Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2021
November 12, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱԼԲՀ-ի անձնակազմն այցելեց Հայաստանի Թեղենիկ ու Գոշ գյուղերը և մարդասիրական օգնություն բաշխեց շուրջ 120 անապահով ընտանիքների՝ տրամադրելով հագուստ, կոշիկ, խաղալիքներ, վերմակներ, պայուսակներ, քայլակներ և զուգարանակոնքեր։ Կենտրոնը խաղալիքներ նվիրեց նաև տեղի գյուղերի մանկապարտեզներին։
- Ամեն ամիս «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն պանրի նվիրատվություն է կատարում ԱԼԲՀ-ի բնակիչների համար:
- ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին, խաղացին նրանց հետ և քաղցրավենիք բաժանեցին։
- ԱԼԲՀ-ի հիմնադիրները բնակիչների և անձնակազմի համար պատրաստեցին հոթ-դոգներ։ Բոլորը շատ ոգևորված էին պատրաստման գործընթացով և մեծ հաճույքով վայելում էին։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/244422273_567968791197805_8025541604123851335_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/247315432_1105206086952422_4024827432556120376_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/243898431_410425193757919_7277594141763217467_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/178666240_2910899632522812_6924989227973752664_n-1024x579.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- Աստվածաշնչի սերտողության դասերը ԱԼԲՀ-ում շարունակվում են: Քահանան և մեր հիմնադիրն ամեն անգամ նոր թեմաներ են ներկայացնում և մեկնաբանում թեմաների կիրառման ձևերը մերօրյա աշխարհում:
- Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները։ Բնակիչները մասնակցում են մատնահարդարման,վարսահարդարման,անգլերենի,համակարգչի,ինչպես նաև կար ու ձևի դասընթացների։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/244598026_375730097563536_1961677358206449390_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/245994919_1198175937387631_2056365876176438166_n-1024x768.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Ամեն ամիս «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում դրամական և սննդի օգնություն է տրամադրվում անապահով ընտանիքներին:
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ, ծածկոց,կոշիկներ, խաղալիքներ և խոհանոցային պարագաներ:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/244756240_269034168368411_766714998449171688_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/252166028_2397831930351726_7709399504165518588_n-768x1024.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝ պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/244487005_1227098747773661_4721161262371437017_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/244402683_1051493239013128_6250112470953101274_n-1-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/244548531_1059236944848362_337530009230145206_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/11/244540399_2373782389423347_3759478546832001437_n.jpg)