Տեղեկատվական նամակ Հունվար 2021
February 24, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ամեն տարի Սուրբ Ծննդին քահանան այցելում է ապաստան և տնօրհնեքի կարգ կատարում:Այս տարի նույնպես քահանան օրհնեց կենտրոնը,հացը,ջուրն ու աղը, այն բաժանեց ապաստանի բնակիչներին և անձնակազմին:
- Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին կենտրոն: Նրանք պատրաստել էին սուրբծննդյան ներկայացում,երգեցին և խաղացին փոքրիկ բնակիչների հետ: Ներկայացումից հետո բնակիչներին բաժանեցին քաղցրավենիքներով լի փաթեթներ:
- ԱԼԲՀ-ն Էջմիածնի քաղաքապետարանից սննդի նվիրատվություն ստացավ կենտրոնում բնակվող արցախցիների տրամադրելու համար:
- Հիմնադրամը պատարաստվում է ԱՄՆ-ից երկրորդ կոնտեյների փոխադրմանը: Առաջին կոնտեյները՝ լի հագուստով,կոշիկներով և այլ ապրանքներով արդեն ճանապարհին է Հայաստանում ապրող կարիքավոր ընտանիքներին բաշխելու համար:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/138383041_1794481540706327_7254643394545396692_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/133889969_1686778711504187_6151695275279796871_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/140938179_1188210588261113_8735961897022831498_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/141739514_211735250613952_1233833182326508571_n.jpg)
ՄԱՅՐԱՏՈՒՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է կազմակերպել մասնագիտական պարապմունքներ բնակիչների համար՝ անգլերեն,համակարգչային հմտություններ,կար ու ձև,խոհարարություն և մատնահարդարում: Նրանք բարելավում են իրենց մասնագիտական հմտություններն ու դառնում ավելի ինքնավստահ:
- ԱԼԲՀ-ն ամեն ուրբաթ վերսկսել է աստվածաշնչի սերտողության դասերը բնակիչների և մոտակայքում բնակվող գյուղացիների համար:
- Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոներից հետո հիմնադրամն իր դռները բացեց ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար: Համավարակի պատճառով նրանք մեկուսացվում են 14 օր, ապա միանում հիմնական շենքում բնակվողներին:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/139422631_1060549981112772_8343783943763822205_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/139800733_209770414151403_4673076261270135851_n-1024x768.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակում է «Հույսի Ճրագ» ծրագիրը՝ տրամադրելով հագուստի, ծածկոցների, հիգիենայի պարագաների, խոհանոցային իրերի մարդասիրական օգնության բաշխում կարիքավորներին: Հիմնադրամն աջակցում է նաև Արցախից տեղահանված ընտանիքներին:
- «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն տրամադրում է դրամական օգնություն:
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/136149750_449196426489388_5227177348290675623_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/141723470_689672071699742_6560805490106212576_n-768x1024.jpg)
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- Էջմիածնի քաղաքապետարանին՝ սննդի նվիրատվության համար :
- Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և դրամային նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սննդով ապահովելու համար, ովքեր բնակվում են Post Shelter-ի տներում:
- Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/Ավետարանչական-19.01.2021-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/139982317_248304426651592_6082116937311965217_n-1024x768.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/140443243_165538878352504_2834390706464398589_n-768x1024.jpg)
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2021/02/132431651_2821459751432098_5384443450787399760_n-768x1024.jpg)