Տեղեկատվական նամակ Մարտ 2022
April 8, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Կանանց միջազգային օրը: Նրանք վայելեցին համեղ աղանդերը և նվերներ ստացան հիմնադրամի կողմից։
- ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները նշեցին Նունեի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով գունեղ ու երջանիկ մանկություն։
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Բնակիչները հաճելի ժամանակ անցկացրեցին, խաղացին, երգեցին և կարդացին Սուրբ Գիրքը։
- Շնորհակալ ենք «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ 2022 թվականին պանրի նվիրատվությունը վերսկսելու համար։
- ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացներ անցկացնել բնակիչների հետ:
- Մենք երախտապարտ ենք այն կամավորներին, ովքեր օգնեցին մարտ ամսվա կոնտեյների բեռնման հարցում: Շնորհակալություն ենք հայտնում CSUN-ի ուսանողներին և Սևան Մարտիրոսյանին, Նարեկ Գուրդիկյանին , Ալիկ Բերբերյանին, Ռոբերտ Գոստանյանին, Նանոր և Նաիրա Գուրդիկյաններին և մյուսներին:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչներին մասնակեցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
- ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, այժմ նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի տեղահանված ընտանիքներին։ Տրամադրում ենք հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին բանկային փոխանցումների միջոցով:
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են կերակրել մեր բնակիչներին։
- CSUN-ի կամավոր երիտասարդներին մարտի կոնտեյների :բեռնման համար։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։