Տեղեկատվական նամակ Հունիս 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

COVID-19 համավարակը դեռևս շարունակում է լինել ամբողջ աշխարհի կիզակետում։ Մարդիկ պայքարում են և՛ իրենց ապրուստի, և՛ առողջության համար։ Այսպիսի պայմաններում մենք, որպես բարեգործական հիմնադրամ, անում ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ,որպեսզի օգնենք կարիքավորներին հաղթահարել բոլոր դժվարությունները հիմնադրամի զանազան ծրագրերի և նվիրատուների միջոցով։ Այս ընթացքում ԱԼԲՀ-ում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ․

  • Հունիսի 1-ին տոնեցինք Երեխաների Միջազգային օրը։ Ծաղրածուն զվարճացրեց երեխաներին։Փոքրիկ բնակիչները պարեցին, համտեսեցին քաղցրավենիք, տորթ և մրգեր։
  • Նվիրատվություն ստացանք «Ամքոր Հայաստան» հիմնադրամից։ Նրանք,ինչպես ամեն ամիս, պանրի նվիրատվություն կատարեցին։ Ի հավելումն այս ամենի՝ դրամաշնորհ շահեցինք մեր ապաստանի փոքրիկ բնակիչների համար։Դրամաշնորհը հնարավորություն կընձեռնի փոքրիկների ննջասենյակը   ավելի գեղեցիկ և հարմարավետ  դարձնել։
  • Հունիսին Կալիֆորնիայից Ձեր նվիրատվությունների շնորհիվ ստացնաք ուղեբեռ Հայաստանում ապրող կաիրքավորների համար։Այդ ժամանակվանից ի վեր ապրանքը  բաշխվում է  կարիքավորներին և մեծահասակներին։ Բժշկական ապրանքներ տրամադրեցինք  «Էջիածին» ԲԿ -ին։
Բնակիչները ծաղրածուի հետ
Պանրի նվիրատվություն

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Հայաստանը շարունակում է գտնվել սահմանափակումների մեջ։Այս օրերին փորձեցինք անել ամեն ինչ  մեր բնակիչների առօրյան ավելի հետաքրքիր և բազմազբաղ դարձնելու համար։

  • Շարունակվում է մասնագիտական հմտությունների ուսուցումը, ինչպես նաև  Անգլերենի և համակարգչի դասընթացները։ Դեռ ավելին բնակիչները հաճախում են մարզասրահ,մարզվում են  փորձելով առողջ և ամրակազմ մնալ այս պայմաններում։
  • Այս օրերին շատ զանգեր ենք ստացել ընկճված և բռնության ենթարկված կանանցից։ Մայրատունն ընդունեց նորեկների և դա արեց պահպանելով պարետատան բոլոր կանոնները ՝ խուափելու համար բոլոր տեսակի վարակներից։

Հիմնադրամը ոչ մի ջանք չի խնայում բնակիչներին օգնելու համար, և այդ ամենն արվում է նվիրատուների շնորհիվ։ Աջակցությունները և նվիրատվություններն ապաստանը բաց պահելու հիմքն են։

Բնակիչների ժամանցը մարզասրահում

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Հիմնադրամը սպասում էր ուղեբեռին։Հունիսին այն  ուղեբեռը տեղ հասավ՝ լի շատ անհրաժեշտ ապրանքներով։  Շարունակում ենք  օգնել  կարիքավոր մարդկանց «Հույսի Շող» ծրագրի շրջանակներում։ Տրամադրում ենք անվասայլակներ,հագուստ,ծածկոցներ, տակդիրներ,հիգիենայի պարագաներ, կոշիկներ,խոհանոցային ապրանքներ և այլն։ Եվ այդ ամենն արվում է  պահպանելով պարետի և անվտանգության բոլոր կանոնները և իհարկե՝ սոցիալական հեռավորությունը։

Անվասայլակի նվիրատվություն  

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • «Դան Դեսերտ» ընկերությանը ՝ Հունիսի 1–ին տորթերի նվիրատվության համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի նվիրատվության համար։
  • Mary and Bedig Fermanian-ին՝ տարիներ առաջ տակդիրի առատ նվիրատվության համար,որոնց բաշխումը դեռ շարունակվում է։ Բնակիչները նույնպես օգտագործում են տակդիրներն երեխաների համար։
  • Kevork & Sevan  Kalenderian-ին Չինաստանից սպասվող ուղեբեռի համար։ Օգոստոսին սպասվում է  ուղեբեռ՝ լի անհրաժեշտ ապրանքներով Հայաստանի կարիքավոր ընտանիքների համար,նաև մեծ խաղահրապարակային համալիր ապաստանի համար։
Տակդիրի նվիրատվություն
Օգնություն փախստականներին