Տեղեկատվական նամակ Փետրվար 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիս ևս երկու բռնության ենթարկված կանայք իրենց անմեղ նորածինների հետ տեղափոխվեցին ապաստան: Փետրվարի վերջին մեր ապաստանում ապրում էին տասնմեկ կանայք և տասներկու երեխաներ: Մեր բնակինչները սկսեցին իրենց աշխատանքը ջերմոցում և շուտով մենք կունենանք շատ պղպեղներ: Մենք քաջալերում ենք ջերմոցում աշխատելը, սովորեցնում ենք մեր բնակիչներին ինչպես աճեցնել և պահպանել մշակաբույսերը, որովհետև մեր բնակինչերից շատերը եկել են հեռավոր համայնքներից և այն շատ կարևոր է նրանց հետագա գոյատևման համար, երբ նրանք դուրս գան ապաստանից: Մենք անում ենք ամեն ինչ, տալիս ենք նրանց տարբեր հմտություններ որպեսզի սովորեն և կարողանան գումար վաստակեն օգնում ենք խնայել հետագա անկախության և առողջ ապրելակերպի համար ապաստանից դուրս : Տոնեցինք հայկական ավանդական Տրնդեզը մեր բնակինչների և անձնակազմի հետ : Շնորհիվ մեր հիմնադիրների ամեն ինչ դառնում է իրականություն, քանի որ նրանք աշխատում են օր ու գիշեր: Շնորհակալ ենք հոգաբարձունների խորհրդին, որ միշտ մեր կողքին են:
Զանգ ստացանք Արմավիրի մարզպետարանից, խնդրում էին օգնություն տրամադրել մի ընտանիքի, որ կորցրել էր ամեն ինչ հրդեհի հետևանքով: Նրանք ունեին վեց անչափահաս երեխաններ: Հրդեհը սկսվել էր էլեկտրականությունից : Չորսմյա տղա՝ իր փոքրիկ եղբորը կարողացել էր դուրս քաշել այրվող տնից: Մենք տրամադրեցինք նրանց շատ հագուստ, վերմակներ, անկողնային պարագաններ, կոշիկներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր: « Պնակ մը կերակուր » « Հովանավորիր Ընտանիք» « Աստվածաշնչի ուսումնասիրություն ծրագրերը շարունակվում են ամբողջ ուժով շնորհիվ բարերարների, ովքեր օգնում են այն դարձնել իրականություն :
Մենք հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը
- Նատալի Ֆարմինին մանկանա Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու համար
- Բժիշկ Գոհար Մարգարյանին Humana մանկական սնունդ և դեղորայք տրամադրելու համար:
- Arpimed կլինիկային դեղորայք տրամադրելու համար
- Դիակոնիային 60 արկղ սնունդ տրամադրելու համար
- Մեր կամավոր թերապեվտին Սուսան Օնանյանին և գինեկոլոգ Եվա Թորոսյանին , Lux -Med dental կլինիկայի ատամնաբույժներ՝ Արմենին և Արմինեին, ովքեր շարունակում են իրեն բարեգործությունը՝ ապահովելով բժշկական ծառայունթյուն ոչ միայն մեր բնակինչներին և իրենց երեխաններին այլև « Պնակ մը կերակուր » « Աստվածաշնչի ուսումնասիրություն» ծրագրերի մասնակիցներին :
Դուք պետք է դիտեք այս հարցազրույցը, եթե դուք բարերար եք: Սեթա հավատացյալ է և ապրում է օգնելու այն մարդկանք , ովքեր կարիքի մեջ են : Նկարահանվել է Pan Armenian TV Գլենդելում հայկական հեռուստատեսությունում, և Հայաստանում՝ Պտունք գյուղի մեր ապաստանում: . © TAGSHOW
https://www.youtube.com/watch?v=suRoqwuz9fs
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք կիսվեք Ձեր օրհնություններով մեր կարիքավորների հետ:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Հունվար 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մենք շարունակում ենք մեր ուսուցողական դասընթացները և ավելացրել ենք նոր՝ վարսավիրական դասընթացներ, մեր Մայրատանը: Բնակիչները շատ ուրախ են սովորել ևս մեկ մասնագիտություն: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրական արդյունք թողնենք մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության վրա: Սովորեցնում ենք նրանց գնահատել իրենց Աստվածատուր նվերը՝ մայրությունը: Նրանց ապահով ենք մի վայրով, որտեղ կարող են իրենց զարգացնել: Այս կանանց հույս և հավատ է տրվում, որ իրենց կյանքը կբարելավվի: Այս ամիս մի ընտանիք միավորեցինք՝ աշխատելով և՛ ամուսնու, և՛ կնոջ հետ, հայրը եկավ և իր ընտանիքին տուն տարավ: Ինչպիսի օրհնություն!
Մեր բնակիչներն ու երեխաները այցելեցին կրկես և հետո շրջեցին քաղաքով մեկ մեր մեքենայով: Բնակիչներից շատերը երբևէ չէին եղել Երևան քաղաքում և այնքան հուզված էին՝ տեսնելով Հանրապետության հրապարակը: Նրանք այն տեսել էին հեռուստացույցով և միշտ երազել էին այնտեղ լինելու մասին:
ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Շարունակում ենք Սուրբ Գրքի ուսումնասիրության դասընթացները հայկական առաքելական եկեղեցու քահանայի առաջնորդությամբ: Հունվարի 6-ին տեր Պարթևը Սուրբ Ծննդյան տոնակատարություն արեց, ջրօրհնեք և օրհնեց ամբողջ կենտրոնը: Բոլոր մեր բնակիչները, ինչպես նաև մարդիկ հարևան գյուղերից մասնակցեցին արարողությանը: Նա նաև օրհնեց մեր նոր տնօրենի աշխատասենյակը, մեր ուտելիքը և հետո մենք տոնեցինք Հիսուսի Ծնունդն ու Մկրտությունը: Շնորհակալ ենք Աստծուն իր օրհնությունների համար!!!
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Այս ամիս մենք այցելեցինք Ակունք գյուղ Արագածոտնի մարզում: Մեր Հույսի Ճրագ ծրագրի շրջանակներում շարունակում ենք օգնություն տրամադրել տարբեր համայնքների գյուղերին, ինչպես նաև տարբեր անհատների, ովքեր ուղղում են մեզ իրենց դիմում-խնդրանքները: Ակունքի գյուղացիները ստացել են հագուստ, կոշիկ, խաղալիքներ: Մենք տվել ենք քայլակներ, ձեռնափայտեր, տակդիրներ և զուգարանակոնքեր իրենց ընտանիքի հաշմանդամ անդամների համար: Նաև օգնություն ենք տրամադրել Արմավիրի եկեղեցական թեմի 50 ընտանիքներին: Հիմնադրամն արել է ամեն ինչ, իրենց կարիքները հոգալու համար: Մենք նաև տրամադրել ենք հարսանեկան հագուստներ ապագա հարսիկներին շատ տարբեր գյուղերում: Սիրիացի փախստական ընտանիքները գալիս են մեզ մոտ և մենք նրանց ապահովում ենք այն ամենով, ինչի կարիքը նրանք ունեն: Մեր ՛՛Պնակ մը կերակուր՛՛ և ՛՛Հովանավորիր ընտանիք՛՛ ծրագրերը շարունակվում են ի շնորհիվ ՁԵՐ պես մարդկանց, ովքեր այն իրականություն են դարձնում:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կամավոր ատամնաբույժներին, որ գալիս են ամեն շաբաթ՝ բուժելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին մեր ատամնաբուժական սենյակում: Շնորհակալություն ենք հայտնում նաև բժ. Եվա Թորոսյանին բնակիչների գինեկոլոգիական կարիքները հրաշալի հոգալու համար, ինչպես նաև ընտանեկան բժշկուհի Սուսաննա Օնանյանին և՛ մեր բնակիչներին, և՛ ՛՛Պնակ մը կերակուր՛՛ , ՛՛Հովանավորիր ընտանիք՛՛ ծրագրերի մասնակիցներին բուժելու համար:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Կալիֆորնիայի բժ. Րաֆֆի Չալյանին իր նվիրատվության համար, որպեսզի գնենք մաքրող մեքենա ատամնաբուժական սենյակի համար:
*******************
Մենք վերակազմավորել ենք մեր աշխատակազմը, որպեսզի ընդառաջ գնանք հանրության պահանջներին: Նշանակել ենք երկու նոր ղեկավարներ, տարբեր ծառայությունների համար, որ ապահովում ենք: Այս փոփոխությունները մեր կառավարման ոլորտում մեր ջանքերն են ընդառաջ գնալ մարտահրավերներին. տրամադրել ավելի շատ ծառայություններ ավելի շատ մարդկանց արդյունավետ ու մատչելի ձևով:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք ուղարկեք Ձեր օրհնությունը մեր կարիքավորներին:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2014
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հետաքրքրությունը մեր աշխատանքի նկատմամբ գնալով մեծանում է: Շատ հյուրեր այցելում են մեզ և ծանոթանում մեր ապաստանին: Այս ամիս Էջմիածնի և Մուսալեռի աշակերտները ոստիկանների հետ այցելեցին մեր կենտրոն: Տաս բռնության զոհեր իրենց անմեղ երեխանների հետ ապաստանել են մեզ մոտ և հինգ բնակիչներ լքել են ապաստանը: Նաև ապաստան ենք տվել մի կնոջ իր 6,7 և 11 տարեկան երեխաների հետ կարճ ժամանակով: Հայրը լքել էր նրանց և նրանք ոչ ոք չունեին օգնություն խնդրելու համար: Մեր հիմնադրամն իրենց փրկության համար բացառություն արեց, ոչ միայն սնունդ և հագուստ, այլ նաև ապաստան: Չնայած որ ապաստանում կան շատ մայրեր և երեխաներ, այնուամենայնիվ սերն ու ընկերական վերաբերմունքը գերակշռում է: Կենտրոնում շատ առողջ միջավայր է տիրում: Բոլոր աղջիկները պարտադիր մասնակցում են կար ու ձևի, խոհարարության, մանիկյուռ/պեդիկյուռի, խոսակցական անգլերենի և համակարգչային դասընթացներին:
Մեծ տոն էինք կազմակերպել մեր բնակիչների համար և ավանդական նոր տարվա նախօրե՝ առատ ուտելիքով և նվերներով:
Մենք ունենք մեր թեժ գծի անվճար հեռախոսահամարը (20-80): Այս արագ արձագանքման հեռախոսահամարը կա յուրաքանչյուր բժշկական կենտրոնում, ոստիկանությունում և Հայաստանի բոլոր մարզպետարաններում: Վտանգի մեջ հայտնված շատ կանայք, ովքեր կյանքի և մահվան իրադրություններում են հայտնվում, անմիջապես օգնություն են ստանում մեր կազմակերպությունից այս համարի միջոցով:
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Ուսումնասիրությունից և մի տնից մյուսը այցելելուց հետո, մենք ընտրել ենք 4 ընտանիքներ, որ շատ կարիքավոր են և ընդգրկել ենք նրանց մեր «Հովանավորիր ընտանիք» ծրագրի մեջ ի շնորհիվ ԱՄՆ-ի և Ավստրալիայի հովանավորների: Այս գումարը օգնում է նրանց գնել դեղորայք իրենց հիվանդ երեխաների համար, մյուսներին սնունդ գնել և լուծել շատ այլ խնդիրներ:
ԱԼԲՀ-ն շարունակում է օգնություն տալ տարբեր համայնքների գյուղերին, ինչպես նաև ընտանիքներին, ովքեր դիմում-խնդրանք են հղում մեզ: Անապահով ընտանիքները ստանում են հագուստ, կոշիկ, խաղալիք, քայլակ, ձեռնափայտ և զուգարանակոնքեր իրենց ընտանիքի հաշմանդամ անդամների համար: Հարևան գյուղի կարիքավոր ընտանիքները նաև ստանում են մանկական սնունդ:
Յուրաքանչյուր չորեքշաբթի մեր մեքենան բերում է 34 ծեր տղամարդկանց և կանանց հարևան գյուղերից և տեղափոխում նրանց մեր կենտրոն, որտեղ նրանց կերակրում ենք 3 տաք կերակրատեսակներով և տալիս հագուստ և կոշիկ: Խնդրում ենք օգնել մեզ շարունակել կերակրել ծերերին: Մեր միջոցները գրեթե սպառվում են:
Մենք կարիք ունենք կանոնավոր ամսական նվիրատուների այս ծրագրի համար: Խնդրում ենք չեկ դուրս գրեք կամ առցանց նվիրատվություն արեք «Պնակ մը Կերակոր» ծրագրի համար:
Շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրության դասընթացները Փարաքարի սբ. Մարիամ եկեղեցու տեր Պարթևի առաջնորդությամբ: Հայաստանում Շողակաթ հեռուստաընկերությունը Սուրբ Գրքի ուսումնասիրության ժամանակ ԱԼԲՀ-ի մասին հաղորդում էր պատրաստել:
Տեսեք, թե ինչ են ասում մեր մասին:
«Սուրբ Գրքի ուսումնասիրության», «Պնակ մը կերակուր», «Հովանավորիր ընտանիք» ծրագրերի բոլոր մասնակիցները ԱԼԲՀ-ից ստացան իրենց Նոր Տարվա նվերները և հաջողություն մաղթեցին մեզ մինչև 2015 թվականը:
Մենք վերակազմավորում ենք մեր աշխատակազմը՝ ելնելով հասարակության պահանջներից: Հետևաբար 2014 թվականին ստիպված էինք ազատել Նաիրա Մուրադյանին և փոխարինել նրան 3 օգնականներով մեր աշխատանքի տարբեր բնագավառները կազմակերպելու համար: Փոխվել է նաև հեռախոսահամարը: Մեր նոր համարն է 043 500 503:
ԱԼԲՀ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ և ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԵՆՑ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!!!
Մենք հավաքում ենք խնամքով օգտագործված հագուստ և նոր հագուստներ, նոր կոշիկներ և խաղալիքներ և փոքր չափսի կահույք:
Խնդրում ենք տարածեք մեր մասին և օգնեք մեզ օգնել կարիքավորներին Հայաստանում:
Առանց Ձեր ներդրումների և խրախուսանքների ոչ միայն այսօր այլև տարիների ընթացքում, մենք չէինք կարող իրականացնել մեր ծրագրերը:
ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ, տարեվերջյան նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեներով:
Address: P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-43-500-503 or 93-32-78-34
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2014
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Մենք մշտապես ծառայում ենք կարիքավորներին և անապահովներին: Օգնության դիմում-խնդրանքները անապահով ընտանիքներից և սիրիահայ փախստականներից բազմապատկվել էին նոյեմբեր ամսին. Նոր Տարին մոտենում է և մարդկանց կարիքները շատանում են: Կարողացել ենք արձագանքնել մի շարք դիմում-խնդրանքների, համայնքների կողմից ուղարկված ցուցակների, ովքեր հագուստի, կոշիկի, մանկական կերի, պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեին: Տրամադրել ենք կարիքավոր ընտանիքների հաշմանդամություն ունեցող անդամներին էլ. սայլակներ, քայլակներ և զուգարանակոնքեր:
Ուրախ ենք տեղեկացնել, որ այս ամիս հարևան համայնքների երկու կանանց իրենց ապրուստի միջոցը վաստակելու համար տրամադրել ենք հարսանյաց զգեստի կտորներ՝ հարսանյաց սրահներ, սեղաններ, մոմեր ձևավորելու և հարսանեկան տարոսիկներ պատրաստելու համար:
Նաև կարողացանք օգնել սահմանային գյուղից մի ուրիշ կնոջ՝ տալով նրան հասարակ զարդեր: Նա գյուղացիների հետ զարդերը փոխանակում է սննդով և կերակրում իր երեխաներին:
Ինչպես տեսնում եք ոչինչ չի վատնվում Ձեր նվիրատվություններից…
Այս ամիս մենք այցելեցինք Շիրակի մարզի երկու գյուղեր՝ Հացիկ և Կարմրաքար: Մեր անձնակազմը վերադարձավ հուսահատված՝ տեսնելով, որ մեր եղբայրներն ու քույրերը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Կարմրաքարը միայն 28 ընտանիք ունի, նրանք բոլորը շատ կարիքավոր են: Գյուղում միայն մի վայր կա, որտեղից նրանք կարող են վերցնել իրենց խմելու ջուրը: Մենք բաշխեցինք շատ տաք հագուստներ, կիսաճտքավոր կոշիկներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ իրեր: Օգնություն ենք տրամադրել նաև Արմավիրի մարզի զինովորականներին:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մենք զարդարել ենք մեր կենտրոնը և կազմակերպել երեկույթ բնակիչների համար՝ տոնելով մոտակա Սուրբ Ծնունդը: Ինչպես նաև նշել ենք երկու ծննդյան տոներ: Մեր բնակիչները պարեցին, կազմակերպեցին տարբեր խաղեր և զվարճացան:
Այս ամսվա թեժ գծի զանգերը /անվճար 20-80 հեռախոսահամար/ չափազանց շատացել են: Հինգ նոր կանայք իրենց երեխաների հետ եկել և երեք բնակիչ դուրս են եկել: Մեր կամավոր գինեկոլոգը, ընտանեկան բժիշկը և ատամնաբույժները շարունակում են կանոնավոր կերպով այցելել մեզ: Մեր հոգեբանը աշխատում է կանանց և երեխաների հետ: Այն, ինչի մենք փորձում ենք հասնել՝ անհատականության և պիտանելիության զգացողությունն է, որպեսզի վերականգնվի իրենց ինքնագնահատականն ու ինքնուրունությունը և դառնան հասարակության ակտիվ անդամներ: Մայրատունը այն վայրն է, որտեղ նրանք ապրում են, ուժեղանում, մասնագիտություն ստանում, որը հետագայում կարող են օգտագործել ապրուստի միջոց վաստակելու համար:
Ի շնորհիվ Ձեր նվիրատվությունների 2014 թվականին մենք կարողացանք իրականացնել մեր «Հովանավորիր ընտանիք», «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» և «Պնակ մը կերակուր» ծրագրերը: Տարվա վերջին «Պնակ մը կերակուր» ծրագրի միջոցները գրեթե սպառվում են: Խնդրում ենք օգնել մեզ պահել այս ծրագիրը շարունակական: $100 կօգնի շաբաթական մեկ անգամ կերակրել երեսունհինգ ծերերի:
WE NEED YOUR HELP TO DO THIS WORK. PLEASE SHARE YOUR BLESSINGS WITH THE UNFORTUNATE….
Please make your heartfelt, end of year donations, on line or send a check to:
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-91-32-78-34
Address in Armenia: ArmavirMarz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2014
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր ծրագրի ամենակարևոր կողմերից մեկը բնակիչներին ապրուստի միջոց ձեռք բերելու համար նոր հմտություններ և բազմապիսի միջոցներ սովորեցնելն է, որպեսզի ձեռք բերեն ֆինանսական անկախություն: Մենք ուրախ ենք հայտարարելու, որ մեր անձնակազմում նոր աշխատակից ենք ավելացրել` Անժելային: Նա սովորեցնում է անգլերեն լեզու և համակարգչային դասընթացներ մեր բնակիչներին և դասերից հետո միշտ պատրաստ է պատասխանել նրանց հարցերին: Տարիներ շարունակ շատ կամավորներ ենք ունեցել, ովքեր բնակիչներին անգլերեն են սովորեցրել սահմանված ժամանակով: Այժմ Անժելան սովորեցնում է ամենօրյա սկզբունքով այն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Մեր աղջիկներն ունեն սահմանված ժամեր մեզ խոհանոցում օգնելու համար: Մեր խոհարարը քրտնաջան աշխատում է. վերահսկում և պահպանում է խոհանոցը՝ վստահ լինելով, որ այն միշտ անբիծ է: Մաքրությունը մեր #1 պահանջն է և մեր բոլոր բնակիչները գիտեն, որ մենք չենք հանդուրժի դրանում թերանալը:
POST-SHELTER
Շատ ուրախ ենք, որ post-shelter ծրագիրը գործում է հաջողությամբ: Մեր post-shelter ծրագրի երեխաներից 4-ը գնում են մանկապարտեզ, որը մեր հովանավորության տակ է: Մեր վերահսկողությամբ մայրը ստանում է հագուստ, կոշիկ և սնունդ, որը լրացում է նրա եկամուտին այն աշխատանքից, որ օգնել ենք ձեռք բերել:
Նախկին շահառուները, ովքեր ծննդաբերել են մեր կենտրոնում, կամ ուղղակի ապրել են և կրթություն ստացել, այժմ այցելում են մեզ, և մենք ապահովում ենք նրանց այն ամենով, ինչի կարիքը նրանք ունեն: Այս ամիս սեմինար էր կազմակերպվել մեր բնակիչների համար Կալիֆորնիայի բնակչուհի Էմմա Ղազարյանի հետ: Մեր նախկին բնակիչներից մի քանիսը ևս մասնակցություն ունեցան: Դասընթացի վերջում Էմման նվիրեց նրանց դեմքի և ձեռքի կրեմներ:
Մենք շարունակում ենք մեր «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» և «ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՈՐՒԹՅՈՒՆ» ծրագրերը: Մեր հիմնադիրն անցկացրեց իր վերջին սուրբ գրքի ուսումնասիրությունը հոկտեմբերի 17-ին մինչև իր մեկնելը: Այժմ նրանք վերադարձել են ԱՄՆ և աշխատում են այնտեղից: Չորս նոր ծերեր ավելացել են մեր աճող Պնակ մը կերակուր ծրագրին: Մենք աղոթում ենք, որպեսզի այն կարողանանք պահել շարունակական և հուսով ենք դարձնել շաբաթը երկու անգամ, քանի որ ծերերը քաղցած են և խնդրում են ամեն շաբաթ երկրորդ օրվա համար:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ և ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք օգնություն տրամադրել հայկական ընտանիքներին, ովքեր փախել են Սիրիայի պատերազմից և եկել են Հայաստան համարյա թե դատարկ: Նրանք գրեթե ամեն օր դիմում են մեր օգնությանը: Նաև շարունակում ենք օգնություն տրամադրել հեռավոր գյուղերից այն անհատներին և ընտանիքներին, ովքեր դիմում են մեզ օգնության խնդրանքով:
Մենք բաշխում ենք հագուստ, վերմակներ, հարսանեկան զգեստներ, կոշիկներ, խաղալիքներ, քայլակներ, անվասայլակներ, զուգարանակոնքեր և այլ տնտեսական անհրաժեշտ իրեր մեր պահեստից;
Այս ամիս ինչպես սովորաբար բաշխեցինք մեր ամսական դրամական օգնությունները և տրամադրեցինք հագուստ հովանավորյալ ընտանիքների յուրաքանչյուր անդամին:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Նատալի Ֆարմ ընկերությանը օրգանական HIPP մանկական կեր տրամադրելու համար, նաև մեր կամավոր ընտանեկան բժշկին, գինեկոլոգին և ատամնաբույժին, ովքեր շարունակում են իրենց բարեգործական գործունեությունը՝ տրամադրելով շատ անհրաժեշտ բժշկական օգնություն և ուշադրություն մեր ապաստանի բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին ,ինչպես նաև «Պնակ մը կերակուր» և «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» ծրագրերի մասնակիցներին:
ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ:
Խնդրում ենք կատարեք Ձեր նվիրատվությունը.
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958
Armenia ph# 374-91-32-78-34
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2014
Հետաքրքրասիրությունն ու ուշադրությունը մեր աշխատանքի նկատմամբ գնալով մեծանում է, քանի որ մենք միակ կենտրոնն ենք Հայաստանում, որ աշխատում ենք բռնության զոհ և մերժված կանանց և երեխաների հետ: Նրանք գալիս են մեր ապաստան ծանր ճակատագրերով, հետո լցվում հույսով և հավատով: Մարդիկ Հայաստանից, արտասահմանից, ովքեր նույնիսկ մի փոքր տեղեկատվություն ունեն մեր հիմնադրամի մասին գալիս են մեզ այցելության և փորձում ունենալ իրենց ներդրումը: Մեր աջակիցների և Աստծու օրհնությամբ, կարողանում ենք շարունակել մեր գործունեությունը:
- Շատ հյուրեր ենք ունենում. նրանց շարքում են Էդդի և Թալին Բլղուրջյանները: Նրանք Ավստրալիայում ԱԼԲՀ-ի համար միջոցառում էին կազմակերպել, որոշակի ծավալի գումար հավաքել և նվիրել այն մեր կենտրոնին Հայաստանում:
- Տեր հայրը և երեցկին Անահիտը Վաշինգտոն DC-ից այցելեցին մեր կենտրոն: Բնակիչները միացան մատուռում մեր կարճ աղոթքին և երգին: Նա օրհնեց մեր աշխատանքն ու մեր նվրվածությունը:
- Լաս Վեգասից Ֆրեդ և Օլգա Գրիգորյանները վերջապես հանդիպեցին իրենց հովանավորյալ ընտանիքին 3 տարի նրան հովանավորելուց հետո:
ԾՐԱԳՐԵՐ
Պնակ մը կերակուր– Ձեր նվիրատվությունը հնարավորություն է տալիս մեր ծրագիրը շարունակել…
Սննդի, գազի և էլեկտրականության թանկացման, ինչպես նաև մեր բնակիչների և իրենց երեխաների շատացման պատճառով, մենք այժմ միացնում ենք երկու $100 նվիատվությունը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա ճաշի համար: Ձեր $200 նվիրատվությունը կկերակրի 34 ծերերի և մեր բնակիչներին: Մենք ապահովում ենք մեր ծերերին հագուստով, կոշիկով, դեղորայքով և բժշկական ստուգումներով: Այս ամիս բժ. Սեդա Պողոսյանը Անգլիայից եկավ և բժշկական ստուգումներ անցկացրեց:
Սուրբ Գրքի ուսումնասիրություն- Տեր Պարթևը Փարաքարի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուց ամեն ուրբաթ շարունակում է իր Սուրբ Գրքի ուսումնասիրության դասերը մեր կենտրոնում: Մեր հիմնադիրը` Սեթա Ղազարյանը, կարդում է տեր Եղիա Հայրապետյանի ուղարկած դասերը. Սուրբ Գրքի ուսումնասիրության դասերից հետո մեզ դիմում են օգնության համար: Մի քանի ընտանիքներ ամեն շաբաթ ստանում են մանկական սնունդ, տակդիրներ և′ երեխաների և′ մեծահասակների համար: Մենք նաև տալիս ենք ակնոց, կոշիկ, հագուստ, վերմակներ, պայուսակներ և այլն:
Այցելություն գյուղ- Այս ամիս մեր անձնակազմը Ավստրալիայից հյուրերի հետ այցելեցին Արմավիրի մարզի երկու գյուղեր: Մենք բաշխեցինք հագուստ, կոշիկ, խաղալիքներ, վերմակներ և այլ անհրաժեշտ իրեր 160 կարիքավոր ընտանիքների համաձայն նախօրոք ուղարկված ցուցակների:
Ձեր օգնությամբ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի բավարարենք սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի աճող կարիքները: Շարունակում ենք օգնել յուրաքանչյուր նոր ներգաղթյալի (սիրահայ ընտանիք), որ դիմում են մեզ: Հարևան գյուղի կարիքավոր ընտանիքները նաև ստանում են մանկական կեր: Տրամադրված բժշկական իրերը, որ հավաքվել էին ԱՄՆ-ում այս վերջին բեռի համար, նվիրել ենք Էջմիածնի հիվանդանոցին:
Մենք ստացանք վերջին բեռը (ձեր հագուստի և խաղալիքների նվիատվությունը) Կալիֆորնիայից: մենք պատրաստվում ենք բաշխել հեռավոր գյուղի անապահով ընտանիքներին, համայնքի բնակիչներին, ովքեր մեզ դիմում-խնդրանք են ուղարկում, Պտողունքի մանկապարտեզին, որը մեր հովանավորության տակ է գտնվում՝ հագուստ, կոշիկ, խաղալիք, հարսանեկան հագուստ և հիգիենիկ պարագաներ:
|
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025 Fax # 562.598.7958 Armenia ph# 374-91-32-78-34 Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1 www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com |
Տեղեկատվական նամակ Օգոստոս 2014
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ամիս ի հավելումն մեր սահմանված ծրագրերի և գործադրված ջանքերի, մենք կազմակերպեցինք մի քանի հատուկ իրադարձություններ ավելի շատ անապահով ընտանիքների համար Հայաստանում:
- Ամսվա սկզբում բաշխեցինք կոշիկ և ամսական դրամական օգնություն
- Տրամադրեցինք բժշկական իրեր Մեծամորի բժշկական կենտրոնին
- Բաժանեցինք 200 կարիքավոր դպրոցակնների ուսումնական անհրաժեշտ իրեր` գրենական պիտույքներ, մատիտներ և գրիչներ Սեպտեմբերի 1-ին դպրոց վերադառնալու կապակցությամբ: Հրավիրեցինք Փարաքարի երգ ու պարի դպրոցին, նրանք ընդունեցին հրավերն ու մասնակցություն ունեցան և մենք կազմակերպեցինք յուրահատուկ և շատ ուրախ իրադարձություն բաշխման ընթացքում: Արմենիա հեռուստաընկերությունը փոքրիկ ռեպորտաժ պատրաստեց դրա մասին և այն հեռարձակվեց Հայաստանում:
- Առաջին պատարագը մատուցվեց մեր եկեղեցում,դրան հաջորդեց յոթ երեխաների և մեկ մոր մկրտություն. նրանք բոլորը մեր ապաստանի բնակիչներն են:
Մենք հպարտորեն շարունակում ենք մեր կենտրոնում «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» և «ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՈՒՍՈԻՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրերը, որոնք շատ հայտնի են դարձել: Ծերերը շատ երախտապարտ են հովանավորներին իրենց ճաշերի համար: Մեր «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» ծրագիրը սովորեցնում է Աստծու խոսքը և ինչպես կիրառել այս դասերը մեր ամենօրյա կյանքում: Մենք երախտապարտ ենք Ֆրեսնոյի տեր Եղիա Հայրապետյանին, ով մշտապես ապահովում է մեզ կրոնական դասերով:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր ապաստանի բնակիչների մեծամասնությունը սկսել են աշխատել և գումար վաստակել, և մենք օգնում ենք նրանց հավաքել իրենց վաստակածը ապաստանից դուրս իրենց հետագա անկախության և առողջ ապրելակերպի համար: Ապաստանը լքելուց հետո մենք շարունակում ենք կապ պահպանել մեր դուրս եկած բնակիչների հետ` առաջարկելով նրանց ռեսուրսներ և աջակցություն, որքանով որ կարող ենք: Մեր բնակիչներից վեցը “post shelter” ծրագրում են- չորսը տարբեր գյուղերում վարձակալած տներում և երկուսը վերջերս տեղափոխվել են մեր նորակառույց, նվիրաբերված տներում (մեր հիմնադիրների կողմից) գյուղում: Մեր “post shelter” տներում, բնակիչներին տրվում է վեց ամիս փորձաշրջան: Մենք այցելում ենք նրանց ամեն օր և օգնում ինչով, որ կարող ենք: Նաև շարունակում ենք ապաստանում իրականացնել տարբեր կրթական և մասնագիտական դասընթացներ ներառյալ խոհարարություն, կար ու ձև, մանիկյուռ/պետիկյուռ, որպես միջոց օգնելու մեր բնակիչներին ձեռք բերել գործնական հմտություններ և բարելավել իրենց տնտեսական վիճակը:
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Նատալի Ֆարմ ընկերությանը օրգանական HIPP մանկական կեր տրամադրելու համար: Այս մանկական կերը տրվում է ոչ միայն մեր ապաստանի երեխաներին, այլև հարևան համայնքների քաղցած երեխաներին: Մեր կամավոր բժիշկը, գինեկոլոգն և ատամնաբույժները շարունակում են իրենց գործունեությունը և ապահովում անհրաժեշտ բժշկական խնամք և ուշադրություն մեր ապաստանի բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին, ինչպես նաև “Պնակ մը կերակուր” և “Սուրբ Գրքի ուսումնասիրություն” ծրագրերի մասնակիցներին: Վերջերս ատամնաբույժները սկսեցին ուսուցանել մեր բնակիչներից մեկ ուրիշին, որպեսզի դառնա բուժքույր:
Մենք շարունակում ենք ծառայել մեր գլխավոր առաքելությանը` այն է օգնել բոլոր կարիքի մեջ գտնվողներին: Ինչպես միշտ այս ամիս էլ մենք ստացանք շատ օգնության դիմում խնդրանքեր և անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք, որպեսզի հասցնենք հոգալ աճող կարիքները, սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտություններ: Շարունակում ենք նաև օգնել յուրաքանչյուր նոր ներգաղթյալի (հիմնականում Սիրիայից), որ գալիս են մեզ մոտ և օգնություն խնդրում:
|
|
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958 www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Հուլիս 2014
ՀՅՈՒՐԵՐ
Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ի համար: Մեր հիմնադիրները եկան Հայաստան! Եվ ժամանման օրվանից նրանք ձգտում են ապաստանի բնակիչների կյանքն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով
- Մեր հիմնադիրների թոռներն եկան կենտրոն և մասնակցեցին շատ աշխատանքների` այցելեցին գյուղ ու բաժանեցին հագուստ, կոշիկ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Նրանց ներկայությունը կենտրոնում մեծ ուրախություն սփռեց և նոր ուժ հաղորդեց մեր անձնակազմին,բնակիչներին և ծրագրի մասնակիցներին:
- Բլբուլյանը Գերմանիայից մի քանի աջակիցներ բերեց, ովքեր սովորեցրեցին բնակիչներին ինչպես պատրաստել զարդեր: Նրանք այցելեցին երկրորդ անգամ և բերեցին շատ սնունդ: Նաև տիկնիկային ցուցահանդես կազմակերպեցին` պատմելով Աստվածաշնչյան պատմություններ, որը ապաստանի երեխաները շատ հավանեցին:
- Արդեն երրորդ տարին է Fuller Center-ը Լեո և Սոնյա Մանուելյանների գլխավորությամբ այցելում են կենտրոն: Նրանց ողջունեցինք սառը ըմպելիքներով և մրգերով:
- Շվեդիայից հյուրերն այցելեցին մեզ և հովանավորեցին ծերերի ճաշը:
- Զեփյուռ Օհանեսյանն այցելեց իր քույրերի և ընկերների հետ և երեք անգամ հովանավորեցին ծերերի ճաշը: Նրանք մեծահոգաբար նվիրեցին հատուկ իր մեր տեղի եկեղեցու համար` արծաթե մեռոնաթափ:
- Լուսինե Բալքջյանը` մեր վաղեմի հովանավորն իր քույրերի հետ այցելեց մեզ և հովանավորեց ծերերի ճաշը:
Մեր խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այցելում են մեզ և տալիս դրամական միջոցներ ու այլ անհրաժեշտ իրեր: Մեր հյուրերը շատ դրական ազդեցություն են ունենում բնակիչների վրա. Նրանք դադարում են մտածել իրենց խնդիրների մասին և սիրված ու խնամքի ներքո են իրենց զգում:
|
|
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Օգնության խնդրանքները անապահով ընտանիքներից հուլիսին կրկնապատկվել էր: Մենք նաև ստացել էինք բազմաթիվ դիմում-խնդրանքներ:
Հարևան գյուղի անապահովները ստացել են մանկական սնունդ: Այս ամիս մեր հիմնադրամը տրամադրել է հարսանեկան զգեստ, անվասայլակ, քայլակ և զուգարանակոնքեր տարբեր համայնքի անապահովներին:
Մենք շարունակում ենք օգնել սիրիահայերին, ովքեր գալիս են մեզ մոտ և աջակցություն խնդրում: Այս ամիս ուղարկել ենք ձմեռային հագուստի արկղեր Ղարաբաղի Բերձոր քաղաքի սիրիահայերի համար:
Նվիրած բժշկական իրերը, որ հավաքվում են ԱՄՆ-ում տրամադրվել է Արմավիրի մարզի 3 բժշկական կենտրոններին:
Մեր «Պնակ մը կերակուր», «Հովանավորիր ընտանիք» և «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» ծրագրերը ամբողջ ուժով շարունակվում են այն նվիարտուների շնորհիվ, ովքեր օգնում են մեզ այն իրականություն դարձնել:
|
|
Տեղեկատվական նամակ Հունիս 2014
Մայրատուն
Մեդիան գնալով ավելի և ավելի մեծ ուշադրություն է դարձնում մեր կանանց ապաստարանին: ARM News- ը ցանկություն հայտնեց մեր ապաստարան այցելել: Նաև նրանք հրավիրեցին մեր անձնակազմին և բնակիչներին մասնակցելու իրենց հեռուստահաղորդմանը: Հաղորդումը հեռարձակվեց երկու անգամ, ինչի արդյունքում տեղացիների մեջ հետաքրքրությունը ավելի մեծացավ մեր գործի նկատմամբ: (Ծրագիրը կարող եք դիտել հետևյալ հասցեով (https://www.youtube.com/watch?v=qc12kah-6q4 ) Թեժ Գծի զանգերը չափազանց շատացել են: (20-80) Բռնությունը այլևս <<Տաբու>> չէ, և շատ երիտասարդ կանայք, ովքեր մեր կարիքը ունեն, արդեն գիտեն` որտեղ դիմել: Ցանկացած ոք, ով դիմում է մեզ, գտնում է օգնող ձեռք:
Մենք շարունակում ենք ուսուցողական դասընթացները ապաստարանում, ներառյալ` համակարգչային, կարի, մանիկյուր- պեդիկյուրի և խոհարարական դասընթացները: Մենք ջանում ենք մեր բնակիչներին հնարավորություն ընձեռել աշխատելու և գումար վաստակելու, որպեսզի նրանք ձեռք բերեն ինքնավստահություն և սովորեն լինել անկախ:
Մենք նաև ակտիվորեն մասնակցություն ենք ցուցաբերում տարբեր հանրային և ուսուցողական ծրագրերի, որպեսզի իրազեկենք կառավարական մարմիններին, ինչպիսին են ոստիկանությունը, և մեծ հաշվով հանրությունը: Օրինակ, մեր տնօրենը` Նաիրա Մուրադյանը, մասնակցել է տարբեր սեմինարների: Նա ներկայացրել է մեր գործունեությունը Սեռական և այլ բնույթի Բռնության կանխման վերապատրաստողական ժողովի ընթացքում: Նա նաև մասնակցել է Հանրություն առանց Բռնության սեմինարին:
Օգնություն համայնքներին
Մենք շարունակում ենք <<Պնակ մը կերակուր>> ծրագիրը, ինչը շատ հայտնի է դարձել: Երեք նոր ծերեր են միացել ծրագրին:
Վերջին շաբաթների ընթացքում, մենք երկու սայլակ ենք տվել որպես օգնություն: Մենք շարունակում ենք օգնություն ցուցաբերել մարդկանց, ովքեր մեզ օգնության նամակներ են գրում: Այս ամիս 50 անհատ ուտելիք և հագուստ են ստացել: Մենք նաև օգնություն ենք բաժանել երեք գյուղերում (132 ընտանիք, 722 հոգի 3 մարզերից): Նաև ուղարկել ենք անկողնային և հիգիենայի պարագաներ Տավուշի մարզում գտնվող Մոնիկա և Մանե մանկապարտեզ:
Վերջերս մեծ պահանջարկի պատճառով մենք նաև սիրիահայերին ենք օգնություն ցուցաբերում, տալով ուտելիք, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ: Աստված միշտ մեզ հետ է մեր եղբայրներին և քույրերին օգնելու համար: Մենք երախտապարտ ենք մեր աջակիցներին, որ օգնում են մեզ այս ամենը դարձնել իրականություն:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք ուղարկեք Ձեր օրհնությունը մեր կարիքավորներին:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ALCF P.O. Box 3595 Seal Beach California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958 www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Մայիս 2014
Մայրատուն
Կյանքը եռում է Մայրատան մեջ: Մենք փորձում ենք մեր բնակիչների մեջ արմատացնել տան, ընտանիքի, երեխաների գաղափարը: Միայն այդ հասկանալով նրանք կարող են իրենց ապագա կյանքը կառուցել: Նրանց պարտականությունն է իրենց երեխաներին առողջ և երջանիկ մեծացնելը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս աշխատանքին: Մենք նաև նրանց սովորեցնում ենք, որ իրավունքներից բացի կան նաև պարտականություններ: Մեր աղջիկները մասնակցում են կարի, խոհարարության, համակարգչի, մանիկյուր-պեդիկյուրի և մաշկի խնամքի դասընթացների: Մայիսի 26-ը մեզ մոտ հայտարարվել է Գեղեցկության օր: Մենք մեծ կարևորություն ենք տալիս այն փաստին, որ նրանք իրենց արժեքավոր զգան խնամված լինելու համար: Մեր բնակիչները աշխատում են ջերմոցում և նրանք արդեն իրենց աշխատանքի արդյունքները համտեսել են: Մենք արդեն ունենք վարունգ և լոլիկ: Մենք կարևորություն ենք տալիս այս ամենին, քանի որ նրանք իրենց գյուղերում կարող են օգտագործել իրենց այս հմտությունները ապաստանը լքելուց հետո:
Օգնություն համայնքներին
ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի ճրագ ծրագիրը հասնելով նույնիսկ սահմանային գյուղերին և օգնելով ընտանիքներին, որ գրում են մեզ: Այս ամիս մենք օգնեցինք 145 անապահով ընտանիքների 3 գյուղերից: Մենք բազմաթիվ սիրիահայերի ենք ներգրավել մեր ծրագրի մեջ: Բոլոր ընտանիքները, որ օգնության կարիք ունեին, ստացել են հագուստ, կոշիկներ, ծածկոցներ, տան և խոհանոցի պարագաներ: Նյու Լայֆ կազմակերպությունը նվիրել է ծածկոցներ և խոհանոցի պարագաներ: Մենք երախտապարտ ենք բոլորին, ովքեր օգնում են մեզ այս աշխարհը ավելի լավը դարձնելու համար:
ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր խորհրդի անդամ Էնդի Անտոնյանը իր ընկեր Կոկո Բալյանի հետ այցելեց մեզ, ով շատ զգացված էր մեր ապաստանից և ծրագրից: Նա հետաքրքրություն ցուցաբերեց Հիմնադրամին մասնակցելով: Մենք նաև Գերմանիայից հյուրեր ունեցանք: Նրանք շատ զգացված էին Հայաստանում այսպիսի կազմակերպություն գտնելով: Նրանք նույնպես ասացին, որ ուրախ կլինեն մեզ օգնել: Մեր կամավոր ատամնաբույժները աշխատում են մեր բնակիչների հետ ամեն շաբաթ: Մենք երկու անգամ հայկական հեռուստաալիքներով ելույթ ունեցանք այս ամիս:
ԱՄՆ–Ի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ամիս մեր հիմնադիր Սեդա Ղազարյանը հարցազրույց ունեցավ ARTN TAG ծրագրի շրջանակներում, ինչը մեծ աջակցություն բերեց մեր հիմնադրամին: Նա և իր ամուսին Զոհրաբը ամբողջ սրտով սիրում և ծառայում են հայ ժողովրդին Հայաստանում: Մեր խորհրդի անդամ Հրաչ Ղազարյանը իրադարձություն կազմակերպեց միջոցներ հավաքելու համար Գլենդելում ` Allied Public Adjusters-ի գրասենյակում: Այն բավականին հաջող իրադարձություն էր:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք ուղարկեք Ձեր օրհնությունը մեր կարիքավորներին:
Խնդրում ենք կատարեք Ձեր նվիրատվությունը
ALCF P.O. Box 3595 Seal Beach California 90740
USA Ph # 562.598.8025
Fax # 562.598.7958 www.armenianlighthouse.org
E-mail: armenianlighthouse@gmail.com