Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2023
November 10, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ աղոթքի հատուկ կարգ՝ ի աջակցություն Արցախի և արցախահայության։ ԱԼԲՀ-ի բնակիչները նույնպես միացան համայն հայությանը ի նշան համերաշխության՝ միասին կանգնելով հանուն խաղաղության և արդարության:
- ԱԼԲՀ-ն սրտանց շնորհակալություն է հայտնում բոլոր առատաձեռն նվիրատուներին, ովքեր բացել են իրենց սրտերը՝ աջակցելու սնունդով, լավաշով և հիգիենիկ պարագաներով մեր մոտակա գյուղերում բնակեցված արցախցի տարհանվածներին:.
- Ամեն ուրբաթ մենք հավաքվում ենք՝ սովորելու Աստվածաշնչյան իմաստությունն և ուսմունքները, իսկ կիրակի օրերին մենք մեր բնակիչներին տանում ենք Եկեղեցի գեղեցիկ և ոգևորող պատարագի, որը աղոթքի, գովասանքի և Աստծո ներկայության դրսևորումն է:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/IMG_20231001_113645-1-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-16-at-10.40.02_d6be7d50-1-1024x576.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/2-2-1024x389.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-30-at-12.51.39_71699fdc-1.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները ընթանում են մեծ թափով, և մեր բնակիչները ակտիվորեն մասնակցում են հմտությունների ձևավորող այնպիսի դասընթացների, ինչպիսիք են անգլերենը, համակարգիչը, կարը, մատնահարդարումը, վարսահարդարումը և խոհարարությունը: Այս դասերը միայն հմտություններ ձեռք բերելու համար չեն. դրանք նախատեսված են մեր բնակիչների կյանքում հույսի, նպատակի և երջանկության ոգին վերակենդանացնելուն:
- Եվս մեկ ստեղծագործական օր ԱԼԲՀ-ում: Մեր փոքրիկ բնակիչները գունեղ կավիճներով գետնին նկարելով բացահայտում էին իրենց գեղարվեստական տաղանդը: Գետինը վերածվեց գլուխգործոցի, և իսկապես հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է նրանց երևակայությունը կյանքի կոչվում:
- Հոկտեմբերը ԱԼԲՀ-ում տոնակատարությունների ամիս էր: Կենտրոնում երեք ծննդյան օր տոնեցինք: Մենք ոգևորված էինք Վլադիմիրի, Էլինայի և Գոգայի ծննդյան տոները նշելու համար: ԱԼԲՀ-ն մաղթում է ձեզ հետաքրքիր արկածներով, նոր ընկերներով և քաղցր անակնկալներով լի տարի:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-18-at-16.52.50_dc9682c0-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-25-at-17.17.12_10800d04-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-26-at-12.00.30_76b2e07f-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-26-at-12.01.41_f37dbcc6-768x1024.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ |
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-18-at-15.39.08_acd30299.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-10-09-at-15.27.50_aef42895.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- Բոլոր մատաղի միս (գառան միս) նվիրաբերողներին, ովքեր օգնում են մեզ կերակրել մեր բնակիչներին ու ծերերին։
- Բոլոր այն աջակիցներին, ովքեր օգնեցին մեզ սնունդ և հիգիենայի պարագաներ գնել, լավաշ թխել արցախցի տեղահանված ընտանիքների համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/WhatsApp-Image-2023-11-10-at-09.42.35_f9ce3d42.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/11/19․10․2023.jpg)