Տեղեկատվական նամակ Օգոստոս 2018

 
ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Մեր հաստատություն այցելեցին Թերզյանները, Դուբայից ժամանած, իրենց զարմիկ Սամիր Սերոբի հետ։
  • Սերժ Հովհաննիսյանի ընտանիքը այցելեց մեր հիմնադրամ և շրջայց կատարեց։ Շնորհիվ նրանց առատաձեռնության, մենք կարողացանք կազմակերպել ճամփորդություն դեպի Աշտարակ տարեցների և ապաստանի բնակիչների համար։
  • Մեր հիմնադիրները տարատեսակ ապրանքներով լի կոնտեյներ բեռնեցին, և այն այժմ ուղևորվում է դեպի Երևան։ Մենք շնորհակալ ենք բոլորից իրենց առատաձեռնության համար։

ՄԱՅՐԱՏՈՒՆ 

Այս ամիս լույս աշխարհ եկավ մեր նորածին աղջնակը՝ Նարեն։ Նա ծնվեց օգոստոսի  18-ին և երջանկությամբ լցրեց աշխատակիցների ու հիմնադրամի բնակիչների սրտերը։

Մենք ուրախությամբ նշեցինք մեր փոքրիկ բնակիչների ծննդյան տարեդարձը։ Երեխաները երաժշտությամբ և պարերով լի զվարճալի օր անցկացրին։ Հոբելյառները նվերներ ստացան հիմնադրամի անձնակազմից, որի համար շատ ուրախ էին։

ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ․

  • Սամիր Սերոբին Դուբայից, ով գումար նվիրաբերեց խմոր հունցող մեքենա գնելու համար և սկսել է հովանավորել «Պնակ մը կերակուր» ծրագիրը՝ ամիսը մեկ անգամ։
  • «Լյուքս Մեդ» ստոմատոլոգիական կենտրոնին և ատամնաբույժ Արմինե Քամալյանին՝ մեր բնակիչներին անվճար ատամնաբուժական ծառայություններ մատուցելու համար։
  • Հովիկ Մկրտչյանին Յուտայից, ով կարողացավ մեզ նվիրաբերել հինգ հարյուր հիսուն վերմակ։
  • Անի Սիմոնյանին, ով Գլենդելի Phoenicia ռեստորանում կազմակերպել և հովանավորել էր միջոցառում, որը հիմնադրամին բերեց ավելի քան $5000 գումար։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Այս անգամ մենք այցելեցինք երևանյան երկու ծննդատուն և անակնկալ փաթեթներ նվիրաբերեցինք նորածիններին՝ հագուստ և տակդիր։ Մենք ուրախ, որ ունենք հնարավորություն պարգևելու ժպիտ 138 մայրերի և ապագա մայրերի։  

Նաև այցելեցինք Երևանի №1 տուն-ինտերնատ և հագուստ նվիրաբերեցինք 80 ծերերի։ Օրհնված ենք, որ ունենք հնարավորություն օգնելու այդ հրաշալի մարդկանց։

Շարունակում ենք օգնություն տրամադրել սիրիահայ ներգաղթյալներին և կարիքավոր ընտանիքներին։

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելուհամարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Ձեր գնումները էական նշանակություն ունեն
Գնումներ կատարե՛ք Smile.amazon.com/ch/26-4474704  հասցեով և  Amazon-ը նվիրատվություն կանի Փարոս Լայթհաուս Արմենիան Բարեգործական հիմնադրամի համար ԱՄՆ-ում:

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/