Տեղեկատվական նամակ Փետրվար 2020

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ի տնօրեն Գոհար Գրիգորյանը և ծրագրի համակարգող Անահիտ Գասպարյանն այցելեցին ԱԼԲՀ, ծանոթացան հիմնադրամի գործունեությանն ու իրականացվող ծրագրերին։ Շնորհակալ ենք նրանց՝ շարունակական աջակցության համար։
  • Հյուրընկալեցինք Ոստիկանական Ակադեմիայի մի քանի ուսանողների, որոնք քաղցրավենիք և թխվածքաբլիթ էին բերել փոքրիկ բնակիչների համար։ Նրանք հուզված հեռացան կենտրոնից՝ խոստանալով հաճախ այցելել։

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Մայրատանը տիրում է սիրո ու համերաշխության մթնոլորտ։
 Անում ենք հնարավորինս՝ բնակիչների օրն ավելի հաճելի դարձնելու համար։

  • Կենտրոնում տոնեցինք ավանդական Տեառնընդառաջը։ Քահանայի առաջնորդությամբ կատարվեց ժամերգություն, այնուհետև բնակիչները, ավանդույթի համաձայն, ցատկեցին կրակի վրայով։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին կենտրոն։ Երգեցին ավետարանական երգեր, բնակիչների հետ խաղացին զանազան հետաքրքիր խաղեր և նվիրեցին  քաղցրավենիքի փաթեթներ։ Փոքրիկ բնակիչները միշտ անհամբերությամբ են սպասում նրանց գալուն։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Հիվանդանոցներ այցելելն արդեն ավանդույթ է դարձել։ «Աստղիկ» ԲԿ-ի նորածինների մայրերն ուրախ էին ԱԼԲՀ-ի աշխատակազմի կողմից իրենց նորածիններին տրամադրված նվերների համար։
  • «Հույսի Ճրագ» ծրագիրը շարունակվում է։ Շնորհակալ ենք Աստծուն և մեր աջակիցներին, որ հնարավորություն ունենք մարդասիրական օգնություն ցուցաբերել բոլորին, ովքեր դիմում են մեզ օգնություն ստանալու ակնկալիքով։ Բարեգործությունից անմասն չեն մնում նաև Սիրայի փախստականները։

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ «Պնակ մը Կերակուր» և «Մայրատուն» ծրագրերի մասնակիցներին հիգիենայի պարագաներ նվիրաբերելու համար և «Ամքոր Հայաստան» ԲՀ-ի տնօրեն Գոհար Գրիգորյանին և ծրագրի համակարգող Անահիտ Գասպարյանին՝ այցելության  համար։
  •  «Նատալի Ֆարմ» ընկերությանը մեծ քանակությամբ կաթի, յուգուրտի, հյութի, թեյի և այլ սննդային նվիրաբերության համար։
  •  Բոլոր նրանց, ովքեր մատաղ են նվիրաբերում «Պնակ մը Կերակուր» և «Մայրատուն» ծրագրերի մասնակիցների համար, ինչպես նաև հովանավորներին, ովքեր ամեն ամիս նվիրատվություն են կատարում  «Պնակ մը Կերակուր» ծրագրի իրագործման համար։
  • Բոլոր հովանավորներին Կալիֆորնիայից՝ նոր և խնամքով օգտագործված հագուստի նվիրաբերության համար։
  • Սամ Կանավատիին` SAGA իտալական արտադրության հարյուրավոր նոր հագուստներ նվիրաբերելու համար։
  • Կարո Օբզանեանին՝  12 էլեկտրական սայլակի նվիրաբերության համար, որոնք մայիսին կփոխադրվեն Հայաստան։
  • Սեբու և Մարալ Չատոեաններին՝ Ալտադենտայի «24/7   հարմարավետ հագուստ» ապրանքանիշից նոր հագուստով լի բազմաթիվ տուփեր նվիրաբերելու համար։

Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com


Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/