Տեղեկատվական նամակ Օգոստոս 2022
September 13, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ում տոնեցին փոքրիկ Անահիտի և Էլսայի ծննդյան տարեդարձները։ Հիմնադրամը ծաղրածու էր հրավիրել , ով զվարճացրեց փոքրիկներին՝ մաղթելով գունեղ մանկություն:
- Խնամքի կենտրոնի փոքրիկներն ավարտական հանդես էին պատրաստել։ Նրանք ավարտեցին մանկապարտեզը և պատրաստ են դպրոց մուտք գործելուն։ Մեր հիմնադիրներ Տեր և Տիկին Ղազարյանները նույնպես մասնակցեցին միջոցառմանը և երեխաներին մաղթեցին ամենայն բարիք դպրոցական կյանքում։
- Սբ․ Քառասնից Մանկանց Հայց․ Առաքելական Եկեղեցու քահանա Գարեգին Քհնյ. Պետուրեանը 10 համակարգիչներ նվիրեց մեր դպրոցականներին։Նրանք շատ ուրախ էին նվերները ստանալու առիթով և ցանկանում են ստանալ որքան հնարավոր է շատ գիտելիքներ։ Մենք շատ շնորհակալ ենք նրան նվիրատվության համար։
- Մեր հովանավորներ Սերժ և Հելեն Ղարախանյանները Գլենդելից այցելեցին ԱԼԲՀ և նվերներ տրամադրեցին կենտրոնի բոլոր փոքրիկ բնակիչներին ։ Մենք գնահատում ենք այն ժամանակը, որը դուք անցկացրիք կենտրոնում:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Մասնակցելով դասերին մայրերը ձեռք են բերում նոր հմտություններ և ինքնավստահություն իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար։
- Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը անապահով ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- Նվիրատուներին՝ ախտահանիչ միջոցներ, պահածոյացված սնունդ և Նուտելլա նվիրաբերելու համար։
- Global Expert Shipping կազմակերպությանը իրենց աջակցության համար, Հայաստանում մեր ժողովրդին օգնելու համար։