Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ԱԼԲՀ-ի անձնակազմն ամանորյա և Սուրբ ծննդյան տոնակատարությունների մթնոլորտ էր ստեղծել: Կենտրոնը ձևավորեցինք շատ զարդարանքներով և տոնածառով:Երեխաները նամակներ գրեցին Ձմեռ Պապիկին:Հիմնադրամը գույնզգույն նվերներ պատրաստեց ԱԼԲՀ-ի մայրերի և երեխաների համար:
  • ԱԼԲՀ-ն մեծ նվիրատվություն ստացավ «Նատալի Ֆարմ» –ից.ստացանք մանկական սնունդ,կաթ,յոգուրտ և հիգիենայի պարագաներ ԱԼԲՀ-ի բնակիչների համար:
  • Դեկտեմբերին ԱԼԲՀ-ն պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից:
  • “Dan Dessert” ընկերությունը տորթեր նվիրաբերեց ամանորի և Սուրբ ծննդյան տոների համար:
  • Հիմնադրամում բնակվող արցախցիների համար նվիրատվություններ ստացանք Էջմիածնի քաղաքապետարանի և Պտղունքի գյուղապետարանի կողմից: Նրանք նվիրաբերեցին սնունդ,մրգեր,չրեր և հիգիենայի պարագաներ:

Նվիրատվություն Էջմիածնի քաղաքապետարանից   

Մեր փոքրիկ բնակչի ծնունդը

ԱԼԲՀ-ի բնակիչները Ձմեռ Պապիկի հետ

Սուրբ Ծնունդ

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակական էին ԱԼԲՀ-ի բնակիչների համար: Նրանք մասնակցեցին տարբեր դասընթացների,ինչպես Անգլերենի և համակարգչի դասերի,այնպես էլ կարի և մատնահարդարման դասընթացների:Նրանց տրված է եզակի հնարավո-րություն հարստացնելու իրենց գիտելիքները այս ոլորտներում:
  • ԱԼԲՀ-ն անցկացրեց Աստվածաշնչի սերտողության դաս բնակիչների համար:Նրանք հիանալի ժամանակ անցկացրին:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեծ խանդավառությամբ: Նրանք ստացան հիմնադրամի կողմից պատրաստված  նվերները,պարեցին և երգեցին: Հիմնադրամի փոքրիկ բնակիչները երգեցին և արտասանեցին  Ձմեռ Պապիկի համար և ստացան իրենց նվերները: Մթնոլորտը ջերմ էր և ուրախությամբ լի:

Անգլերենի դաս  

Ուրախ բնակիչները Խնամքի կենտրոնում

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Հիմնադրամը բաշխում է տաք հագուստ,ծածկոցներ, կոշիկներ, սպորտային կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։ Ծրագիրը նաև ուղղված է Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին:
  • Հիմնադրամը շարունակում է դրամական օգնության տրամադրումը «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է այցելել հիվանդանոցներ և նորածնային փաթեթներ բաշխել մայրիկներին։

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը          

Օգնություն նորածիններ

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից  հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար։
  • Էջմիածնի քաղաքապետարանին և Պտղունքի գյուղապետարանին սննդի,մրգերի և հիգիենայի պարագաների նվիրատվության համար:
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։

Նվիրատվություն «Նատալի Ֆարմ»-ից  

Նվիրատվություն Պտղունքի  գյուղապետարանից

Կարի դաս      

Աստվածաշնչի սերտողության դաս