Տեղեկատվական նամակ Մարտ 2023
April 24, 2023
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք երգեցին, խաղեր խաղացին երեխաների հետ և քաաղցրեղեն հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին ։
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Կանանց միջազգային օրը։ Նրանք երգեցին, պարեցին, ասմունքեցին և վայելեցին իրենց օրը։ ԱԼԲՀ-ն, իր հերթին, պատրաստել էր գեղեցիկ նվերներ նրանց համար։
- Մենք նշեցինք Հայկական ավանդական Միջինքը կենտրոնում։ Մեր մեծ ընտանիքի ավագ անդամը գաթա պատրաստեց, որի մեջ դրեց մետաղադրամ։ Այնուհետև գաթան բաժանվեց ԱԼԲՀ-ի բոլոր անդամներին։ Ում ընկավ մետաղադրամը, նվեր ստացավ ։
- Մենք երախտապարտ ենք Alpha Epsilon Omega-ի 15 ուսանողներին Cal State Northridge համալսարանից, ովքեր մարտի 20-ին՝ երկուշաբթի օրը, եկան և կամավոր աշխատեցին ԱԼԲՀ-ի պահեստում՝ պահեստավորելով նվիրաբերված ապրանքները Հայաստանի համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/327736608_737749574454952_3081907913927551881_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/334806141_587497523417608_3576588451274163193_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/13․03․2023-1024x660.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/336499800_2403136606534437_1379767144122533911_n-768x1024.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Այս դասերը անկախ դառնալու բազում տարբերակներ են տալիս։
- ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Անժելայի (մայրիկ) ծնունդը։ Նրանք մաղթեցին նրան օրհնված տարի և հիանալի օր։
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները շարունակում են վայելել գարնանային արևոտ օրերը՝ խաղալով բակային խաղեր։
- Մեր բնակիչ Նեկտարը տղա է ունեցել։ Բոլոր բնակիչները մաղթեցին նրան ամուր առողջություն և բազում գունավոր ու երջանիկ օրեր։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/332573844_780197196776943_3779098247883972231_n-1-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/336394793_255395210150730_2351379094049556235_n-1024x538.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
- «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/333950960_1214671885819295_8565966122263651741_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/333559281_144103621882583_5609848907945492909_n.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:
- Alpha Epsilon Omega-ի 15 ուսանողներին Cal State Northridge համալսարանից կոնտեյների հավաքման հարցում օգնելու համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/336078268_749303269885198_7461647847723916466_n-1024x777.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/336597973_236679288720704_3177371017308462689_n.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/336383508_881481369604232_4187596221837962936_n-1024x671.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2023/04/334331413_983026872679854_985625505227429835_n-768x1024.jpg)