Տեղեկատվական նամակ Փետրվար 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի մաքրագործման տոնը՝ Տրնդեզը: Նրանք ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստած համեղ աղանդերը։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք քրիստոնեական երգեր երգեցին, խաղեր խաղացին և քաղցրավենիք ստացան։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է Աստվածաշնչի սերտողության դասընթացներ անցկացնել բնակիչների հետ:
  • Ուրախ ենք տեղեկացնել, որ Դավիթ Հայրապետյանը միացել է ԱԼԲՀ-ի հենասյուն դարձած նվիրատուներին:
  • Շնորհակալություն ենք հայտնում Tamar Gugasian-ին, ով առանցքային դեր է խաղացել Twelve Twelve Collective-ից  Anooshka Zakarian-ի  և ԱԼԲՀ-ի համագործակցության հարցում: Անուշկայի առատաձեռն նվիրատվությունը, անշուշտ, կօգնի մեր բնակիչներին կար ու ձևի  դասընթացների ընթացքում: Թամարի և Անուշկայի նման մարդկանց շնորհիվ է, որ ԱԼԲՀ-ն կարողանում է նման փոփոխություն կատարել մարդկանց կյանքում:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչներին տրված է եզակի հնարավորություն մասնակեցելու անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների և ստանալու բազային գիտելիքեներ։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած նորեկների:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն  տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին բանկային փոխանցումների միջոցով:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են կերակրել մեր բնակիչներին։
  • AYF-ի Արցախի մասնաճյուղին 5000 ԱՄՆ դոլարի նվիրատվության համար՝ լավաշ պատրաստելու սենյակը վերանորոգելու և անհրաժեշտ բոլոր սարքավորումները ձեռք բերելու նպատակով: