Տեղեկատվական նամակ Հուլիս 2020
August 18, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանը դեռ պայքարում է անտեսանելի թշնամու՝ Covid 19-ի դեմ։Մենք փորձում ենք վերադառնալ մեր առօրյա կյանքին՝ համավարակի և պատերազմի բոլոր խոչընդոտների հետ միասին։
- ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Օրը լի էր ուրախությամբ և երջանկությամբ։ Բնակիչները ջուր ցողեցին միմյանց վրա,ճաշակեցին թարմ մրգեր,պոպկորն և քաղցրավենիք։
- Հուլիսին փոքրիկ բնակիչներից երկուսը տոնեցին իրենց տարեդարձը։Նրանք խաղացին և պարեցին իրենց ընկերների հետ,ճաշակեցին ծննդյան տորթը,մրգեր, քաղցրավենիք և հյութ։ ԱԼԲՀ-ն արեց հնարավոր ամեն բան նրանց օրը պայծառ և անմոռանալի դարձնելու համար։
- Պանրի նիրատվություն ստացանք «Ամքոր Հայաստան» ԲՀ-ից։
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Ապրելով այսպիսի պայմաններում՝ փորձում ենք մեր բնակիչների օրերը դարձնել զբաղված,արդյունավետ և կրթական։
- ԱԼԲՀ-ում մասնագիտական վերապատրաստումները շարունակական են։ Բնակիչները շարունակում են կարի դասերը,անգլերենի և համակարգչային դասընթացները։ Նրանք դասերին հաճախում են մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ, որպեսզի ստանան որքան հնարավոր է շատ գիտելիք։ Դասընթացները նրանց օգնում են լինել ավելի վստահ,ուժեղ և ունակ գտնելու աշխատանք՝ հասարակության մեջ ինտեգրվելու համար։
- Հուլիսին մենք հյուրընկալեցինք Հասմիկ Էդիլյանին, որը անցկացրեց սեմինար «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով։ Սեմինարի ընթացքում նրանք խոսեցին թրաֆիքինգի որոշ դեմքերի մասին,տեղի ունեցավ «հարց-պատասխան» քննարկում։ Սեմինարն անցկացրինք՝ պահելով պարետի պահանջները, կրելով դիմակներ և պահպանելով սոցիալական հեռավորությունը։
- Այս ամիս ևս բացառություն չէր, քանի որ ստացանք շատ զանգեր բռնության ենթարկված կանանցից։ Հիմնադրամն ընդունեց նորեկների։Նրանք ինքնամեկուսացման մեջ մնացին 14 օր, ապա տեղափոխվեցին հիմնական շենք և միացան մյուսներին։
թարմ մրգեր և թխվածքներ
![](https://armenianlighthouse.com/ar/wp-content/uploads/2020/08/116074756_1215590388775244_8419198267360489778_n.jpg)
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ն շարունակեց «Հույսի Շող» ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում հիմնադրամը բաշխեց անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին՝ հագուստ,ծածկոցներ, տակդիրներ, հիգիենայի պարագաներ, կոշիկ, խոհանոցային ապրանքներ և այլն։ Օգնությունը բաշխվեց՝ պահպանելով պարետատան պահանջները։
- Հիմնադրամը շարունակում է «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը։ Դրամական օգնությունն այժմ ավելի քան անհրաժեշտ է։
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ից հենասյուն դարձած բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահել։
- Բոլոր ընկերություններին, որոնք նվիրաբերում են հագուստ, ծածկոցներ և տնային պարագաներ «Հույսի Շող» ծրագիրն իրագործելու համար։
- «Լույսի Շող» ծրագրի նվիրատուներին։
- «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին պանրի նվիրատվության համար։
- Բոլոր մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեզ հետ են Հայաստանում և նվիրաբերում են մատաղ, խմորեղեն,մրգեր և բանջարեղեն բնակիչների համար։
- Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար։