Տեղեկատվական նամակ Մայիս 2021
June 10, 2021
Նորություններ և իրադարձություններ
- 2021 թվականի նախատեսված առաջին և երկրորդ կոնտեյներներն արդեն Հայաստանում են: Հիմնադրամը սկսել է ապրանքները բաշխել կարիքավոր ընտանիքներին` տրամադրելով էլեկտրական և պարզ անվասայլակներ,հագուստ,կոշիկներ,ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, տակդիրներ, խոհանոցային իրեր և այլն:Այժմ սպասվում է նաև երրորդ կոնտեյները,որպեսզի բաշխվի Հայաստանում բնակվող կարիքավորներին:
- Էջմիածնի քաղաքապետարանը սննդի մեծաքանակ նվիրատվություն կատարեց մեր բանկիչների համար:
- ԱԼԲՀ-ն պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից կենտրոնի բնակիչների համար:
- ԱԼԲՀ-ն խաղալիքներ նվիրեց Արմավիրի մարզի Լենուղի համայնքի մանկապարտեզին: Հիմնադրամն անում է հնարավոր ամեն բան բոլոր երեխաների կյանքը ավելի գունավոր և երջանիկ դարձնելու համար:
- Մայիսի 13-ին նշվում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը՝ «Ջանգյուլումը»: ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Համբարձումը, երգեցին ավանդական երգեր,խաղացին և վայելեցին համեղ քաղցրավենիքներ:
Մայրատուն
- Մասնագիտական վերապատրաստումները շարունակական են: Անգլերենի,համակարգչի,կարի և մատնահարդարման դասընթացների նպատակն է բանկիչներին ավելի ինքնուրույն դարձնել:
- Շարունակվում են աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ:
- Ամեն կիրակի բնակիչներն այցելում են եկեղեցի և օրհնություն ստանում:
- Հիմնադրամը շարունակում է ապաստանում ընդունել նորեկների: Նախքան հիմնական շենք տեղափոխվելը,նրանք մեկուսացվում են 14 օր:
Օգնություն համայքներին
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է Ձեր կողմից նվիրաբերված դրամական օգնություն հովանավորվող ընտանիքներին:
- Հիմնադրամը շարունակում է այցելել տարբեր ծննդատներ և բաշխել նորածնային փաթեթներ:
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում՝
- ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար:
- Էջմիածնի քաղաքապետարանին սննդի առատ նվիրատվության համար:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
- Միհրան Մամուզյանին,որը սնունդ է գնում նոր կյանք կառուցող արցախցիներից և ուղարկում դրանք կենտրոն (զանգահարեք մեզ,եթե ցանկանում եք օգնել):