Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2019

 

ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

 

  • Սալբի և Հուրի Եըլտզեաններն այցելեցին ԱԼԲՀ կենտրոն, շրջեցին հաստատությունով և ծանոթացան հիմնադրամի ծրագրերին։ Հուզված էին «Պնակ մը Կերակուր» ծրագրի մասնակիցների հետ հանդիպումից,  ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ հովանավորեցին ծրագրի հերթական հյուրասիրությունը։
  • Հյուրընկալեցինք Անի Շահոեանին, Սիլվա Ահարոնեանին և Սեւան Գրիգորեանին։ Նրանք հետաքրքրված էին «Մայրատուն» ծրագրի գործունեությամբ։
  • Ռիտա Չեումելեանն այցելեց հիմնադրամ և բնակիչների հետ անցկացրեց հոգեբանական թերապիա։

 

 

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամները փոքրիկ բնակիչների համար աշնանը նվիրված ներկայացում բեմադրեցին, երգեցին երգեր և հյուրասիրեցին բազմազան մրգեր:
  • Պտղունքի համայնքապետ Կարապետ Արթենյանը ներկայացման տոմսեր էր նվիրել։ Բնակիչները վայելեցին ներկայացումը, այնուհետև զբոսնեցին Էջմիածնում։
  • Փոքրիկ բնակիչները տիկին Թամարայի և Ռուզաննայի օգնությամբ պատրաստել էին hիանալի հանդես՝ նվիրված աշնանը:
 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
  • ԱԼԲՀ-ի դռները բաց են անապահով ընտանիքների, հաշմանդամների, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի ներգաղթյալների առաջ։ «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում շարունակում ենք մարդասիրական օգնության տրամադրումը։
  • Այցելեցինք Շենգավիթ ԲԿ և անակնկալ մատուցեցինք 75 մայրերի՝ տրամադրելով նվերներ նորածիններին։
 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
 
  • Վահագ և Սեդա Մեսրոպիաններին՝ ապաստանի բնակիչներին մատաղ նվիրաբերելու համար։
  • «Նատալի Ֆարմ»-ին՝  HIPP մանկական սնունդ և մանկական հյութեր տրամադրելու համար։
  • «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամին՝ պանրի ամենամսյա նվիրաբերության համար։

 

Կարիք ունենք հովանավորների, ովքեր հենասյուն կդառնան հետագայում  հիմնադրամն  ամուր պահելու գործում։
 
Խնդրում ենք հովանավորներին տարեկան 5000 ԱՄՆ դոլար նվիրատվություն կատարել, եթե միանվագ փոխանցումը հնարավոր չէ, խնդրում ենք նվիրատվություն կատարել մասնակի փոխանցումներով Ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ աջակցելու հիմնադրամին այս աստվածահաճո աշխատանքը շարունակելու համար։
Որպես նվիրատու՝ Ձեր անունը պատվով կցուցադրվի աջակիցների ցուցատախտակին՝ ապաստանի նախասրահում, և մեզ այցելող յուրաքանչյուր հյուր կտեսնի և կտեղեկացվի, թե ով է հիմնադրամն ամուր և զորեղ պահողը:
Խնդրում ենք նկատի ունենալ այս կարևոր աշխատանքի մի մասնիկը դառնալու հնարավորությունը։
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը իր վաճառքի քիչ տոկոսը նվիրատվություն կանի Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամին:Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Կիսվեք Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/