Տեղեկատվական նամակ Ապրիլ 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
COVID-19-ը շարունակում է համաշխարհային վտանգ հանդիսանալ երկրագնդի համար։
Այս լարված իրավիճակում փորձում ենք ապաստանը բաց պահելու ուղիներ գտնել։ Հիմնադրամի մի քանի ծրագրեր դեռևս կասեցված են։
- ԱԼԲՀ կենտրոնում տոնեցինք Սուրբ Հարությունը։ Քանի որ հասարակական միջոցառումներն արգելված են COVID-19-ը կանխելու նպատակով, բնակիչները չկարողացան մասնակցել պատարագին, նրանք աղոթեցին հիմնադրամի մատուռ-եկեղեցում, երեխաները խաղացին ձվիկների որս, որից հետո նրանց սպասում էր զատկական համեղ ուտելիքներով լի սեղանը:
- Ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ՝ հայոց պատմության ամենաողբերգական դրվագը: Այդ օրը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բնակիչները պատրաստել էին խորհրդանշական ֆլեշմոբ ՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրով:
Աղոթք ՝ ի գոհունակություն Աստծո
«Հիշում եմ և պահանջում» խորագրով ֆլեշմոբը
Զատիկը ԱԼԲՀ-ում
Տոնում ենք Անահիտի ծննդյան տարեդարձը
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
«Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում շարունակում ենք դրամական օգնություն տրամադրել խիստ կարիքի մեջ գտնվող ընտանիքներն։ Այժմ, առավել քան երբևէ, այս ընտանիքները Ձեր առատաձեռն նվիրատվության կարիքն ունեն։
Դրամական օգնություն տրամադրելիս
Մնա տանը, փրկիր կյանքեր
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի որ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման պաշտոնապես գրանցված դեպքերի թիվն աճել է, շարունակում ենք մնալ մեկուսացման մեջ: Միայն սահմանափակ թվով աշխատողներ թույլատվություն կստանան աշխատելու: «Post Shelter»-ի բնակիչներից շատերը չեն աշխատում, և նրանք, ովքեր կարող էին աշխատել, մնացել են տանը` ապաստանի մյուս բնակիչների առողջության և անվտանգության համար:
Ամսվա սկզբին որոշեցինք սնունդ գնել «Post Shelter» ծրագրի ընտանիքների համար, քանի որ տանը մնալու պատճառով նրանց գումարը սպառվել էր։ Այնուհետև որոշեցինք բոլորին տեղափոխել հիմնադրամի գլխավոր մասնաշենք՝ կրճատելու հ կոմունալ ծախսերը, որոնք ստիպված էինք վճարել:
Ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի ապաստանը շարունակի իր գործունեությունը և հոգ տանի ապաստանի բնակիչների մասին։
Սննդային օգնություն «Post Shelter»-ի բնակիչներին
Համակարգչային դաս
Ջերմոցի առաջին բերքը
Բնակիչները մարզասրահում
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- Բոլոր մարդկանց, ովքեր մեր կողքին են այս դժվարին օրերին և շարունակում են իրենց նվիրատվություններով աջակցել հիմնադրամին։
- «Նատալի Ֆարմ»-ին կաթի, յոգուրտի, հյութի, թեյի և սննդային այլ շարունակական նվիրաբերության համար։
- «Daily Care» կազմակերպությանը և Արփիին, «Home Health Care Service» կազմակերպությանը 11 էլեկտրական սայլակների նվիրաբերության համար, որոնք կտեղափոխվեն Հայաստան։
- Նոր Զելանդիայի հայ կանանց միությանը՝ դրամական նվիրատվության համար։
- Բժիշկ Հակոբ և Լուսի Դիքրանյաններին, Աննա Տեր-Բարսեղյանին, Համբար և Սիմա Կարագյոզյաններին, Րաֆֆի և Թալինե Գուրդիկյաններին և Սեթա Նահասին՝ 2020 թվականին հիմնադրամին աջակցող հենասյուներ դառնալու համար։
- Սամ Կանավատիին` SAGA իտալական արտադրության հագուստի առատաձեռն նվիրատվության համար։
Նվիրաբերություն «Նատալի Ֆարմ»-ից
Փոքրիկ բնակիչները