Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արդեն աշուն է: Հայաստանը պատերազմում է երկու ճակատով.մի կողմից անտեսանելի թշնամի COVID-19,մյուս կողմից պատերազմ՝ Արցախի միասնության և խաղաղության համար: Այս դժվարին իրավիճակում ԱԼԲՀ-ն անում է հնարավորին ամեն բան և՛ հիմնադրամի բնակիչների, և՛ զինվորների համար,ովքեր պայքարում են մեր բարվոք կեցության համար:

  • Սեպտեմբերին ստացանք պանրի նվիրատվություն «Ամքոր Հայաստան»  ԲՀ-ից:
  • Բնակիչներից մեկը լույս աշխարհ բերեց իր փոքրիկ աղջկան: Բնակիչներն անչափ հուզված էին:Սենյակը զարդարել էին վառ ու գունեղ փուչիկներով:Շահառուները  մեծ ուրախությամբ ողջունեցին նորածնին և իր մայրիկին:
  • Սեպտեմբերին բացվեցին դպրոցները:Հիմնադրամի առաջին դասարանցիները պատրաստվեցին ուսումնական տարվան մեծ ուրախությամբ և ոգևորությամբ: Նրանք գնացին դպրոց գեղեցիկ ծաղիկներով և փուչիկներով:
Պանրի նվիրատվություն
Առաջին դասարանցիները


 ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Չնայած Հայաստանը դեռևս ապրում է սահմանափակումների մեջ,սակայն ԱԼԲՀ-ն բնակիչների օրը դարձնում է  արդյունավետ և լուսավոր:

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մասնագիտական վերապատրաստումները: Բնակիչները մասնակցում են անգլերենի,համակարգչի և մատնահարդարման դասընթացների: Դասերի շնորհիվ՝ բնակիչները վայելում են իրենց ժամանակը և ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ:
  • Սեպտեմբեր ամսին շատ զանգեր ենք ստացել բռնության ենթարկված կանանցից: ԱԼԲՀ-ն ընդունեց նորեկների՝  տրամադրելով ապաստան:Համավարակով պայմանավորված՝ նորեկները 14 օր մնացին մեկուսացման մեջ,այնուհետև տեղափոխվեցին հիմնական մասնաշենք:
Մատնահարդարման դաս  
Անգլերենի դաս
Մարդասիրական օգնություն              
«Հովանավորի՛ր Ընտանիք»

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն տրամադրում է մարդասիրական օգնություն  «Հույսի Շող»  ծրագրի շրջանակներում: Հիմնադրամը տրամադրում է հագուստ,ծածկոցներ,հիգիենայի պարագաներ և այլն:
  • Հիմնադրամը շարունակում է «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը: Գումարային աջակցությունը հոգում է ընտանիքների մինիմալ կարիքները:
  • ԱԼԲՀ-ն վերսկսել է նորածնային փաթեթների բաշխումը հիվանդանոցներին:
  • Հիմնադրամը օգնություն ցուցաբերեց Արցախին. տրամադրեցինք ծածկոցներ, շշալցված ջուր, պահածոյացված սնունդ և հիգիենայի պարագաներ:
  • Մենք նաև ապաստան տրամադրեցինք անմիջապես պատերազմից տուժած կանանց և երեխաներին: ԱԼԲՀ-ն իր դռները բացեց նրանց համար: Խնդրանքով դիմեցինք հիմնադրամի աջակիցներին՝ օգնելու,որպեսզի ձեռք բերենք սնունդ Արցախից եկած ընտանիքների համար և ունեցանք մեծ դրական արձագանք Հայկական համայնքից: Մենք շնորհակալ ենք Աստծուց՝ այս ամենի համար:
Տակդիրի նվիրատվություն
Օգնություն նորածիններին                 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Kevork & Sevan Kalenderian- ին Չինաստանից ուղարկված կոնտեյների համար: Կոնտեյներն իր մեջ ներառում էր մեծ խաղահրապարակ ապաստանի համար, սպորտային կոշիկներ, ծածկոցներ և փափուկ խաղալիքներ:Ծածկոցներն ուղարկվում են  Արցախ՝ առաջնագծում մեր Հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորներին: Հիմնադրամը ծածկոցները տրամադրում  է Արցախից եկած ընտանիքներին,որոնք բնակություն են հաստատել ամբողջ Հայաստանում:
  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի ամենամսյա նվիրատվության համար։
  • Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին կանգնած են հիմնադրամի կողքին և գումարային  նվիրատվություններ են կատարում Արցախցի ընտանիքներին սնունդով ապահովելու համար, որոնք բնակվում են Post-shelter-ի տներում:
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։
Արևոտ օրերը ԱԼԲՀ-ում
Օգնություն զինվորներին   
Օգնություն զինվորներին     
Ծածկոցներ զինվորներին