Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2019

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԱԼԲՀ կենտրոնում ամանորյա մթնոլորտ է։

  Դեկտեմբերը լի էր տոնական իրադարձություններով և տոնակատարություններով։

  • Գլենդելի «Phoenicia» ռեստորանում տեղի ունեցավ ԱԼԲՀ-ի      միջոցառումը։ Հաջող և հետաքրքիր միջոցառում էր։ Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին։
  • Բրիգադային մոտովարորդների ակումբի անդամներն «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի համար կազմակերպել էին խաղալիքների հավաք։ Խաղալիքները ուղարկվեցին ԱԼԲՀ-ի պահեստ, այնուհետև նրանք գնացին Ղազարյանների՝ ԱՄՆ-ում գտնվող  առանձնատուն՝ հանդիպելու հիմնադիրներին։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն անակնկալ էին պատրաստել փոքրիկ բնակիչների համար։ Երգեր երգելուց և զանազան հետաքրքիր խաղեր խաղալուց հետո փոքրիկ բնակիչներին նվիրեցին քաղցրավենիքի փաթեթներ։
  • «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցները վայելեցին ԱԼԲՀ-ի ամանորյա տոնախմբությունը։ Ստացան նվերներ Ձմեռ պապիկից, այնուհետև մասնակցեցին տոնական ճաշկերույթին։

·        ԱԼԲՀ-ի աշխատակազմը հրավիրված էր Մուսալեռի և Պտղունքի մանկապարտեզների ամանորյա հանդեսներին։ Հանդեսների ավարտին աշխատակազմը նվերներ տրամադրեց սաներին։ Երեխաները շատ ուրախ էին ԱԼԲՀ-ից նվերներ ստանալու առթիվ:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենը ամանորյա ներկայացման անվճար տոմսեր էր տրամադրել ապաստանի բնակիչներին։ Հրաշալի ներկայացում էր։
  • Պտղունք համայնքի համայնքապետը նվիրել էր տոնական համերգի տոմսեր։ Բնակիչները վայելեցին համերգը, այնուհետև զբոսնեցին Երևանի տոնական փողոցներով։
  • Փոքրիկ բնակիչները տիկին Թամարայի և Ռուզաննայի օգնությամբ պատրաստել էին Ամանորին նվիրված հիանալի հանդես: Հանդեսի ավարտին բոլորը Ձմեռ պապիկի կողմից ստացան նվերներ:
  • Մեծ ոգևորությամբ տոնեցինք Ամանորը։ Բնակիչները պատրաստել էին փոքրիկ միջոցառում, որի ընթացքում երգեցին երգեր, պարեցին, այնուհետև ներս եկավ Ձմեռ պապը և նվերներ բաժանեց բոլորին։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Պրն․ Արթուրին «Շեն տուն» սուպերմարկետից՝ սննդի նվիրաբերության համար։
  • Էջմիածնի № 1 սուպերմարկետի սեփականատեր Ժորժ Նավասարդյանին, որը տրամադրեց սնունդ և հյութեր, որպեսզի բնակիչներն ունենան ամանորյա համեղ սեղան։
  • Լուսինե Ազոյանին՝ ապաստանի բնակիչներին դեղորայք տրամադրելու համար։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին՝ ապաստան ամենամսյա այցելությունների համար։
  • «Նատալի Ֆարմ» ընկերությանը՝ Հիփփ մանկական սնունդ, յոգուրտ, հյութ, կաթ և լոգանքի գել նվիրաբերելու համար:
  • Բոլոր աջակիցներին, ովքեր ողջ տարի մեր կողքին են եղել՝ նվիրաբերելով սնունդ, մատաղ, հագուստ և կոշիկներ։

Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com


Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/