Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2018
ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը այցելեց մեր կենտրոն, ծանոթացավ հիմնադիրների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա ծրագրեր:
- Լուսինե Անտոնյանը /Հայաստանի Մանուկների հիմնադրամի առողջապահական ենթածրագրի ղեկավարը / ԵՊԲՀ-ի մի քանի օրդինատորների հետ այցելեցին մեր կենտրոն: Նրանք զննեցին «Մայրատան» բնակիչներին և «Պնակ մը կերակուր» ծրագրի մեծահասակներին:
Մենք երախտապարտ ենք բժշկուհի Սուսաննա Օնանյանին այս համագործակցություննիրականացնելու համար:
- Փոխմարզպետը տեր և տիկին Ղազարյանների հետ
- Բժիշկների թիմը ԱԼԲՀ-ում
- Մեր կոնտեյները հասավ Հայաստան: Բնակիչները և աշխատակազմը օգնեցին բեռնաթափելու կոնտեյները:Շնորհակալ ենք ԱՄՆ-ում գտնվող նվիրատուներին՝ իրենց առատ նվիրատվությունների համար:
- Բժշկուհի Ժանին Սրուրյանը այցելեց մեր հաստատություն: Նա Հայաստանի լավագույն ակնաբույժներից է, ով նախորդ տարի կատարեց Մարինեի, իսկ այս տարի՝ Պապիկի աչքի վիրահատությունները: Պապիկը վերջին 7 տարիների ընթացքում հանդիսանում է «Պնակ մը կերակուր» ծրագրի շահառու:
- Կոնտեյները ԱԼԲՀ-ի պահեստում
- Ժանին Սրուրյանը, տիկին Սեթան և Պապիկը
ՄԱՅՐԱՏՈՒՆ
ԱԼԲՀ-ն ընդլայնում է իր գործունեությունը.
- Բացվեց վարսահարդարման և մատնահարդարման սրահը,որը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ուսանել են այդ մասնագիտությամբ և այժմ պրակտիկորեն հմտանալով՝ իրենց անվարձահատույց ծառայություններն են մատուցում :
- Երեխաների խնամքի կենտրոնի նպատակն է՝ մայրերի աշխատանքային ժամերին վերջիններիս պահել ապահով և ուրախ միջավայրում:
- Վարսահարդարները ԱԼԲՀ-ի սրահում
- Տիկին Ղազարյանը մեր փոքրիկ բնակիչների հետ
- Մեր բնակիչները այցելեցին Երևանի կենդանաբանական այգի: Շնորհակալ ենք Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը՝ անվճար տոմսեր հատկացնելու համար:
- Շնորհակալ ենք բժշկուհի Սուսաննա Օնանյանին, ով AHABA-ի ( հայկական առողջապահական ասոցիացիա)միջոցով կազմակերպեց բժշկական սենյակների դողորայքի ապահովումը ,որը բժշկուհին կամավոր բժշկական ծառայություններ մատուցելով ՝ տրամադրեց բնակիչներին և մեծահասակներին:
- Երևանի կենդանաբանական այգում
- AHABA -ի նվիրաբերած դեղորայքը
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
- ԱԼԲՀ-ի անձնակազմը նվերներով այցելեց Հանրապետական հիվանդանոց և անակնկալ մատուցեց 64 նոր ծննդաբերած մայրերի:
- ԱԼԲՀ-ն նաև աջակցություն է ցուցաբերում Սիրիայից եկած ներգաղթյալներին, ովքեր կորցրել են իրենց տունը և բնակություն հաստատել Հայաստանում:
- Հանրապետական հիվանդանոցում
- Սիրիացի ներգաղթյալները օգնություն ստանալիս
- Մեծահասակի տակդիր ստանալիս
- Օգնություն կարիքավոր հաշմանդամներին
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ:
Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/
Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Հասցե՝ 1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1
Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503
www.armenianlighthouse.org E-mail: armenianlighthouse@gmail.com
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝
https://www.paypal.me/
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝
https://www.facebook.com/