս հմտությունները կարող են օգտագործել ապաստարանը լքելուց հետո: Մեր նախկին բնակիչներից մի քանիսը արդեն աշխատում և վաստակում են իրենց ապրուստը օգտագործելով այս հմտությունները: Շարունակվում է նաև «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Ծերերը շատ երախտապարտ են հովանավորներին: Շատ հաճախ ճաշից հետո նրանք դիտում են ֆիլմեր, արտասանում բանաստեղծություններ և երգում երգեր:Գինեկոլոգն ու ատամնաբույժները շարունակում են իրենց կանոնավոր այցերը: Մեր Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիրը սովորեցնում է Աստծու խոսքը և ինչպես այս կրոնական դասերը կիրառել ամենօրյա կյանքում:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: | մեր հասցեն`USA phone# 562-598-8025
Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
|
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181
Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com
|
Տեղեկատվական նամակ Հունվար 2013
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հունվար ամսին տոնական մթնոլորտը շարունակվում էր, քանի որ հոգևոր հայր տեր Պարթևը մեր Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում ջրօրհնեքի արարողություն կատարեց, որին մասնակցեցին ոչ միայն մեր աղջիկները, այլև հարևան գյուղերի բնակիչները: Արարողությունից հետո կենվոր շահառուները սեղան նստեցին և տեր հոր օրհնությամբ տոնեցին Հիսուսի ծննունդն ու մկրտությունը:
Տխուր է, բայց փաստ, որ գնալով ավելանում են թեժ գծի զանգերը. Շատ է բռնությունը ՀՀ-ում, մասնավորապես մարզերում, և դա աշխարահագրական դիրքի հեռավորության, իրազեկության, կրթության պակասի արդյունքն է, այդ է պատճառը, որ հիմնադրամը իր “Հույսի Ճրագ” ծրագրի շրջանակներում գյուղեր այցելելիս տալիս է նրանց ոչ միայն հումանիտար օգնություն, այլև մի փոքր իմացություն մարդու իրավունքների և նրանից ծագող բռնության տեսակների մասին:
Մեր նախկին բնակիչները, ովքեր այստեղ մայրացել, ապրել, կրթվել են և արդեն իսկ խոր գիտակցություն ունեն ընտանիքի մասին, գալիս են մեզ այցելության: Նրանք ստանում են ոչ միայն նյութական, այլև հոգևոր և հոգեբանական աջակցություն: Այդպես հիմնադրամը իրագործում է իր հիմնական նպատակներից մեկը` «Ոչ մի երեխա թող չհայտնվի մանկատան շեմին»:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Արդյունավետ և պիտանի են մեր դասընթացները, որոնք շարունակվում են և էլ ավելիմեծ հետաքրքրություն ներկայացնում բնակիչների և երիտասարդ կանանց համար: Ավելի մասնագիտանալով, նրանք պահանջում են ավելին. արդեն կարողանում են նամակներ գրել: Շարունակվում են նաև խոհարարության, կար ու ձևի, մանիկյուռ և պեդիկյուռի դասընթացները: Իրենց գործունեությունն են շարունակում նաև մեր կամավոր ատամնաբույժները: Շաբաթը մեկ անգամ տեղի են ունենում «Պնակ մը Կերակուր» և «Աստվածաշնչի ուսումնասիրության» ծրագրերը: «Պնակ մը կերակուր» ծրագիրը իրականացնելու համար մենք հովանավորների աջակցության կարիքն ունենք: Խնդրոմ ենք օգնել մեզ!!!!
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հիմնադրամը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Արմենիան Կարիտաս» ընկերությանը իր կատարած նվիրատվության համար: Նրանց նվիրատվությունների շնորհիվ է հիմնադրամը կարողանում շարունակել իր աշխատանքը: Նվիրատվության մի մասն էլ հիմնադրամը հատկացրեց իր հովանավորության ներքո գտնվող մանկապարտեզին: Այս ամիս հիմնադրամը երեք սայլակ, երկու քայլակ և զուգարանակոնք է տրամադրել անապահով ընտանիքի հաշմանդամներին: Ինչպես նաև բազմաթիվ անապահով ընտանիքների տրամադրել է հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և մանկական սնունդ:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: | www.armenianlighthouse.org |
մեր հասցեն`USA phone# 562-598-8025
Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740
հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181
Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com