Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2024
October 10, 2024
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մեր սիրելի հիմնադիր տիկին Սեդա Ղազարյանն այցելեց Հայաստան և տան համը բերեց ԱԼԲՀ՝ պատրաստելով Գառնի Յարախ մեր բնակիչների հետ: Թարմ սմբուկը, լցոնված համեմված մսով, եփված էր կատարյալ, որը իսկական խոհարարական գլուխգործոց էր:
- ԱԼԲՀ-ի բնակիչներն ու անձնակազմը հավաքվել էին ցտեսություն ասելու մեր սիրելի հիմնադիրներին: Մենք անչափ շնորհակալ ենք մեր կիսած անմոռանալի երեք ամիսների համար:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք երգեցին, խաղեր խաղացին երեխաների հետ և քաաղցրեղեն հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին։
- Մենք նշեցինք Հայաստանի Անկախության օրը՝ մեր ազգի հպարտության և տոկունության պահը։ Պահելով մեր հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը՝ մենք նաև ցանկանում ենք հարատև խաղաղություն մեր երկրի և աշխարհի համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/09/1-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/IMG-20240919-WA0041-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/WhatsApp-Image-2024-09-22-at-13.47.30_0c2e5ffa-1024x900.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/IMG-20240919-WA0057-1024x768.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Ուսումնական հաջողության ամուր հիմք, սոցիալական և զգացմունքային զարգացում, ստեղծագործելու արտահայտչամիջոց, վստահություն , անկախություն և սեր դեպի սովորելը:
- ԱԼԲՀ-ն շարունակում է ապահով ապաստան տրամադրել բռնության և ընտանեկան բռնության հետևանքով տուժած կանանց և նրանց երեխաներին: Մեր դռները բաց են ապահովություն, աջակցություն և հույս ապահովելու համար: Միասին մենք կարող ենք ստեղծել մի տարածք, որտեղ նրանք կզգան գնահատված, հասկացված և հզոր:
- ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Հարութիկի ծննդյան տարեդարձը։ Իր տոնական օրվա առթիվ, բոլոր անդամները մաղթեցին նրան երջանկություն, սեր և ուրախություն, որն ընձեռում է կյանքը:
- Ամեն ուրբաթ մենք հավաքվում ենք՝ սովորելու Աստվածաշնչյան իմաստությունն ու ուսմունքները:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/WhatsApp-Image-2024-09-20-at-15.47.16_3aa9027f-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/WhatsApp-Image-2024-09-20-at-11.08.36_b6ee23d1-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/WhatsApp-Image-2024-09-09-at-15.57.17_c1a34e76-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/1-1024x576.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- 32 դոլարը 200 հատ լավաշով կապահովի անապահով ընտանիքների կարիքները։ Խնդրում ենք նվիրաբերել և նշել Լավաշ։
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/IMG-20240919-WA0012-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/IMG-20240919-WA0024-768x1024.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Նիգար Թամոյանին Երասխահուն գյուղից բանջարեղենի և աղացած քաղցր կարմիր պղպեղի նվիրատվության համար։
- Կարեն Աբելյանին մանկական հագուստ նվիրելու համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/WhatsApp-Image-2024-09-22-at-13.13.59_37b2502f-1024x484.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2024/10/WhatsApp-Image-2024-09-24-at-11.30.30_f4bfc793-1024x768.jpg)