Տեղեկատվական նամակ Հունվար 2013
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Հունվար ամսին տոնական մթնոլորտը շարունակվում էր, քանի որ հոգևոր հայր տեր Պարթևը մեր Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում ջրօրհնեքի արարողություն կատարեց, որին մասնակցեցին ոչ միայն մեր աղջիկները, այլև հարևան գյուղերի բնակիչները: Արարողությունից հետո կենվոր շահառուները սեղան նստեցին և տեր հոր օրհնությամբ տոնեցին Հիսուսի ծննունդն ու մկրտությունը:
Տխուր է, բայց փաստ, որ գնալով ավելանում են թեժ գծի զանգերը. Շատ է բռնությունը ՀՀ-ում, մասնավորապես մարզերում, և դա աշխարահագրական դիրքի հեռավորության, իրազեկության, կրթության պակասի արդյունքն է, այդ է պատճառը, որ հիմնադրամը իր “Հույսի Ճրագ” ծրագրի շրջանակներում գյուղեր այցելելիս տալիս է նրանց ոչ միայն հումանիտար օգնություն, այլև մի փոքր իմացություն մարդու իրավունքների և նրանից ծագող բռնության տեսակների մասին:
Մեր նախկին բնակիչները, ովքեր այստեղ մայրացել, ապրել, կրթվել են և արդեն իսկ խոր գիտակցություն ունեն ընտանիքի մասին, գալիս են մեզ այցելության: Նրանք ստանում են ոչ միայն նյութական, այլև հոգևոր և հոգեբանական աջակցություն: Այդպես հիմնադրամը իրագործում է իր հիմնական նպատակներից մեկը` «Ոչ մի երեխա թող չհայտնվի մանկատան շեմին»:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Արդյունավետ և պիտանի են մեր դասընթացները, որոնք շարունակվում են և էլ ավելիմեծ հետաքրքրություն ներկայացնում բնակիչների և երիտասարդ կանանց համար: Ավելի մասնագիտանալով, նրանք պահանջում են ավելին. արդեն կարողանում են նամակներ գրել: Շարունակվում են նաև խոհարարության, կար ու ձևի, մանիկյուռ և պեդիկյուռի դասընթացները: Իրենց գործունեությունն են շարունակում նաև մեր կամավոր ատամնաբույժները: Շաբաթը մեկ անգամ տեղի են ունենում «Պնակ մը Կերակուր» և «Աստվածաշնչի ուսումնասիրության» ծրագրերը: «Պնակ մը կերակուր» ծրագիրը իրականացնելու համար մենք հովանավորների աջակցության կարիքն ունենք: Խնդրոմ ենք օգնել մեզ!!!!
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Հիմնադրամը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Արմենիան Կարիտաս» ընկերությանը իր կատարած նվիրատվության համար: Նրանց նվիրատվությունների շնորհիվ է հիմնադրամը կարողանում շարունակել իր աշխատանքը: Նվիրատվության մի մասն էլ հիմնադրամը հատկացրեց իր հովանավորության ներքո գտնվող մանկապարտեզին: Այս ամիս հիմնադրամը երեք սայլակ, երկու քայլակ և զուգարանակոնք է տրամադրել անապահով ընտանիքի հաշմանդամներին: Ինչպես նաև բազմաթիվ անապահով ընտանիքների տրամադրել է հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և մանկական սնունդ:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: | www.armenianlighthouse.org |
մեր հասցեն`USA phone# 562-598-8025
Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740
հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181
Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com