Տեղեկատվական նամակ Հունվար 2019
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունվարի սկզբին ԱԼԲՀ-ում դեռ տիրում էր ամանորյա մթնոլորտը:
- Թատրոնները մեզ տրամադրել էին ամանորյա ներկայացումների տոմսեր, ինչը մեծ ուրախություն պարգևեց բնակիչներին: Մասնակցությունն այդպիսի մշակութային իրադարձություններին նրանց կյանքը դարձնում է առավել հետաքրքիր և գունեղ:
- Սուրբ Ծննդյան երեկոյան բնակիչները գնացին Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մասնակցեցին Ճրագալույցի արարողությանը և Սուրբ Պատարագին: Վերադարձին կենտրոնում նրանց սպասում էր Սուրբ Ծննդյան ընթրիքի՝ ավանդական ուտեստներով լի սեղանը:
- Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի ունենանք դրական ազդեցություն մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցությոն վրա: Նաև մշտապես սովորեցնում ենք գնահատել Աստծո կողմից տրված պարգևը՝ մայրությունը:
- Մեր բնակիչները Փարաքարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում
- Հանրապետության հրապարակում
- Անգլերենի դասին
- Կար ու ձևի սենյակում
- Սուրբ Ծննդյան տոնից հետո ԱԼԲՀ-ում կատարվեց Տնօրհնեքի արարողություն՝ առաջնորդությամբ Տեր Պարթև Աշուրյանի: Օրհնվեցին աղն ու հացը և բաժանվեցին ծրագրերի մասնակիցներին:
- Միսիոներականներն այցելեցին հիմադրամ և փոքրիկ բնակիչներին ներգրավեցին մի շարք պարզ, բայց արդյունավետ խաղերի մեջ՝ ավելի ուրախ և լիարժեք դարձնելով նրանց օրը:
- Տեր Պարթևը օրհնում է աղն ու հացը
- Միսսիոներականները ԱԼԲՀ-ում
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- Մենք շարունակում ենք մարդասիրական օգնություն ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին և Սիրիայից ներգաղթյալներին, ովքեր դիմում են մեզ՝ օգնություն ստանալու ակնկալիքով: Նրանց տրամադրում ենք տաք հագուստներ, ծածկոցներ, ինչպես նաև տակդիրներ:
- Ինչպես միշտ,այս ամիս ևս մեր կենտրոն են դիմել խիստ կարիքի մեջ գտնվող շատ մարդիկ:
- Օգնություն կարիքավոր ընտանիքին
- Մանկական պարագաների նվիրատվություն
- Ձմեռային տաք հագուստ կարիքի մեջ գտնվող տղամարդու համար
- Մեծահասակի տակդիր ստանալիս
- Քայլակ՝ հիվանդ մեծահասակի համար
- Սիրիայի ներգաղթյալը՝ իր երեխաների համար տակդիրներ ստանալիս
ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ
- ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերությանը՝ մեր փոքրիկ բնակիչներին «Humana» մանկական կաթնախառնուրդ նվիրաբերելու համար:
- Լուսինե Ազոյանին՝ մեր բնակիչներին դեղորայք տրամադրելու համար:
- Այն մարդկանց, ովքեր սատարում են մեր առաքելությունը՝ բնակիչներին տրամադրելով սնունդ, հագուստ և դրամական նվիրատվություն:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/