Տեղեկատվական նամակ Փետրվար 2021

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հիմնադրամ այցելեցին  Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի անդամները:Նրանք ներկայացում ցուցադրեցին փոքրիկ բնակիչների համար,սովորեցրին երգեր և բանաստեղծություններ,այնուհետև փոքրիկ բնակիչներին բաժանեցին քաղցրավենիքներ:
  • ԱԼԲՀ-ն սնունդի նվիրատվություն ստացավ Էջմիածնի քաղաքապետարանից կենտրոնում բնակվող արցախցիների համար:
  • ԱՄՆ-ում նախապատրաստեցին  2021 թվականի  2-րդ կոնտեյների՝ փոխադրումը դեպի Հայաստան: Հագուստով,կոշիկներով և այլ ապրանքներով լի կոնտեյներն արդեն ճանապարհին է , որպեսզի հասնելուն պես   բաշխվի Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքներին: 
  • Փետրվարի 14-ին ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Տիրոջ Պայծառակերպության տոնը՝ Տեարնընդառաջը: Բնակիչները ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը:

Հայաստանի մանկապատանեկան մշակութային  հիմնադրամի անդամների ա
յցը

Նվիրատվություն Էջմիածնի քաղաքապետարանից 

Երկրորդ կոնտեյների պատրաստումը

«Տեարնընդառաջ»

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Շարունակվում են մասնագիտական վերապատրաստումները բնակիչների համար:
  • ԱԼԲՀ-ն շարունակում է աստվածաշնչի սերտողության դասերը ամեն ուրբաթ բնակիչների և հիմնադրամում ապաստանած արցախցիների համար:
  • Ամեն կիրակի բնակիչներն այցելում են Փարաքարում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի,մասնակցում պատարագի և օրհնություն ստանում:

 Կարի դաս

Համակարգչի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավորներին: Հիմնադրամը  բաշխում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր:  ԱԼԲՀ-ն նաև օժանդակում  է Հայաստանում Արցախից տեղահանված ընտանիքներին:
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում տրամադրվում է դրամական օգնություն:   

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը 

Մեր փոքրիկ բնակչի ծննդյան տարեդարձը

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Էջմիածնի քաղաքապետարանին՝ կենտրոնում ապաստանած արցախցիներին սննդի  նվիրատվության տրամադրելու համար :
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ և դեղորայք նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին մանկական սննդի նվիրատվության համար:

Մանկական փաթեթների բաշխում    

Աստվածաշնչի սերտողության դաս

Նվիրավտություն «Նատալի Ֆարմ»-ից  

Բնակիչներն եկեղեցում