Տեղեկատվական նամակ Հունիս 2021

Նորություններ և իրադարձություններ

  • Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: ԱԼԲՀ-ում տոնական մթնոլորտ էր: Խնամքի կենտրոնի երեխաները հիանալի միջոցառում էին պատրաստել. նրանք երգեցին և թեմատիկ բանաստեղծություններ ձոնեցին: Միջոցառումից հետո բոլոր փոքրիները պարեցին ,խաղացին, գունագեղ կավիճներով նկարեցին,այնուհետև վայելեցին իրենց համար պատրաստված խաղցրավենիքները: Կենտրոնը նաև հյուրընկալել էր ծաղրածուի,ով զվարճացրեց փոքրիկ բնակիչներին և նվերներ բաժանեց:
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից ԱԼԲՀ-ի բնակիչներին  պանրի նվիրատվություն կատարելու համար:
  • «Fuller Center»-ի անդամները Լեո և Սոնա Մանուելյանների գլխավորությամբ հյուրընկալվեցին ԱԼԲՀ-ում: Նրանք շրջեցին կենտրոնում և նվիրաբերություններ կատարեցին: Շնորհակալ ենք նրանց հատկացված ժամանակի և այցելության համար:
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալեց Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին: Նրանք զվարճացրին փոքրիկ բնակիչներին,երգեցին երգեր և գրքեր նվիրեցին:
Հունիսի 1-ը ԱԼԲՀ-ում
Fuller Center-ի այցը
Պանրի նվիրատվություն                              
Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի   անդամների այցը

Մայրատուն

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել Անգլերենի,համակարգչի,կար ու ձևի և մատնահարդարման դասընթացների: Այս դասընթացներն այն եզակի հնարավորություններն են,որոնք կօգնեն բնակիչներին հետագայում:
  • Աստվածաշնչի սերտողության դասերը  նույնպես շարունակվում են: Ամեն ուրբաթ ապաստանի բոլոր բնակիչները մասնակցում են սերտողությանն,աղոթում և մեկնաբանում Աստվածաշունչը:
  • Ամեն կիրակի ԱԼԲՀ-ի բնակիչներն այցելում են եկեղեցի՝ պատարագի մասնակցելու  և օրհնություն ստանում համար:
Կարի դաս                                           
Համակարգչի դաս

Օգնություն համայքներին

  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է Ձեր կողմից նվիրաբերված դրամական օգնություն հովանավորվող ընտանիքներին:
  • Հիմնադրամը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանից, Սիրիայից,Իրաքից և Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին ՝ բաշխելով հագուստ, ծածկոցներ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:    
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը  
Մարդասիրական oգնություն կարիքավորներին

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  •  «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար:       
  • Միհրան Մամուզյանին Newport Beach-ից՝  մի ծրագիր մշակելու համար,որի շնորհիվ Արցախից տեղահնված ընտանիքներից պարենամթերք գնելով ապահովում ենք ապաստանի բնակիչների սննդառությունը:
  • 24/7- ի Սեբու և Մարալ Չաթոյաններին նոր հագուստների և կարի պարագաների  մեծաքանակ նվիրատվության համար:
  • Kids Blankets by Zoe-ին մանկական նոր հագուստի առատաձեռն նվիրատվության համար:
  • Միրզայան քույրերին 10 շարժական պետքարաններ նվիրաբերելու համար:
  • Նշան և Շաքե Օհանյաններին պլաստմասե փաթեթավորման նյութեր նվիրաբերելու համար,որոնք օգտագործվում են ամբողջ տարվա ընթացքում:
  • Gabriel container co-ից Լուսիկ Գաբրիելին՝ մեզ ցանկացած չափի տուփեր մատակարարելու համար,որոնք օգտագործվում են ապրանքները բեռնափոխադրելու նպատակով:
  • Կարո Օբժանյան-ին 12 էլեկտրական սայլակներ և պարզ սայլակներ նվիրաբերելու համար:
Աստվածաշնչի սերտողության դաս
Օգնություն հաշմանդամներին
Օգնություն փախստականներին 
Մեր փոքրիկ բնակչի ծնունդը