← Older posts Newer posts →

Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2016

October 25, 2016
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
  • Գաբրիել Հայկազյանը 20 հոգանոց խումբ էր բերել Հայաստան, և նրանց առաջին օրը սկսվեց Էջմիածին այցելությամբ այնուհետև մեր կենտրոն: Համեղ հյուրասիրոթյուն կազմակերպեցինք նրանց համար: Բոլորին շշմեցրել էր մեր ապաստանն ու բոլոր բնակիչները:
    Նրանք բոլորը գոհացուցիչ արցունքներով նվիրատվություն արեցին.  գնալով մեր կենտրոնից,  խոստացան ամեն կերպ նպաստել մեր առաքելությանը:
  • Սեպտեմբերի 8-ին սբ. Մարիամ Աստվածածնի տոնն էր: Տեր Հայրը սուրբ պատարագ մատուցեց մեր Սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլոր բնակիչները և մի քանի հոգի եկեղեցու համայնքից ներկա էին: Օրհնություն էր բոլորի համար, բոլորը հաղորդություն ստացան:

 

  • Ավետիք Ղազարյանը եկավ մեր կենտրոն և մի ամբողջ օր նվիրեց մեր բնակիչներին՝  սովորեցնելով նրանց դեմքի խնամք, և թե ինչպես հոգ տանել իրենց մաշկի մասին:  Բնակիչները անսահման ուրախ էին, որ  արժանացան նրան, որ  ինչ որ մեկը ԱՄՆ-ից   բավականին հետաքրքրված էր հոգ տանելու  իրենց գեղեցկության մասին:
  •  ՏԵր և Տկն Մկրտչյանները Յութայից  հովանավորեցին Պնակ մը կերակուր ծրագիրը և հյուրասիրեցին ծերերին, բաժանեցին նրանց նոր վերմակներ, այնուհետև միացան մեզ  գնալու   Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ և Արմավիրի մարզի  Փշատավան գյուղ: Բաշխեցին նվիրաբերված վերմակներ, օճառներ, ատամի մածուկ և խոզանակ, ի հավելումն մեր հագուստի, կոշիկի, խաղալիքի նվիրատվության, որոնք նրանք հավաքել էին Յութայում:

 

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Մթնոլորտը մեր կենտրոնում շատ  բարեկամական և ուրախ է:  Այս ամիս տոնեցինք 3 ծննդյան տարեդարձ  և ատամհատիկ:  Բնակիչները գնացին Երևան  թատրոն  դիտելու,այնուհետև գիշերով շրջեցին Երևանում:  Մասնակցում են  անգլերենի, համակարգչի,կար ու ձևի և մանիկյուռ/պեդիկյուռի դասերին:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Անձնակազմը գնում է Հայաստանի տարբեր գյուղեր  և կարիքավորներին նվիրաբերում է մարդասիրական  օգնություն:  Այս ամիս այցելեցինք նաև  Արմավիրի մարզի Հայկավան գյուղ:
Էմմա Ավետիք Ղազարյանը ԱԼԲՀ-ի ակտիվ  աջակիցներից է, ով  միացավ մեր անձնակազմին Արարատի մարզի Երասխ գյուղին ապրանքներ նվիրաբերելու համար: Ուրախ ենք, որ մարդիկ միանում են մեզ մեր նպատակային գործում:
Շարունակում ենք օգնել սիրիահայ  փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն:

 

 

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

 

 

Տեղեկատվական նամակ Օգոստոս 2016

September 22, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի դեռ մեր հիմնադիրները Հայաստանում են, նրանք անում են ամեն ինչ մեր  բնակիչների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Բնակիչները գնում են եկեղեցի ամեն կիրակի և եկեղեցուց հետո, տանում ենք նրանց կամ  խաղահրապարակ կամ հյուրասիրության այնտեղ, որտեղ խաղաhրապարակ կա, որպեսզի հանգստյան օրերը ավելի հաճելի անցնեն: Այս անգամ հիմնադիրները տարել էին նրանց Էջմիածնի Տաշիր պիցցա: Բնակիչները շատ  ուրախ էին:
Բնակիչները  շատանում են մեր ապաստանում, և գրեթե ամեն ամիս մենք տարեդարձ ունենք: Այս ամիս 3 տարեդարձ ունեինք նույն օրը: Մեր կանայք  մասնակցում են կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարական դասերին:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Մեր անձնակազմը  180 կմ քարքարոտ ճանապարհ էր անցել  Լճավան գյուղ հասնելու համար. այն գտնվում է Ղարաբաղին մոտ, տրամադրեցինք մարդասիրական օգնություն 93 ընտանիքի ամբողջ գյուղում: 10 ժամ տևեց ընդհանուր բաշխումը իրականացնելը:
Նվիրաբերեցինք  մարդասիրական օգնություն  Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի 80 ընտանիքի և 60 առավել կարիքավոր  ընտանիքի տարբեր գյուղերից  Աշտարակի մարզպետարանում: Շնորհակալ ենք մարզպետարանի   աշխատակիցներին ցուցակը ուղարկելու և օգնություն տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար:

 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
  • Մալվինա Մկրյանին, Զեփյուռ Օհաննեսյանի հետ մեր կենտրոն այցելելու և մի ամբողջ օր մայրերի և երեխաների հետ անցկացնելու և նրանց գեղագիտական հմտություններ սովորեցնելու համար:
  • Զեփյուռ Օհաննեսյանին արվեստի դաս անցկացնելու, դրամապանակների և պայուսակների վրա նախշազարդում սովորեցնելու համար, դրանք վաճառվելու են ԱԼԲՀ-ի միջոցառումների ժամանակ:
  • Մեր կամավոր բժշկուհի Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին,  Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
  • Natali Pharm-ին   մեր երեխաներին բավական քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
  • Անահիտ Անանյանին Գլենդելից, շուրջ 6 շաբաթ յուրաքանչյուր  ուրբաթ ծերերի հետ բժշկական սեմինարներ անցկացնելու և յուրաքանչյուր երկուշաբթի՝ մեր բնակիչների հետ   հոգեբանական սեսիաներ անցկացնելու համար:

 

Հ.Գ.  Ներողություն ենք խնդրում, մեր նորություններից  մի քանիսը ուշացնելու համար: Ամռան ամիսներին մեր այցելուները շատ են, և մենք բաց ենք թողել մի քանի  անուններ նշել: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

unsubscribe from this list    update subscription preferences

Տեղեկատվական նամակ Հուլիս 2016

August 24, 2016

ՀՅՈՒՐԵՐ

  Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ում: Մեր հիմնադիրները եկան Հայաստան: Այն օրվանից, ինչ նրանք եկել են, ջանում են նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով մեր բնակիչների կյանքը դարձնել ավելի հետաքրքիր և  արդյունավետ: Մեր խորին շնորհակալությունն  ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այցելում են  և նվիրատվություններ են անում: Մեր հյուրերը ունենում են շատ դրական ազդեցություն մեր բնակիչների վրա: Նրանք դադարում են մտածել իրենց խնդիրների մասին և իրենց սիրված և պաշտպանված են զգում:

 

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  Մայրատունը կյանքով լի է: Մեր բնակիչները միշտ զբաղված են: Կարի դասի ժամանակ Զեփյուռ Օհաննեսյանը OC –ից եկել էր մեր կենտրոն և սովորեցրեց մեր բնակիչներին նկարել կտորի վրա: Նրանք շատ իրեր նկարեցին իրենց համար:

Երբ որ  հիմնադիրները եկան Հայաստան, նրանք մկրտութուն կազմակերպեցին: Տոնեցինք 12 մարդկանց մկրտություն` երեխաներ իրենց մայրերի և  տատիկների հետ:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ի անձնակազմը շատ զբաղված գրաֆիկ ուներ: Նրանք գնացին 7 գյուղեր Հայաստանի տարբեր մարզերում և մարդասիրական բաշխում կատարեցին. հագուստ,կոշիկ, խաղալիքներ, քայլակներ: Մենք ստանում ենք շատ դիմում-խնդրանքներ, համայնքներից բազմազավակ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի ,պայուսակի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք ունեն: Շարունակում ենք օգնել սիրիացի փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն: Սեթա Ղազարյանը/հիմնադիրը/ հատուկ ուշադրություն   և հավելյալ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին, քանի որ նրանք եկել են Հայաստան առանց ոչնչի:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տոնեցինք Հայաստանում որպես բարեգործական հիմնադրամ հաստատվելու 10 տարին:  Մեր բնակիչներից մեկը անակնկալ էր արել մեզ՝ ծաղիկներ, տորթ, շամպայն բերելով տոնակատարության համար:  Շնորհակալ ենք Աստծուն, որ մենք այդպիսի կանայք ունենք, որ երբեք չեն մոռանում մեր միջոցով Աստծու օրհնությունը:
  •  Լեո Մանուելյանը և  Տիգրան Սահակյանը  Վարդանանց Ասպետներից, Բագրատունյաց լաջից շատ երիտասարդ կամավորների հետ միասին հավաքեցին, փաթեթավորեցին  և փոխադրեցին 20 ոտնաչափ կոնտեյներ Նյու Յորքից Հայաստան:  
  • Մենք երախտապարտ ենք առաջինը Աստծուն այնուհետև  հայկական համայնքներին   այն ամենի համար, ինչ անում են  մեր հայրենիքի համար:

 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.

  • Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին,  Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
  • Natali Pharm-ին   մեր երեխաներին բավական քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

Տեղեկատվական նամակ Հունիս 2016

July 27, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մենք սկսեցինք ամիսը  ուրախալի իրադարձությամբ: Նշեցինք հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Կազմակերպեցինք հետաքրքիր  խաղեր, մրցույթներ կենտրոնում հետո նրանց նվերներ տվեցինք: Մեր երեխաները շատ ուրախացան և  վայելեցին իրենց օրը:
Տրամադրեցինք  նվերներ Պտղունքի մանկապարտեզին, քանի որ ԱԼԲՀ-ն  իրենց հովանավորն է:
Մեր Մայրատունը լի է  մայրերով և երեխաներով, ովքեր եկել են  այստեղ տարբեր տեսակի ընտանեկան խնդիրներով: Մեր թիմը անում է լավագույնս լուծելու իրենց խնդիրները
:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն    տրամադրեց  հումանիտար  օգնություն  Արմավիրի մարզի   սիրիացի  ընտանիքներին:
Շնորհակալ ենք  Արմավիրի մարզպետարանին, ովքեր ուղարկեցին մեզ այս ընտանիքիների ցուցակը  և եկան մասնակցելու նվիրատվության գործընթացին:   ԱԼԲՀ-ի անձնակազմը  գնաց Շիրակի մարզ  և նվիրաբերեց  հագուստ, կոշիկներ և խաղալիքներ  Ախուրյան և Ջաջուռավան գյուղերին :
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ԻՑ
 
Հունիս 26-ին ԱԼԲՀ-ն միջոցառում ունեցավ, որ կազմակերպել էին  Մանիան և Ալիսը Մեդի Քիթչեն-ում:
Մենք շատ լավ շահույթ ստացանք: Շատ զամբյուղներ   և նկարներ  լուռ աճուրդին գնվեցին մեր աջակիցների կողմից: Հավաքեցինք մոտավորապես $14000: Երախտապարտ ենք մեծ հովանավորության համար, որ ստանում ենք  OC-ից և Glendale-ից: Մեր հաջորդ  միջոցառումը տեղի կունենա Glendale-ում Նոյեմբերի 6-ին  Արաքս և Ասպետ Դավիդյանների տանը: Այդ ժամանակ շատ նկարներ հասանելի կլինեն ձեռք  բերելու համար:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
  • Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին,  Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և իրնց երեխաներին:
  • Natali Pharm-ին   մեր երեխաներին բավական քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
    Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

Տեղեկատվական նամակ Մայիս 2016

June 20, 2016

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մայիսը սկսեցինք ծննդյան տարեդարձով:  Մայիսի 2-ին Գոռի առաջին տարեդարձն էր: Նրա մայրը 18 տարեկան է: Նրանք եկել են մեր կենտրոն Տավուշի մարզից:  Ամուսինը նրան և երեխային թողել էր փողոցում և նրանք ոչ մի տեղ չունեին գնալու:
Մեր կանայք մասնակցում են  կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարական դասերին: Նրանք պատրաստում են  գոգնոցներ, սեղանի սփռոցներ և այլ հետաքրքիր իրեր:
Մեր կենտրոնում տոնեցինք  Քրիստոսի  Համբարձումը: Բնակիչները շատ ոգևորված  էին,անձնակազմի հետ պարում էին հայկական ավանդական երաժշտության ներքո:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր ուղարկում են մեզ դիմում-խնդրանքներ,բազմազավակ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն: Մեր անձնակազմը մեկնեց Արարատի մարզ՝  Նորամարգ համայնքին օգնություն տրամադրելու:
Խնդրում ենք, օգնեք մեզ օգնել  այս խիստ կարիքավոր հայերին:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ԻՑ
Հովիկ և Հուրի Մկրտչյանները,  ովքեր հարում են Մորմոններին, Յութայում հավաքեցին 27 ոտնաչափ կոնտեյներ՝ լի տակդիրներով, անվասայլակներով,օճառներով, նոր հագուստով, կոշիկներով, և տվեցին դրամական միջոցներ, որպեսզի կոնտեյները տեղափոխվի Հայաստան: Հայ երիտասարդները փաթեթավորեցին իրերը:
Երախտապարտ ենք Հարութ  Բեկերյանին  16 ժամ Յութայից կոնտեյները դեպի Լոնգ Բիչ տեղափոխելու  համար:
Միառժամանակ տեղափոխման հետ զուգահեռ Ղազարյան ընտանիքի թոռները և Զահրի երիտասարդները եկան օգնության,  կշռեցին և հատկորոշեցին յուրաքանչյուր արկղ: Շուտով մենք մեկ այլ կոնտեյներ կուղարկենք:  Թող Աստված փոխհատուցի բոլոր այս մարդկանց:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 

  • Մեսրոպյան դպրոցի աշակերտները  ուսուցչուհու և ծնողների հետ ավտոբուսով եկան մեր կենտրոն:  Նրանք հովանավորել էին այդ օրվա «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Աշակերտները հյուրասիրեցին ծերերին, շրջեցին կենտրոնով , մտերմացան բնակիչներին, խաղացին երեխաների հետ: Ճաշակեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:

  •  Ավստրալիայից  Բլղուրջյան և Բաբլանյան ընտանիքները այցելեցին մեր կենտրոն: Դա նրանց համար հուզառատ փորձառություն էր: Նրանք ողողեցին երեխաներին նվերներով:   Հովանավորեցին «Պնակ մը կերակուր» ծրագիրը և մատուցեցին ծերերին: Շրջեցին կենտրոնով ,այնուհետև գնացին մանկապարտեզ և  post shelter,  խաղացին մեր երեխաների հետ, վայելեցին իրենց ժամանակը մեր կենտրոնում: Բլղուրջյան ընտանիքը հանդիպեց նաև իր հովանավորյալ ընտանիքին:

 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
  • Natali Pharm-ին   մեր երեխաներին բավական քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
  • Թերապևտ՝ Սուսաննա Օնանյանին,գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին,  Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և ԱԼԲՀ-ի ծրագրերի մասնակիցներին:

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
 
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
 

ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

Մեր կոնտեյները ուղարկվեց Հայաստան

May 11, 2016

Այսօր մենք ընկերների և զարմիկների օգնությամբ   կոնտեյներ ուղարկեցին Հայաստան Սիրիայի փախստականների համար: Մենք ուղարկեցինք նաև  Super King Market –ից: Պետիկ և Մարո Ֆերմանյանների նվիրաբերած 26 տուփ տակդիրներից 3-ը: Երախտապարտ ենք այս մեծաքանակ նվիրաբերության համար:  Աստված առատորեն օրհնի նրանց և իրենց ընտանիքը:  Այնուհետև բոլորս միասին ճաշեցինք  Ղազարյանների տանը նշելով այս մեծ ուրախությունը:

Տեղեկատվական նամակ Ապրիլ 2016

May 9, 2016

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Այս ամիս մեր բնակիչները սկսեցին  իրենց աշխատանքը ջերմոցում: Շուտով կունենանք շատ լոլիկ, պղպեղ  և վարունգ: Մենք քաջալերում ենք ջերմոցում  աշխատելը, սովորեցնում ենք մեր բնակիչներին ինչպես  աճեցնել և պահպանել մշակաբույսերը, որովհետև մեր  բնակինչերից շատերը եկել են հեռավոր համայնքներից և այն   շատ կարևոր է նրանց հետագա  գոյատևման համար, երբ նրանք դուրս գան ապաստանից:  Անում ենք ամեն ինչ, տալիս ենք նրանց  տարբեր հմտություններ, որպեսզի սովորեն և կարողանան գումար վաստակեն, օգնում ենք  խնայել հետագա անկախության  և առողջ ապրելակերպի համար ապաստանից դուրս :
Մեր բնակիչները շարունակում են իրենց՝ կարի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարության դասերը: Աստվածաշնչի սերտողության դասեր են անում հիմնադիր Սեթա Ղազարյանի հետ:

Երբ որ Սեթա Ղազարյանը եկավ Հայաստան, նա  մկրտություն կազմակերպեց: Տոնեցինք  24 երեխաների և մայրերի մկրտությունը, որոնցից 21-ը մեր  կենտրոնի բնակիչներն էին, դա հիանալի տոնակատարություն էր:
Պտղունքի  մանկապարտեզում ապրիլի 7-ին տոնեցինք մայրերի օրը, նրանց համար մեծ պատիվ էր բարերար Սեթա  Ղազարյանի ներկայությունը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ն  շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Մենք այցելեցինք Արարատի մարզի Պարույր Սևակ և Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղեր,նվիրաբերեցինք անհրաժեշտ իրեր կարիքավոր ընտանիքներին: Ինչպես միշտ ստանում ենք բազմաթիվ դիմում-խնդրանքներ: Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին ,ովքեր գալիս են մեր կենտրոն:
Անի և Սեթա Միրզայանները հանգանակեցին գումար սիրիահայերին   էլեկտրական վառարաններ գնելու համար, սկսեցինք բաժանել կարիքավորներին:

          ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.

  • Սարմեն և Թալար Պողոսյաններին, մանկական հագուստ, կոշիկ և աքսեսուարներ նվիրաբերելու համար: Նրանք ժամանակ անցկացրեցին երեխաների հետ: Մեծ սիրով ընդունում ենք բոլոր հյուրերին:
  • Natali Pharm-ին  մեծ քանակությամբ Հիփ մանկական սնունդ նվիրաբերելու համար:
Մեր հիմնադիրը գնաց Հայաստանից, որպեսզի շարունակի իր արժանապատիվ աշխատանքը Ամերիկայում: Մեր անձնակազմը և բնակիչները մաղթեցին նրան հաջողություն և ապահով թռիչք:

 

 

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ:
 

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվություններըառցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

unsubscribe from this list    update subscription preferences

Տեղեկատվական նամակ Մարտ 2016

April 12, 2016

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՅՐԱՏՈՒՆ

Ամիսը լի էր ուրախալի միջոցառումներով և տոնակատարություններով:

  • Մեր հիմնադիր և գործադիր   տնօրեն՝ տկն.  Սեթա Ղազարյանը, եկավ Հայաստան:  Նա նվերներ և ուրախություն բերեց մեր կենտրոն:  Միշտ հրաշալի է տեսնել տկն. Սեթային կենտրոնում!
  • Տոնեցինք Ծաղկազարդը Փարաքարի եկեղեցում: Մեր հիմնադիրը Ամերիկայից իր հետ բերել էր 200  խաչեր՝ պատրաստված արմավենու ճյուղերից: 40 մանկանց եկեղեցու  տիկնանց միությունը, նվիրաբերել էր դրանք մեզ տկն. Սեթայի ընկերուհու՝ Մարո Թուֆենքջյանի միջոցով: Բոլոր հավատացյալները ուրախացան՝ խաչերը կրելով: Դա նոր փորձառություն էր  Հայաստանում:
  • Տոնեցինք Զատիկը: Մեր բնակիչները գնացին  եկեղեցի, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ,որը լի էր զատկական ուտելիքներով:
  • Մեր տնօրենի  տեղակալները, Մայրատան   բնակիչների հետ՝ 17 մայրեր և 26 երեխաներ, գնացել էին  Երևանի  Տիկնիկային թատրոն և  հրաշալի ու անմոռանալի ժամանակ անցկացրել:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Շարունակում ենք մեր մարդասիրական աշխատանքը: ԱԼԲՀ-ի թիմը Սեթա Ղազարյանի և հովանավորների հետ անում են լավագույնս լուծելու կարիքավորների խնդիրները, ովքեր դիմում են մեզ: Այս ամիս մեր աշխատակազմը գնացել էր Արմավիրի մարզի  Վարդանաշեն գյուղ և օգնություն տրամադրել 85 ընտանիքի:

Երբ որ տկն Սեթան եկավ Հայաստան, նա գնաց Դարբնիկ գյուղ, որտեղ շատ սիրիահայեր են ապրում: Հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիայի փախստականների խնդիրներին և անում  ամեն ինչ, որպեսզի ձեռք մեկնենք բոլոր սիրիացիներին:

 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.

  •  Armenian Tree Project-ին 250 մշտադալար ծառեր նվիրաբերելու համար.
  • ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 20 կամավորներին, ովքեր միացան Armenian Tree Project –ին և օգնեցին մեզ ծառատունկն իրականացնել:
  • Արսինե Սահակյանին և Արմինե Բաղդասարյանին  Vision International People խմբից, ովքեր կազմակերպեցին սեմինար բնակիչների և աշխատակազմի համար առողջության և  հիգիենայի վերաբերյալ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

unsubscribe from this list    update subscription preferences

Տեղեկատվական նամակ Փետրվար 2016

March 24, 2016

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մեր թեժ գծի(անվճար  հեռախոսահամարը 20 -80) զանգում է ավելի հաճախ քան երբևէ: Բնակիչները շատանում են մեր ապաստանում: Այս ամիս ևս 7 կին  իրենց անմեղ երեխաների հետ ապաստան են գտել Մայրատանը: Փետրվարի վերջում  մենք արդեն ունեինք 16 կին և 23 երեխա մեր  ապաստանում: Մենք նաև ունենք նորածին տղա երեխա ՝ Արմանը: Անում ենք ամեն  հնարավորը  մեր բնակիչներին օգնելու լուծելու իրենց խնդիրները: Մեր բնակիչների համար հնարավորություն ենք ընձեռում նոր կյանք ստեղծելու համար:

 

Մեր բնակիչները  կազմակերպել էին հիանալի  և անմոռանալի ներկայացնում մեր կենտրոնում:  Նրանք  դեմադրել էին Կիկոսի մահը, որ  շատ ճանաչված ստեղծագործություն  է գրված  հայտնի պոետ  Թումանյանին կողմից: Նրանք ձևավորել և կարել էին իրենց պարի հագուստերը մեր կարի սենյակում: Հրաշալի երեկո էր:Մենք միառժամանակ տոնեցին մեր երեխաներից երկուսի ծննդյան տարեդարձները: Շնորհակալ ենք Դան Դեսերտին  մեզ ծննդյան 2 համեղ  տորթ տրամադրելու համար:Մեր բնակիչների և անձնակազմի հետ  տոնեցինք հայկական ավանդական Տրնդեզը, Տեր Պարթև քահանան   եկավ և   բացատրեց  Տրնտեզի նշանակություն…

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Տրամադրում ենք անհրաժեշտ  ապրանքներ կարիքավոր ընտանիքներին: Ինչպես միշտ այս ամիս ևս  ստացանք շատ դիմում-խնդրանքներ: Մարդասիրական օգնություն տրամադրեցինք Էջմիածնի   դպրոցի սաներին:  Շարունակում ենք օգնել Սիրիայից եկած փախստականերին, ովքեր  գալիս են մեր կենտրոն:

 

Մեր երախտագիտությունն ենք հայտնում

  • Կամավոր բժ. Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ Եվա Թորոսյանին, ատամնաբույժներ Արմենին և Արմինեին Լյուքս Մեդ  բժշկական կենտրոնից, ովքեր շարունակում ենք իրենց բարեգործական աշխատանքները՝  տրամադրելով բժշկական և ատամնաբուժական օգնություն մեր ապաստանի մայրերին    և իրենց երեխաներին:
  • Նատալի Ֆարմին մեր երեխաներին բավական քանակությամբ մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ  նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

unsubscribe from this list    update subscription preferences

Տեղեկատվական նամակ Հունվար 2016

February 19, 2016

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մեր  40ֆթ կոնտեյները Կալիֆորնիայի պահեստից հուվարի 28-ին ուղևորվեց Հայաստան,  ի շնորհիվ բոլոր այն նվիրատուների , ովքեր այն իրականություն դարձրեցին:
138 մարդ այցելեց շնորհանդեսի միջոցառմանը. այն տեղի ունեցավ Արմենիան Հերիթիջ Քրուզի վրա, խոսնակն էր Սեթա Ղազարյանը. ներկայացնում էր  ԱԼԲՀ-ի ծրագրերը Հայաստանում:

Մեր կամավոր բժ. Սուսաննա Օնանյանը եկավ մեր կենտրոն և ստուգեց մեր  բնակիչներին և «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցներին: Բժիշկը դեղեր տվեց նրանց:
Մեր երախտագիտությունն  ենք հայտնում  Հայկ Վարուժան Բերբերյանին Լոնդոնից, մեզ  դեղորայք տրամադրելու համար:
Նրա որդին եկավ և նկարներ արեց, մինչ բժ. Օնանյանը բուժ. ստուգում էր անցկացնում…
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ժիրայր Ալթունյանին Կալիֆորնիայից, ով եկավ մեր կենտրոն  և Սուրբ Ծննդյան նվերներ  տվեց մեր բոլոր փոքրիկ բնակիչներին:

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Մենք շարունակում ենք մասնագիտական հմտություններ սովորեցնել  մեր Մայրատանը: Անում ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք դրական  ազդեցություն մեր բնակիչների  և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության համար: Սովորեցնում ենք նրանց գնահատել  Աստծու կողմից տրված նվերը՝ մայրությունը:
Այս ամիս մեր բնակիչը՝ Տաթևը, ով եկել էր մեր կենտրոն 2014 թվականի դեկտեմբերի 18-ին,  միացավ իր ամուսնուն: Մենք ուրախ ենք ընտանիքը վերամիավորելու համար, ինչպիսի օրհնություն!

Մեր բնակիչներին տարանք Էջմիածնի եկեղեցի:  Պատարագից հետո նրանք շրջեցին  քաղաքով: Կենտրոնում նրանց Սուրբ Ծննդյան ընթրիքն էր սպասում:

 

ԾՐԱԳՐԵՐ

Շարունակում ենք «Աստվածաշնչի սերտողության» դասերը առաքելական եկեղեցու տեր հոր առաջնորդությամբ:  Հունվարի 6-ին Տեր Պարթևը Սուրբ Ծննդյան արարողություն կատարեց, Ջրօրհնեք և օրհնեց ողջ կենտրոնը: Մեր բոլոր բնակիչները, ինչպես նաև հարևան գյուղերի մարդիկ, ներկա էին արարողությանը: Նա նաև օրհնեց մեր սնունդը, հետո տոնեցինք  Հիսուս Քրիստոսի ծնունդը և մկրտությունը:
«Պնակ մը կերակուր» ծրագիրը շարունակվում է շաբաթական 2 անգամ, մասնակիցները շատ ոգևորված են, նրանք սպասում են  ճաշի օրերի մեծ խանդավառությամբ:

 

Դիտե՛ք  վերջին ռեպորտաժը ԱԼԲՀ-ի մասին…

ԱԼԲՀ.  Սեթա Ղազարյանի հարցազրույցը  Վրեժ Ագաջանյանի շոուի ժամանակ:

 

https://www.youtube.com/watch?v=-jnDyqfFPQU&feature=youtu.be

We are an open Shelter, Please come and visit our facility.

Make your donations to where it counts, and make a difference in the lives of our residents…

WE NEED YOUR HELP TO DO THIS WORK. PLEASE SHARE YOUR BLESSINGS WITH THE UNFORTUNATE….

Please make your heartfelt donations, on line or send a check to:

ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com

← Older posts Newer posts →