Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2019

ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հյուրընկալեցինք Թաիրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Մ․Բաղումյանի գլխավորությամբ։ Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվա կապակցությամբ աշակերտները քաղցրավենիքի, երգ ու պարի տեսքով անակնկալ էին պատրաստել ապաստանի փոքրիկ բնակիչների համար։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամները գրեթե ամեն ամիս այցելում են կենտրոն։ Այս ամիս երեխաներին ներգրավել էին աշնանը վերաբերող մի շարք պարզ, բայց արդյունավետ խաղերի մեջ՝ նրանց օրն ավելի երջանիկ և լիարժեք դարձնելով:
  • ԱԼԲՀ-ում ամանորյա մթնոլորտ է։ Նոյեմբերի վերջին աշխատակազմը և բնակիչները մեծ ոգևորությամբ զարդարեցին ողջ կենտրոնը։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Այս ամիս ապաստանը համալրվել է նոր բնակիչներով։ ԱԼԲՀ-ն օգնության ձեռք է մեկնում բռնության ենթարկված յուրաքանչյուր կնոջը և նրա երեխային։ Այստեղ նրանք պաշտպանված են և ապահով։ Այս կանանց տրվում է հույս և հավատ, որ իրենց կյանքը կբարելավվի։
  • Մասնագիտական դասընթացները շարունակվում են։ Բնակիչները մասնակցում են կարուձևի, մատնահարդարման, ոտնահարդարման, վարսահարդարման, խոհարարական դասերի, ինչպես նաև անգլերենի և համակարգչային դասընթացների։ Այս դասերի հիմնական նպատակն է օգնել բնակիչներին դառնալ ավելի ինքնուրույն, սթրեսակայուն, որպեսզի կարողանան առաջ շարժվել։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Շարունակում ենք մարդասիրական օգնության ցուցաբերումը կարիքավոր ընտանիքներին և Սիրիայի ներգաղթյալներին, ովքեր մեզ են դիմում օգնություն ստանալու խնդրանքով։ Տրամադրում ենք տաք հագուստ, ծածկոցներ, տակդիրներ և այլն։
  • ԱԼԲՀ-ի աշխատակազմն այցելեց Էջմիածին և Բեգլարյան բժշկական կենտրոններ և անակնկալ մատուցեց նորաթուխ մայրիկներին՝ նվերներ տրամադրելով նորածիններին։
  • Տրամադրեցինք ձմեռային տաք հագուստ «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցներին։
  • Աշխատակազմն այցելեց Մալաթիայի մանկապարտեզ և շապիկներ տրամադրեց 62 սաների։

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներին՝ այցելության և բնակիչների օրերն ավելի երջանիկ դարձնելու համար։
  • Թաիրովի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Մ․Բաղումյանի գլխավորությամբ՝ փոքրիկ բնակիչներին պատրաստած անակնկալի համար։
  • Նվիրատուներին՝ «Պնակ մը Կերակուր» ծրագիրը հովանավորելու համար։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ մեծահասակներն այլևս քաղցած չեն և իրենց սիրված ու պաշտպանված են զգում։
  • Տեր և տիկին Կալենդերիաններին, ովքեր Հայաստանում 100 մոմ նվիրաբերեցին՝ դեկտեմբերի 15-ի միջոցառմանը վաճառելու համար։
  • Աջակիցներին՝ հրավերն ընդունելու և դեկտեմբերի 15-ի միջոցառմանը ներկա գտնվելու մեր կողքին համար։
Կարիք ունենք հովանավորների, ովքեր հենասյուն կդառնան հետագայում  հիմնադրամն  ամուր պահելու գործում։
 
Խնդրում ենք հովանավորներին տարեկան 5000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարել, եթե միանվագ փոխանցումը հնարավոր չէ, խնդրում ենք նվիրատվություն կատարել մասնակի փոխանցումներով Ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ աջակցելու հիմնադրամին այս աստվածահաճո աշխատանքը շարունակելու համար։
Որպես նվիրատու՝ Ձեր անունը պատվով կցուցադրվի աջակիցների ցուցատախտակին՝ ապաստանի նախասրահում, և մեզ այցելող յուրաքանչյուր հյուր կտեսնի և կտեղեկացվի, թե ով է հիմնադրամն ամուր և զորեղ պահողը:
Խնդրում ենք նկատի ունենալ այս կարևոր աշխատանքի մի մասնիկը դառնալու հնարավորությունը։

Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:


Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/