Տեղեկատվական նամակ Մայիս 2024
June 17, 2024
- Մենք ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր սիրելի հիմնադիրները՝ տեր և տիկին Զոհրաբ և Սեդա Ղազարյանները, ժամանել են Հայաստան։
- Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամը վերջերս հյուրընկալել էր Հայկական Մեսրոպյան դպրոցի սաներին, որը հարստացնող փորձ էր և՛ աշակերտների, և՛ մեր թիմի համար:
- ԱԼԲՀ-ի նվիրյալ հիմնադիրներ տեր և տիկին Ղազարյանների ոգեշնչող նախաձեռնությամբ վերջերս մեր կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Մկրտության ևս մեկ գեղեցիկ արարողություն։ Մկրտվեցին 22 երեխա և մայր։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ։ Նրանք քրիստոնեական երգեր երգեցին, խաղեր խաղացին և քաղցրավենիք ստացան։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարության դասընթացների։ Դասընթացների օգնությամբ նրանք ձեռք են բերում նոր հմտություններ և ինքնավստահություն՝ իրենց կյանքը տնօրինելու համար։
- Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը ԱԼԲՀ-ի մեր փոքրիկ հերոսները ոտքի կանգնեցին իրենց մայրիկներին տալու լավագույն նվերը՝ արժանի հանգստի օր: Սովորական առօրյայի փոխարեն՝ նրանք խանդավառությամբ և վճռականությամբ իրենց վրա վերցրին տան և բակի մաքրման բոլոր հանձնարարությունները:
- ԱԼԲՀ-ում մենք որոշել ենք հանգստանալ ժամանակակից տեխնոլոգիաների եռուզեռից՝ ընկղմվելու բնության գեղեցկության մեջ և անձնատուր լինելու հին լավ խաղերով:
- ԱԼԲՀ-ի ողջ բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի փառավոր Համբարձումը։ Մեր աղջիկները նույնպես դաշտից ծաղիկներ հավաքեցին , «Վիճակ» խաղացին ու բարեմաղթանքներ ստացան։ Իսկ երեխաները գովեցին մեր անձնակազմին և մայրիկներին, ինչի դիմաց նրանց քաղցրավենիք հյուրասիրեցին։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով լավաշ, հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- Օրական 32 դոլարը 200 հատ լավաշով կապահովի անապահով ընտանիքների կարիքները։ Խնդրում ենք նվիրաբերել և նշել Լավաշ։
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- «Նատալի Ֆարմ»- ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին մանկական սննդի շարունակական նվիրատվության համար ։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար: