Տեղեկատվական նամակ Ապրիլ 2022
May 23, 2022
Նորություններ և իրադարձություններ
- ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները գնացին եկեղեցի և մասնակցեցին Ծաղկազարդի տոնին, որն ավետում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
- Խնամքի կենտրոնում ծննդյան տոնակատարություն էր: ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները շնորհավորեցին Գևորգին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ և անմոռանալի ժամանակ անցկացրին ծաղրածուի հետ:
- Խնամքի կենտրոնի փոքրիկ բնակիչները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել՝ նվիրված մայրությանն և Սուրբ Զատիկին։ Նրանք երգեցին, պարեցին և հիանալի ժամանակ անցկացրին։ Նաև տոնեցինք Հրաչի ծննդյան տարեդարձը:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Բնակիչները հաճելի ժամանակ անցկացրեցին, խաղացին և երգեցին։
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Նրանք մասնակեցեցին սուրբ պատարագին,այնուհետև փոքրիկները խաղացին ձվիկների որս և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ ուտելիքները:
Մայրատուն
- ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնագիտական վերապատրաստման՝ մասնակցելով անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:
Օգնություն համայքներին
- Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը ՝ տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։