Տեղեկատվական նամակ Հուլիս 2017
ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ում: Ունեցանք շատ հյուրեր աշխարհի տարբեր մասերից, ովքեր այցելեցին մեզ և դրամական կամ այլ անհրաժեշտ իրերի նվիրատվություն կատարեցին:
Մեր հյուրերը շատ մեծ դրական ազդեցություն են ունենում բնակիչների վրա:
NJ-ից Լեո Մանուելյանի գլխավորությամբ Fuller Center-ի 15 մասնակիցներ այցելեցին մեր կենտրոն: Նրանք շրջեցին, շատ հարցեր ունեին: Բոլորը հիացած էին մեր գործունեությամբ և շատ հուզված էին ապաստանի բնակիչներով:
Պատրաստել էինք քաղցրավենիքի և մրգի սեղան նրանց համար:
- AYF (Հայ երիտասարդների ֆեդերացիա) CA-ից այցելեց մեր կենտրոն: 25 երիտասարդներ վայելեցին համեղ ուտելիքը, շրջեցին կենտրոնով, խաղացին երեխաների հետ` հեռացան լցված սրտով և բավարարվածությամբ:
Խոստացան օգնել մեր հիմնադրամին փաթեթավորման և Կալիֆորնիայից տեղափոխման հարցում: Դաշնամուր նվագեցին և հայկական ազգագրական երգեր երգեցին:
- Արդեն 2 տարի է, ինչ Հրաչ և Արազ Ղազարյանը ամեն ուրբաթ սկսել են հովանավորել «Պնակ մը կերակուր» ծրագիրը, ի հավելումն երեքշաբթի օրվա: Մեր ծերերեը դրանից ավելի առողջ են զգում:
- Հրաչ Ղազարյանի ընտանիքը ուրբաթ օրվա հյուրասիրության ընթացքում այցելեց մեր կենտրոն: Ծերերը շատ ուրախ էին նրանց տեսնելու համար: Աղոթեցինք միասին, այնուհետև օգնեցին մեզ մատուցել ճաշը: Ճաշից հետո նրանք իրենց ժամանակը անցկացրեցին բնակիչների և երեխաների հետ:
Ունեցանք մեկ այլ հաջողված և հուզիչ պատմություն մեր կենտրոնում: Բնակիչներից մեկը, ով ապրում էր մեր կենտրոնում գրեթե 2 տարի իր 2 տղաների հետ, պարզվեց, որ 8 տարի առաջ ունեցել է հոգեբանական լուրջ տրավմա, այս ամբողջ ժամանակ նա փորձել էր դա գաղտնի պահել: Հոգեբանի հետ աշխատելով՝ պարզվեց, որ նա ունի 2 աղջիկ իր նախորդ ամուսնությունից, նրան սպառնացել էին և չէին թույլատրել տեսնել նրանց 8 տարի:
Աշխատակազմը նկատեց, որ նա դառնում է ավելի ու ավելի դեպրեսիվ և շատ գլխացավեր ունի: Նրա բարկությունը ուղղված էր 2 տղա երեխաների վրա: Նրա առջև պահանջ դրեցինք դադարեցնել երեխաներին հարվածելը, այլապես նա կհեռացվի ծրագրից և երեխաներին կվերցնեն իրենից: Նա որոշեց խոսել: Մենք առաջարկեցինք միջնորդ լինել, որպեսզի նա 8 տարի անց հանդիպի իր դուստրերին:
Շուտով մենք կկազմակերպենք մեկ այլ հանդիպում, քանի որ մեզ առաջարկեցին գնալ գյուղ նվիրաբերելու հագուստ գյուղի անապահով ընտանիքներին:
Մայրերը և երեխաները հիանալի ժամանակ անցկացրեցին կիրակի օրը: Եկեղեցուց հետո հիմնադիրները բնակիչներին տարան Էջմիածնի Տաշիր պիցցա: Համտեսեցինք համեղ պիցցան: Երեխաները շատ ուրախ ժամանակ անցկացրեցին խաղահրապարակաում:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ԱԼԲՀ-ն շարունակում է տրամադրել մարդասիրական օգնություն Հայասատնի տարբեր մարզերին:
Աշխատակազմը կտրեց 210 կմ հասնելու և նվիրաբերելու մարդասիրական օգնություն 97 կարիքավոր ընտանիքների Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում: Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Գյուղը ծայրահեղ ծանր պայմաններում էր: Գյուղացիները զարմացած էին՝ տեսնելով կազմակերպություն, որ կտրում հասնում է այդ տարածությունը իրենց մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Գյուղը չուներ գյուղապետարան: Տրամադրեցինք օգնությունը դրսում՝ բաց տարածքում: Նրանց երախտագիտությունն ու գոհունակ դեմքերը ստիպեցին մեզ հասկանալ, որ մեր աշխատանքը հաջողվել է:
Այցելեցինք Տավուշի մարզի Հաղարծին գյուղ՝ տրամադրելու մարդասիրական օգնություն 112 կարիքավոր ընտանիքների: Գոհար Զահրը և մեր հիմնադիր/գործադիր տնօրեն՝ տկն. Սեթան, նույնպես միացան բաշխման գործընթացին: Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Կազմակերպեցինք մեկ այլ բաշխման գործընթաց Շիրակի մարզի Հացիկ և Շիրակ գյուղերում՝ տրամադրելով օգնություն 180 կարիքավոր ընտանքների:
|
|
Տեղեկատվական նամակ Հունիս 2017
Մայրատունը լի է մայրերով և երեխաներով: Նրանք բոլորը տարբեր տեսակի ընտանեկան բռնության զոհեր են: Մեր թիմը անում է լավագույնս նրանց խնդիրներին լուծում տալու համար: Բնակիչները շարունակում են իրենց կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման, խոհարարական դասերը և ջերմոցի աշխատանքները:
Բնակիչներից ոմանք աշխատում են գյուղի մոտակայքում, վաստակում են գումար և շուտով նրանք կտեղափոխվեն Post shelter-ի մասնաշենքերից մեկը, որտեղ ծրագրի շրջանակներում ապրում են 6 կանայք: Նրանք բավական ուժեղ են ինքնուրույն ապրելու համար:
- Պտղունք գյուղում չափազանց վատ պայմաններում բնակվում է սիրիահայ ներգաղթյալ ընտանիք: Պտղունք տեղափոխվելուց ի վեր, շարունակաբար մեզնից ստանում են տարբեր տեսակի օգնություն․ հագուստ, կոշիկ, ձմռան ամիսներին նաև տրամադրել ենք ջեռոց, տաքացուցիչ և չորանոց։ Նրանք դիմեցին մեզ մեր մատուռ եկեղեցում նրանց տղայի ամուսնությունը օրհնելու խնդրանքով․ չունեին բավականաչափ միջոցներ այն կազմակերպելու համար։ Տիկին Սեթան խնդրեց անձնակազմին ստանձնել բոլոր պարտականությունները, և ծախսերը հոգալ ԱԼԲՀ- Հույսի Շող ծրագրի շրջանակներում: Մենք կազմակերպեցինք նրանց հարսանիքը երկու օրում՝ հնարավորինս փորձելով նրանց օրը անմոռանալի դարձնել։ Հարսը ընտրեց իր հարսանեկան զգեստը և բոլոր պարագաները մեր կենտրոնից, հրավիրեցինք կամավոր վարսահարդարին, հետո պատվիրեցինք գեղեցիկ հարսանեկան տորթ և գնեցինք շամպայն արարողությունից հետո նրանց օրհնությունը նշելու համար:Մեր բնակիչները մեզ շատ օգնեցին․ ամբողջ օրը պատրաստում էին հարսանեկան հուշանվերներ՝ տարոսիկներ և զարդարում էին մեր շենքի բակը արարողության համար։ Տեր Պարթևը օրհնեց նրանց նորաստեղծ ընտանիքը:
- Մեսրոպյան դպրոցի աշխակերտները ուսուցչուհու և երկու մայրերի հետ մեծ ավտոբուսով այցելել էին մեր կենտրոն: Նրանք հովանավորել էին այդ օրվա «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Աշակերտները մատուցեցին ծերերին, շրջեցին կենտրոնով, մտերմացան բնակիչների հետ, բավականություն ստացան երեխաների հետ խաղալուց: Վայելեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:
- Փասադենայի Լա Կանադա ավագ դպրոցի հայկական ակումբի ուսանողները եկել էին Ալտա Դենայի պահեստ՝ փաթեթավորելու նվիրաբերված ապրանքները։ Հրաշալի փորձառություն էր բոլորի համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Գրիգորյաններին, Թուջյաններին և Չաթոյաններին այս ամենը իրականություն դարձնելու համար։ Նվիրատվությունները հավաքվում են և փաթեթավորվում իրենց տարածքում։ Մեր ակտիվ կամավորներ՝ Լորի Կարագոզյանը և Շուշիգ Կեհեյանը, միացել էին խմբին օգնելու և ուղղություն ցույց տալու, քանի որ նրանք արդեն որոշ ժամանակ աշխատել էին մեզ հետ։
Մեր գրասենյակից շատ մարդիկ գալիս և ստանում են տարբեր տեսակի իրեր. հագուստ, կոշիկ, քայլակ, զուգարանակոնք, մեծահասակի և մանկական տակդիրներ:
|
|
Տեղեկատվական նամակ Մայիս 2017
Նախնական կենցաղավարության համար որոշակի սնունդ տրամադրեցինք, այսուհետ նրանք կդասավորեն իրենց կենցաղը ինքնուրույն:
Ֆինանսապես անկախ են, քանի որ աշխատում և վաստակում են իրենց ապրուստը և բնակվարձ չեն վճարում:
Մեր բնակիչները գնացել էին «Խոստում» ֆիլմը դիտելու: Խորին շնորհակալություն ենք հայտնում Անահիտ Անանյանին տոմսերի գումարը տրամադրելու համար:
Կենտրոնում տոնեցինք Քրիստոսի Համբարձումը: Բնակիչները շատ ոգևորված էին, անձնակազմի հետ պարում էին հայկական ավանդական երաժշտության ներքո:
Օգնեցինք մեր նախկին շահառուներից մեկին՝ վճարելով նրա ուսման վարձը և նա ավարտեց սպորտային առողջության և բուժական մերսման լրիվ դասընթացը: Արմինեն մեր ապաստանում էր իր որդու՝ Ալիկի հետ ավելի քան մեկ տարի, տկն. Սեթա Ղազարյանը (հիմնադիր/գործադիր տնօրենը) բացահայտեց,որ նա ունի մերսում անելու տաղանդ. երկրաշարժից հետո նա բուժել էր իր հորը և նորից ոտքի հանել, տկն. Սեթան օգնեց նրան՝ տալով աշխատանք. մերսում էր մեզ և մեր հյուրերին փողի դիմաց: Դա նրան շատ ոգևորեց և նա ցանկացավ շարունակել իր ուսումը: ԱՄՆ-ից մի խումբ այցելուներ ուղղորդվել էին մեր կենտրոն տուրիստական գործակալ Գաբրիելի կողմից, վերջինիս քույրերը տվեցին մեզ 400 դոլար, որպեսզի Արմինեն հաճախի դասերին: Ծանր ձմռանից հետո նա հաղթահարեց բոլոր խոչընդոտները և ավարտեց իր ուսումնական կուրսը:
Այցելեցինք նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղ, անցանք երկար ճանապարհ հասնելու և օգնելու նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն:
Այս ամիս ստացել ենք օգնության շատ դիմում-խնդրանքներ Սիրիայի ներգաղթյալներից: Ավելի քան 30 սիրիահայեր մեր կենտրոնից ստացան հագուստ, ծածկոցներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։ Բացի այդ, ամեն օր շատ ընտանիքներ են գալիս մեր կենտրոն խնդրելու այն ապրանքները, որի կարիքն ունեն: Հաշմանդամ և անապահով ընտանիքների դիմում-խնդրանքները ևս կրկնապատկվել են: Դեռ կան բազմաթիվ գրանցված ընտանիքներ, ովքեր սպասում են իրենց հերթին, որպեսզի օգնություն ստանան։
- Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում՝ դեղորայքի համար նվիրատվություն կատարած Գարո Բերբերյանին և իր հորը, ինչպես նաև բժ. Սուսաննա Օնանյանին դեղորայքը գնելու և մեր կենտրոն բերելու համար:
- Կոնտեյները, որ Ամերիկայից ուղարկվել էր հիմնադիրների կողմից, հասավ մեր պահեստ: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
- Ռոզ-Մարի Բորանյանին և Կանադայից եկած խմբին՝ իրենց խիստ զբաղված գրաֆիկից ժամանակ տրամադրելու և մեր կենտրոն այցելելու համար:
Շատ հուզված և տպավորված էին այն աշխատանքով, որ անում ենք ապաստանի բնակիչների և անապահով մարդկանց համար: - Բժիշկ Սուսաննա Օնանյանին, ատամնաբույժ Արմինեին Lux- Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով բժշկական և ատամնաբուժական օգնություն մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
- Շիրիկյան ընտանիքին՝ պոլիէթիլային գունավոր տոպրակներ նվիրաբերելու համար, որոնք մենք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները հասցեատերերին բաշխելու համար:
- Թոմ Գաբրիելին բոլոր արկղերը նվիրաբերելու համար, որոնք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները կոնտեյներով Հայաստան ուղարկելուն:
|
|
Տեղեկատվական նամակ Ապրիլ 2017
Բնակիչները սկսել են աշխատել ջերմոցում և շուտով կունենանք շատ լոլիկ, պղպեղ և վարունգ: Քաջալերում ենք ջերմոցի աշխատանքները և սովորեցնում մեր բնակիչներին ինչպես աճեցնել և պահպանել մշակաբույսերը:
Տոնեցինք նաև Զատիկը: Բնակիչները գնացին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ, որը լի էր զատկական ուտելիքներով:
Մեր բնակիչները Հայաստանում այցելեցին ցեղասպանության հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը :
Այցելեցինք հանրապետական ծննդատուն և նվերներ տվեցինք 79 նորածիների և հղի կանանց:
Աշխատակազմը այցելեց հոգեբուժարան և նվիրաբերեց հագուստ և կոշիկ հիվանդներին:
Այցելել ենք բազմաթիվ գյուղեր և կազմակերպություններ և տրամադրել ենք օգնություն շատ անապահով մարդկանց, բայց սա շատ ավելի հուզիչ և տպավորիչ էր…
Շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ հնարավորություն է տալիս օգնելու այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն:
Կարդացե՛ք Շահումյան գյուղում օգնության տրամադրման մասին հոդվածը.
http://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064129/
- Ռոզի Տեր Սարոյանին, ով ԱԼԲՀ-ի պահեստում կամավոր օգնել է պրն. Զոհրաբին և տկն. Սեթային փաթեթավորելու և պալետներ պատրաստելու հարցում: Կարիք ունենք շատ կամավորների ներգրավվածությանը այս Աստվածային աշխատանքը կատարելու գործում:
- Անահիտ Անանյանին բնակիչների և «Պնակ մը կերկուր» ծրագրի մասնակիցների հետ սեմինարներ անցկացնելու համար:
|
|
Տեղեկատվական նամակ Մարտ 2017
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ
- Մարտի 19-ին մենք միջոցառում ունեցանք! Այն շատ հաջող էր: Ներկա էին ավելի քան 120 մարդ: Գլենդելի քաղաքապետ Փաուլա Դիվայնը, ինպես նաև խորհրդականներ՝ պրն. Նաջարյանն ու պրն. Սինանյանը նույնպես օգնեցին մեզ: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր եկան և աջակցեցին մեր աշխատանքին՝ փոփոխություն կատարելով Հայաստանում ապրող մարդկանց կյանքում, ովքեր ունեն դրա կարիքը :
- Մարտի 20-ին կոնտեյները դուրս եկավ պահեստից: Պահեստը լի էր նվիրատուների կողմից տրամադրված ապրանքներով:
- Տեր Եղիա Հայրապետյանը այցելել էր մեր հիմնադիրների տուն: Շնորհակալ ենք նրան իր մշտական աջակցության համար և մեր շաբաթական Աստվածաշնչի սերտողությանը դասեր տրամադրելու համար:
Հայաստանում
- Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Օրը հիանալի դարձրեցինք թե՛ ապաստանում ապրող կանանց, թե՛ «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցների համար՝ տրամադրելով նվերներ: Ծերերը պարեցին աշխատակազմի անդամների հետ և վայելեցին իրենց օրը:
- Հայկական Tree Project-ը նվիրաբերեց մեզ մշտադալար ծառեր. մենք տնկեցինք դրանք մեր այգում:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Բնակիչները շարունակում են կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարական դասերը:
Բնակիչներից վեցը աշխատանք են գտել և գումար են վաստակում: Պատրաստվում են տեղախոխվել “Post Shelter” ծրագիր, որը տրամադրում է ժամանակավոր տուն այն կանանց, ովքեր պատրաստ են ապրել ապաստանից դուրս, բայց դեռ ունեն մեր վերահսկողության կարիքը ավելի ուժեղ և ինքնավստահ լինելու համար:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք մեր բարեգործական աշխատանքը` տրամադրելով տարատեսակ իրեր կարիքավոր ընտանիքներին: Այցելում ենք տարբեր ծննդատներ և նվիրաբերում նորածնային հագուստ և տակդիրներ:
Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն: Գրեթե ամեն օր տալիս ենք խոհանոցային պարագաներ, վերմակներ և հագուստ:
Անակնկալ մատուցեցինք Սիրիայի ներգաղթյալ ընտանիքներից մեկին՝ տրամադրելով նրանց մահճակալ, մատրաս և ծածկոց: Երբ հիմնադիր տնօրեն Սեթա Ղազարյանը իմացավ, որ սիրիահայ ընտանիքը չունի մահճակալ և քնում է հատակին, նա աշխատակազմին խնդրեց գնալ գյուղում գտնվող իր տուն և երկրորդ ննջասենյակի կահույքը տալ նրանց:
Բժշկական իրեր տրամադրեցինք Էջմիածնի հիվանդանոցին: Հիվանդանոցի պայմանները շատ աղքատիկ են , և մենք այն մեր ուշադրության կենտրոնում ենք պահում: Տրամադրում ենք այն բժշկական իրերը, որ ունենք: Գալիս են շտապօգնության մեքենայով և տանում ամբողջ օգնությունը:
|
|
Տեղեկատվական նամակ Փետրվար 2017
Բնակիչների հետ տոնեցինք հայկական ավանդական «Տյառնընդառաջը»: Տեր Պարթևը մատուռ եկեղեցում փոքրիկ արարողություն կատարեց և բացատրեց «Տյառնընդառաջի» նշանակությունը:
Այնուհետև հավաքվեցինք կրակի շուրջը, երգեցինք եկեղեցական երգեր և սկսեցինք ցատկել կրակի վրայով: Տոնական տրամադրությունը շարունակվեց սեղանի շուրջ: Շնորհակալ ենք Աստծուն առատ օրհնության համար:
Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս ստացանք շատ անհատների դիմում-խնդրանքներ, ովքեր չափազանց կարիք ունեն մարդասիրական օգնության: Օգնություն տրամադրեցինք 60-ից ավելի ընտանիքների:
Անձնակազմը մեկնեց Արմավիրի մարզի Տարոնիկ և Մարգարա գյուղեր: Երկուսն էլ մոտ էին Թուրքիայի սահմանին և մենք մուտք գործեցինք գյուղ հատուկ անցագրային թույլտվությամբ: Գյուղացիները զարմացած և ուրախացած էին ,որ մենք ուշադրություն էինք դարձրել իրենց կարիքներին և նվիրաբերել էինք տոպրակով հագուստ, կոշիկներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ իրեր:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում սիրիահայ փախստականներին և նրանց խնդիրներին, անում ենք հնարավորինս, օգնության ձեռք ենք մեկնում բոլոր սիրիահայերին:
- Դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 6-ը միացանք UCOM կազմակերպության արշավին. օգնել առավել անապահով մարդկանց Հայաստնաում և Արցախում:
Փետրվարի 18-ին նրանց ներկայացուցիչները ծաղրածուով եկան մեր կենտրոն՝ ուրախացնելու մեր երեխաներին և իրենց երախտագիտությունը հայտնելու բնակիչներին, ովքեր օր ու գիշեր աշխատեցին՝ կարելով մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ /door stops/, գոգնոցներ, Սուրբ Ծննդյան գուլպաներ, դրանք մենք նվիրաբերեցինք իրենց Հյուսիսային պողոտայի բուտիկին: Փոքրիկ բնակիչները շատ ուրախացան և հետաքրքրաշարժ խաղեր խաղացին միմյանց հետ: Նրանք իսկապես բավականություն ստացան օրվանից: - Հիմնադիր և գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը հրավիրվել էր Պասադենային սուրբ Գրիգոր եկեղեցի (տղամարդկանց ֆորումին), խոսելու Հայաստանում ընտանեկան բռնության մասին և ներկայացնելու հիմնադրամի աշխատանքը:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
ALCF P.O. Box 3595 Seal Beach, California 90740
USA Ph # 562.598.8025
Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503
Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Տեղեկատվական նամակ Հունվար 2017
Սուրբ Ծննդյան երեկոյան նրանք գնացին Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Սուրբ պատարագից հետո, Սուրբ Ծննդյան ընթրիքը նրանց սպասում էր կենտրոնում:
Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի ունենանք դրական ազդեցություն մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության վրա: Նաև մշտապես սովորեցնում ենք գնահատել Աստծո կողմից տրված պարգևը՝ մայրությունը:
2016 թվականից սկսած ունենք նոր ծրագիր: Այցելում ենք տարբեր ծննդատներ և անակնկալ մատուցում մայրերին իրենց նորածինների համար (նորածնի հագուստ,վերմակներ և տակդիրներ):Նվերներ ենք տրամադրել ավել քան 500 նորածինների:
Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին, ովքեր գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն: Գրեթե ամեն օր առնվազն 7-9 ընտանիքի տրամադրում ենք խոհանոցային ապրանքներ, վերմակներ, տաք հագուստ: Երկար տարիներ Հայաստանում չէր եղել նմանատիպ ցուրտ ձմեռ, և սա պատճառներից մեկն է, որ մեր դիմում-խնդրանքները բազմապատկվել են, մարդիկ հիմնականում խնդրում են տաք հագուստ և վերմակներ:
Անձնակազմը շարունակում է այցելել գյուղեր և տրամադրել օգնություն, առանց ուշադրություն դարձնելու ճանապարհներին, որոնք ծածկված են ձյունով և դրսում -25 C է: Այցելել ենք Արագածոտնի մարզի Փարպի և Նազրվան գյուղեր: Նվիրատվությունից հետո, գյուղապետերը մեզ շնորհակալագրեր հանձնեցին:
ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Կալիֆորնիայում և Յութայում գտնվող բոլոր նվիրատուներին՝ հագուստ, խաղալիքներ, տակդիրներ, խոհանոցային պարագաներ, վերմակներ և այլ իրեր Հայաստանի անապահով մարդկանց նվիրաբերելու համար: Հունվարի 31-ին կոնտեյները հասավ ԱԼԲՀ-ի կենտրոն:
- Պարթև քահանային ջրօրհնեքի կարգ կատարելու և ամբողջ կենտրոնը օրհնելու համար: Բոլոր շահառուները և շրջակա գյուղերի բնակիչները ներկա էին արարողությանը: Օրհնեց նաև մեր կերակուրը:
- Բժշկուհի Սուսաննա Օնանյանին, և ատամնաբույժ Արմինե Քամալյանին, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական և ատամնաբուժական ծառայություն մեր ապաստանի բնակիչներին և իրենց երեխաներին:
|
|
|
Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2016
- Դիտե՛ք վերջին տեսահոլովակը: https://www.youtube.com/watch?
v=78yoVYGJODQ&feature=youtu.be - Կարդացե՛ք վերջին հոդվածը: https://goo.gl/YMZnPG
Այս ամիսը չափազանց զբաղված էր ԱԼԲՀ-ի համար: Քանի որ տոները մոտ էին, մենք զբաղված էինք երեկույթներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում բոլոր ծրագրերի մասնակիցների և մանկապարտեզի համար, նրանք կազմակերպել էին Ամանորյա հանդես և հրավիրել էին մեզ:
Բնակիչները անակնկալի բերեցին մեզ իրենց հիանալի Ամանորյա միջոցառումով: Երեխաները հրաշալի նմանակում էին մուլտֆիլմի հերոսներին, մայրերը արտասանում և երգում էին: Ներկայացումը հիասքանչ էր, տկն. Ղազարյանը միացավ մեզ skype-ով, ծափահարեցինք և շնորհակալություն հայտնեցինք բնակիչներին հրաշալի հույզերի համար:
Ամսվա կեսին բնակիչներին հրավիրել էին Տիկնիկային թատրոն «Ամանորյա Հրաշք » ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո բնակիչները շրջեցին Երևանով և վայելեցին Երևանի ամանորյա զարդարանքները:
Այցելեցինք նաև Հյուսիսային պողոտայի տնակ, որտեղ իրենց ձեռքի աշխատանքներն էին ցուցադրված: Վրեժ և Հերմինե Գրիգորյանները միացան մեզ Հյուսիսային պողոտայում և գնեցին հետաքրքիր ձեռքի աշխատանքներ մեր տնակից: Այցը մեր բնակիչներին տվեց նոր առանձնահատուկ ուժ՝ շարունակելու աշխատել օր ու գիշեր , ստեղծելու մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ ‘door stops’, Սուրբ Ծննդյան գուլպաներ, և այլ անհրաժեշտ պարագաներ: Արշավը՝ ավելի շատ անապահով ընտանիքների օգնելու կազմակերպել էր UCOM /հեռահաղորդակցության ընկերությունը/, իսկ ԱԼԲՀ-ն ներգրավվել էր ծրագրի մեջ՝ փորձելով ուրախություն բերել նրանց,ովքեր դրա կարիքը ունեին տարվա ամենալավ ժամանակին:
Տարվա վերջում կազմակերպեցինք հիանալի տոնակատարություն բնակիչների համար: Տոնեցինք հայկական ավանդական Նոր Տարին բազմատեսակ ուտեստներով: Սանտա Կլաուսը եկավ և նվերներ բերեց երեխաներին և մայրերին : Նրանք վայելեցին իրենց օրը:
Տաք հագուստ և խաղալիքներ ուղարկեցինք Ղարաբաղի կարիքավոր ընտանիքներին:
Շարունակում ենք օգնել սիրիահայերին, ովքեր ավտոբուսով գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն: Նվիրաբերել ենք ավելի քան 75 էլեկտրական ջեռոցներ,100 տաքացուցիչներ,70 կաթսաներ և թավաներ,50 չորանոցներ,ամանեղեն, վերմակներ, և տաք հագուստ: Աշխատում ենք ցուրտ եղանակին դրսում, սեղանի վրա դնելով հագուստ, վերմակներ, խոհանոցային պարագաներ, նրանք գալիս և ընտրում են այն, ինչի կարիքն ունեն:
Գրեթե 90 սիրիացի ներգաղթյալ ընտանիքներ (յուրաքանչյուր ընտանիքում 5-9 հոգի) օգնություն են ստացել միայն դեկտեմբեր ամսին:
«Պնակ մը կերակուր» ծրագիրը շարունակվում է, շնորհակալ ենք հովանավորներին.
Կազմակերպեցինք երեկույթ ծրագրի մասնակիցների համար:Ծերերը վայլում էին երաժշտություն ողջ ճաշկերույթի ընթացքում և պարում էին վալս Սանտայի հետ, այնուհետև բաժանեցինք նվերները: Բնակիչները անսահման սիրով շարունակում են մատուցել նրանց : Ծերերը հեռացան մեր կենտրոնից ուրախ դեմքերով ,ամբողջությամբ բավականություն ստացած օրվանից:
- Դեկտեմբերի 7-ին 40 ոտնաչափ կոնտեյները այս տարի թվով 5-րդն էր, որ ճանապարհ ընկավ Լոնգ Բիչից, մեկ այլ 20 ոտնաչափ կոնտեյներ եկավ Նյու Ջերսիի Վարդանանց ասպետների կողմից,շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին տարին օրհնված դարձնելու հայաստանցիների և հատկապես սիրիահայերի համար:
- Սոսի Հաչիկյանն իր երեխաների հետ Corona Del Mar ավագ դպրոցում կազմակերպել էր հագուստի հավաքում, հայկական ակումբը հավաքել էր հագուստ տարբեր ընտանիքներից: Հավաքվեց 30 արկղ հագուստ և տեղավորվեց Հաչիկյանների ավտոտնակում: Շնորհակալ ենք Հաչիկյան ընտանիքին և հայկական ակումբի բոլոր մասնակիցներին, այս ամենը սրտանց անելու և Աստծու կողմից տրված օրհնությունները անապահովների հետ կիսելու համար:
- Սուրբ Ծննդյան սեղանիկ ունեինք Սանտա Անայի Արի Կիրակոս դպրոցում:Այս առիթով բավականին լավ դրամահավաք ունեցանք: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
- Սուրբ Ծննդյան մեկ այլ սեղանիկ ունեինք Նյուփորթի սուրբ Մարիամ եկեղեցում: Մենք այն լավ իրականացրեցինք:
- Շնորհակալ ենք Հայաստանի Մանկական Ասոցացիային մեր բնակիչներին սնունդ տրամադրելու համար:
- Հիմա ավելի հեշտ է նվիրատվություն կատարելը:
- Պարզապես այցելեք՝ Paypal.Me/Armenianlighthouse
Այս հիմնադրամը անմիջապես իր գործունեությունն է ծավալում կարիքավորների և անապահովների հետ:
- Պատրաստվում ենք միջոցառում ունենալ: Խնդրում ենք, ամրագրեք Մարտի 19-ի միջոցառման համար,որը տեղի կունենա Glendale “Ararat” Homenetmen-ում: Շուտով կհրապարակենք ավելի մանրամասն տեղեկատվություն և կուղարկենք տեղեկատվական թերթիկ :
Անձնակազմը հիանալի Սուրբ Ծննդյան երեկույթ ունեցավ: Մեր հիմնադիր տնօրեն՝ տկն. Սեթան, մեր բոլորի համար նվերներ էր պատրաստել նախքան հոկտեմբերին Հայաստանից հեռանալը: Շնորհակալ ենք նրան այսքան ուշադիր լինելու և անձնակազմի յուրաքանչյուր անդամին այդպիսի գեղեցիկ նվերներ տալու համար:
Մենք շատ երախտապարտ ենք անմնացորդ սիրո համար:
Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2016
Փոքրիկ աղջիկ ծնվեց մեր կենտրոնում, մայրը նրան Մարիամ անվանեց:
Մեր կանայք շարունակում են իրենց դասերը: Հիանալի է տեսնել նրանց կյանքով լի և ամեն ինչ նորից սկսելու ցանկությամբ:
Բնակիչները պատրաստում են մեծաքանակ մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ ‘door stops’, Սուրբ Ծննդյան գուլպաներ, բացիկներ, որոնք նվիրաբերում ենք UCOM ընկերությանը և դրանք դրված են Հյուսիսային պողոտայի Սուրբ ծննդյան տնակում բարեգործական նպատակներով վաճառելու և ավելի շատ կարիքավոր ընտանիքներին օգնելու համար:
Նոյեմբերին անձնակազմը և բնակիչները սկսեցին զարդարել կենտրոնը՝ պատրաստվելով Նոր Տարուն:
Շարունակում ենք օգնել Սիրիացի ներգաղթյալներին, ովքեր ավտոբուսով գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն և ի հավելումն հագուստի և վերմակների, տրամադրում ենք տաքացուցիչներ, ամանեղեն, կաթսաներ, էլեկտրական ջեռոցներ:
Մինչ այսօր գնել ենք առավել քան 60 տաքացուցիչ և 30 էլեկտրական ջեռոցներ, 50 սպասքի հավաքածու և 30 չորանոց՝ այստեղ Հայաստանում:
Ավելիի կարիքն ունենք, քանի որ պահանջարկը շատ է, և առանց Ձեր օգնության հնարավոր չէ այս ամենը իրականացել:
Բոլոր հիվանդանոցի նորածիններին տրանադրում ենք վերմակներ, մանկական հագուստ և տակդիրներ:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Թերապևտ Սուսանա Օնանյանին, ատամնաբույժ` Արմինե Քամալյանին Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքը՝ ծառայելով մեր բնակիչներին և ԱԼԲՀ-ի ծրագրերի մասնակիցներին
- Natali Pharm-ին մեր երեխաներին բավականաչափ օրգանիկ Hipp մանկական սնունդ տրամադրելու համար, և հավելյալ ` կարիքավորներին նվիրաբերելու համար:
|
|
Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2016
Կյանքը մեր ապաստանում շատ զբաղված և ակտիվ է: Գրեթե ամեն ամիս մենք տանում ենք բնակիչներին մի տեղ, որտեղ նրանք կարող են զարգացնել իրենց մշակութային հետաքրքրությունները: Նրանք գնացին Ավետիք Իսահակյանի /հայտնի հայ գրող/ տուն-թանգարան: Տպավորությունները աննկարագրելի էին: Մայրերը երեխաների հետ գնացին կենդանաբանական այգի:
Հոկտեմբերի վերջին կիրակի օրը, նախքան մեր հիմնադիրների Հայաստանից մեկնելը, հիմնադիրները տարան բնակիչներին Էջմիածնի շարուրմա հյուրասիրության:
Կազմակերպեցինք մկրտության արարողություն մատուռ եկեղեցում նրանց համար, ովքեր ապաստան էին եկել ավելի ուշ:
- Ելենա Սագայանը Սան Ֆրանսիսկոյից, Լիզա Կոյուջյան Ստանտոնը՝ հոգեբանը Անգլիայից, և ընտանեկան բժշկուհի Սուսաննա Օնանյանը համատեղ ուժերով իրենց ժամանակը հատկացրեցին ծառայելու մեր բնակիչներին և ծերերին: Բժ. Ելենան նվիրաբերեց շատ դեղորայք, անգլերեն սեմինար անցկացրեց, և բժ. Սուսաննան այն թարգմանեց հայերեն բնակիչներին հասկանալի դարձնելու համար:
- Շնորհակալություն ենք հայտնում Natali Pharm-ին մանկական Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ կարիքավորներին բաշխելու համար:
Our founders left Armenia end of October to continue their noble work in America!
Դիտե՛ք վերջին տեսանյութերը ԱԼԲՀ-ի մասին․
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
|