Տեղեկատվական նամակ Հուլիս 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ն հրավիրված էր Ղազարյանների անվան Պտղունքի մանկապարտեզի՝ երեխաների ավարտական ներկայացմանը։ Հիմնադրամն երեխաներին նվերներ տրամադրեց և մաղթեց պայծառ ապագա:
  • Բազմաթիվ հյուրեր այցելեցին ԱԼԲՀ: Նրանք շրջեցին կենտրոնով  և ծանոթացան ընթացիկ ծրագրերին։ Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին դրամական, սննդի և հագուստի նվիրատվություն կատարելու համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ն շարունակում է պանրի ամսական նվիրատվությունը ԱԼԲՀ-ի բնակիչների համար։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Մասնակցելով դասերին մայրերը դառնում են ավելի ինքնավստահ և ինքնուրույն։
  • Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին ՝  տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար: