Տեղեկատվական նամակ Փետրվարի 2025

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 2024-2025թթ․-ի երկար սպասված կոնտեյները վերջապես հասավ Հայաստան, և մեզ մոտ մթնոլորտը ֆանտաստիկ էր։ ԱԼԲՀ-ի բնակիչները և մի քանի կամավորներ գյուղից համախմբվել էին կոնտեյները բեռնաթափելու համար։ Մենք ցանկանում ենք օգտվել այս պահից՝ մեր խորին շնորհակալությունը հայտնելու բոլոր  նվիրատուներին, ովքեր սա հնարավոր դարձրին: Ձեր աջակցությունը միայն նյութական չէ. այն կարեկցանքի և հոգատարության խորհրդանիշ է, որը կապում է մեզ բոլորիս:
  • ԱԼԲՀ-ի բնակիչներն աշխարհասփյուռ հայության հետ տոնեցին Տյառնընդառաջը։ Նրանք համեղ ուտելիքներ համտեսեցին, պարեցին և բարեմաղթանքներ հղեցին գալիք նոր սեզոնի համար:
  • Ամեն կիրակի ԱԼԲՀ-ի բնակիչները համախմբվում են այցելելու հայկական եկեղեցիներ՝ ընդունելով հավատքը, ավանդույթը և համայնքը: Սրտից բխող աղոթքներով և ջերմ ընկերակցությամբ այս պահերը ամրացնում են մեր ոգին և խորացնում մեր կապը ՏԵՐ Հիսուս Քրիստոսի հետ:
  • Կրկին մանկան ճիչ լսվեց ԱԼԲՀ-ում։ Փոքրիկ Սետը լույս աշխարհ եկավ։ Երեխաները կարևոր նշանակություն ունեն բոլորիս համար, առանց որոնց կյանքը անհետաքրքիր կլիներ։

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մեր բնակիչները ակտիվորեն մասնակցում են հմտությունները ձևավորող անգլերենի, համակարգչային, կարիուձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների: Սա ավելին է, քան պարզապես նոր հմտություններ ձեռք բերելը. սա  ինքնաբացահայտման և հզորացման ճանապարհորդություն է։
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները հիանալի ժամանակ անցկացրեցին մեր Խնամքի կենտրոնում՝ արվեստի միջոցով կյանքի կոչելով իրենց երևակայությունը:
  • Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ ԱԼԲՀ-ն կազմակերպել էր հատուկ ֆոտոշարք՝ նշելու սերն իր բոլոր ձևերով: Սերը միայն սիրավեպ չէ, այն մեր հայրենիքը փայփայելն է, ծնողներին հարգելը և այն կապերը, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնում:
  • ԱԼԲՀ-ի ողջ բնակիչները նշեցին Տաթևի մեկ ամյակը և ատամհատիկը։ Մեր սրտերը ջերմանում են՝ տեսնելով, թե որքան արագ է Տաթևը մեծանում և դառնում մեր ԱԼԲՀ-ի ընտանիքի մի մասը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • 32 դոլարը 200 հատ լավաշով կապահովի անապահով ընտանիքների կարիքները։ Խնդրում ենք նվիրաբերել և նշել Լավաշ։
  •  «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։