← Older posts Newer posts →

Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2015

January 25, 2016

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Բնակիչների թիվը միշտ շատանում է դեկտեմբեր ամսին՝  ցրտի և տոների պատճառով: Մի կին, ով ունի երեք երեխա, եկել էր մեր կենտրոն միայն երկու երեխայի հետ, մյուսին թողել էր բարեկամների մոտ: Նա հոգեբանական և  ֆիզիկական բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից: Այժմ նրա ամուսինը բանտում է՝ անչափահասների  բռնաբարության և գողության պատճառով: Նրա ավագ որդին, ով 9 տարեկան է, խնդիրներ ունի. տեսնելով այս  ողջ բռնությունը և երբևէ դպրոց չհաճախելով`  նա ծեծում է մորը և չի կարողանում շփվել երեխաների հետ, մեր հոգեբանը  աշխատում է և՛ մոր, և՛ երեխայի հետ, որպեսզի  հաղթահարեն այս իրավիճակը:

Դիտե՛ք 1in.am-ը ինչ է  ցույց է տալիս այս կնոջ և մյուս կանանց պատմությունների մասին.

https://www.youtube.com/watch?v=G163RKPR6J0

Չնայած մեր ապաստանը լի է մայրերով և երեխաներով, սիրալիր և ընկերական վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ գերիշխում է: Մեր կենտրոնում շատ առողջ մթնոլորտ է տիրում: Այս ամիս մեր բնակիչներից մեկը  կիսարյան հատումով աղջիկ ունեցավ: Նրա անունը Մարգարիտա է:
Մենք նաև տոնեցինք մեր ամենափոքր բնակչի  40 օր  երկրում լինելը … նա ստացավ Աստծո օրհնությունը:

 

Հրավիրել էինք ծաղրածու և մուլտֆիլմի հերոսներ տոնելու Սուրբ Ծնունդը  մեր բնակիչների և «Հովանավորիր ընտանիք» ծրագրի մասնակիցների հետ:
Տարեվերջում, կազմակերպեցինք  մեծ տոնակատարություն մեր բնակիչների համար և կազմակերպեցինք հայկական ավանդական   Նոր Տարի՝ լի  սննդով և նվերներով:

ԾՐԱԳՐԵՐ

Ուրախ ենք հայտարարել , որ անանուն բարերարը տվեց մեզ հնարավորություն  ողջ 2016 թվականի  ընթացքում կազմակերպել  «Պնակ մը կերակուր» ծրագրի հյուրասիրությունը երկրորդ անգամ: Դա հիանալի նախաձեռնություն էր: Մենք փոխել ենք հյուրսիրության օրերը. այժմ այն երեքշաբթի և ուրբաթ օրերին է :


Շարունակում ենք Աստվածաշնչի սերտողության  դասերը՝ Փարաքարի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր՝ Տեր Պարթևի  առաջնորդությամբ: Ամեն ուրբաթ բազմաթիվ քրիստոնյաներ հարևան գյուղերից  գալիս են մեր կենտրոն:
Մեր կամավոր բժիշկները շարունակում են իրենց  բարեգործական աշխատանքը:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Օրհնված ենք,  որ շնորհիվ մեր աջակիցների կարողանում ենք օգնել այն անապահով մարդկանց, ովքեր ուղարկում են մեզ դիմում-խնդրանքներ  հագուստի, կոշիկի  պայուսակների  և այլ անհրաժեշտ պարագաների համար :
Մենք շարունակում ենք օգնել սիրիացի փախստականներին, ովքեր դիմում են մեզ:  Հունվար  ամսվա դրամական օգնությունը  տրամադրեցինք դեկտեմբերի վերջին, տվեցինք նաև հագուստ, կաթ և թեյ: 

 
Մենք ուրախ ենք տեղեկացնելու, որ ունենք նոր դիզայն:  Մեր  նոր վեբ կայքը  անվճար ձևավորվեց և պատրաստվեց  Կորնել Փիթերիս կողմից մեր հիմնադրամի համար:
www.armenianlighthouse.org    www.armenianlighthouse.comՄեր  խորին շնորհակալությունն ու երախտիքն ենք հայտնում  Կորնելինև իր  սիրալիր կնոջը՝  Նատալիին  Ֆլորիդայից, ովքեր իրագործեցին  այս նախագիծը:

Խնդրում ենք հավանե՛ք և միացե՛ք մեր ԱԼԲՀ-ի արևի խորհրդանշանով նոր facebook-յան էջին.

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/?ref=hl

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2015

November 10, 2015

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  ԱԼԲՀ-ն այցելեց Վայոց Ձորի Գողտանիկ և Նոր Ազնաբերդ գյուղեր: Երկու գյուղերն էլ 200 կմ հեռավորության վրա են գտնվում: Չունեն ոչ մի կոմունալ հարմարություններ:  Մարդիկ շատ աղքատ են  և խանութ գնալու համար պետք է անցնեն 20կմ:  Նրանք ոգևորվել էին, երբ ստացան իրենց  օգնությունը:

Մենք ստանում ենք  բազմաթիվ դիմում-խնդրանքներ տարբեր համայնքների բնակիչներից, ովքեր խնդրում են հագուստ, կոշիկ, պայուսակներ, և այլ անհրաժեշտ   պարագաներ: Շարունակում ենք օգնել սիրիացի փախստականներին այն ամենով ինչի կարիքը նրանք ունեն:

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Քանի որ գնալով  ցրտում է բնակիչների թիվը շատանում է մեր ապաստանում: Մենք ունենք երկու նոր բնակիչ, նրանցից մեկը  ռուս է,  ամուսնացել է հայի հետ. վերջինս խմում  և  անընդհատ ծեծի է ենթարկում կնոջը.  Նա մի տղա երեխա ունի և հղի է:
Երախտապարտ ենք Զեփյուռ Օհաննեսյանին  OC-ից,  ով այս ամառ սկսեց գեղագիտության նոր դաս, նրանք իրենց ձեռքով պատրաստած շարֆերի վրա նկարում և  ներկում են նմուշները:
Նոյեմբերին  անձնակազմը և բնակիչները սկսեցին  ձևավորել կենտրոնը Նոր Տարվա համար:

 

 

Մենք տոնեցինք երկու ծննդյան տարեդարձ այս ամիս: Բնակիչներից մեկը հագել էր ծաղրածուի զգեստ և անակնկալ մատուցեց երեխաներին: Մենք փորձում ենք մեր բնակիչների կյանքը ուրախ դարձնել: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Դան Դեսերտ խմորեղենի կազմակերպությանը մեր երեխաների ծննդյան տորթերը տրամադրելու համար: Փորձում ենք ավելացնել ավելի շատ կազմակերպություններ մեր գործում մեզ սատար կանգնելու համար, որպեսզի կարողանանք ապահովենք մեր բնակիչներին:

 

ՄԵՐ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ:

  • Natali Pharm-ին մեր երեխաներին  բավականաչափ օրգանիկ  Hipp  մանկական սնունդ տրամադրելու համար, և հավելյալ ` կարիքավորներին նվիրաբերելու համար:
  • Թերապևտ Սուսանա Օնանյանին, գինեկոլոգ Եվա Թորոսյանին և մեր ատամնաբույժներին` Արմենին և Արմինեին Lux Medատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքը՝ ծառայելով մեր բնակիչներին և ԱԼԲՀ-ի ծրագրերի մասնակիցներին:

 

 

Դիտե´ք թե ինչ է Արմենիա հեռուստաընկերությունը  մեկ րոպեում պատմում  ԱԼԲՀի մասին:

https://www.youtube.com/watch?v=Kgc3v13gTVA&feature=share

                                                                     

Այս ամիս մի լրագրող Ղազախստանից  եկավ և  ռուսերենով  մեկ  րոպեանոց  կարճ տեսահոլովակ պատրաստեց մեր մասին:

https://www.youtube.com/watch?v=btyzDeJupQw

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արեք  Ձեր տարեվերջյան նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարեք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

WE NEED YOUR HELP TO DO THIS WORK. PLEASE SHARE YOUR BLESSINGS WITH THE UNFORTUNATE….

Please make your heartfelt donations, on line or send a check to:

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2015

October 10, 2015

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Քանի դեռ մեր հիմնադիրները Հայաստանում են, նրանք անում են ամեն ինչ մեր  բնակիչների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Բնակիչները գնում են եկեղեցի ամեն կիրակի, և եկեղեցուց հետո, տանում ենք նրանց կամ  խաղահրապարակ կամ հյուրասիրության այնտեղ, որտեղ խաղասրահ կա, որպեսզի հանգստյան օրերը ավելի հաճելի անցնեն: Այս անգամ հիմնադիրները տարել էին նրանց Էջմիածնի Տաշիր պիցցա: Բնակիչները շատ  ուրախ էին:

 

Երեք  նոր բնակիչներ իրենց երեխաների հետ եկել են մեր կենտրոն: Նրանցից մեկը 17 տարեկան է, նորածնի հետ: Նա հիվանդանոցից ուղիղ  այստեղ է եկել:  Ոչ ծնողներ, ոչ բարեկամներ:  Տղամարդը լքել էր, քանի որ նրանց տանելու տեղ չուներ:                             Բնակիչները  շատանում են մեր ապաստանում, գրեթե ամեն ամիս մենք ծննդյան տոնակատարություն ենք նշում:  Այս ամիս փոքրիկ Ալիսի ծնունդն էր:
Մեր աղջիկները մասնակցում են  կար և ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի,վարսահարդարման և խոհարարական դասերին:

 

ՀՅՈՒՐԵՐ

Օրերը շատ զբաղված են մեր կենտրոնում: Ամեն օր նոր և հետաքրքրի ծրագրեր ենք  իրագործում: Այս ամիս բժիշկ Սեդա Պողոսյանը Անգլիայից, եկել էր մեր կենտրոն և զննեց  «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցներին:
Անահիտ Անանյանը Կալիֆորնիայից, սեմինարներ է անցկացնում Աստվածաշնչի սերտողությունից հետո, որը տեղի է ունենում ամեն ուրբաթ մեր կենտրոնում: Նրա  դասախոսությունները առողջության մասին են  և թե ինչպես հեշտ մեթոդներով պահպանել առողջությունը: Նրանք սիրով են լսում դասախոսությունները!!!

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ն շարունակում է «Հույսի ճրագ» ծրագիրը: Շարունակում ենք մկրտել բոլոր տարիքային խմբերի այն մարդկանց, ովքեր ցանկանում են, ինչպես նաև մեր ապաստանի բնակիչներին:  Այս ամիս մկրտեցինք տասներկու նոր քրիստոնյաների, որոնցից հինգը մեր կենտրոնի բնակիչներ էին:
Շարունակում ենք օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են:  Ինչպես միշտ բաժանեցինք ամենամսյա դրամական օգնություն՝  տրամադրելով հագուստ հովանավորյալ ընտանիքի  յուրաքանչյուր անդամի:
Հոկտեմբերի վերջին մեր հիմնադիրները գնացին Հայաստանից, որպեսզի շարունակեն իրենց  արժանապատիվ աշխատանքը Ամերիկայում: Մեր բնակիչները և անձնակազմը մաղթեցին նրանց հաջողություն և ապահով թռիչք:

 

 

Դիտեք մեր վերջին վիդեո հոլովակը.

https://www.youtube.com/watch?v=FKF4sOtkm8U&feature=youtu.be

.

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն,  մենք սիրով կկիսենք մեր փորձը Ձեզ հետ:
Ուղարկեք Ձեր էլեկտրոնային հասցեները տեղեկատվական նամակներ ստանալու համար:

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2015

September 8, 2015

ՄԱՅՐԱՏՈՒՆ

    Մեր ապաստանը լի է կյանքով: Բնակիչները չափազանց զբաղված են: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Նարգիս Աքմաքջյանին Orange County,Կալիֆորնիայից: Այս ամիս նա եկել էր մեր կենտրոն և սովորեցրեց մեր բնակիչներին վարսահարդարում: Կտրեց բնակիչների մազերը. նրանք շատ հուզված էին իրենց նոր տեսքով: Աղջիկները շատ զվարճացան: Նա նվիրեց սանրեր, խոզանակներ և մկրատներ:                                                                                                                  Մենք արդեն պատրաստում ենք ձմեռվա սնունդը, սառեցնում և պահածոյացնում ենք բանջարեղենները:

Մենք միշտ ինչ որ բան ունենք նշելու:  Այս ամիս յոթ ամսեկան Լուիզայի ատամհատիկն էր / առաջին ատամը/:  Երեկույթ կազմակերպեցինք  երեխաների և մայրերի հետ: Նարգիս Աքմաքջյանը մեր հյուրն էր և միջոցառման հովանավորը:

Մենք նաև տոնեցիք երեխաների մկրտությունը՝ մայրերի և տատիկների հետ,  նրանցից վեցը մեր կենտրոնի բնակիչներն էին: Տասնյոթ նոր քրիստոնյանների հրաշալի տոն էր:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Այս ամիս մենք մարդասիրական օգնություն տվեցինք  Արմավիր մարզի՝ Շենավան և Արագածոտնի մարզի՝ Ներքին Բազմաբերդ գյուղերին: Ստանում ենք բազմաթիվ  դիմում-խնդրանքներ ,տարբեր համայնքներից անապահով ընտանիքների ցուցակներ, ովքեր կարիք ունեն հագուստի, կոշիկի, պայուսակների և այլ անհրաժեշտ պարագաների: Մենք  շարունակում ենք օգնել  Սիրիայի փախստականներին ,ովքեր գալիս են մեզ մոտ:

 Մեր շնորհակալություն ենք հայտնում

 

  • Natali Pharm-ին  մեր երեխաներին բավականին քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
  • Բժիշկ Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ Եվա Թորոսյանին  և մեր ատամնաբույժներին,  ովքեր շարունակում են իրենց  բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական օգնություն և ուշադրություն մեր ապաստանի բռնության ենթարկված կանանց և երեխաներին, ինչպես նաև «Պնակ մը կերակուր» և «Աստվածաշնչի սերտողություն» ծրագրերի մասնակիցներին:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրումենք  կիսվեք Ձեր  օրհնություններով մեր կարիքավորների հետ:

Այս Աստվածահաճո  աշխատանքի մասը կազմեք և ներդրեք Ձեր երկնային տան համար:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org

E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Օգոստոս 2015

August 8, 2015

Իրադարձություններ

Մենք կազմապերպեցինք մի քանի միջոցառումներ Հայաստանում  անապահով ընքանիքների համար

 

  • Տրամադրեցիքն կոշիկներ և դպրոցական պայուսակներ «Հովանավորիր Ընտանիք» ծրագրի երեխաներին
  • Գաբրիել և Լիզա Թահանյանները Սիդնեից,  այցելեցին մեր կենտրոն և հանդիպեցին իրենց հովանավորյալ ընտանիքին:
  • Կազմակերպեցինք հարսանյաց հանդես մեր մատուռում:  Հարութը՝ փեսա  ավելի քան 10 տարի եղել էր մեր հովանավորյալ երեխան: Երբ մեր հիմնադիրները  լսեցին, որ նա աղջիկ է տուն բերել առանց  ամուսնանալու, որը շատ ընդուված է գյուղացիների համար (հարսանք նշանակում է գումար ծախսել,որը նրանք չունեին): Այսպիսով ԱԼԲՀ հովանավորեց նրա հարսանիքը:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն  շարունակում է Հույսի ճրագ ծրագիրը: Մենք այցելեցինք Գեղարքունիքի մարզի Կալավան և Բարեպատ  գյուղերը, որոնք սահմանակից են Ադրբեջանին: Տվեցինք անհրաժեշտ իրեր կարիքավոր ընտանիքներին: Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս, մենք ստացել ենք բազմաթիվ  դիմում-խնդրաքներ:
Տրամադրեցինք բժշկական իրեր Էջմիածնի հիվանդանոցին:Նրանց տվեցինք նաև խաղահրապարակ մանկական սրահի համար:
«Աստվածաշնչի ուսումնասիրություն» և «Պնակ մը կերակուր» ծրագրերի մասնակիցները ստացան կոշիկներ և հագուստ:

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Բնակիչները շատանում են մեր ապաստանում:   Մեր թեժ  գծի հեռախոսահամարը (անվճար  20:80) զանգում է ավելի հաճախ քան երբևէ:Մենք ունենք երեք նոր բնակիչներ, կյանքը մեր ապաստանում դարձել է հետաքրքիր և ուրախ: Այս ամիս մենք նույնպես ունեցանք նորածին տղա:  Մայիրիկը շատ հուզված էր, քանի որ նա ուներ երկու աղջիկ:  Մեր   աղջիկները մասնակցում են կարի, համակարգչի, Անգլերենի,մատահարդարման ,վարսահարդարման և խոհարարության դասերին:

 

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում

Մեր կամավոր  բժիշկ Սուսաննա Օհանյանի, Գինեկոլոգ Եվա Թորոսյանին, և ատամնաբուժներ Արմենին և Արմինեին Լյուքս Մեդ կլինիկայնից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական գործունենոթյունը,  և  տրամադրում են բժշկական  և ատամնաբուժական  ծառայություն մեր ապաստանի մայրերին և իրեց երեխաներին:

Մեր ընդանուր բժիշկ Սուսանա Օնանյանը  ամեն ամսի բժշկական ուշադրութուն է տրմադրում  մեր ծերերի և Աստվածաշնչի սերտողության  մասնակիցներին:  Նաև նրանք տրամադրում է դեղորայք:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք կիսվեք Ձեր օրհնությունով մեր կարիքավորների հետ:
Այս Աստվածահաճո  աշխատանքի մասը կազմեք և ներդրեք Ձեր երկնային տան համար…

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com

 

Տեղեկատվական նամակ Հուլիս 2015

July 5, 2015

ՀՅՈՒՐԵՐ

Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ում:  Մեր հիմնադիրները եկան Հայաստան:Այն օրվանից ինչ նրանք եկել են , ջանում են նոր ծրագրերի և նախաձեռնություններ միջոցով   մեր բնակիչների կյանքը դարձնել ավելի հետաքրքիր և  արդյունավետ: Մեր շորհին շնորհալությունն  ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այցելում են  և նվիրատվություններ են անում: Մեր հյուրերը ունենում են շատ դրական ազդեցություն մեր բնակիչների վրա: Նրանք դադարում են մտածշել իրեն խնդիրների մասին և իրեն սիրված և պաշտպանված են զգում:

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մայրատուն կյանքով լի է:  Մեր բնակիչները շատ զբաղված են :  Մենք ուրախ ենք տեղեկացնելու ,որ մենք ունենք նորածին անունը ՝Նելլի: Մենք տոնեցինք հայկական Վարդավառը,  դա մի տոնակատարություն է, երբ մարդիկ ջուր են լցնում իրար վրա:

Կարի դասին տկն. Արաքսին Աբու Դաբիից  եկել էր մեր կենտրոն և սովորեցնում էր մեր բնակիչներին  ինչպես կտրել և կարել .. Նրանք շատ գեղեցիկ շորեր կարեցին իրենք իրենց  համար:

Հենց որ մեր հիմնադիրները եկան Հայաստան , նրանք մկրտություն կազմակերպեցին: Մենք տոնեցինք երեսուն մարդկանց մկրտությունը: Երեխանները իրենց մայրերի , տատիկների հետ, որոնցին տասը մեր կենտրոնից էին: Տկն.  Քրիստինեն, Studio City, Կալիֆորինայից, որպես կամավոր եկել էր մեր կենտրոն և ուսուցանում էր Անգլերեն մեր բնակիչներին:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ն  շարունակում է Հույսի ճրագ ծրագիրը: Մենք գնում ենք սահմանամերձ գյուղեր և օգնություն ենք բաժանում կարիքավոր ընտանիքներին:  Այս ամիս մենք օգնություն ենք տրամադրել  Մրգաշատի մանկապարտեզին:Մենք օգնություն ենք տրամադրել Ռուսաց լեզվի և գրականության մանկավարժ  վետերանների  միությանը: Շարունակում ենք օգնել նաև այն անհատներին և ընտանիքներին հեռավոր գյուղերից ովքեր գրավոր դիմում են մեզ:  Մեր պահեստից տրամադրում են  հագուստ, վերմակներ, հարսանեկան պարագաններ, կոշիկներ, խաղալիքներ, քայլակներ, անվասայլակներ,    կենցաղայի պարագաններ : Այս ամս նույնպես  մենք բաժանեցինք մեր ամենա ամսյա դրամական օգնությունները, հագուստ մանկական սնունդ բաժանեցինք հովանավորյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամին:

 

 

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Հունիս 2015

June 1, 2015

Մենք սկսեցինք ամիսը  ուրախալի իրադարձությամբ: Նշեցինք հունիսի 1-ը՝ Երեխանների պաշտպանության միջազգային օրը: Կազմակերպեցինք հետաքրքիր  խաղեր, մրցույթներ կենտրոնում հետո նրանց նվերներ տվեցին: Մեր երեխանները շատ ուրախացան և  վայելեցին իրենց օրը:

Մենք  ծննդյան երեկույթ ունեինք: Խոհարարը  տորթ պատրաստեց , նրանք փուչիկներով զարդարեցին սենյակը: Մեր երեխանները  խանդավառված պարում էին:

Օգնություն Համայնքներին

 ԱԼԲՀ-ն շարունակում է «Լույսի Ճրագ» ծրագիրը:  Մենք գնում ենք սահմանամերձ  գյուղեր և բաշխում ենք անհրաժեշտ իրեր   կարիքավոր ընտանիքներին: Այս ամիս մենք օգնություն ենք տրամադրել  Հայթաղ գյուղի  145 անապահով ընտանիքներին: Բոլոր կարիքավաոր ընտանիքները ստանում են հագուստ, կոշիկ,  վերմանկներ և խոհանոցային պարագաններ: Մենք օգնություն տրամադրեցինք  Հանքավանի « Լուսաբաց» մանկական ճամբարին:

ՀՅՈՒՐԵՐ

 Մեգի  Մինասյանը Սիդնեից, Ավստրիալիայից  եկել էր մեր կենտրոն և սովորեցրեց մեր բնակիչներին պատրաստել վարդի մուրաբա: Սկզբում նրանք վարդեր հավաքեցին ԱԼԲՀ-ի պարտեզից ,  այնտեղ շատ վարդեր են աճում:  Տկն. Մինասյանը  ցույց տվեց պատրաստման ողջ ընթացքը և մեր աղջիկները օգնեցին նրան:  Բաղադրատոմսը շատ հեշտ էր և  կանայք   խոստացան մյուս անգամ իրենք պատրաստել

   Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել  բոլոր այն անհատներին,ովքեր մատաղ ենք բերում մեր ծերերին և ապաստանի բնակիչներին:  Մեր Երախտագիտություն ենք հայտնում  մեր հովանավորներին իրենց ներդրումների համար:

 Միացե՛ք մեզ  Facebook –ում  և  տեղեկացե՛ք մեր վերջին լուրերին             https://www.facebook.com/armenian.lighthouse

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք  կիսվեք Ձեր  օրհնություններով մեր կարիքավորների հետ:

Այս Աստվածահաճո  աշխատանքի մասը կազմեք և ներդրեք Ձեր երկնային տան  համար:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org

E-mail: armenianlighthouse@gmail.com

 

Տեղեկատվական նամակ Մայիս 2015

May 10, 2015
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիս երկու հոգեբաններ եկել էին մեր կենտրոն և  սեմինար էին կազմակերպել մեր աղջիկների հետ: Բնակիչները շատ հուզված էին: Նրանք խոսեցին իրենց ապագա պլանների, երազանքների և այն մասին, թե ինչ են պատրաստվում անել ապաստանից հեռանալուց հետո: Մեր հիմնադիրները միշտ մտածելով նրանց ապագայի մասին՝ մեծ կարևորություն են տալիս աշխատանքին: Մենք սովորեցնում ենք նրանց, որ բացի իրենց իրավունքներից, նրանք ունեն նաև պարտականություններ: Մեր աղջիկները մասնակցում են  կար ու ձևի,համակարգչի,անգլերենի,մատնահարդարման,վարսահարդարման և խոհարարության  դասերին:
     Ուրախ ենք,որ մեր post-shelter ծրագիրը իրագործվում է հաջողությամբ: Մի նոր բնակիչ տեղափոխվեց այնտեղ: Նա շատ պատասխանատու է, աշխատասեր և լավագույնս հոգ է տանում իր երեխայի մասին:  Մեր հսկողության ներքո  մայրը ստանում է  հագուստ, կոշիկ, սնունդ ի լրումն իր ունեցած եկամուտի:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Մենք շարունակում ենք օգնել նրանց, ովքեր դրա  կարիքն ունեն! Ինչպես ամեն ամիս այս ամիս ևս մենք բաշխեցինք մեր ամսական դրամական նվիրատվությունները և հովանավորյալ ընտանիքների յուրաքանչյուր անդամի տվեցինք հագուստ: Սկսել ենք հովանավորել Էջմիածնի հիվանդանոցին և ուղղորդում   ենք մեր բնակիչներին այնտեղ ստուգման: Նվիրատվություն ստացավ № 2 Հանրապետական դպրոցը , այն նախատեսված է  կարիքավոր և հիվանդ երեխանների համար, ովքեր բնակվում են այնտեղ:

 

     Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում 
·           Natali Pharm-ին օրգանիկ Hipp մանկական սնունդ տրամադրելու համար

·          Գինոսի  Երևան ընկերությանը  կենցաղային ապրանքներ և  աթոռներ  նվիրաբերելու   համար

·          Թերապևտ  Սուսաննա Օնանյանին և մեր ատամնաբուժներին, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով բժշկական օգնություն  և ուշադրություն ոչ միայն  բռնության  ենթարկված  կանանց և նրանց երեխաններին, այլև  «Պնակ մը կերակուր» և «Աստվածաշնչի սերտողություն» ծրագրերի մասնակիցներին:

ՄԵՐ ՀՅՈՒՐԵՐԸ

·          Մեսրոպյան դպրոցի աշակերտները տնօրենի և Զեփյուռ  Օհաննեսյանի ուղեկցությամբ ավտոբուսով եկան մեր կենտրոն:  Նրանք հովանավորել էին այդ օրվա  «Պնակ մը կերակուր » ծրագիրը: Աշակերտները հյուրասիրեցին ծերերին, շրջեցին կենտրոնով , մտերմացան բնակիչների հետ,խաղացին երեխանների հետ:Ճաշակեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:Կապը, որը աշակերտները ստեղծեցին  իրենց և երեխանների միջև այնքան ամուր էր, որ աշակերտները հեռացան արցունքներով :

·         Ամսավա վերջին  Ավստրալիայից , Սիդնեյից Տկն. Մեգգի Մինասյանը այցելեց մեր կենտրոն և հանդիպեց իր  հովանավորյալ ընտանիքի հետ !

********************************

Մենք դիմում ենք  հայ-ամերիկյան համայնքին՝ օգնության խնդրանքով,որպեսզի  փրկենք մեր ապաստանի երեխաններից մեկի կյանքը:
1,5 տարեկան  Մարկ Բաղդասարյանը  վեց ամիս առաջ  եկել է մեր ապաստան. մեզ ասացին որ հիվանդ է ուղեղի կաթվածով: Երկու շաբաթ առաջ նա սկսեց սարսափելի գլխացավեր ունենալ  և  գիշերները չքնել : Մեր հոգաբարձուների խուրհուրդը  որոշեց օգնել նրան: Սկսեցինք  ՄՌՏ-ից և պարզվեց, որ նա ունի երկու ուռուցք  գլխում՝ լի արյունով և հեղուկով: Երեքշաբթի, մայիսի 26-ին, նրան վիրահատեցին  և նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է:
Մենք պետք է օգնենք նրան հանձնել շատ անալիզներ և ընդունել դեղորայք, որպեսզի ապաքինվի: Խնդրում ենք ուղարկեք Ձեր անկեղծ նվիրատվությունները.  P.O. Box 3595, Սիլ Բիչ, Կալիֆորնիա,և գրեք Ձեր կտրոնների վրա Մարկ Բաղդասարյան կամ կատարեք Ձեր նվիրատվությունները առցանց:

*****************************************************************************************
Մեր հիմնադիր Սեթա Ղազարյանը US Armenia նորություններում:
Դիտեք երեք րոպե տևողությամբ տեսանյութը!

https://www.youtube.com/watchv=75Dh
_p5oX4Q&fb_action_ids=1152732554752650&fb_action_types=og.shares&fb_source
=other_multiline&action_object_map=%5B972725889424698%5D&action
_type_map=%5B%22og.shares%22%5D&action_ref_map=%5B%5D

Դիտե´ք մեր հիմնադրի և Հոգաբարձուների խորհրդի իրավաբանի հարցազրույցը
USArmenia Բարի Լույս ծրագրում:
https://www.youtube.com/watch?v=HfIsVGF5kTE&feature=youtu.be

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք կիսվեք Ձեր օրհ

Տեղեկատվական նամակ Ապրիլ 2015

April 10, 2015

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Ամիսը լի էր իրադարձություններով և տոնակատարություններով !!!

  • Մենք տոնեցինք Զատիկը: Մեր բնակիչները գնացին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ, որը լի էր զատկական ուտելիքներով: «Աստվածաշնչի սերտողության» ժամանակ Տեր Պարթևը մեկնաբանեց Զատիկի նշանկությունը:  Խոսեց այն արժեքների մասին , որոնք կարևոր են մեզ համար և ընդգծեց Զատիկի նշանակությունը մեր քրիստոնեական կյանքում:
  • Երկու երեխանները Նորքի մանկատնից  միացան իրենց մայրիկին!!!

 Վերջերս մի նոր հղի աղջիկ էր եկել մեր կենտրոն: Ավելի ուշ մենք իմացանք, որ նրա երկու երեխանները մանկատանն են: Մենք դիմեցին Երևանի քաղաքապետարան, երեխաններին  մորը վերադարձնելու դիմում-խնդրանքով: Քաղաքապետարանի և մանկատան հետ երկար  և բարդ բանակցություններից հետո, մեզ հաջողվեց  երեխաներին վերադարձնել, նրանք  չէին ցանկանում երեխաներին հանձնել ՝մորը ելնելով շահադիտական նպատակներից. մենք հաղթեցինք:  Երեխաները միացան իրենք մայրիկին և նրանք նորից ընտանիք են: Ապրում են մեր ապաստանում:  Շնորհակալ ենք Աստծուն իր օրհնությունների համար:

 Այս ամիս մեր անչափահաս  հղի բնակիչը դարձավ 16 տարեկան, մեր անձնակազմը կազմակերպեց նրա ծննդյան տարեդարձը: Մեր բնակիչներ  վայելեցին օրը և  շատ զվարճացան  ապրիլի 26-ին  նա աղջիկ երեխա ունեցավ:

  • Մեր բակիչները աշխատում են ջերմոցում և մասնակցում են շրջակա միջավայրի մաքրությանը: Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում աշխատանքին: Սովորեցնում ենք  որոշ հմտություններ ֆինասապես անկախ լինելու համար:  Միայն արդար աշխատանքով  կարող են  վաստակել իրենց ապրուստը և այս կյանքում ամուր  կանգնեն իրենց ոտքերի վրա:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

Մենք շարունակում ենք օգնել բոլոր  նրանց , ովքեր կարիքի մեջ են!!!

Ինչպես միշտ այս ամիս ևս  ստացել ենք շատ դիմում –խնդրանքներ համայնքներից  բազմազավակ ընտանիքների ցուցակներ ,ովքեր հագուստի , կոշիկի պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն:

Շարունակում ենք մեր  «Հովանավորիր ընտանիք» «Աստվածաշնչի սերտողություն» «Պնակ մը կերակուր»  ծրագրերը:  Խնդրում ենք  շարունակեք օգնել մեզ օգնել այս անապահով հայերին , ովքեր դրա ծայրահեղ կարիքը ունեն :

Մեր բնակիչները այցելեցին   Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Հայաստանում  և մեկ րոպե լռությամբ հարգեցի  անմեղ զոհերի հիշատակը:

 

                                               Նորություններ ԱՄՆից

 AYF-ը «Աշոտ Երկաթ» սրահում կազմակերպել էր հանրային   ֆորում. ընտանեկան բռնությունը Հայստանում:  խոսնակ՝ Սեթա Ղազարյան:

Մեր հիմնադիր տնօրենը խոսեց ընտանեկան բռնության և այն դեպքերից, որոնք  եղել են մեր  ապաստանում,  և ներկայացրեց այն  աշխատանքը,որ  ԱԼԲՀ անում է իր բնակիչների համար:

Մեր թվով  21-րդ բեռ լի նվիրատված ապրանքներով, այժմ նավով շարժվում դեպի Հայաստան : Ինչպես միշտ դա շատ  հետաքրքիր և կարևոր փորձառություն էր:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք  կիսվեք Ձեր  օրհնություններով մեր կարիքավորների հետ:

Այս Աստվածահաճո  աշխատանքի մասը կազմեք և ներդրեք Ձեր երկնային տան  համար:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org

E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Մարտ 2015

March 19, 2015

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մեր անվճար 20-80 թեժ գծի հեռախոսահամարը զանգում է ավելի հաճախ քան երբևէ:   Բնակիչների քանակը մեր ապաստանում շատանում է: Այս ամիս 4 կանայք ապաստան են գտել Մայրատանը:  Երկուսը հղի են:  Մեկը 15-ամյա անչափահաս աղջիկ է, ով վեց ամսական հղի է:   Ոստիկանությունը և Լոռու մարզպետարանը նրան  նամակով ուղղորդել են մեր կենտրոն:  Նրա հարազատներից ոչ ոք չէր ցանկացել օգնել նրան,  և նա մնացել էր փողոցում:  Երկրորդ կինը մեծացել էր մանկատանը: Նա ունի երկու երեխա, որոնք նույնպես մանկատանն են:  Մեր տնօրինությունը անում է ամեն հնարավորը, որպեսզի  դուրս հանենք երեխաներին մանկատնից և միացնենք մայրիկին:

  •  

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ն  շարունակոմ է օգնություն տրամադրել ինչպես տարբեր գյուղական համայնքներին այնպես էլ այն անհատներին ովքեր դիմում են մեզ  դիմում – խնդրանքով: Այս ամիս մեր անձնակազմի անդամները  գնացել էին Արևաշատ գյուղ:  146 ընտանիքներ ստացան անհրաժեշտ օգնություն՝ հագուստ,  կոշիկ,  խաղալիքներ:

Պնակ մը կերակուր» Ձեր նվիրատվությունը  կօգնի շարունակել մեր ծրագիրը:  Մենք օգնում ենք մեր ծերերին հագուստով, կոշիկով և դեղորայքով:

«Աստվածաշնչի սերտողություն» Տեր Պարթևը, Փարաքարի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցուց,  շարունակում է ամեն ուրբաթ գալ մեր կենտրոն: Որոշ ընտանիքներ ստանում են մանկական սնունդ, տակդիրներ՝ մեծերի և փոքրերի համար: Մենք տալիս ենք  կոշիկ հագուստ  վերմակներ և այլն:

 

 Լիլիթ Լալայանը  NEWS LINE.AM –ից ռեպորտաժ էր պատրաստել ԱԼԲՀ-ի մասին:

https://www.youtube.com/watch?v=imyL2i3ms38

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքն անելու համար: Խնդրում ենք  կիսվեք Ձեր  օրհնություններով մեր կարիքավորների հետ:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025 Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: ArmavirMarz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org

E-mail: armenianlighthouse@gmail.com

 

 

 

← Older posts Newer posts →