Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Պատերազմը վերջապես ավարտվեց , և Հայերը բավականին սթրեսային ամիս անցկացրին։ ԱԼԲՀ-ն շարունակեց արցախցիներին օգնել և միևնույն ժամանակ տրամադրել անհրաժեշտ ամեն  ինչ ապստանի բնակիչների համար։

  • Հիմնադրամը հյուրընկալել է 50 արցախցու և դեռ շարունակում է նրանց օգնել։ Հիմնադրամը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ․ տաք հագուստ,կոշիկներ,հիգիենայի պարագաներ և սնունդ։ Քանի որ արդեն ձմեռ է , մենք նաև հոգում ենք նրանց գազի,էլեկտրականության և ջրի կոմունալ ծախսերը։ ԱԼԲՀ-ն միշտ կանգնած է նրանց կողքին։
  • Նոյեմբերին հիմնադրամը պանրի նվիրատվություն ստացավ «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։ Մենք շնորհակալ ենք նվիրատվություն համար  հատկապես հիմա, երբ հիմնադրամը պետք է սնունդով ապահովի ոչ միայն ԱԼԲՀ-ի բնակիչներին,այլ նաև արցախցիներին։

Օգնություն Արցախին

Պանրի նվիրատվություն

Արցախցի  երեխաները      

Տակդիրի նվիրատվություն

   ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Հիմնադրամը  Post Shelter ծրագրի բնակիչներին տեղափոխել է հիմնական շենք, որպեսզի նրանց տները տրամադրվեն արցախցի ընտանիքներին։ Այժմ նրանք նորից ապաստանի բնակիչներ են։ Նրանք իրենց գումարը խնայում են,քանի որ ստիպված չեն վճարել սննդի ու կոմունալների համար և միառժամանակ բարելավում են իրենց հմտություններն ու գիտելիքները։ Բնակիչները մասնակցում են Անգլերենի , համակարգչի ,կարի  և մատնահարդարման դասընթացներին։
  • Նոյեմբեր ամսվա ընթացում շատ զանգեր ստացանք ընտանեկան բռնության ենթարկված կանանցից։ ԱԼԲՀ-ն ընդունեց նորեկների։ Համավարակի պատճառով նրանք 14 օր մեկուսացման մեջ մնացին , այնուհետև միացան հիմնական շենքում գտնվող մայրիկներին։

 Բնակիչների ժամանցը      

Անգլերենի դաս

Փոքրիկ ուրախ բնակիչները Խնամքի Կենտրոնում       

Համակարգչի դաս

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Հիմնադրամը բաշխում է տաք հագուստ,ծածկոցներ, կոշիկներ, սպորտային կոշիկներ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։ Ծրագիրը նաև ուղղված է Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին:
  • Հիմնադրամը շարունակում է դրամական օգնության տրամադրումը «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագրի շրջանակներում։
  • ԱԼԲՀ-ն շարունակում է այցելել հիվանդանոցներ և նորածնային փաթեթներ բաշխել մայրիկներին։

«Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը

Մարդասիրական օգնություն կարիքավոր ընտանիքներին   

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին ամենամսյա պանրի նվիրատվության համար։
  • Բոլոր մարդկանց, որոնք այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post Shelter-ի տներում:
  • Հայաստանում ՝ ԱԼԲՀ-ի բնակիչների և արցախցի ընտանիքների համար մատաղ և սնունդ նվիրաբերողներին։

Օգնություն փախստականներին  

Կարի դաս