Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2018

 

ՀՅՈՒՐԵՐ 

  • Արմավիրի մարզի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելեց Պտղունք գյուղում գտնվող մեր հաստատություն։ Մեր տնօրենը նրա հետ  շրջայց կատարեց հաստատության տարածքով  և ներկայացրեց, թե ինչ գործունեություն ենք ծավալում։ Նրա համար շատ հետաքրքիր էր իմանալ, որ կա այսպիսի հաստատություն, և այն գտնվում է Արմավիրի մարզում։

          Մենք շնորհակալ ենք պրն․Մաթևոսյանին ժամանակ հատկացնելու և մեզ այցելելու համար։

  • Միմի Զարուխյանը և Հիլդա Գրիգորյանը այցելեցին մեր հաստատություն և նվիրաբերեցին հարսանյաց զգեստներ մեր հարսի սենյակի համար։ Մենք երախտապարտ ենք նրանց՝ իրենց կատարած նվիրատվությունների համար։
  • Շնորհակալ ենք Հայաստանում «Tree Project» ծրագրին՝ մեր հաստատության նորակառույց հատվածի համար մշտադալար տնկիներ տրամադրելու համար։ Շահառուները տնկեցին դրանք: Անհամբեր սպասում ենք գարնանը, որպեսզի  տեսնենք դրանց ծաղկելը։

ՄԱՅՐԱՏՈՒՆ 

  • Մեր շահառուները շարունակում են իրենց  մասնագիտական դասընթացները:   Կենտրոնում տրիում է Սուրբ Ծննդյան մթնոլորտ։ Նոյեբերի վերջին տիկին Արաքսին, մեր շահառուների օգնությամբ, զարդարեց ամբողջ հաստատությունը։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 

  • Մեր աշխատակազմը այցելեց «Աստղիկ» բժշկական կենտրոն և անակնկալ մատուցեց 37 մայրերի՝ տրամադրելով նրանց նորածնային փաթեթներ։
  • Տրամադրեցինք մարդասիրական օգնություն Արարատի մարզի Արգավանդ գյուղի 70 անապահով ընտանիքի։ Նրանց նվիրաբերեցինք պայուսակներ, որոնք լի էին հագուստով, կոշիկներով, խաղալիքներով և այլ անհրաժեշտ պարագաներով։
  •  Մենք շարունակում ենք օգնել Սիրիայից եկած ներգաղթյալներին՝ տրամադրելով նրանց ձմեռային տաք հագուստներ և խոհանոցային պարագաներ։

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/