Տեղեկատվական նամակ Հունիս 2023
July 12, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները տոնեցին Երեխաներ միջազգային օրը։ Մեր նվիրված թիմը կազմակերպել էր մի շարք ինտերակտիվ խաղեր ՝ երեխաներին ներգրավելու և նրանց ստեղծագործելու ունակությունը և երևակայությունը զարգացնելու համար:
- ԱԼԲՀ-ն այցելեց «Վաղարշապատի ծննդատուն»՝ ուրախություն և ջերմություն պարգևելով համայնքի նոր անդամներին:
- Մեր կենտրոնը վերջերս պատիվ ունեցավ հյուրընկալելու Արի Կիրակոս Մինասեան Ազգային Վարժարանի աշակերտների մի մասին իրենց ծնողների հետ Տէր Գարեգին Պետուրեանի ուղեկցությամբ։ Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացան հիմնադրամի տարբեր ծրագրերին։
- ԱԼԲՀ-ն ներկա գտնվեց «Տեր և Տիկին Ղազարյանների» անվան Պտղունքի մանկապարտեզի ավարտական հանդեսին։ Հիմնադրամը նվերներ էր պատրաստել երեխաներին՝ էլ ավելի ուրախացնելով նրանց։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/12-1.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/355194763_811526947283028_8888511114656456308_n-1-1024x576.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/7-2023-06-04-at-13.28.58-1-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/355046140_1277985419754684_4859998031362302364_n-1-1024x808.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ ԱԼԲՀ-ն իսկապես մի վայր է, որտեղ բնակիչները կարող են աճել, սովորել և վայելել կենսունակ և լիարժեք ապրելակերպ:
- Մենք նշեցինք Արմանի, Հեղինեի և Լուսինեի ծննդյան տարեդարձերը։ Բոլորը նրանց մաղթեցին առողջություն, ուրախություն, սեր և երջանկություն, որը կտևի ամբողջ տարվա ընթացքում:
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Պիկնիկի միջազգային օրը։ Նրանք վայելեցին հետաքրքիր օր բնության գրկում՝ լի ուրախությամբ և շատ համեղ ուտեստներով։ Բնակիչները պարեցին և խաղացին միասին, վայելեցին համեղ պիցցաներ, թարմ թխվածքաբլիթներ և քաղցր եգիպտացորեն։
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները նշեցին Հայկական դրոշի օրը։ Մեր փոքրիկ բնակիչները ներկեցին թղթե սրտերը հայկական դրոշի գույներով, այնուհետև ամրացրին շապիկների վրա և քայլեցին որպես զինվորներ՝ ցուցադրելով և ծածանելով հայկական դրոշի գեղեցկությունը։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/351099053_239196022154562_7526205972686925434_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/339923074_767701941458090_3977088105142708078_n-1024x662.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/354750443_945728529990857_8687613784985943006_n-1-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/MG_20230618_141801-2-1024x768.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/342494703_237068338990089_8286213459598589081_n-1.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/291392720_3524682314434811_2987972745778523050_n.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Նատալի Ֆարմ»- ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին մանկական սննդի շարունակական նվիրատվության համար ։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
- «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակից Կարենին՝ հավի մսի և ձվի նվիրատվության համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/1-3-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/07/WhatsApp-Image-2023-06-21-at-12.06.32-768x1024.jpg)