← Older posts Newer posts →

Տեղեկատվական նամակ Ապրիլ 2014

April 8, 2014

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Այս ամիսը լի էր ուրախ առիթներով և իրադարձություններով: Մենք նշեցինք Խեթումը՝ Զատիկի նախօրեն, այդ օրը մեր շահառուները հաճախեցին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին ճաշի սեղանի շուրջ, որը լի էր Զատիկի ճաշատեսակներով: Մեր՝ “Աստվածաշնչի ուսումնասիրության” դասերի ժամանակ Տեր Հայրը բացատրել է Զատիկի իրական բնույթը՝ սովորեցնելով նրանց կրոնական արժեքներ և ընդգծելով Զատիկի կարևորությունը մեր Քրիստոնեական կյանքում:

Ապրիլի մյուս տոնը Մայրերի օրն է ¥Հայաստանում¤: Դա համընկնում է Մարիամ Աստվածածնի ծննդյան օրվա հետ: Այս տոնը տոնելը շատ կարևոր է մեզ համար, քանի որ մեր ապաստանի բոլոր շահառուները կամ մայրեր են, կամ էլ շուտով կմայրանան:

Մեր նախկին շահառուներից մեկը այցելեց մեզ Ապրիլ ամսին, որպեսզի իր դստեր ծննդյան տոնը նշի մեզ հետ: Դա հրաշալի ապացույց է, որ մեր գործը գնահատվում է: Դա մեզ շատ է ուրախացնում:

Մեր աղջիկները շարունակում են իրենց մատնահարդարման, դիմահարդարման, կար ու ձևի և համակարգչային դասընթացները: Նրանք նաև աշխատում են ջերմոցում և մասնակցում են շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներին: Մենք մեծ կարևորություն ենք տալիս աշխատանքին և սերմանում ենք աշխատասիրություն նրանց մեջ, քանզի միայն ազնիվ աշխատանքով նրանք կարող են իրենց ապրուստը վաստակել, դառնալ անկախ և ոտքի կանգնել այս կյանքում:

Մեր նախկին շահառուները միշտ մեր ուշադրության կենտրոնում են: Նրանցից շատերը ստանում են ամսական դրամական և այլ օգնություն: Այս ամիս Զատիկի տոնի հետ կապված նրանք բոլորը ստացան նվերներ:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Բացի հիմնադրամի հիմնական առաքելությունից , մենք ունենք նաև այլ առաքելություններ, որն է՝ օգնել բոլոր կարիքավորներին: Ինչպես միշտ այս ամիս նույնպես մենք ստացել ենք օգնության շատ դիմումներ, տարբեր համայնքների կարիքավոր ընտանիքների շատ ցուցակներ, ովքեր ունեն հագուստի, կոշիկի և այլ անհրաժեշտ իրերի կարիք:

Հարևան գյուղերի առավել կարիքավոր ընտանիքներ ստանում են մանկական սնունդ:

Մենք շարունակում ենք օգնել յուրաքանչյուր նոր ներգաղթյալ Սիրիահայ ընտանիքի, ովքեր մեզ մոտ են գալիս օգնության խնդրանքով:

Մեր “Պնակ մը կերակուր”, “Հովանավորյալ ընտանիք”, “Աստվածաշնչի ուսումնասիրություն ” ծրագրերը շարունակվում են, քանի որ կան մարդիկ, ովքեր դրանք իրականություն են դարձնում: Շնորհակալ ենք բոլորիցդ:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի ջրանցք կա, որը հոսում է մեր Հայաստանյան գրասենյակի դիմացով: Այն շատ աղտոտված էր և վտանգ էր ներկայացնում բոլորի առողջության համար: Մենք դիմեցինք համապատասխան մարդկանց և շուտով նրանք եկան և մաքրեցին այն: Շատ շնորհակալ ենք դրա համար:

Մենք շնորհակալ ենք Թոնի և Ռութ Մարգարյաններին, ովքեր գումար նվիրաբերեցին՝ ապաստանի համար միս գնելու համար¥մի ամբողջական կով¤: Միսը տեսակավորվել է և դրվել սառցարան, և երկար ժամանակ մենք միս կունենանք մեր բնակիչների և ծերերի համար:

Մենք շնորհակալ ենք Կառլա Պետրոսյանին, ով Ապրիլի 5-ին Կալիֆորնիայի իր գրասենյակում դրամահավաք կազմակերպեց, որի ընթացքում հավաքված գումարը կծառայի բարեգործական նպատակներով:Մենք անչափ շնորհակալ ենք, որ 40անիվանի կոնտեյները լցվեց նվիրաբերված ապրանքներով և նավով ուղևորվեց դեպի Հայաստան մեր պահեսի դիմացից, որը գտնվում է ԱՄՆ-ում, Սիգնալ Հիլլ-ում: Ի շնորհիվ Counterpart International USAID-ի փոխադրումը կատարվում է անվճար:

Առանց ձեր ներդրումների և նվիրաբերությունների ոչ միայն այսօր, այլ նաև տարիներ շարունակ մենք չէինք կարողանա իրագործել մեր ծրագրերը: Աստված օրհնի բոլորիդ:

Տեղեկատվական նամակ Մարտ 2014

March 5, 2014

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մեր թեժ գծի համարը (անվճար զանգողի համար: 20-80), զանգում է ավելի հաճախ, քան երբևէ: Մենք փորձում ենք ընդունել այնքան շատ կին երեխաների հետ, որքան կարող ենք, քանի որ եղանակը դեռ շատ ցուրտ է,  նրանք փոքր երեխաներ ունեն և մենք միակ ապաստանն ենք Հայաստանում,  որ աջակցում և ապաստան է տալիս բռնության զոհ դարձած կանանց իրենց երեխաների հետ: Այս պահին բացի մարդաշատ սենյակներից սկսել ենք օգտագործել այլ տարածքներ ևս` տալիս ենք ապաստան իրենց անվտանգությունն ապահովելու համար: Կարիքից ելնելով, ներս ընդունելու համար, ստիպված փոխեցինք մեր կանոններն ու պայմանները, և դարձրեցինք այն ավելի ճկուն; նրանց համար, ովքեր գալիս են 3 և ավելի երեխաների հետ և նրանց համար, ում երեխաները 3 տարեկանից բարձր են: Նոր կանոնակարգ մշակեցինք և  ընդունելուց հետո աշխատում ենք ապահովել  անվտանգ փոխադրումը:

Այսօր մենք ունենք 19 մայրեր և 23 երեխաներ , ովքեր ապրում են մեր ապաստանում:Նրանց մեջ կան 4 նորածիններ: Փառք ենք տալիս Աստծուն մեզ օգնելու համար այսքան շատ մարդկանց մեկ հարկի տակ պահել և բոլորն առողջ են: Մենք երախտապարտ ենք բոլոր բժշկական կենտրոններին, որ մշտապես աշխատում են մեզ հետ, մեր գինեկոլոգին, ով հրաշալի հոգ է տանում մեր բնակիչների մասին և ատամնաբույժներին, ովքեր ամեն շաբաթ գալիս են: Շարունակում ենք համագործակցել Առաքելություն Հայաստանի հետ (կազմակերպություն փախստականների համար): Այս ամիս նրանք մեր կենտրոն  ուղղորդեցին Իրանցի կնոջ իր նորածինի հետ: Նաև շարունակում ենք աշխատել Կարմիր Խաչի և Մարդու իրավունքների գրասենյակի հետ:

 

Մենք տարբեր հնարավորություններ ենք տալիս մեր ապաստանի բնակիչներին աշխատելու և գումար վաստակելու համար` օգնելով նրանց խնայել, ապաստանից դուրս իրենց հետագա անկախ և առողջ ապրուստի համար: Ապաստանը լքելուց հետո շարունակում ենք կապ պահել նրանց հետ և օգնել: Մեր բնակիչները շարունակում են աշխատել  կենտրոնի տարածքի ջերմոցում և շուտով շատ լոլիկ և վարունգ կունենանք: Ամեն ինչ իրականություն է դառնում մեր հիմնադիրների շնորհիվ, ովքեր օր ու գիշեր աշխատում են այն իրականացնելու համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հոգաբարձուների խորհրդի անդամներին, ովքեր միշտ մեր կողքին են: Մեր աշխատակազմը ջանասիրաբար աշխատում է` փորձելով անել ամեն ինչ, ինչպես նախատեսված է:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Օգնության համար անապահով ընտանիքների խնդրանքները բազմապատկվել էին մարտ ամսին; բազմաթիվ դիմում-խնդրանքեր, համայնքների կողմից ներկայացված բազմազավակ, անապահով ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի, պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն: Մենք այս ամիս օգնություն տվեցինք հետևյալ համայնքներին; Տավուշի մարզի երկու համայնքների` Բաղանիս և Իջևան, որ սահմանակցում են Ադրբեջանին և շատ կարիքավոր են: Նաև օգնել ենք 150 ուսուցիչների, ովքեր այլևս չեն աշխատում և Արմավիրի եկեղեցական թեմի 100 անդամների: Հիմնադրամն անում  է ամեն ինչ  նրանց կարիքները հոգալու համար:Մենք շարունակում ենք օգնել յուրաքանչյուր նոր ներգաղթյալի (Սիրիացի ընտանիքի), ով գալիս է մեզ մոտ և օգնություն խնդրում: Տարբեր մարդկանց նվիրած բժշկական իրերը, որ հավաքվել էին ԱՄՆ-ում, տրամադրեցինք հիվանդանոցներին, որպեսզի անվճար բաժանեն գյուղացիներին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանյան Tree Project-ին մեզ շատ ծառեր նվիրելու, ինչպես նաև տարածքը գեղեցկացնելու հարցում օգնելու համար:

 

Տեղեկատվական նամակ փետրվար 2014

February 2, 2014

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս ամիս մեր հիմնադիր Սեթա Ղազարյանը Փասադենայում պարգևատրվեց Վարդանանց Ասպետներ պատվոգրով՝ Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար: Նա և իր ամուսին Զոհրաբը ամբողջ սրտով սիրում և ծառայում են Հայաստանում ապրող հայ ժողովրդին:

 

Փետրվարի 12-ին մեր տնօրեն Նաիրա Մուրադյանը հրավիրվել էր ՀՀ Սփյուռքի նախարարություն, որտեղ

նա մի զեկույց ներկայացրեց` սիրիահայերին տրամադրած մեր բարեգործական գործունեության վերաբերյալ:

Ահա որոշ մանրամասներ զեկույցից: 2012-ից մինչև 2014 թթ. մեր հիմնադրամը տրամադրել է.

  • Խորհրդատվություն 1736 մարդկանց
  • Հագուստ, կոշիկ, վերմակներ, սնունդ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, անվասայլակներ, քայլակներ և այլ անհրաժեշտ պարագաներ 141 ընտանիքի՝ ներառյալ Քաշաթաղ համայնքը (533 մարդ)
  • Մի ընտանիք իր 4 երեխաների հետ ապաստան գտավ մեզ մոտ
  • Մենք իրականացրեցինք 2 անվճար վիրահատություն
  • Մենք օգնեցինք Պտղունք գյուղում բնակվող մի քանի ընտանիքների և այդ ընտանիքների կանայք մինչ այսօր մասնակցում են մատնահարդարի վերապատրաստման դասընթացների
  • Երկու ընտանիք դարձավ մեր “Հովանավորիր Ընտանիք” ծրագրի անդամ և ստանում է ամսական նպաստ:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը գնահատեց մեր աշխատանքը, շնորհակալություն հայտնեց փախստական ընտանիքներին օգնելու համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ

Մենք հպարտորեն շարունակում ենք մեր Պնակ Մը ԿերակուրԾրագիրը, որը շատ հայտնի է դարձել: Մեր ծերերից մեկը՝ Սվետա տատիկը, 2 շաբաթ չեկավ ճաշի,  մենք անհանգստացանք և որոշեցինք այցելել նրան: Գտանք նրան սառած, քաղցած և գրեթե կաթվածահար վիճակում մի շինության մեջ ¥դա նրա տունն էր¤: Նա ուտելու ոչինչ չուներ և ոչ ոք չէր խնամում նրան: Մենք սկսեցինք նրան տաք ապուրներ, քաղցրավենիք, միրգ, հյութեր, պահածոներ, հագուստ և դեղորայք տանել և այստեղ մի հրեշտակ առաջարկեց վճարել նրա էլեկտրոէներգիայի վարձը, որպեսզի նա կարողանա ջեռուցել իր տունը: Այժմ՝ մեկ ամիս անց, նա արդեն ապաքինվում է և շուտով ի վիճակի կլինի մասնակցել մեր ճաշերին:

Այս ամիս մենք նաև տրամադրել ենք հարսանյաց զգեստներ ապագա հարսներին, ինչպես նաև քայլակներ, անվասայլակներ և զուգարանակոնքեր տարբեր գյուղերի բնակիչների: 50 անհատներ, ովքեր մեզ  նամակ- խնդրանքներ են ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններից, ստացել են այն բոլոր պարագաները, որոնք խնդրել էին:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մեր ամենավերջին նախագիծը ընդարձակ ջերմոցն է, որը մեր կենտրոնի սեփականությունն է: Ջերմոցում մեր բնակիչները սովորում են  մշակել և աճեցնել բանջարեղեն: Քանի որ մեր բնակիչներից շատերը գալիս են գյուղատնտեսական համայնքներից, հողագործությունը շատ կարևոր է նրանց ապրուստի համար, երբ նրանք լքեն ապաստանը: Մենք սովորեցնում ենք մենք բնակիչներին նոր հմտություններ և ապրուստ վաստակելու բազում ձևեր, որպեսզի նրանք ֆինանսական անկախություն կարողանան ձեռք բերել: Անցկացնում ենք նաև համակարգչային, կար ու ձևի, մատնահարդարման և խոհարարական դասընթացներ: Այս ամիս երկու նոր աղջիկներ են եկել մեր ապաստան:  Մեկը հղի է և եկել է Միջազգային Կարմիր Խաչի միջոցով, մյուսը ՝բռնության զոհ է և անտուն և իր երեք ամսեկան երեխայի հետ է: Երկուսն էլ արդեն ապաստան ունեն  և ապահով են:

 

 

Please make your heartfelt donation at the website

www.armenianlighthouse.org

USA  phone# 562-598-8025

 

Or send your checks to P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740

Our email address Armenianlighthouse@gmail.com

 

Տեղեկատվական նամակ Հունվար 2014

January 5, 2014

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Կյանքը շարունակվում է մեր կանանց ապաստանում` Մայրատանը: Թեժ գծի զանգերը չափազանց շատացել են: Հայաստանում շատ բռնություն կա հատկապես ծայրամասային մարզերում` աշխատանքի, կրթության բացակայության և աշխարհագրական դիրքի պատճառով: Այս ամիս երեք նոր բռնության զոհ  դարձած աղջիկներ իրենց անմեղ երեխաների հետ ապաստան գտան մեզ մոտ: Մենք ունենք 15 աղջիկներ և 23 երեխաներ, ովքեր այժմ ապրում են մեր կենտրոնում: Նաև ապաստան ենք տվել մի կնոջ իր 6 տարեկան երեխայի հետ, ով եկել էր այստեղ հեռավոր գյուղից: Նրա ամուսինը մահացել էր և  եկել էր Երևան աշխատանք  փնտրելու, սակայն վիճակը վատացել էր: Բոլոր հեռուստատեսությունները նրա մասին հաղորդում պատրաստեցին և օգնություն խնդրեցին: Մեր հիմնադրամը նրանց փրկության հասավ` ոչ միայն սնունդ և հագուստ, այլև ապաստան: Մեր բնակիչներից մեկը, ով իր հղիության վերջին վեց ամիսը ապրել էր  ապաստանի հանգիստ և խաղաղ միջավայրում, ծննդաբերեց առողջ երեխա հունվարի 6-ին, այդ իսկ պատճառով կոչեցինք նրան Քրիստիան:

Մայրատան ծրագրի նպատակն է ցույց տալ մեր բնակիչներին,  որ երեխաներն ունեն իրավունք ապրելու և մայրությունը Աստվածաշնորհ պարգև է: Մենք կանք, որպեսզի օգնենք այս մայրերին մեծացնելու ուրախ և առողջ երեխաներ և տալ նրանց բոլոր հմտությունները, որպեսզի լավ կյանք ունենան: Մենք ծառայում ենք մեր նպատակին “թող ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը”: Բոլոր մեր բնակիչները պարտադիր մասնակցում են կար ու ձևի, խոհարարության, մանիկյուռ/պետիկյուռի  և համակարգչային դասընթացներին: Այս ամիս մեր բնակիչները այցելեցին ռուսական թատրոն և հետո հիմնադրամի մեքենայով շրջեցին քաղաքով:

Սուրբ Գրքի  ուսումնասիրություն Մենք շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրության դասընթացները հայակական առաքելական եկեղեցու քահանայի առաջնորդությամբ: Տեր Պարթևը Ջրօրհնեքի արարողություն կատարեց և հեռուստատեսությունը նկարարահենց ու ծրագիր պատրաստեց, որը կարող եք դիտել հետևյալ հասցեով http://www.youtube.com/watch?v=620XzFwF1CU: Բոլոր մեր բնակիչները ինչպես նաև հարևան գյուղի բնակիչները մասնակցեցին արարողակարգին: Քահանան օրհնեց հացը և մենք տոնեցինք Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը:  Շնորհակալություն Աստծուն իր օրհնությունների համար:

Օգնություն համայնքներին ԱԼԲՀ-ն շարունակում է օգնություն տալ գյուղերրի տարբեր համայնքներին, ինչպես նաև տարբեր անհատների, ովքեր ուղարկում են մեզ իրենց դիմում-խնդրանքները:  Անապահով ընտանիքները ստանում են տոպրակներ լի հագուստով, կոշիկով և խաղալիքներով: Նրանք ստացել են նաև քայլակներ, ձեռնափայտեր և զուգարանակոնքեր իրենց ընտանիքի հաշմանդամ անդամների համար: «Պնակ մը կերակուր» և «Հովանավորիր ընտանիք» ծրագրերը ամբողջ թափով շարունակվում են  ի շնորհիվ ձեր պես մարդկանց, ովքեր այն դարձնում են իրականություն:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում HIPP ընկերությանը մանկական կեր տրամադրելու համար, Կալիֆորնիայում հիմնադրված Բերքլիի Փարոս Հիմնադրամին կարիքավոր երեխաներին 300 զույգ նոր կոշիկ տրամադրելու համար “Share-a-Pair”-ի շրջանակներում , որը հիմնված է 100 ` 100 բարեկեցության ծրագրերի հիման վրա: Կամավոր ատամնաբույժներին, ովքեր ամեն ամիս գալիս են բուժելու մեր բնակիչներին և երեխաներին ատամնաբուժական սենյակում: Շնորհակալություն ենք հայտնում նաև բժ. Եվա Թորոսյանին բոլոր բնակիչների գինեկոլոգիական կարիքները հոգալու համար:  Առանց ձեր ներդրումների և խրախուսանքների, ոչ միայն այսօր այլև ամբողջ տարիների ընթացքում  մենք ի վիճակի չենք լինի իրականացնել մեր ծրագրերը:

 

 

 

Տեղեկատվական նամակներ նոյմբեր/դեկտեմբեր 2013

December 4, 2013

 

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մենք միշտ օգնում ենք կարիքավորներին և անապահովներին. մեր հիմնադրամը դարձել է հույսի աղբյուր կանանց, երեխաների, ծերերի և սոցիալապես անապահով ընտանիքիների համար, ովքեր պայքարում են ապրելու արժանապատիվ կյանքով: Անապահով ընտանիքների օգնության խնդրանքները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բազմապատկվել էին, բազմաթիվ օգնության դիմում-խնդրանքներ, համայնքների կողմից ներկայացված բազմազավակ ընտանիքների ցուցակներ,ովքեր հագուստի, կոշիկի, պայուսակի, խաղալիքի և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն: Մենք զարդարել էինք մեր կենտրոնը և կազմակերպել շատ տոներ, որի ընթացքում մեր տարբեր ծրագրի մասնակիցները ստացան սուրբ ծննդյան նվերներ:

2013-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ԾՐԱԳՐԵՐԸ

«Պնակ մը կերակուր » ծրագիր  – Յուրաքանչյուր չորեքշաբթի մեր մեքենան բերում է 32 ծեր տղամարդկանց և կանանց հարևան գյուղերից և բերում մեր կենտրոն, որտեղ նրանց կերակրում ենք տաք ուտեստներով և տալիս հագուստ ի շնորհիվ մեր հովանավորների:

«Սուրբ Գրքի ուսումնասիրություն» – Հարյուրավոր հավատացյալներ  հարևան գյուղերից գալիս են  լսելու Աստծու խոսքը տեղացի քահանայից:

«Հովանավորիր ընտանիք ծրագիր»  Մեր ԱՄՆ-ի նվիրատուները աջակցում են հատուկ կարիքավոր ընտանիքների:

Պտղունքի մանկապարտեզի հովանավորություն

Մեր Թեժ Գիծը-Այն թույլ է տալիս վտանգի մեջ հայտնված կանանց, ովքեր կյանքի և մահու կռիվ են տալիս, կազմակերպությունից ստանալ անմիջական օգնություն:

Բժշկական Նվիրատվություններ- Այն, ինչ տրվել է մեզ մենք կիսում ենք բժշկական կենտրոնների և հիվանդանոցների հետ:

Օգնություն սիրիահայ փախստականներին և ընտանիքների հեռավոր վայրերից – Մեր դռները բաց են եղել: Մենք հագուստ և սնունդ ենք տալիս հայկական ընտանիքներին,ովքեր փախել են Սիրիայի պատերազմից և եկել Հայաստան համարյա թե ոչնչով: Նաև շարունակում ենք օգնություն տալ հեռավոր գյուղերից այն անհատներին և ընտանիքներին, ովքեր դիմում են մեզ օգնության խնդրանքով:

Անհրաժեշտ իրերի բաշխում – Մենք գնում ենք բոլոր մարզերը ներառյալ Արցախ բաժանելու մեր հիմնադրամից հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, քայլակներ, էլ. սայլակներ, զուգարանակոնքեր և կենցաղային իրեր ի շնորհիվ մեր աջակիցների մեծահոգության:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մայրատունն այն վայրն է, որտեղ նրանք ապրում են և մասնագիտություն սովորում, որը հետագայում կարող են օգտագործել իրենց ապրուստը վաստակելու համար: Չնայած ցուրտ եղանակին և տոներին մեր բոլոր աղջիկները պարտադիր մասնակցում են կար ու ձևի , խոհարարության, մանիկյուռ/ պետիկյուռի, համակարգչի և խոսակցական անգլերենի դասընթացներին:Մեր կամավոր գինեկոլոգն ու ատամնաբույժը շարունակում են մեզ պարբերաբար այցելել: Հոգեբանն աշխատում է աղջիկների և երեխաների հետ: Այն ինչին, որ մենք ձգտում ենք հասնել, դա անհատականության,օգտակարության ինքնագնահատականի զարգացումն է նրանց մեջ,և հասարակության ակտիվ անդամ դարձնելն է: Այս ամիս մեր բնակիչները ու երեխաները այցելեցին Կամերային Երաժշտական թատրոն և հետո հիմնադրամի մեքենայով շրջագայեցին քաղաքով: Մենք կազմակերպեցինք մեծ տոնակատարություն մեր բնակիչների համար` ավանդական հայկական նոր տարի շատ ուտելիքներով և նվերներով:

ԱԼԲՀ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ 2013-ԻՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ                                            ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ!!!!!

Մենք հավաքում ենք խնամքով օգտագործված և նոր` հագուստ, նոր կոշիկներ, խաղալիքներ և փոքր չափսի կահույք

Մեր աղոթքները տեղ հասան USAID-ը կտանի մեր կոնտեյները, այս անգամ երկու կոնտեյները մինչև մայիս, քանի որ նրանք փակում են այդ բաժինը

Խնդրում եմ տարածեք մեր մասին և օգնեք մեզ օգնել կարիքավորներին Հայաստանում:Մենք պետք է լցնենք կոնտեյներները մինչև մայիս:

Please make your heartfelt donation at the website

www.armenianlighthouse.org

 USA  phone#

562-598-8025

562-221-7231  cellOr send your checks to P.O. Box 3595, Seal Beach, Ca 90740

Our email address Armenianlighthouse@gmail.com

 

Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2013

October 5, 2013

Կամավորները մեր ԱՄԵՆԱՄԵԾ օրհնությունն են:  2013 թվականի հոկտեմբերի 6-ին բժիշկների պատվիրակությունը` Լոնդոնից, Անգլիայից բժշկական հետազոտություն և բուժում նշանակեց  47 գյուղացիների մեր կենտրոնում` Պտղունք, Հայաստան: Խումբը ձևավորվել էր բժիշկ Սուսան Օնանյանի կողմից` Երևանյան  բժշկուհի, ով կամավորական աշխատանք է իրականացնում ԱԼԲՀ-ի Մայրատուն և Հույսի Ճրագ ծրագրի շրջանակներում ավելի քան երկու տարի: Բժիշկներն եկել էին իրենց դեղորայքով և բժշկական սարքերով տեղաբնակներին լայն ծառայություններ  մատուցելու համար: Լոնդոնյան կամավորներն էին` բժ. Գևորգ Հոփայան, բժ. Սեդա Պողոսյան, բժ. Լիլիան Ջոնսթոն և հոգեբան Լիզա Քույումջյանը: Նրանց միացած հատուկ հյուրերն էին Սան Ֆրանսիսկո, Կալիֆորնիայից Սոնա Մուրադյանն ու Ռիչարդ Սուրաբյանը, ինչպես նաև Թալար Ստեփանյանն ու Սարմեն Պողոսյանը:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայ կամավորների միությանը, ովքեր պարբերաբար մեզ կամավորներ են  ուղարկում: Այս ամիս մեզ հյուրընկալել էին Լուսինեն` (խոսակցական անգլերենի ուսուցիչ) և Միրա Միրթին (ընդհանուր բժիշկ):

Մասնավորապես մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը Լյուքս Մեդ ատամնաբուժական կլինիկայի մեր կամավոր ատամնաբույժներին, ովքեր ամեն շաբաթ գալիս են բուժելու մեր բնակիչներին և երեխաներին ատամնաբուժական սենյակում: Շնորհակալություն ենք հայտնում նաև բժ. Եվա Թորոսյանին մեր բոլոր բնակիչների գինեկոլոգիական կարիքները հոգալու համար:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մեր նպատակն է ` «Թող ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը»: Այստեղ մենք սովորեցնում ենք նրանց տարբեր դասընթացներ և նոր աշխատանքային հմտություններ: Արդեն տեսնում ենք մեր ապաստանի ծառայությունների դրական ազդեցությունը  բնակիչների և իրենց երեխաներ կյանքում: Մենք օգնում ենք իրենց լավ զգալ  մայրության` Աստծու կողմից տրված պարգևով և ապահովում ենք մի վայրով, որտեղ  կարող են ծաղկել:  Այս կանանց տրվում է հույս և հավատ, որ իրենց կյանքը կբարելավվի: Այս ամիս երեք նոր աղջիկ իրենց երեխաների հետ ապաստան գտան մեզ մոտ:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Առաքվող բեռը, որ հավաքվել է ԱԼԲՀ-ի Կալիֆորնիայի պահեստում, Հայաստանում էր հոկտեմբերի  վերջին:  Բեռը պարունակում էր տարբեր տեսակի նվիրատվություններ, որոնք բաժանվում են հեռավոր գյուղեր:  ԱԼԲՀ-ն շարունակում է օգնություն տրամադրել տարբեր համայնքների` գյուղերի, ինչպես նաև անհատների, ովքեր դիմում են մեզ նամակ-խնդրանքներով:  Անապահով ընտանիքները ստանում են հագուստ, կոշիկ, խաղալիքներ և նաև այս ամիս տրամադրել ենք չորս էլեկտրական սայլակներ, քայլակներ և զուգարանակոնքեր ընտանիքի հաշմանդամ անդամների համար:  Մեր «Պնակ մը կերակուր», «Հովանավորիր ընտանիք» և «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» ծրագրերը շարունակվում են ամբողջ թափով ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր օգնում են մեզ այն իրականացնել:

Մեր շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին, ովքեր կանոնավոր  կերպով նվիրատվություն կատարելով, այս աշխատանքն ավելի հեշտ ու արդյունավետ են դարձնում

 Please make your heartfelt donation at the website

www.armenianlighthouse.org

 

USA  phone# 562-598-8025562-221-5825 Tahlene cell Or send your checks to P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740Our email address Armenianlighthouse@gmail.com

 

Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2013

September 6, 2013

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Սեպտեմբերի 1-ը  տոնական օր է Հայաստանում: Այն  նոր դպրոցական տարվա սկիզբն է և տոն էր մեր ապաստանում նույնպես: Դասերը, որ մեր երեխաները ստացել էին ամռան ամիսներին, իր դրական արդյունքն ունեցավ դպրոցում:           Մեր նախկին բնակիչները, ովքեր այստեղ մայրացել, ապրել, կրթվել են  այժմ այցելում են մեզ` արդեն իսկ խոր գիտակցություն ունենալով մայրության մասին: Նրանք ոչ միայն նյութական օգնություն են ստանում, այլև հոգևոր և հոգեբանական աջակցություն, կրկին ջերմություն են զգում  և այդ ջերմությամբ լցված  շարունակում իրենց կյանքը Լայթհաուսից դուրս, բայց դեռ «ԱԼԲՀ»-ի հովանու ներքո:

Մեր հիմնադիրներն անում են ամեն ինչ  մեր բնակիչների կյանքը ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար: Վերջերս տեղադրեցին վոլեյբոլի ցանց, կազմակերպում են կինոդիտումներ մայրերի և մուլտֆիլմերի ցուցադրություն երեխաների համար, խաղում են նրանց հետ բադմինտոն: Մեր հոգեբանը քաջալերում է այսպիսի  գործունեությունները, քանի որ սա ստիպում է նրանց մոռանալ իրենց խնդիրները և իրենց սիրված ու պաշտպանված զգալ:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՆՈՒՆ

Հիմնադրամը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Արմենիան Կարիտաս» և «HIPP» ընկերություններին  իրենց կատարած նվիրատվությունների համար: Նրանց նվիրատվությունների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք շարունակել մեր աշխատանքը:

Այս ամիս հիմնադրամը  հարսանեկան զգեստ, սայլակ, քայլակ և զուգարանակոնք է տրամադրել անապահով ընտանիքի հաշմանդամներին: Բոլոր նրանք,ովքեր հղում են մեզ իրենց դիմում-խնդրանքները ստանում են հագուստ, կոշիկ, խաղալիքներ և անգամ մանկական սնունդ մեր հիմնադրամից:

ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Մենք շարունակում և գնալով ընդլայնում ենք  ատամնաբուժական սենյակի գործունեությունը: Այժմ մեր հիվանդները ոչ միայն մեր բնակիչներն են, այլև հատուկ թուլտվությամբ հարակից գյուղի այն բնակիչները, ովքեր շատ աղքատ են: Այս ամիս մեր կամավորական աշխատանքներին միացավ նաև Էմմա Ղազարյանը Կալիֆորնիայից: Նա մաշկի խնամքի ուսուցման չորս մասնագիտացված դասընթացներ անկացրեց սովորեցնելով մեր աղջիկներին, թե ինչքան կարևոր է միշտ խնամված տեսք ունենալն ու իրենց գեղեցիկ զգալը:Շնորհակալություն ենք հայտնում նաև մյուս բոլոր հյուրերին, ովքեր  ունենում են իրենց փոքրիկ ներդրումը մեր բնակիչների համար:  «Պնակ մը կերակուր»,  «Հովանավորիր ընտանիք» և «Ասվածաշնչի ուսումնասիրության» ծրագրերը իրենց բնականոն ընթացքի մեջ են ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր օգնում են մեզ այն իրականություն դարձնել:

 

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ

Մենք կրկին սկսել են հավաքել հիմնականում նոր հագուստ և կոշիկ Հայաստան ուղարկելու համար: Բոլոր նվիրատվությունները, որ մենք խնդրում ենք կտրվեն մի փոքր դրամական օգնությամբ, որպեսզի վճարվի UAF-ի ճանապարհային ծախսը: Մենք դիմում ենք ձեզ օգնությամ խնդրանքով… Մենք`Զոհրաբ ևՍեդան, վկաներն ենք այն փաստի, որ չենք կարող կանգ առնել: Կարիքը մեծ է!!! Սիրիահայերը և հայաստանի աղքատները ամեն օր խմբերով ծեծում են մեր դռները: Օգնեք մեզ օգնեք մեր եղբայրներ և քույրեր:!!!!

Եթե ցանկանում եք զգալ հաճույքը կիսեք ձեր օրհնությունները

 Please make your heartfelt donation at the website

www.armenianlighthouse.org

 

USA  phone# 562-598-8025562-221-5825 Tahlene cell Or send your checks to P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740Our email address Armenianlighthouse@gmail.com

 

 

Տեղեկատվական նամակ Օգոստոս 2013

August 8, 2013

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մայրատան թեժ գծի հեռախոսահամարն է  20-80: Բնակիչները շատանում են  մեր ապաստանում: Նրանք գալիս են կամ Կանանց Իրավունքների կենտրոնի կամ Մարդու իրավունքների, եկեղեցու, հիվանդանոցների, ոստիկանության ուղղորդությամբ կամ էլ անմիջապես մեր թեժ գծով: Այս ամիս երեք աղջիկ դուրս եկան մեր կենտրոնից և միաժամանակ  չորս նոր բռնության զոհ կանայք իրենց անմեղ երեխաների հետ ապաստան գտան մեզ մոտ:        Նրանցից մեկը 17 տարեկան է.  Երբ 14 տարեկան էր արդեն ամուսնացած էր, վատ սոցիալական պայմանները և մշտական հոգեբանական և ֆիզիկական ճնշումները ստիպեցին նրան փախչել թողնելով իր երկու երեխաներին և բռնարար ամուսնուն:  Ի շնորհիվ ոստիկանության նա այժմ իր երկու երեխաների հետ մեր ԱԼԲՀ-ի Մայրատանն է: Այստեղ նա վայելում է առողջ մթնոլորտն ու սիրում է իր երեխաներին:Մյուս երկուսը զոհեր են` անտուն ու հղի: Չորրորդը չկարողանալով այլևս 10 տարի անց դիամանալ իր հարբեցող ամուսնու ծեծին,փախել է իր երեք տարեկան երեխայի հետ:

Մայրատունն այն վայրն է, որտեղ նրանք ապրում են և մասնագիտություն ձեռք բերում, որը նրանք հետագայում կարող են օգտագործել որպես ապրուստի միջոց: Բոլոր մեր աղջիկները պարտադիր մասնակցում են մեր կար ու ձևի, խոհարարության, մանիկյուռ/պետիկյուռի և համակարգչային դասընթացներին: Մեր կամավոր գինեկոլոգն ու ատամնաբույժը շարունակում են մեզ պարբերաբար այցելել:  Մեր աղջիկներից երկուսը պրակտիկա են անցնում մեր ատամնաբուժական սենյակում: Մեր հոգեբանն աշխատում է աղջիկների և իրենց երեխաների հետ: Այն, ինչ մենք փորձում ենք նրանց մոտ առաջացնել դա անհատականության և օգտակարության զգացումն է, փորձում ենք կառուցել նրանց ինքնագնահատականն ու ինքնարժեքը և դարձնել նրանց հասարակության ակտիվ անդամ:

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրամը շարունակում է «Աստվածաշնչի ուսումնասիրությունը» Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի թեմից հիմնադրամին կցված քահանայի առաջնորդությամբ: Մենք հավատում ենք, որ սա աղանդների դեմ պայքարի լավագույն միջոցն է: Օգոստոս ամսվա կեսին մեր հիմնադիրը` Սեթա Ղազարյանն, արդեն Հայաստանում էր և նրա անմիջական մասնակցությամբ դասընթացներն ավելի ակտիվ և արդյունավետ դարձան:  Յուրաքանչյուր կիրակի մեր աղջիկները մասնակցում  են պատարագի Փարաքարի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում:  Մենք կնքեցինք 17 հոգու` մայրեր և երեխաներ` 8 ամսականից մինչև 65 տարեկան: Աղքատներին մատաղ բաժանեցինք: Երեք օր անց   կազմակերպեցինք նրանց մեռոնահանությունը: Եվ Շնորհակալ ենք Աստծուն իր օրհնությունների համար:

ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ

 

Հովանավորիր ընտանիք: Ի շնորհիվ օտարերկրյա բարերարների մենք կարողանում ենք դրամական օգնություն ցուցաբերել անապահով ընտանիքներին: Այս ամիս մեր ծրագրի մեջ ավելացրեցինք մի կարիքավոր ընտանիքի Էջմիածնից: Նրանք ապրում են ծայրահեղ սոցիալական պայմաններում: Մայրն ունի երկու մտավոր հետամնաց երեխաներ և կույր մայր:Նա Էջմիածնի փողոցներն է ավլում և այդպես իրենց հացը վաստակում:Հովանավորը Ավստրալիայից է: Օգնություն համայնքներին: ԱԼԲՀ-ն շարունակում է օգնություն տրամադրել տարբեր համայնքներին, ինչպես նաև այն անհատներին, ովքեր դիմում են մեզ` գտնվելով սոցիալապես ծանր պայմաններում: Համայնքների անապահով ընտանիքները ստանում են  հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր:

Պնակ մը կերակուր: Մեր ծերերը, որ գալիս են 4 շրջակա գյուղերից և Էջմիածին քաղաքից, չեն դադարում իրենց օրհնությունն ու բարի մաղթանքները հղել բարերարներին: Նրանք ճաշում և սեր ու ուշադրություն են ստանում այստեղ: Մենք կազմակերպում ենք նաև նրանց փոխադրումը և հաճախ տալիս նրանց նվերներ :  $100 և դուք կդառնաք մեր ճաշի  հովանավոր:

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ

Մենք կրկին սկսել են հավաքել հիմնականում նոր հագուստ և կոշիկ Հայաստան ուղարկելու համար: Բոլոր նվիրատվությունները, որ մենք խնդրում ենք կտրվեն մի փոքր դրամական օգնությամբ, որպեսզի վճարվի UAF-ի ճանապարհային ծախսը: Մենք դիմում ենք ձեզ օգնությամ խնդրանքով… Մենք`Զոհրաբ ևՍեդան, վկաներն ենք այն փաստի, որ չենք կարող կանգ առնել: Կարիքը մեծ է!!! Սիրիահայերը և հայաստանի աղքատները ամեն օր խմբերով ծեծում են մեր դռները: Օգնեք մեզ օգնեք մեր եղբայրներ և քույրեր: Մեր պահեստը համարյա դատարկ է և մարդիկ շարունակում են այցելել: Մենք պետք է շարունակենք այս սուրբ աշխատանքը:  Թող Աստված օրհնի բոլորիդ, որպեսզի կարողանաք դուք էլ օգնեք: ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է !!!!

 Խնդրում ենք կատարեք ձեր նվիրատվությունները մեր կայքում: www.armenianlighthouse.orgմեր հասցեն`USA  phone# 562-598-8025

 

Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740հեռ. ՀՀում: 091-327834: 098-570181

Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com

 

Տեղեկատվական նամակ Հուլիս 2013

July 1, 2013

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Եվս մեկ ապաստարանաբնակ հստակ քայլերով հրաժեշտ տվեց մեր կենտրոնին. Նա ետ էր ստացել իր երեխաների սերն ու հարգանքը և սկսել գնահատել կյանքի իմաստը: Այս պահերին է, երբ համեմատում ենք իրենց ներկան ու անցյալը և զգալի է դառնում այն մեծ աշխատանքը, որ տարվում է յուրաքանչյուր աղջկա հետ ապաստարանում:  Մենք այստեղ հնարավորություն ենք  տալիս մեր բոլոր աղջիկներին կրթվել, բարձրացնում ենք նրանց ինքնագնահատականն ու վստահությունը և հետո միայն կամաց-կամաց թողնում ենք ապաստարանից` դրսում իրենց կյանքը նոր էջից շարունակելու համար: Մայրատունը լքելուց  հետո շարունակում ենք նրանց օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, մինչ որ գտնեն իրենց տեղը հասարակությունում: Սա  է մայրատան ծրագրի հիմնական առաքելությունը և ամեն անգամ այն լիարժեք է դառնում, երբ շահառուն է արժեվորում այս ամենն ու օգտվելով ընձեռված հնարավորությունից վերադասավորում է իր կյանքը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Հուլիս ամսին առավել կարիքավոր ընտանիքների հայցերը  շատացել էին. բազմաթիվ դիմում-խնդրանքներ, համայնքներից եկած բազմանդամ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի, պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեին, այսպես այս ամիս մենք օգնեցինք հետևյալ համայնքներին.

Արարատի մարզի 3 համայնքների` Վեդի `  23 ընտանիք, 120 հոգի, Վերին Արտաշատ ` 21 ընտանիք, 116 հոգի, Դարակերտ ` 100 ընտանիք, 382 հոգի

 

Մեր օգնությունն ենք կարողացել ցուցաբերել նաև  Արմավիրի մարզի կարկուտից տուժված համայնքներին` Ջանֆիդա` 10 ընտանիք, 57 հոգի, Շենավան` 35 ընտանիք, 182 հոգի, Նոր Արմավիր  100 ընտանիք

Բացի գյուղերից ունեինք նաև Արմավիր մարզի 15 ծեր կարիքավոր վետերանների ցուցակ: Հիմնադրամն արեց ամեն ինչ նրանց գոհացնելու համար:

Մենք  պարբերաբար օգնություն ենք տրամադրում նաև «Աստվածաշնչի ուսումնասիրության» և«Պնակ մը կերակուր» ծրագրի բոլոր մասնակիցներին:

Հարակից համայնքների անապահով ընտանիքները ստանում են մանկական կերեր:

Մենք շարունակում ենք օգնել ցանկացած նոր գաղթած սիրիահայ ընտանիքի, ովքեր դիմում են մեզ և հայցում մեր աջակցությունը:

 Տարբեր անհատների նվիրաբերած բժշկական ապրանքները, որ հավաքվում են ԱՄՆ-ում մենք նվիրաբերեցինք Մուսալեռի և Պտղունքի բժշկական կենտրոններին, որպեսզի բաժանվի գյուղացիներին:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Մենք շարունակում ենք դասընթացները մեր շահառուների համար: Սրանք ներառում են համակարգչային դասընթացներ, մանիկյուռ, պետիկյուռ և կար ու ձև:  Ուրախ ենք, որ մեր բնակիչներից շատերը ապաստարանը լքելուց հետո   կարողանում են վաստակել իրենց ապրուստը` օգտագործելով այս հմտությունները: Իրենց գործունեությունն են շարունակում նաև մեր կամավոր ատամնաբույժներն ու գինեկոլոգը: Մեր աղջիկներից երկուսը օգնում են ատամնաբույժներին` պատրաստվում են դառնալ ատամնաբույժների օգնական: Նաև պարբերաբար ունենում ենք հյուրեր, ովքեր իրենց գիտելիքներով ցանկանում են կիսվել մեր բնակիչների հետ: Ամսվա սկզբում հյուրընկալել էինք Նոր Արմավիրից աղջիկների, ովքեր մեր երեխաներին պարի, երգի կարճ դասեր տվեցին, և մի փոքր պատմեցին մեր երկրի աշխարհագրական տվյալների մասին:

Ցավալի է, բայց  այժմ մենք դադարեցրել ենք խնամքով օգտագործված հագուստի հավաքումը ` UAF- ի առաքման ծախսի պատճառով:  Խնդրում ենք մինչև հաջորդ գրառումը չբերել օգտագործված հագուստ մեր պահեստներ:

Սակայն մենք կվերցնենք նոր հագուստ և նոր իրեր` անհատական արկղերով միացյալ առաքմամբ  ուղարկելու համար: Խնդրում ենք Ձեր օգնությունը. $40 կառաքի 40 զույգ կոշիկ կամ ամենաքիչը 50 կտոր հագուստեղեն: Սա կօգնի մեզ աջակցելու ապաստարանի կանանց և նրանց երեխաներին և հովանավորյալ ընտանիքներին իրենց կարիքները հոգալու համար:

Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին:

www.armenianlighthouse.org

մեր հասցեն`USA  phone# 562-598-8025

 Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740

հեռ. ՀՀում: 091-327834: 098-570181

Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com

 

Տեղեկատվական նամակ Հունիս 2013

June 3, 2013

ՀՅՈՒՐԵՐ

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը իր գործունեությունն է իրականացնում արդեն  շուրջ 3 տարի և մեր հաջողության գաղտնիքը այն մեծ սերն ու հարգանքն է, որ ողջ հիմնադրամով սփռված է , ինչպես նաև կարգ ու կանոնը հաստատված խորհրդի անդամների կողմից: Գնալով  Հայաստանում հասարակության ուշադրությունն ու հետաքրքրությունը մեր գործի նկատմամբ մեծանում է, քանի որ մենք անմիջապես կապ ունենք  բռնության զոհ դարձած կանանց և երեխաների հետ, ովքեր եկել են մեր ապաստարան տարբեր դժբախտ ճակատագրերով, նրանցից յուրաքանչյուրը հույս ու հավատի ներշնչանքով է մեր հիմնադրամում: Բոլոր այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ լսել են մեր մասին ոչ  մի հնարավորություն բաց չեն թողնում այցելելու մեզ և մի փոքրիկ ներդրում ունենալու մեր գործին: Մենք միշտ պատրաստ ենք ընդունելու նրանց, քանի որ մեր աջակիցների շնորհիվ է , որ կենտրոնը կարողանում է շարունակել իր գործունեությունը: Մեր հովանավորների և Աստծու օրհնությամբ է, որ մենք կարողանում ենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը:

  • Ալբերտ Բոյաջյանը ԱՄՆ-ից իր խոստումը կատարեց Հուլիսին, 250 կգ. Ալյուր ամեն ամիս: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ալբերտին, Աստված օրհնի
  • Սարմենը և իր կինը, թարմացրեցին բոլոր մեր համակարգիչները Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սարմեն Բողոսյանին և իր կնոջը`Թալարին, ովքեր ապրում են Երևանում, մեր բոլոր համակարգիչները նորոգելու համար
  • Միհրան Մամուզյան` ԱՄՆ-ից, մեր նվիրյալ ընկերը կրկին այցելեց մեզ
  • Կարլա Բեդրոսյան Անգլիայից `հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի իրավաբան, իր ընտանիքի անդամների հետ այցելելել էր մեր հիմնադրամ: Կարլան մասնակցում է նաև “Հովանավորիր ընտանիք” ծրագրին և իր ընտանիքներից մեկը հենց եկել էր Կարլային այցելության և իր խորին երախտագիտությունը հայտնելու:

 

 

 

Արդյունավետ և օգտակար են մեր դասընթացները, որոնք շարունակվում են և էլ ավելի մեծ հետաքրքրություն  ներկայացնում  բնակիչների և երիտասարդ կանանց համար: Շարունակվում են խոհարարության, կար ու ձևի, մանիկյուռ և պեդիկյուռի, համակարգչի դասընթացները: Երեխաների հետ ամեն օր աշխատում է մեր հոգեբանը, նրանք ունեն իրենց սահմանված ժամերը խաղի, դասի, լողավազանում լողալու համար:

Իրենց գործունեությունն են շարունակում նաև մեր կամավոր ատամնաբույժները, գինեկոլոգը, որոնց մեր հիմնադրամը իր խորին շնորհակալությունն է հայտնում:

 Շաբաթը մեկ անգամ տեղի են ունենում  «Պնակ մը Կերակուր» և «Աստվածաշնչի ուսումնասիրության»  ծրագրերը: «Պնակ մը կերակուր» ծրագիրը իրականացնելու համար մենք հովանավորների աջակցության կարիքն ունենք, նվիրաբերեք  $100 և այն կկերակրի 32 ծերերի: Խնդրոմ ենք օգնեք մեզ շարունակել այս ծրագիրը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի բարերարների նվիրատվությունների շնորհիվ մենք ստացանք մի մեծ կոնտեյներ (ձեր հագուստի և խաղալիքների նվիրատվությունները ): Այս ամենը մենք պատրաստվում ենք նվիրել Հայաստանյան գյուղերի անապահով ընտանիքներին և այն անհատներին, ովքեր դիմում-խնդրանքներով են հղում մեզ` հագուստ, կոշիկ, խաղալիքներ, հարսանեկան զգեստներ, հիգիենիկ պարագաներ, մանկական կեր և այլ պիտանի իրեր:

Այս ամիս հիմնադրամը  սայլակ,քայլակ և զուգարանակոնք է տրամադրել անապահով ընտանիքի հաշմանդամներին:

Ցավալի է, բայց  այժմ մենք դադարեցրել ենք խնամքով օգտագործված հագուստի հավաքումը ` տեղափոխման ծախսի պատճառով:  Խնդրում ենք մինչև հաջորդ գրառումը չբերել հագուստ մեր պահեստներ:  Եթե կա որևէ մեկը, ով կկարողանա մեզ օգնել` կոնտեյները ուղարկելու իբրև բարեգործություն, խնդրում ենք կապ հաստատել  մեզ հետ:

Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: www.armenianlighthouse.orgմեր հասցեն`USA  phone# 562-598-8025  Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740հեռ. ՀՀում: 091-327834: 098-570181Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com

 

← Older posts Newer posts →