Տեղեկատվական նամակ Օգոստոս 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հիմնադիրներ Տեր և Տիկին Զոհրաբ և Սեթա Ղազարյանները ժամանեցին Հայաստան: ԱԼԲՀ-ի անձնակազմն ու բնակիչները շատ ուրախ են նրանց վերադարձի առթիվ:Այժմ հիմնադրամում   տիրում է  ակտիվություն և ոգևորություն.հյուրեր են այցելում կենտրոն, իսկ ծրագրերն ավելի աշխույժ թափ են ստացել :
  • ԱԼԲՀ-ում կազմակերպվեց մկրտության արարողություն ՝ կենտրոնի 14 մայրերի և երեխաների համար: Մատուռում մկրտվելուց հետո , շահառուները վայելեցին իրենց համար    պատրաստված   համեղ մատաղը և աղանդերը, որը հովանավորել էր Նվեր Սահակյանը:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ- ն շարունակում է ամեն ամիս պանրի նվիրատվություն տրամադրել  կենտրոնի բնակիչներին:
  • 2021 թվականի երրորդ կոնտեյները հասավ Հայաստան: Հիմնադրամը շարունակում է կարիքավոր ընտանիքներին և հիվանդանոցներին տրամադրել հագուստ, կոշիկներ,  տակդիրներ,խոհանոցային իրեր և բժշկական պարագաներ: Երախտապարտ ենք բոլոր նվիրատուներին,ովքեր օգնում են այս ամենը իրականություն դարձնել:
Պանրի նվիրատվություն 
Աստվածաշնչի սերտողության դաս  
2021 թ.-ի երրորդ կոնտեյները
Սուրբ մկրտություն

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Կենտրոնի երեք մայրեր լույս աշխարհ բերեցին երեք փոքրիկ աղջիկների: Բնակիչները շատ ոգևորված էին. նորածինների սենյակները զարդարեցին երփներանգ փուչիկներով՝ դիմավորելով նրանց մեծ ուրախությամբ:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները այցելեցին Կոմիտասի Թանգարան- Ինստիտուտ և մասնակցեցին հիանալի համերգի:
  • Ամեն ուրբաթ մեր հիմնադիրը և Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանան շարունակում են անցկացնել Աստվածաշնչի սերտողության դասեր:
Կաթսաներ Վիգեն Սուլահյանից
Բնակիչները  համերգի գնալիս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
  • ԱԼԲՀ- ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը Հայաստանի կարիքավոր ընտանիքներին,Լիբանանից, Սիրիայից և Արցախից տարհանված ընտանիքներին: Կենտրոնը տրամադրում է հագուստ,ծածկոցներ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը  
Մարդասիրական oգնություն կարիքավորներին

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ՝  պանրի ամենամսյա նվիրատվության համար:     
  • Միհրան Մամուզյանին սննդի նվիրատվության համար:
  • Գևորգ և Սևան Քալենդերյաններին փոքրիկ բնակիչներին գունագեղ խաղահրապարակի նվիրատվության համար:
  • Վիգեն Սուլահյանին (Aramco ՍՊԸ)  կաթսաներ նվիրաբերելու համար:
Օգնություն հաշմանդամներին
Տակդիրի նվիրատվություն
Նոր խաղահրապարակ  երեխաների համար
Հիմնադիրները հյուրերի հետ