Տեղեկատվական նամակ Հունիս 2024

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

  • Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամը վերջերս պատիվ ունեցավ հյուրընկալելու Արի Կիրակոս Մինասեան Ազգային Վարժարանի աշակերտների մի մասին իրենց ծնողների հետ:
  • Մենք հիանալի ժամանակ անցկացրինք՝  նշելով Երեխաների օրը ԱԼԲՀ-ում: Զվարճալի խաղերից ու պարերից մինչև համեղ հյուրասիրություններ՝ յուրաքանչյուր պահը լի էր երջանկությամբ:
  • Ամեն ուրբաթ մենք հավաքվում ենք՝ ավելի խորը ուսումնասիրելու Աստվածաշնչի իմաստությունն ու ուսմունքը: Սա մտորումների, քննարկման և հավատքի աճի ժամանակ է:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական ​​վերապատրաստումները շարունակվում են: ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Դասերն օգնում են նրանց դառնալ ավելի աշխույժ և դրական:
  • Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին: Ձեր օգնությամբ հիմնադրամն անում է հնարավոր ամեն բան նրանց բոլոր կարիքները հոգալու համար:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Մարկի, Մարիայի, Ռուզանի (մայրիկ) և Անուշի (մայրիկի) ծննդյան օրերը։ Իրենց հատուկ օրը, բոլոր անդամները մաղթեցին նրանց երջանկություն, սեր և ուրախություն, որն առաջարկում է կյանքը:
  • ԱԼԲՀ-ի ոգեշնչող մայրերը վերսկսել են իրենց մարզումները՝ ընտրելով ավելի առողջ և երջանիկ ապրելակերպ տանող ճանապարհորդությունը: Վճռականությամբ և դրական ոգով նրանք հրաշալի օրինակ են ծառայում բոլորիս համար։
  • ԱԼԲՀ-ի ստեղծագործ երեխաները գործի են դրել իրենց գեղարվեստական տաղանդները՝ պատրաստելով գեղեցիկ «Ընկերության թևնոցներ», որոնք ցուցադրում են իրենց յուրահատուկ ոճերն ու ամուր կապերը:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • Օրական 32 դոլարը 200 հատ լավաշով կապահովի անապահով ընտանիքների կարիքները։ Խնդրում ենք նվիրաբերել և նշել Լավաշ։
  •  «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • «Նատալի Ֆարմ»- ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին մանկական սննդի շարունակական նվիրատվության համար ։
  • Արմենին Մուսալեռից մեր երեխաներին խաղալիքներ նվիրաբերելու համար։