Տեղեկատվական նամակ Փետրվար 2013
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Շարունակվում է կյանքը մեր կանանց ապաստարանում` Մայրատանը: Այս ամիս բռնության երեք զոհ իրենց անմեղ երեխաների հետ տեղ գտան մեր ապաստարանում: Մեր աղջիկներից մեկը իր հղիության վերջին 6 ամիսները անց կացրեց հանգիստ, խաղաղ մթնոլորտում և պատահական չէր նրա զավակի առողջ լույս աշխարհ գալը: Նա Մայրատան վեցերորդ բնակիչն էր, ով երեխա ունեցավ մեր հիմնադրամում:Մայրատան ծրագրի կարևորագույն խնդիրն է ցույց տալ մեր բնակիչներին, որ երեխաներն իրավունք ունեն ապրելու ,մայրությունը Աստծու տված պարգև է և մենք այստեղ ենք ,որպեսզի օգնենք նրանց մեծացնել երջանիկ և առողջ երեխաներ ու տալ այս երիտասարդ կանանց բոլոր հմտությունները լավ կյանք ունենալու համար: Մենք ունենք լավ թիմ! Նրանք լի են սիրով, հավատով ու հույսով և այս անմնացորդ նվիրվածությունը ուժ է տալիս հասնել մեր նպատակին: Փետրվարին մեր բնակիչները և հարևան գյուղի բնակիչները մեր մատուռ եկեղեցում մասնակցեցին «Տրնդեզ» կոչվող եկեղեցական արարողությանը: Ներքևում նկարն է ` քահանայի մասնակցությամբ:
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Մենք շարունակում ենք օգնություն տալ այն անհատներին, ովքեր Հայաստանի բոլոր մարզերից ներառյալ Արցախից դիմում-խնդրանքներ են ուղարկում մեզ: Հիմնադրամը շարունակում է վերմակներ, հագուստ և կոշիկ տալ յուրաքանչյուր սիրիահայ ընտանքի ովքեր դիմում են մեզ: Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ այս ամիս նույնպես տրամադրել ենք հարսանեկան հագուստներ տարբեր գյուղերի բնակիչներին:
Մեր քարտեզի վրա ավելացան ևս երեք համայնքներ. մենք օգնեցինք Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներից մեկի` Դաստակերտի 94 ընտանիքի, ինչպես նաև Տավուշի մարզի Աղավնավանք և Դիտավան համայնքների առավել քան 180 ընտանիքի:
Համայնքների անապահով ընտանիքները ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մենք շարունակում ենք դասընթացները մեր շահառուների համար: Սրանք ներառում են համակարգչային դասընթացներ, մանիկյուռ, պետիկյուռ և կար ու ձև: Մենք հույս ունենք, որ նրանք այս հմտությունները կարող են օգտագործել ապաստարանը լքելուց հետո: Մեր նախկին բնակիչներից մի քանիսը արդեն աշխատում և վաստակում են իրենց ապրուստը օգտագործելով այս հմտությունները: Շարունակվում է նաև «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Ծերերը շատ երախտապարտ են հովանավորներին: Շատ հաճախ ճաշից հետո նրանք դիտում են ֆիլմեր, արտասանում բանաստեղծություններ և երգում երգեր:Գինեկոլոգն ու ատամնաբույժները շարունակում են իրենց կանոնավոր այցերը: Մեր Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագիրը սովորեցնում է Աստծու խոսքը և ինչպես այս կրոնական դասերը կիրառել ամենօրյա կյանքում:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: | մեր հասցեն`USA phone# 562-598-8025
Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
|
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181
Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com
|