Տեղեկատվական նամակ Մարտ 2021
April 22, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մարտի 8-ին ապաստանում տիրում էր ուրախ մթնոլորտ.ԱԼԲՀ-ի բնակիչները տոնում էին «Կանանց միջազգային օրը»: Բնակիչները հիանալի ներկայացում էին պատրաստել,շնորհավորեցին մեկը մյուսին ,այնուհետև վայելեցին իրենց համար պատրաստված աղանդերը:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել փոքրիկ բնակիչների համար.միասին երգեցին,պարեցին և լավ ժամանակ անցկացրին:
- ԱԼԲՀ-ն սննդի նվիրատվություն ստացավ Արմավիրի մարզպետարանից:
- Հիմնադրամը մանկական սննդի հսկայական նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ» –ից:
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ն պանրի մեծաքանակ նվիրատվություն կատարեց կենտրոնի բնակիչների համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/157992079_472891373846259_1158032919094945642_n-1024x575.jpg)
Մարտի 8-ը ԱԼԲՀ-ում
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/163136942_450131029641509_4399723679570943285_n-1024x768.jpg)
Պանրի նվիրատվություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/157994370_1044792792675581_3963194937573326600_n-1024x540.jpg)
Նվիրավտություն «Նատալի Ֆարմ»-ից
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/162332321_777894349807524_3744898361858977933_n-1024x768.jpg)
Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամների այցը
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է բնակիչների համար կազմակերպել Անգլերենի,համակարգչի,կարի և մատնահարդարման դասընթացներ:
- Հիմնադրամը շարունակում է աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ բնակիչների համար:
- Ամեն կիրակի բնակիչներն այցելում են Փարաքարում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և մասնակցում պատարագի:
- Հիմնադրամը շարունակում է ապաստանում ընդունել նորեկների՝ հետևելով Covid-19-ի բոլոր կանոններին:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/161290945_911029666395328_2927737574457300542_n-1024x768.jpg)
Կարի դաս
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/165627026_1617533758438838_4125448218827829036_n-1024x575.jpg)
Անգլերենի դաս
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին: Հիմնադրամը բաշխում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է դրամական օգնություն:
- Պտղունքի մանկապարտեզը հիմնադրամին հրավիրել էր հանդեսի «Կանանց միջազգային օրվա» առթիվ: Երեխաներն երգեցին և արտասանեցին: Միջոցառման ավարտին երեխաները նվերներ ստացան ԱԼԲՀ-ի կողմից:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/160508608_262596052025290_7658661446725075178_n-1024x768.jpg)
«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/155049855_704381990239569_6257836323455457946_n-768x1024.jpg)
Մարդասիրական oգնություն կարիքավորներին
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
- Արմավիրի մարզպետարանին սննդի նվիրատվության տրամադրելու համար :
- Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու և նրանց կարիքները հոգալու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
- «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի առատաձեռն նվիրատվության համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/Ավետարանչական-23.03.2021.jpg)
Կաթնախարնուրդի նվիրատվություն
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/140065072_236741277930004_8419566797384887669_n-1024x768.jpg)
Աստվածաշնչի սերտողության դաս
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/166053050_465491421381824_9046115017056384470_n-Copy-575x1024.jpg)
Մանկական փաթեթների բաշխում
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/04/164128200_817040828910379_5976892129541597654_n.jpg)
Հանդես Պտղունքի մակապարտեզում